Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՎԱԳՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՎԱԳՆԵՐ-ԲԻՐՈ ԱՈՒՍՏՐԻԱ ՍՏԵՅՋ ՍԻՍԹԵՄՍ ԷՅՋԻ» («WAAGNE ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

4 հունիսի 2014 թվականի N 23

 

20. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ՎԱԳՆԵՐ-ԲԻՐՈ ԱՈՒՍՏՐԻԱ ՍՏԵՅՋ ՍԻՍԹԵՄՍ ԷՅՋԻ» («WAAGNER-BIRO AUSTRIA STAGE SYSTEMS AG»), «ԶԱԼՑԲՌԵՆԵՐ ՍՏԵՅՋԵԹԵՔ ԱՈՒԴԻՈ ՎԻԴԵՈ ՄԵԴԻԵՆՍԻՍԹԵՄՍ ՋԻԷՄԲԻԷՅՋ» (»SALZBRENNER STAGETEC AUDIO VIDEO MEDIENSYSTEMS GMBH»), «ԷԼԵԿՏՐՈՆԻԿ ԹԻԵԹՐ ՔՈՆԹՐՈԼՍ ՋԻԷՄԲԻԷՅՋ» (»ELECTRONIC THEATRE CONTROLS GMBH») ԵՎ «ԱՐԹՍԹԵՔ» (ARTSTECH) (ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ) ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎՈՂ «Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ԼՈՒՍԱՅԻՆ ԵՎ ՁԱՅՆԱՅԻՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Աուստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի» («Waagner-Biro Austria Stage Systems AG»), «Զալցբռեներ Ստեյջեթեք աուդիո վիդեո մեդիենսիսթեմս ՋիէմբիԷյջ» (»SALZBRENNER STAGETEC Audio Video Mediensystems GmbH»), «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս ՋիէմբիԷյջ» (»Electronic Theatre Controls GmbH») և «Արթսթեք» (Artstech) (կոնսորցիում) ընկերությունների միջև կնքվող «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 7.000.000 եվրո գումարի չափով և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և «Վագներ-Բիրո Աուստրիա ստեյջ սիսթեմս ԷյՋի» (»Waagner-Biro Austria Stage Systems AG»), «Էլեկտրոնիկ Թիեթր քոնթրոլս ՋիէմբիԷյջ» (»Electronic Theatre Controls GmbH») և «Արթսթեք» (Artstech) (կոնսորցիում) ընկերությունների միջև կնքվող «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը 2.000.000 եվրո գումարի չափով տեխնիկական, լուսային և ձայնային վերազինման նպատակով ապրանքների և ծառայությունների ձեռքբերման պայմանագրերի նախագծերին` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` ստորագրել սույն արձանագրային որոշման 1-ին կետով հավանության արժանացած պայմանագրերի նախագծերը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թ. հունիսի 4-ի նիստի

N 23 արձանագրային որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ «Գ. ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ՁԱՅՆԱՅԻՆ ԵՎ ԼՈՒՍԱՅԻՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ

 

Կնքված`

1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն Կառավարական շենք 3, Հանրապետության հրապարակ, Երևան, Հայաստան

Ներկայացուցիչ` մեծարգո նախարար Պողոսյան Հասմիկ Ստեփանի, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար, այսուհետ` «Գնորդ»

և

2) Ներքոհիշյալ ընկերությունների Կոնսորցիումի միջև (այսուհետ` «Կոնսորցիում»).

2.ա. Waagner-Biro Austria Stage Systems AG` որպես «Կոնսորցիումի» առաջատար

Լեոնարդ Բերնշտայն Ստրասս 10, A-1220, Վիեննա,Ավստրիա

Ներկայացուցիչ` Քլեմենս Հորաչեք

Ըստ լիազորագրի` լիազորված է ներկայացնելու ընկերությունը, գրանցված` համաձայն Ավստրիայի թիվ FN 187495 օրենքի, այսուհետ` Waagner-Biro կամ «Մատակարար» կամ «Կոնսորցիում ընկերություն»,

2. բ. SALZBRENNER STAGETEC Audio Video Mediensystems GmbH

Ինդուստրիեգեբետ Սի, D-96155 Բուտենհայմ, Գերմանիա

ներկայացուցիչ` Վոլֆգանգ Զալցբրեններ

Ըստ German Register of Commerse-ի լիազորված է ներկայացնելու ընկերությունը,

գրանցված` Գերմանիայի օրենքով, German Register of Commerse, ք. Բամբերգ, գրանցման No.HRB2981, այսուհետ` «SALZBRENNER» կամ «Մատակարար» կամ «Կոնսորցիում Ընկերություն»

2. գ.) ETC - Electronic Theatre Controls GmbH

Օհմստռաս 3, D-83607, Հոլզկիրխեն, Գերմանիա

ներկայացուցիչ` Արմին Կլոսս, Կլաուս Ալտհոֆ

Ըստ German Register of Commerse-ի լիազորված է ներկայացնելու ընկերությունը,

գրանցված` Գերմանիայի օրենքով, German Register of Commerse, ք. Բամբերգ, գրանցման No.140034, այսուհետ` «ETC» կամ «Մատակարար» կամ «Կոնսորցիում Ընկերություն»

2.դ) ArtsTech LLC

Ղազար Փարպեցի 15, գրասենյակ 4, Երևան 0002, Հայաստան

ներկայացուցիչ` Գոհար Մարգարյան

Լիազորված է ներկայացնել Ընկերությունը` ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության,

գրանցված` N 03A228566, այսուհետ` «ArtsTech LLC» կամ «Կապալառու» կամ «Կոնսորցիում Ընկերություն»

Բոլոր հինգը առանձին կամ համատեղ այսուհետ` «Կողմ/Կողմեր»:

Ցանկ

1. Սահմանումներ

2. Պայմանագրի առարկան

3. Պայմանագրի արժեքը

4. Վճարման պայմանները

5. Ամսաթվեր

6. Նախագծի կատարում, փաթեթավորում ու նշում

7. Մատակարարի պարտավորությունները

8. Գնորդի պարտավորությունները

9. Ռիսկերի փոխանցում, հանձնման ժամկետը, տեղն ու բնույթը, վերջնական լուծում

10. Երաշխավորություն

11. Պարտավորություն/Կողմնակի վնասներ

12. ՈՒժի մեջ մտնելը, տևողությունը, պայմանագրի դադարեցումը

13. Ֆորս-մաժոր

14. Միջնորդ դատարան

15. Այլ հարցեր

16. Վերջնական պայմաններ

17. Կողմերի գտնվելու վայրերը, բանկային վավերապայմանները

 

Սահմանումներ

 

Այսուհետ հստակ սահմանված չլինելու դեպքում, մեծատառով եզրույթները կունենան սույն Հոդված 1-ում սահմանված հետևյալ նշանակությունը.

Գնորդ` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Կառավարական շենք 3, Հանրապետության հրապարակ, Երևան, Հայաստան

Կոնսորցիում` Ընկերությունների կոնսորցիում, այսուհետ` Մատակարար, և/կամ Կապալառու, և/կամ Ընկերությունների Կոնսորցիում

. WAAGNER-BIRO Austria Stage Systems AG

. ETC - Electronic Theater Controls GmbH

. SALZBRENNER STAGETEC Audio Video Mediensysteme GmbH

. ArtsTech LLC

 

Յուրաքանչյուր ընկերություն այսուհետ` նաև «Կոնսորցիում Ընկերություն»:

Կողմեր` «Գնորդ» և «Կոնսորցիում Ընկերություններ»` համաձայն վերոնշյալի:

Ֆինանսավորող կազմակերպություններ` սույն Պայմանագրի կատարումն ապահովող բոլոր ֆինանսավորող կազմակերպությունները, մասնավորապես` OeKB, կոմերցիոն բանկերը, Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի ֆինանսների նախարարությունները և այլք, որոնք անհրաժեշտ կլինեն ֆինանսավորում ձեռք բերելու համար, ինչպես նշված է սույն Պայմանագրին կից (Հավելված 4) «Կոնսորցիումի» Համաձայնագրի հոդված VI-ում/Ֆինանսավորում.

 

Պայմանագիր` սույն փաստաթուղթը, ներառյալ` Կողմերի ստորագրած լրացումներն ու հավելվածները.

Ապրանքներ` տեխնիկական սարքավորումներ, որոնք մատակարարվելու են Մատակարարների կողմից` սույն Պայմանագրին և սույն Պայմանագրի Հավելվածներին համապատասխան:

Մատակարարում` ապրանքների ֆիզիկական առաքումը` սույն Պայմանագրի Հավելվածներին համապատասխան, մինչդեռ` DAP Երևան` Առևտրի Միջազգային Պալատի INCOTERMS 2010-ի համաձայն:

Ծառայություններ` Պայմանագրի նպատակով Հայաստանում իրականացված բոլոր ծառայություններն ու գործողությունները:

Օբյեկտ` «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն.

Օր-օրեր` Հայաստանում աշխատանքային օրերը:

Հանձնում` ապրանքների հանձնումը` հաջողությամբ շահագործման ենթարկելուց հետո:

Տեղանք` «Գ. Սունդուկյանի ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն, Գրիգոր Լուսավորչի 6, Երևան, Հայաստանի Հանրապետություն

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2.1. Սույն պայմանագրի համաձայն` «Կոնսորցիումը» վաճառում, իսկ «Գնորդը» գնում է Մատակարարում և Ծառայություններ Օբյեկտների տեխնիկական վերազինման համար` ըստ «Գնորդի» կողմից նշված բնութագրերի, մինչդեռ`

2.1.1. Waagner-Biro-ը հանդես կգա որպես «Կոնսորցիումի» Առաջատար, «Գնորդի» և ֆինանսավորող հաստատությունների նկատմամբ` ինչպիսիք են` Austrian Export Credit Agency OeKB, որպես «Կոնսորցիումի» ներկայացուցիչ և ի մաս Ապրանքների կմատակարարի բեմական սարքավորումներ` սույն Պայմանագրի Հավելվածների համաձայն, Առևտրի Միջազգային Պալատի INCOTERMS 2010-ի` DAP Երևան կիրառմամբ:

2.1.2. Salzbrenner-ը, ի մաս Ապրանքների, կմատակարարի աուդիո և վիդեո սարքավորումներ` ներառյալ դրանց ֆունկցիոնալ գործառույթն ապահովող աքսեսուարները` Օբյեկտում դրանց համար նախատեսված համապատասխան տարածքում, սույն Պայմանագրի Հավելվածների համաձայն, ըստ Առևտրի Միջազգային Պալատի INCOTERMS 2010-ի` DAP Երևան:

2.1.3. ETC-ն, ի մաս Ապրանքների, կմատակարարի ամբողջական լուսային սարքավորումներ, ներառյալ դրանց ֆունկցիոնալ գործառույթն ապահովող աքսեսուարները` սույն Պայմանագրերի Հավելվածների համաձայն, ըստ Առևտրի Միջազգային Պալատի INCOTERMS 2010-ի` DAP Երևան:

2.1.4 ArtsTech LLC-ն կստանձնի բոլոր ծառայությունները` ներառյալ, «չսահմանափակվելով» ապամոնտաժում, մաքրում, Օբյեկտի կարգավորում և առաքված ապրանքների մոնտաժում ու տեղակայում Մատակարարների հսկողության ներքո` ամբողջացնելով Մատակարարված Ապրանքները, ինչպես նշված է վերոգրյալում, տեղադրման սեփական նյութերով և բոլոր այլ նյութերով, որոնք անհրաժեշտ են «Գնորդի» պահանջները բավարարելու համար, ինչպես նաև իրավասու և պարտավորված կլինի գործել որպես «Գնորդի» ներկայացուցիչ, նրա կողմից և նրա անունից ստորագրելու Ապրանքների DAP Երևան ժամանման և դրանց հետագա տեղափոխման պատշաճ գործընթացը ապահովող բոլոր փաստաթղթերը:

2.2. Մատակարարները երաշխավորում են, որ Ապրանքները համապատասխանում են ընդունված արդյունաբերական չափանիշներին (արտացոլված EN-ում), և որ դրանք կմատակարարվեն սույն Պայմանագրին և դրա Հավելվածներին համապատասխան: Ապրանքները պետք է լինեն բացարձակապես նոր, չօգտագործված և արտադրման ամսաթիվը պետք է լինի ոչ պակաս, քան սույն Պայմանագրի կնքման ամսաթիվը:

 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԻ ԱՐԺԵՔԸ

 

3.1. Պայմանագրի առարկայի արժեքը ֆիքսված է եվրոյով և կազմում է 7 000 000 (յոթ միլիոն եվրո):

3.2. Մաքուր, առանց Եվրամիությունից պահանջվող հարկերի, տուրքերի և/կամ վճարների: Նման հարկերի, շահութահարկերի, ծառայության վարձերի կամ մաքսային տուրքերի, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեղական ծառայությունների մատուցման համար հարկեր, ինչպիսիք են վերահսկողության ու շահագործման իրականացումը առաջ գալու դեպքում, ենթակա են վճարման «Գնորդի» կողմից:

3.3. Պայմանագրի արժեքը կմնա անփոփոխ և չի կարող փոփոխվել գնացուցակի համաձայն կատարված բոլոր աշխատանքների համար (Հավելված 1)` Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` առաջիկա 10 ամիսների ընթացքում: Եթե «Կոնսորցիումից» անկախ պատճառներով Հանձնումը նշված տարեթվից հետաձգվում է, «Կողմերը» կստորագրեն սույն Պայմանագրին համապատասխան հավելված` որևէ գնաճի վերաբերյալ:

3.4. Եթե անհրաժեշտություն առաջանա փոխել աշխատանքների պահանջվող շրջանակը աշխատանքների իրականացման ընթացքում և այդ փոփոխությունները կանդրադառնան պայմանագրի արժեքի վրա, Կողմերը կստորագրեն պայմանագրի լրացում:

 

4. ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4.1. Վճարման հետևյալ պայմանները ենթակա են հաստատման Austrian Export Credit Agency OeKB և ներգրավված ֆինանսական հաստատությունների կողմից, որոնք պայմանագրի կատարման ժամանակ իրավունք կվերապահեն հրահանգելու «Կոնսորցիումին», ինչը միանշանակ կընդունվի «Գնորդի» կողմից և «Գնորդին» որևէ իրավունք չի վերապահի Մատակարարների դեմ որևէ պահանջ առաջադրելու: «Գնորդը» նաև ընդունում է, որ Austrian Export Credit Agency OeKB-ի և ներգրավված ֆինանսավորող հաստատությունների պայմանները և ցուցումները սույն պայմանագրի անքակտելի մասն են կազմում, ինչպես նշված է Հավելված 9-ում և, որ «Կոնսորցիումը» պարտավոր է և/կամ իրավունք ունի հետևել OeKB-ի այդ ցուցումներին` առանց «Պատվիրատուի» կողմից որևէ պահանջ բարձրացնելու:

4.2. Վճարման ուղենիշերը ներքոնշյալի և Հավելված 5-ում («Ժամանակացույց») նշվածին համապատասխան իրականացնելիս, նաև Մատակարարման որոշ մասերի և/կամ Ծառայությունների համար, յուրաքանչյուր «Կոնսորցիում Ընկերություն» դուրս կգրի իր սեփական անվանումով ապրանքագրեր` փակելով ստորև սահմանված տոկոսները Մատակարարման և/կամ Ծառայությունների այն մասերի համար, որոնց համար նման ուղենիշը կատարված է: «Գնորդն» իրավասու է, սույն Պայմանագրի 4-րդ կետով սահմանված վճարման դրույթներին համապատասխան, Մատակարարի կողմից «Պայմանագրով» նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո դրանց ճշգրտության և վճարման նպատակահարմարության վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնել Ֆինանսների նախարարություն` համապատասխան ծանուցմամբ:

4.3. Հոդված 12.1-ում նշված ֆինանսավորման հնարավորությունից հետո «Գնորդը» կստանա ստանդարտ կանխավճարի բանկային երաշխիքներ` Հավելված 8-ի համաձայն, Հավելված 5-ում («Ժամանակացույց») նշվածին համապատասխան, թողարկված յուրաքանչյուր «Կոնսորցիում Ընկերության» կողմից` իր շրջանակի համար, ընդհանուր առմամբ կազմելով նվազագույնը պայմանագրի արժեքի 15%-ը, որը կազմում է 1.050.000 (մեկ միլիոն հիսուն հազար) եվրո գումար: Բանկային երաշխիքների վավերականությունն ավտոմատ կերպով լրանում է օբյեկտի շահագործումից հետո պաշտոնապես հանձնելու առաջարկի օրը կամ ամենաուշը թողարկումից 1 (մեկ) տարի անց: Երաշխիք(ներ)ը կվերադարձվեն «Կոնսորցիում Ընկերություններին»` առանց ծախսերի կամ վերապահումների:

4.4. «Կոնսորցիումին» վճարումները, սույն Պայմանագրի համաձայն, կկատարվեն Waagner-Biro-ի հաշվի վրա, Ավստրիական Bank Austria Creditanstalt AG Բանկ, Վիեննայում, 17-րդ կետի պայմանով, եվրոյով, ըստ հետևյալի.

4.5. Առաջին մասնակի վճարումը պայմանագրի արժեքի 15%-ի չափով, որը կազմում է 1.050.000 (մեկ միլիոն հիսուն հազար) եվրո գումար, «Պայմանագրի» Օբյեկտի համար, «Գնորդի» կողմից «Կոնսորցիումին» կվճարվի Telegraphic Transfer-ի միջոցով (T/T և հետ չկանչվող միջազգային միջբանկային փողային փոխանցումով համապատասխանաբար), գումարը «Կոնսորցիումին» կտրամադրվի համաձայն Հավելված 5-ի (Ժամանակացույց)` սույն պայմանագիրը ստորագրելուց հետո` ներկայացնելով ապրանքագիր «Կոնսորցիում Ընկերությունից», որը ենթակա է վճարման ապրանքագրի ստացումից 7 օրվա ընթացքում:

Սույն վճարման ստացումը գործողության մեջ է դնում «Կոնսորցիում Ընկերությունների» կողմից Պայմանագրի կատարումը:

4.6. Երկրորդ մասնակի վճարումը «Պայմանագրի» արժեքի 15%-ի չափով, որը կազմում է 1.050.000 (մեկ միլիոն հիսուն հազար) եվրո գումար, «Պայմանագրի» Օբյեկտի համար, «Գնորդի» կողմից վճարվում է «Կոնսորցիումին» 4.4-րդ կետով, հիմնական ինժեներական փաստաթղթերը ստանալուց հետո, ներկայացնելով`

4.6.1. ապրանքագիր Մատակարարից, որը ենթակա է վճարման ապրանքագրի ստացումից 7 օրվա ընթացքում,

4.6.2. փոխադրման փաստաթուղթ, ինչպիսին է սուրհանդակի ստացման հայտարարագիրը` սուրհանդակի ստորագրությամբ:

Երկրորդ վճարման ստացումը հիմք է նախագծման, արտադրանքի ու առաքման գործընթացի շարունակման:

4.7. Երրորդ մասնակի վճարումը պայմանագրի արժեքի 15%-ի չափով, որը կազմում է 1.050.000 (մեկ միլիոն հիսուն հազար) եվրո գումար, «Պայմանագրի» Օբյեկտի համար «Գնորդի» կողմից վճարվում է «Կոնսորցիումին» 4.4-րդ կետով, հիմնական ինժեներական փաստաթղթերի հաստատումից հետո` մատակարարի կողմից ներկայացնելով ապրանքագիր, որը ենթակա է վճարման ապրանքագիրն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում: Այս երրորդ վճարման ստացումը հիմք է արտադրանքի ու առաքման գործընթացի շարունակության:

4.8. Չորրորդ մասնակի վճարումը պայմանագրի արժեքի 45%-ի չափով, որը կազմում է 3.150.000 (երեք միլիոն հարյուր հիսուն հազար) եվրո, «Պայմանագրի» Օբյեկտի համար «Գնորդի» կողմից վճարվում է «Կոնսորցիումին» 4.4-րդ կետով` փոխադրումից առաջ փոխադրման համար պատրաստ լինելու ծանուցում ստանալուց հետո, ներկայացնելով`

4.8.1. ապրանքագիր, որը ենթակա է վճարման ստացումից հետո 7 օրվա ընթացքում.

4.8.2. փոխադրման պատրաստ լինելու մասին ծանուցում` Մատակարարի ստորագրությամբ:

4.9. Հինգերորդ մասնակի վճարումը պայմանագրի արժեքի 10% չափով, 700.000 (յոթ հարյուր հազար) եվրո «Պայմանագրի» Օբյեկտի համար «Գնորդի» կողմից վճարվում է «Կոնսորցիումին»` 4.4-րդ կետով Ապրանքների Հանձնման ապրանքագրի հիման վրա, ներկայացնելով`

4.9.1. ապրանքագիր, որը ենթակա է վճարման ստացումից հետո 7 օրվա ընթացքում.

4.9.2. Հանձնման Արձանագրություն կամ «Գնորդի» կողմից պատշաճ ստորագրությամբ կամ Ապրանքները Հանձնման պատրաստ լինելու մասին` նվազագույնը 30 օր առաջ թողարկված համապատասխան ուղեկցող ծանուցմամբ:

Պայմանագրի արժեքի ընդհանուր գումարի 5%-ի չափով երաշխավորության պարտատոմսերի թողարկումից հետո, նվազեցված Արթսթեք-ի մասը` յուրաքանչյուր միավոր Օբյեկտի համար, որը վավեր է մինչև երաշխավորության ժամկետի ավարտը, ըստ Հավելված 7-ի, թողարկված յուրաքանչյուր Մատակարարի կողմից իր Մատակարարումների/Ծառայությունների համար, նվազեցված Արթսթեք-ի մասը` Օբյեկտի համար, երաշխիքները կվերադարձվեն «Կոնսորցիում Ընկերություններին»` առանց որևէ ծախսի կամ վերապահումների:

4.10. Տվյալ առաջին վճարումը նաև նախատեսվում է Հավելված 6-ով բանկի կողմից երաշխավորված ստանդարտ աշխատանքի համար, որը թողարկվում է յուրաքանչյուր մատակարարի կողմից, իր մատակարարումների ծավալների գումարի 10%-ի չափով, և/կամ ծառայությունների համար, որից նվազեցվել է ArtsTech-ի մասը` Օբյեկտի համար: Բանկային երաշխիքների օրինականության ժամկետը ավտոմատ կերպով լրանում է Օբյեկտի համար շահագործումից հետո պաշտոնապես հայտարարված օրը կամ Հավելված 5-ում նախատեսված Ժամանակացույցի Հանձնման օրից ամենաուշը 30 օր անց: Երաշխիք(ներ)ը «Կոնսորցիում Ընկերություններին» կվերադարձվեն առանց որևէ ծախսի կամ պահումների:

 

5. ԱՄՍԱԹՎԵՐ

 

5.1. «Կոնսորցիում Ընկերություններն» Ապրանքներն ու Ծառայությունները կառաքեն Հավելված 5-ի ժամանակացույցին համապատասխան` «Պայմանագրի» սկսման ամսաթվից, համաձայն` Հոդված 12.1-ի:

5.2. 4-րդ կետի վերաբերյալ ուշացած վճարումը կարող է աշխատանքների կատարման ձգձգումներ առաջացնել: 15 օրից ավել ուշացումով վճարումների դեպքում հարկ է դադարեցնել պայմանագրի կատարումն ու համապատասխանաբար փոփոխել Հավելված 5-ի ժամանակացույցը:

5.3. Նաև համաձայնեցված է այն փաստը, որ բոլոր մատակարարումների ու ծառայությունների սեփականության իրավունքը, լինեն դրանք ծրագրերի (software) լիցենզիաներ, թե սարքավորումներ (hardware), պատկանում են Մատակարարներին, մինչև «Գնորդի» կողմից «Պայմանագրի» լիարժեք կատարումը, և փոխանցվում են «Գնորդին» բոլոր դեպքերում միայն սույն պայմանագրով նախատեսված գումարի չափով:

 

6. ՆԱԽԱԳԾԻ ԿԱՏԱՐՈՒՄ, ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՆՇՈՒՄ

 

Նախագծի համար «Կոնսորցիումի» ներկայացուցիչ կամ լիազորված անձ է հանդիսանում «Գնորդի» Պայմանագրի իրականացման ընթացքում նշանակված Waagner-Biro-ի ներկայացուցիչը (հավասար է` Նախագծի մենեջերներ) ինչպես շարադրված է «Կոնսորցիումի» Համաձայնագրի Հավելված 1-ում, որը որպես անբաժանելի մաս կցված է սույն «Պայմանագրին», այնպես ինչպես Հավելված 4-ը կցված է սույն Համաձայնագրին:

Նախագծի համար «Գնորդի» ներկայացուցիչ կամ լիազորված ներկայացուցիչ է հանդիսանում`

«Պայմանագրի» Կողմերի լիազորված ներկայացուցիչները պատասխանատու են մատակարարումների և կատարվող աշխատանքների կառավարման և վերահսկման, աշխատանքների համակարգման, բարենպաստ գործնական փոխհարաբերությունների, կոնֆլիկտների կանխման, բովանդակության ցանկացած տարաձայնության լուծման ու կառավարման և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի բովանդակության ու ձևի կառավարման համար:

6.1. Ժամանակացույցի նախագիծը պետք է համաձայնեցվի «Գնորդի» և «Կոնսորցիում Ընկերությունների» ներկայացուցիչների կողմից` լրափոխված ժամանակացույց 5-ի հիման վրա: Եթե «Կողմերից» մեկը մտադիր է փոխել ժամանակացույցի ամսաթվերը, ապա այդ «Կողմը» պետք է մյուս «Կողմերին» նման փոփոխության մասին իրազեկի նախնական ամսաթվից նվազագույնը 1 ամիս առաջ: Եթե «Կոնսորցիում Կազմակերպություններից» անկախ պատճառներով Հանձնման ամսաթիվը Օբյեկտի համար տեղափոխվում է 2 ամսից ավելի ժամկետով, «Կոնսորցիում Կազմակերպություններն» իրավունք ունեն «Գնորդին» ներկայացնել ապրանքագիր` լրացուցիչ աշխատանքների համար: Եթե «Կոնսորցիում Կազմակերպություններին» վերագրվող որևէ պատճառով Հանձնման ամսաթիվը տեղափոխվում է, հետաձգման համար պատճառ հանդիսացած «Կոնսորցիում Կազմակերպությունը» պարտավորվում է վճարել 11.2-րդ կետով սահմանված չափով տուգանք:

6.2. Ժամանակացույցի ցանկացած փոփոխություն, որոնք են` բայց չսահմանափակելով ապրանքների փոխադրում, մոնտաժում և շահագործում, կհամապատասխանեցվեն շինարարական, ավարտման ու մոնտաժման աշխատանքների Ժամանակացույցի հետ, որոնք իրականացվում են քաղաքացիական կապալառուի կողմից` Վճարումների Ֆինանսական Պլանի և Ժամանակացույցի հիման վրա:

6.3. Առաքված Ապրանքների համար Մատակարարները կօգտագործեն բարձրորակ նյութեր` տեխնիկական փաստաթղթերով նախատեսված տեխնիկական պահանջները բավարարելու համար;

6.4. Ապրանքի փաթեթավորումը պետք է ամուր լինի, այն պետք է գործնական փորձառությանը համապատասխան` հավաստիացնի փաթեթի մեջ ապրանքի անշարժ և ապահով լինելը:

6.5. Մատակարարները պարտավորվում են փաթեթավորման մանրամասն ցանկ կազմել յուրաքանչյուր փաթեթի համար` մանրամասնելով փաթեթավորված առարկաների ցանկը, դրանց քանակը, տեսակը (մոդելը), խառը և մաքուր քաշը, պայմանագրի համարը (միայն «Գնորդի» հետ համաձայնությունից հետո): Փաթեթավորման ցանկի պատճենը պետք է հանձնվի գնորդին:

6.6. Ապրանքների նշումը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին, անջրանցիկ ու անփոփոխ լինի և համապատասխանի փաթեթավորման ցանկին` ըստ 6.5-րդ կետի:

6.7. Մասնակի փոխադրումները թույլատրելի են:

6.8. «Գնորդը» «Կոնսորցիում Կազմակերպություններին» երաշխավորում է Ապրանքների անվճար տեղափոխում «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն», Օբյեկտ, որի դեպքում Ապրանքները պետք է առաքվեն «DAP Երևան համապատասխան Օբյեկտի հասցեով` Հայաստան` համաձայն Առևտրի Միջազգային Պալատի Incoterms 2010-ի, որտեղ և երբ «Գնորդը» Մատակարարի ներկայությամբ (ըստ «Գնորդի» պահանջի) հնարավորություն կունենա ապրանքները զննելու, «բայց ոչ սահմանափակելով դրանց բացման և ստուգման, նյութերի զննման և չափման իրավունքը», ինչպես նաև` Մատակարարին հաղորդելու գտնված թերությունների և/կամ վնասվածքների մասին, ներառյալ թերություն փաստարկող ֆոտո-փաստաթղթերը`առանց հապաղելու դրանք պատշաճ կերպով շտկելու համար: «Կոնսորցիումը» կարող է ապավինել «Գնորդի» կողմից թերությունների հայտնաբերմանը և որ նման թերությունների մասին ծանուցում չկրող ապրանքները համապատասխանում են Պայմանագրին: Նման ստուգումներից բխող ծախսերը իրականացվում են «Գնորդի» հաշվին: Այնուամենայնիվ, ներքին թերությունների վերացումը ապահովված է Հոդված 10-ի (Երաշխավորություն) դրույթներին համապատասխան:

 

7. ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Կոնսորցիումը» «Գնորդի» առջև պայմանագրով ստանձնում է հետևյալ պարտավորությունները, նկատի ունենալով որ`

7.1. Մատակարարները պայմանագրով պարտավորվում են նախագծել Ապրանքները.

7.2. Մատակարարները պարտավորվում են արտադրել ու տեղանք առաքել ապրանքներ ու ծառայություններ` ժամանակացույցին (տե՛ս Հավելված 5) և պայմանագրի պայմաններին համապատասխան: Ապրանքների նկարագրերը և ձեռնարկները ներառված են:

7.3. Մատակարարները պարտավորվում են 6-րդ կետի համաձայն փոխադրումից առաջ ստուգել կարգավիճակը.

7.4. Մատակարարները պարտավորվում են հետևել 10-րդ հոդվածի երաշխավորության պարտականությունների պահանջներին.

7.5. Մատակարարները պարտավորվում են հոգ տանել մատակարարման առաքման մասին` ներառյալ տրանսպորտային ապահովագրությունը, արտահանման մաքսային ընթացակարգերը, արտահանման համար անհրաժեշտ ազգային թույլտվությունների ձեռք բերումը և լուծել ապրանքների առաքման և տրանսպորտային ծախսերի հետ կապված բոլոր ձևականությունները` մուտքի կետից DAP Երևան, մինչև տեղանք:

7.6. Կապալառուն պարտավորվում է իրականացնել բոլոր ծառայությունները, ներառյալ, «բայց չսահմանափակվելով»` փոխարինվող սարքավորումների ապամոնտաժում, տեղանքի մաքրում, ապամոնտաժված սարքերի տնօրինում և առաքված ապրանքների տեղադրում և մոնտաժում` Մատակարարների վերահսկողության ներքո:

7.7. «Կոնսորցիումի Կազմակերպությունները» սույն «Պայմանագիրը» կնքելուց հետո` երկու ամսվա ընթացքում, պետք է հստակեցնեն «Գնորդի» կողմից ներկայացված տեխնիկական պահանջները:

 

8. ԳՆՈՐԴԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գնորդը ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

8.1. Կատարել վճարումներ Ժամանակին և ըստ Պայմանագրի կետերի:

8.2. Հաստատել կամ մերժել «մերժման հիմնավորմամբ», Մատակարարի, ինչպես նաև` Օբյեկտի որոշ մասերի գծագրերն ու նախագծերը, ստանալուց 5 օրվա ընթացքում, հակառակ դեպքում` փաստաթղթերը կհամարվեն հաստատված:

8.3. Փոխադրման պատրաստ լինելու մասին ծանուցում ստանալուց հետո 3 օրվա ընթացքում, ըստ 4.8-րդ Հոդվածի, Մատակարարին տեղեկացնել Հայաստանյան տերմինալ` համալրված կապված պահեստով, որտեղ «Գնորդը» կվճարի բոլոր հարկերը, տուրքերն ու վճարումները սեփական ֆոնդերով, Incoterms DAP Երևանի համաձայն, ժամանակին ու ըստ պայմանագրի պայմանների:

8.4. Ժամանակին ձեռք բերել անհրաժեշտ տեղական լիազորություններ և հետևողական լինել ապրանքների ներմուծման նկատմամբ և դրանք տեղանք փոխադրելու հետ կապված պաշտոնական և մաքսային գործընթացների հարցերին, լիազորությունների բացակայության պատճառով հետաձգումներից խուսափելու համար, որոնց դեպքում պատասխանատվություն է կրում «Գնորդը»:

8.5. Մատակարարներին ապահովել անհրաժեշտ տեղական թույլատվություններով, որոնք պահանջվում են Հայաստանում, մասնավորապես` Օբյեկտում Պայմանագիրն իրականացնելու համար,

8.6. Ապահովել հսկվող, ծածկված, օդորակիչներով և էլեկտրաֆիկացված տարածք ամբողջովին ապահովագրված Ապրանքների պահեստավորման համար, աջակցել նախագծի իրականացմանը (օր.` Ապրանքների տեղադրում), «Կոնսորցիումի» անձնակազմի համար անսահմանափակ մուտք դեպի տարածք և սանիտարական տեղանքներ` Հավելվածներին համապատասխան:

9. Ռիսկերի փոխանցում, հանձնման ժամանակը, տեղն ու բնույթը, վերջնական լուծում:

9.1. Ապրանքների ռիսկի պատասխանատվությունն աշխատանքների յուրաքանչյուր շրջանակի համար փոխանցվում է Մատակարարներից, ըստ DAP Երևանի, ինչին կհետևի առաքված Ապրանքների տեղադրումը, էլեկտրական մոնտաժման աշխատանքներն ու շահագործման հանձնելը, որի համար ռիսկի պատասխանատվությունը կանցնի «Գնորդին»` «Գնորդի» և «Կոնսորցիումի» միջև Օբյեկտի համար համապատասխան Հանձնման Արձանագրությունը ստորագրելուց հետո` բացառությամբ ապրանքների աշխատելու և գործարկման երաշխիքներից` Երաշխավորության ժամկետում: Երաշխավորության ժամկետի մեկնարկը և փորձաշրջանը հիմնված կլինեն «Գնորդի» և «Կոնսորցիումի» միջև Օբյեկտի համար ստորագրվող Հանձնման Արձանագրության վրա: Մատակարարի Ապրանքները գործարկման մեջ չեն դրվի առանց նրա Հանձնման Արձանագրության:

9.2. Հանձնումը պետք է կատարվի տեղանքում` ըստ ժամանակացույցի և Հավելված 5-ին համապատասխան: Հանձնումը կարող է կատարվել նախորդած տեխնիկական և որակական ստուգման արձանագրության հիմա վրա: «Կոնսորցիումի» կողմից Օբյեկտի տեխնիկական և որակական ստուգում իրականացնելու պատրաստակամության վերաբերյալ համապատասխան ծանուցումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, «Գնորդը», Հոդված 6-ում նշված ներկայացուցչի միջոցով ստուգում է բոլոր Ապրանքները և Ծառայությունները: «Գնորդը» կամ ընդունում է Ապրանքները և Ծառայությունները` յուրաքանչյուր միավոր Ապրանքի կամ Ծառայության համապատասխան տողում նշում կատարելով /Հավելված 1/ կամ մերժում է դրանց ընդունումը` տեղում գրավոր ներկայացնելով տվյալ Ապրանքի կամ Ծառայության ընդունումը մերժելու հիմնավոր պատճառաբանություն:

Օբյեկտի Հանձնման Արձանագրության ստորագրմամբ միանշանակ կերպով որոշվում է, որ Պայմանագրով նախատեսված նախկին բոլոր պարտավորությունները կատարված են: Հանձնման Արձանագրությունը պետք է պարունակի Հանձնման ամսաթիվն և ժամը:

9.3. Հանձնման Արձանագրության մեջ պետք է հստակ նշվի, թե արդյոք մատակարարված Ապրանքներն իրենց մոնտաժմամբ և աշխատանքով լիովին համապատասխանում են սույն Պայմանագրով նախատեսված Օբյեկտի տեխնիկական նկարագրություններին:

9.4. Սույն Պայմանագրի 4.9-րդ Հոդվածի համաձայն` յուրաքանչյուր վերջնական լուծումն իրականացվում է Հանձնման Արձանագրությունը ստորագրելուց հետո յոթ (7) օրվա ընթացքում:

9.5. Եթե ցանկացած ապրանք` Օբյեկտի բոլոր ապրանքները, կամ Օբյեկտի ապրանքների մի մասը, շահագործվում են համապատասխան Հանձնման Արձանագրությունը ստորագրելուց առաջ, ապա նման Ապրանքները համարվում են պայմանագրով և վերջնական հանձնված: Ամեն դեպքում Օբյեկտի Ապրանքները հանձնված կհամարվեն ամենաուշը Ապրանքների Հանձնման պատրաստ լինելու մասին «Կոնսորցիումի» կողմից «Գնորդին» պատշաճ ծանուցելուց 30 օր հետո:

9.6. Չնչին թերությունները, որոնք չեն խանգարում Ապրանքների ապահով շահագործմանը, չեն խոչընդոտի/հետաձգի Հանձնումը: Նման թերությունները կթվարկվեն առանձին Հանձնման Արձանագրության մեջ: Նման թերությունները կվերացվեն երաշխավորության մեկ տարի ժամանակահատվածում` առանց հետաձգումների:

 

10. ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

 

10.1. Յուրաքանչյուր Մատակարար կստանձնի իր կողմից մատակարարված Ապրանքների և/կամ Ծառայությունների համար երաշխավորությունը` 24 ամիս ժամանակահատվածով, Օբյեկտի Հանձնումից հետո և Մատակարարի կողմից Օբյեկտի առաքումն իրականացնելուց առավելագույնը 30 ամիս անց, եթե Հանձնումը հետաձգվում է Մատակարարից անկախ պատճառներով:

10.2. «Կոնսորցիում Կազմակերպություններից» ոչ մեկը երաշխավորություն չի ստանձնի միտումնավոր կամ պատահական կերպով երրորդ կողմերից վնասված մասերի կամ «Գնորդի» կողմից տրամադրված նյութերի, մասերի գոյություն ունեցող մասերի համար:

10.3. Երաշխավորության ժամկետում առաջացող թերությունները երաշխավորությունը չեն տարածում բոլոր Ապրանքների վրա (օր.` ողջ համակարգը կամ Օբյեկտը)` 10.1-րդ կետի համաձայն:

10.4. Երաշխավորությունը չի տարածվում նորմալ մաշվածության և «Գնորդի» կողմից սխալ, անճիշտ և/կամ անզգույշ վերաբերվելու պատճառով առաջացած վնասներին` գործարկման հրահանգներին հետևելն անտեսելու հետևանքով: Երաշխավորությունը ներառում է «Կոնսորցիում Ընկերությունների» պարբերական ստուգիչ այցելություններ, որոնք պետք է պահանջվեն «Գնորդի» կողմից` համաձայն «Կոնսորցիումի» յուրաքանչյուր անդամ-կազմակերպության հատուկ պահանջի:

10.5. «Մատակարարներից» յուրաքանչյուրն իր երաշխավորությունը կստանձնի` անվճար վերանորոգելով կամ փոխարինելով այն բոլոր մասերը, որոնց թերություններն իր մեղքով են:

10.6. Ըստ «Մատակարարի» հրահանգների, «Գնորդը» «Մատակարարին» անհապաղ պետք է ծանուցի ի հայտ եկած ցանկացած թերության առկայությունը, եթե այդպիսիք առկա են, թերության մանրամասն գրավոր նկարագրության հետ միասին, որը ստանալուց հետո «Մատակարարը» կվերացնի թերությունը ողջամիտ ժամկետում: Թերության չլիազորված վերացումը կամ «Գնորդի» կողմից երրորդ կողմերի շահագործումը կնշանակի երաշխավորության ավարտը:

10.7. «Կողմերը» համաձայնում են և «Գնորդը» գրավոր հաստատում է, որ «Գնորդի» առջև յուրաքանչյուր «Մատակարար» պարտավորություն է կրում իրեն կցված Ապրանքների և/կամ Ծառայությունների մասով առանձին, ինչպես նաև` կից ներկայացված յուրաքանչյուր առանձին «Մատակարարի» Գնացուցակին համապատասխան:

 

11. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ/ԿՈՂՄՆԱԿԻ ՎՆԱՍՆԵՐ

 

11.1. Անուղղակի և/կամ հաջորդող վնասների վերաբերյալ հնարավոր պահանջները, ինչպիսիք են օրինակ, բայց չսահմանափակվելով, եկամտի կորուստ, «Գնորդի» և երրորդ կողմերի կողմից արտադրանքի կորուստ և այլն, կամ ֆինանսական կորուստ, համաձայնեցված է, որ «Կոնսորցիումը» պարտավորություն չի կրում:

11.2. «Մատակարարի» մեղքով Հանձնման ուշացումների դեպքում մեղավոր «Մատակարարը» պայմանագրով նախատեսված տուգանք է վճարում, յուրաքանչյուր ավարտված շաբաթի համար ուշացած Ապրանքի 0,5%-ի չափով, բայց սահմանափակվում է առավելագույնը «Մատակարարի»` Պայմանագրով սահմանված ծավալի Օբյեկտի արժեքի 5%-ով` Հավելված 1-ի համաձայն: Պայմանագրով նախատեսված տուգանքի վճարումը համարվում է «Գնորդի» համապատասխան պահանջների լիակատար և վերջնական բավարարում և կազմում է «Գնորդի» միակ ու բացառիկ հատուցումը:

11.3. Սույն Պայմանագրում պարունակվող որևէ այլ դրույթի վրա գերակայում է այն պայմանը, որ «Կոնսորցիումը» պարտավորություն չի կրում ցանկացած անուղղակի կամ հաջորդող վնասի համար, անկախ այն հանգամանքից, թե նման պարտականությունը առաջանում է Պայմանագրի կամ երաշխավորության խզման հետևանքով, քաղաքացիական իրավախախտման, ներառյալ` անփութություն, խիստ կամ օրենքով սահմանված պարտականության կամ գործողության ցանկացած այլ պատճառի: Սույն Պայմանագրում թվարկված պարտականությունների բացառությունները և սահմանափակումները տարածվում են նաև ենթակապալառուների և «Կողմերի» մատակարարների վրա:

11.4. Յուրաքանչյուր «Կոնսորցիում Ընկերության» ընդհանուր պարտավորությունները Օբյեկտի համար, ներառյալ բոլոր տուգանքները, լինեն դրանք պայմանագրային, երաշխավորության, քաղաքացիական իրավախախտման, խիստ պարտավորության, փոխհատուցման կամ այլ, ոչ մի դեպքում չեն գերազանցելու նրա պայմանագրի արժեքի 5%-ի գումարը Օբյեկտի համար, ըստ Հավելված 1-ում սահմանվածի: Սույն պայմանագրված ընդհանուր պարտավորությունը գերազանցող ցանկացած պահանջ կբացառվի: Բոլոր պահանջների պարտավորությունների վճարումը կհամարվի «Գնորդի» համապատասխան պահանջների լիարժեք և վերջնական բավարարում և կկազմի «Գնորդի» միակ ու բացառիկ փոխհատուցումը:

11.5. «Գնորդը» հաստատում է`

- Որ «Գնորդի» առջև յուրաքանչյուր «Կոնսորցիում Ընկերություն» կա և մնում է պատասխանատու միայն իր պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման համար:

- Որ բանկային երաշխիքով վճարման պահանջը (լինի դա 4.10-րդ կետով նախատեսված բանկային երաշխիքի կատարումը և/կամ 4.3-րդ կետով նախատեսված նախնական վճարման երաշխիքի կատարումը և/կամ սույն Պայմանագրի 4.9-րդ կետով նախատեսված երաշխիքային պարտատոմսերի կատարումը), եթե այդպիսին կա, կիրականացվի բացառապես բանկային երաշխիքի ներքո, որը թողարկվել է Պայմանագիրը խախտող «Կոնսորցիում Ընկերությունը» և որը առաջացրել է այդ պահանջը:

 

12. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ

 

12.1. Սույն Պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո, «Կոնսորցիումը» պետք է Պայմանագրին կից 4-րդ Հավելվածի «Կոնսորցիումի» Համաձայնագրի VI հոդվածով (Ֆինանսավորում) դիմի համապատասխան ֆինանսավորման համար:

Հավելված 5-ով նախատեսված Ժամանակացույցով սկսելու օրվա սկիզբ է համարվում 4.5-րդ կետով սահմանված Օբյեկտի համար «Կոնսորցիումի» նշած հաշվեհամարին առաջին վճարման կատարումը:

12.2. Ավարտին վերաբերող հաջորդող երկու հոդվածների համաձայն` Պայմանագիրը վավեր է մինչև բոլոր «Կողմերի» կողմից պայմանագրով նախատեսված պարտականությունների լրիվ կատարումը:

12.3. «Գնորդը» կարող է ավարտել պայմանագիրը, այն դեպքում, երբ «Կոնսորցիումը»

. սնանկ կամ անվճարունակ է կամ, եթե նրա դեմ թողարկվել է պարտքերի վճարման երաշխագիր, եթե լուծարումն ապահովվում է, եթե որպես իրավաբանական անձ, կայացրել է ընկերությունը փակելու որոշում (բացառությամբ կամովի լուծարման` միաձուլման կամ կառուցվածքի վերաձևավորման), եթե անվճարունակության ադմինիստրատոր է նշանակված դրա բիզնեսի կամ ունեցվածքի ցանկացած մասի վրա, կամ, եթե «Մատակարարը» նրա դեմ նմանատիպ իրավախախտում է նախաձեռնել պարտքի պատճառով:

. 100 աշխատանքային օրից ավելի ուշացնում է Օբյեկտի հիմնական առաքումները կարևորագույն փուլում, և այդ ուշացումները չեն կարող փոխհատուցվել անգամ հաջորդող ժամանակահատվածում: Այս դեպքում դադարեցումը պետք է սահմանափակվի Օբյեկտով:

Մատակարարի պատճառով նման դեպքերում «Գնորդն» իրավունք ունի Պայմանագիրն ավարտել գրավոր ծանուցումից հետո` ներառելով համապատասխան հնչեղություն, և «Մատակարարի» աշխատանքների շրջանակի մեջ մտնող մատակարարումն ավարտել մեկ այլ կապալառուի հետ:

Մատակարարը «Գնորդին» աջակցում է բոլոր կիսավարտ կամ ավարտված աշխատանքներում: Այդ դեպքում «Մատակարարը», Հոդված 11-ին համապատասխան, պարտավոր է վճարել Պայմանագրով նախատեսված տուգանքը և «Գնորդին» հատուցել բոլոր կրած վնասները և կարող է հանել միայն կատարված աշխատանքները, կիսավարտ ու ավարտված աշխատանքների ավարտման օրը:

12.4. «Կոնսորցիումը» կարող է Պայմանագիրը լրիվ կամ մասնակի ավարտել այն դեպքում, երբ`

. «Գնորդը» էականորեն խախտում է Պայմանագրի դրույթները, որի մասին «Մատակարարը» գրավոր կերպով կզգուշացնի «Գնորդին» և այս գրավոր ծանուցումն ստանալուց հետո տասնհինգ (15) օրվա ընթացքում, սխալները կամ ոտնձգությունները «Գնորդի» կողմից չեն վերացվում, և/կամ

. «Գնորդը» սնանկ կամ անվճարունակ է կամ, եթե նրա դեմ թողարկվել է պարտքերի վճարման երաշխագիր, կամ պարտքի արդյունքում` նման իրավախախտում, և/կամ

. Austrian Export Credit Agency OeKB և/կամ ներգրավված ֆինանսավորող հաստատություններից մեկն օգտվում է «Մատակարարի» հետ Պայմանագրի կատարումը նախապես դադարեցնելու իր իրավունք(ներ)ից` «Մատակարարին» չվերաբերող պատճառներով:

Նման դեպքում «Կոնսորցիումը» կարող է հրաժարվել սույն Պայմանագրից, և լիովին փոխհատուցվում են համապատասխան պահումով այն ծախսերը, որոնք նման դադարեցմամբ պայմանավորված չեն կատարվել:

 

13. ՖՈՐՍ ՄԱԺՈՐ

 

13.1. «Կողմերը» կազատվեն պարտավորությունից սույն Պայմանագրի պայմաններին մասամբ կամ լրիվ չհամապատասխանելու դեպքում, եթե նման անհամապատասխանությունը ֆորս մաժորի հետևանք է, ինչպես օրինակ` հրդեհ, տարերային աղետներ (հեղեղում, երկրաշարժ և այլն), գործադուլներ, պատերազմական գործողություններ կամ պետական իշխանության հրամաններ: Պայմանագրի կատարումը կհետաձգվի, քանի դեռ նշված հանգամանքները կամ դրանց հետևանքներն առկա են: Հետաձգման հետևանքով ծախսերի փոփոխությունները հաշվի կառնվեն Պայմանագրի հավելվածներում ընկերական բանակցություններից հետո:

13.2. Եթե «Կողմն» ի վիճակի չէ կատարել Պայմանագրով ստանձնած իր պարտականությունները, պարտավոր է անհապաղ մյուս «Կողմին» գրավոր տեղեկացնել նշված հանգամանքներն սկսվելուց հետո և ավարտին, ամեն դեպքում ոչ ուշ քան նշված հանգամանքների սկսվելուց կամ ավարտից 15 (տասնհինգ) օրվա ընթացքում: Չտրված կամ ժամանակին չտրված տեղեկությունը շահագրգռված «Կողմին» զրկում է վերոնշյալ հանգամանքներից որևէ մեկին հավակնելուց` որպես պայմաններին չհամապատասխանելու համար պարտավորությունից ազատվելու պատճառ:

13.3. «Կողմերը» պարտավորությունից կազատվեն սույն Պայմանագրի պայմաններին մասամբ կամ լիովին չհամապատասխանելու համար, եթե նման անհամապատասխանությունը ֆորս մաժորի հետևանք է, ինչպես օրինակ` հրդեհ, հեղեղում, երկրաշարժ, գործադուլ, պատերազմական գործողություններ, պետական իշխանության կողմից տրված հրամաններ, և եթե նման հանգամանքները ծագել են Պայմանագիրն ստորագրելուց հետո: Աշխատանքի կատարման ամսաթիվը, ըստ Պայմանագրի այդուհետ կհետաձգվի, քանի դեռ նշված հանգամանքները կամ դրանց հետևանքները առկա են:

 

14. ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆ

 

14.1. «Գնորդը» և «Կոնսորցիումը» պատրաստակամություն են հայտնում ձեռնարկել բոլոր միջոցները` բարեկամական բանակցություններով հարթելու սույն Պայմանագրից և դրա կապակցությամբ առաջացող բոլոր վեճերն ու տարաձայնությունները:

14.2. Սույն Պայմանագրից և դրա կապակցությամբ առաջացող բոլոր վեճերն ու տարաձայնությունները վերջնականապես կլուծվեն Առևտրի Միջազգային Պալատի Միջնորդ Դատարանի Կարգի համաձայն` ըստ նշված Կարգերի նշանակված մեկ կամ երկու Արբիտրների կողմից:

14.3. Միջնորդ դատարանը նաև պարտավորեցնող վճիռ կարձակի այդ կապակցությամբ կնքված հաշտարարության հոդվածի վավերականության վերաբերյալ, և թե ով է կրելու միջնորդ ընթացակարգերի ծախսերը:

14.4. Միջնորդ դատարանի վայրը կլինի Ցյուրիխ/Շվեյցարիա, իսկ լսումների, ինչպես նաև սույն Պայմանագրի և նրա կիրարկման լեզուն անգլերենը` Գերմանիայի նյութական իրավունքի կիրառմամբ:

14.5. Միջնորդ դատարանի բացառիկ իրավասությունը «Կողմերին» արգելք չի հանդիսանա իրավապահանջ ներկայացնել իրավասու սովորական դատարան` նախնական կարգադրությունների համար` Պայմանագրի խախտումները կանխելու նկատառումով:

14.6. Համաձայնեցված է, որ ՄԱԿ-ի ապրանքների միջազգային վաճառքի վերաբերյալ օրենքի դրույթները, ինչպես նաև` ազգային այն կանոնները, որոնք կարող են հակասել սույն Պայմանագրին, կիրառելի չեն:

 

15. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

15.1. Հետևյալ հավելվածները կազմում են Պայմանագրի անքակտելի մասը և հակասությունների դեպքում նախ սույն Պայմանագիրը, այնուհետ հավելվածները կգերակայեն այլ հավելվածների հանդեպ` հետևյալ հերթականությամբ.

Հավելված 1 Գնացուցակներ` «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության

Հավելված 1.2.ա. Գնացուցակ` Վագներ-Բիրո

Հավելված 1.2.բ. Գնացուցակ` Զալցբրեններ

Հավելված 1.2.գ. Գնացուցակ` Ի-ԹԻ-ՍԻ

Հավելված 1.2.դ. Գնացուցակ` Արթսթեք

Հավելված 2. Կոնսորցիումի մատակարարման շրջանակի տեխնիկական նկարագրություններ

Հավելված 3. Աշխատանքների բաժանում

Հավելված 4. Համատեղ Գործողությունների Համաձայնություն

Հավելված 5. Ժամանակացույց

Հավելված 6. Գնորդի Օգտին Կատարողականության Պարտատոմս

Հավելված 7. Գնորդի Օգտին Երաշխավորության Երաշխիք

Հավելված 8. Կանխավճարի Բանկային Երաշխիքներ

Հավելված 9 Austrian Export Credit Agency «OeKB»-ի պայմանները

 

15.2. Սույն Պայմանագրի բոլոր լրափոխումներն ու հավելվածները վավեր են միայն այն դեպքում եթե դրանք կազմված են գրավոր և բոլոր «Կողմերի» ստորագրությամբ: Սույն կետի փոփոխությունները պետք է կատարվեն գրավոր կերպով և ստորագրված լինեն բոլոր «Կողմերի» կողմից` վավեր ճանաչվելու համար:

15.3. «Կողմերից» ոչ ոք չի կարող սույն Պայմանագրից ելնելով իր իրավունքներն ու պարտավորությունները փոխանցել երրորդ կողմերի` առանց մյուս «Կողմերի» գրավոր համաձայնության:

15.4. «Կողմերի» միջև բոլոր համաձայնությունները, բանակցություններն ու թղթակցությունը սույն Պայմանագիրը ստորագրելուց առաջ անվավեր կճանաչվեն դրա ստորագրությունից սկսած, բացառությամբ` 2007թ. մայիսի 10-ի Համատեղ Գործողությունների Համաձայնագրի` լրափոխված ավելի ուշ (Հավելված 4):

15.5. Եթե «Գնորդը» երրորդ կողմերից պահանջ է ստանում արտոնագրի օրենքների խախտման վերաբերյալ, «Մատակարարը» պարտավորվում է պահանջվող բոլոր միջոցները ձեռնարկել, նման պահանջներն իր ծախսերի ու ռիսկերի հաշվին լուծելու և փոխհատուցելու «Գնորդին» բոլոր ծախսերն ու կորուստները, ով իր հերթին բարեկամաբար կհամագործակցի և կօգնի: Սահմանափակ ընդհանուր պարտավորության մասին նշված է 11.4-րդ կետում:

15.6. Եթե պայմաններից մեկը կամ ավելին անարդյունավետ կամ անօրինական են ճանաչվում, դա չի անդրադառնում Պայմանագրի մնացած պայմանների վրա: Տվյալ պայմանը կմեկնաբանվի այնպես, ինչպես դա լավագույնս է համապատասխանում Պայմանագրի Կողմերի մտադրություններին ու կամքին:

 

16. ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

16.1. Սույն Պայմանագրի պաշտոնական լեզուն անգլերենն է: Առկա է նաև Պայմանագրի հայերեն թարգմանված տարբերակը: Անգլերեն և հայերեն Պայմանագրերի միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տարբերակին: Սույն Պայմանագիրը ստորագրվում է Վիեննայում և Երևանում` 5 օրինակից, կողմերից յուրաքանչյուրը ստանում է 1-ական օրինակ:

 

17. ԿՈՂՄԵՐԻ ԲՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՅՐԵՐԸ, ԲԱՆԿԵՐԸ

 

    WAAGNER-BIRO AUSTRIA                      Հայաստանի Հանրապետություն

                                              Մշակույթի Նախարարություն

    STAGE SYSTEMS AG                          Կառավարական շենք 3

    Leonard Bernstein Strasse 10              Հանրապետության հրապարակ

    A-1220 Wien/Austria                       Երևան,  Հայաստան

    Հեռ.` +43 1/288 44 - 0                    Հեռ.`

    Հեռ.` +43 1/288 44 7828                   Ֆաքս.`

e-mail: [email protected] e-mail:

    Բանկեր`                                   Բանկեր`

Bank Austria Creditanstalt AG, Wien,

Bank no.: 12000,

Account no.: 150-129-828/00

IBAN: AT 12 12000 150 12982 800

BIC: BKAUATWW

__________________________

_________________________

    WAAGNER-BIRO AUSTRIA                       Ministry of Culture

STAGE SYSTEMS AG

 

___________________________

SALZBRENNER STAGETEC Audio

Video Mediensysteme GmbH

__________________________

ETC -

Electronic Theatre Controls GmbH

 

__________________________

ArtsTech LLC

 

Ստորագրված է` «--» 2014 թ.,

Երևան, Հայաստանի Հանրապետություն

 

Հավելված 4

 

ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

Կնքված`

1. Waagner-Biro Austria Stage Systems AG

Լեոնարդ Բերնշտայն Ստրասս 10,

A-1220, Վիեննա, Ավստրիա

(այսուհետ` «WBA» կամ Գործընկեր)

2. ETC - Electronic Theatre Controls GmbH

Օհմստռաս 3,

D-83607, Հոլզկիրխեն, Գերմանիա

(այսուհետ` «ETC» կամ Գործընկեր)

և

3. ArtsTech LLC

Ղազար Փարպեցու 15,

Գրասենյակ 4, Երևան 0002,

Հայաստան

(այսուհետ` «ArtsTech» կամ Գործընկեր)

Բոլորը միասին այսուհետ` «ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ»

կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`

 

1. Կոնսորցիումի նպատակը

 

Սույնով կողմերը համաձայնվում են ձևավորել Կոնսորցիում` ստանձնելու և իրականացնելու պայմանագրի պարտավորությունները, որոնք հանձնարարվում են աշխատանքային խմբին` բաղկացած վերոգրյալ կողմերից (այսուհետ` ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ) ՀՀ մշակույթի նախարարության կողմից (այսուհետ` Պատվիրատու) կապված ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման, թատրոնների ընտրանքային տեխնիկական վերանորոգման հետ:

1. «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ղեկավար մարմինը հանդիսանում է WBA ընկերությունը, և ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ նստելավայրը կլինի WBA գտնվելու հասցեն:

Համաձայնությունը բխում է ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ և Պատվիրատուի միջև կնքված պայմանագրից, որը այսուհետ կդիտվի որպես «Պատվիրատուի Պայմանագիր»:

Պատվիրատուի Պայմանագրի նյութի և/կամ ծավալի երկարացումը թույլատրելի կլինի միայն այն դեպքում, եթե այն պահպանի VI Հոդվածի սահմանված դրույթները, այն գրավոր կերպով է և որոշվում է միաձայն` ավելացվում է սույն պայմանագրին հավելվածի տեսքով: Պատվիրատուի Պայմանագրի պայմանները, այդ թվում` համապատասխան հավելվածները ամբողջությամբ տարածվում են Կողմերի վրա: Տարաձայնության դեպքում Կոնսորցիումի Համաձայնագրի դրույթները պետք է ունենան առաջնայնություն:

Պատվիրատուի Պայմանագրի մեջ ներառված սահմանումները պետք է ունենան այս պայմանագրի նույն իմաստը:

 

2. Աշխատանքի Բաշխում

 

Յուրաքանչյուր գործընկեր պետք է ամբողջովին պատասխանատու լինի Պատվիրատուի Պայմանագրից բխող բոլոր պարտականությունների կատարման համար, նաև դրա շրջանակներում ծառայությունների և ապրանքի մատակարարման համար, հաշվի առնելով.

* WBA Waagner-Biro-ն պետք է գործի, որպես Կոնսորցումի ղեկավար մարմին, ներկայացնի Կոնսորցիումը Պատվիրատուի և ֆինանսավորող հաստատությունների առջև, որն է` Ավստրիական Էքսպրտ Վարկային Բանկը (OeKB) և պետք է պատասխանատու լինի բեմական սարքավորումների մատակարարման համար, ինչպես նաև իրականացնել մատակարարված սարքավորումների մոնտաժման և շահագործման վերահսկողություն:

* ETC-ն (ETC - Electronic Theatre Controls GmbH պատասխանատվություն է կրում լուսային սարքավորումների մատակարարման համար, ինչպես նաև պատասխանատու է իրականացնել մատակարարված սարքավորումների մոնտաժման և շահագործման վերահսկողություն:

* Արթսթեք ՍՊԸ-ն պատասխանատվություն է կրում իրականացնելու բոլոր ծառայությունները, այդ թվում, բայց չսահմանափակվելով, ապամոնտաժման, տարածքի մաքրման, շինաղբի տարհանման և, հետևաբար, այդ սարքավորումները մատակարարած Գործընկերոջ վերահսկողության ներքո մատակարարված սարքավորումների տեղադրման և մոնտաժման համար, այդ թվում, լրացնելու Գործընկերների կողմից մատակարարված նյութերը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բավարարելու Պատվիրատուի կարիքները:

Մատակարարման և/կամ ծառայությունների կատարման ամբողջ ծավալները բաշխված են Կողմերի միջև, ինչպես սահմանված է Հավելված 1-ում: Յուրաքանչյուր կողմ պետք է իրականացնի Պատվիրատուի Պայմանագրում սահմանված` իր ծավալում ներառված մատակարարման և/կամ ծառայությունների մասը, համաձայնեցնելով Կոնսորցիումի Պայմանագրի հետ այնպես, ինչպես եթե այն կնքված լիներ անմիջապես Պատվիրատուի հետ: Մասնավորապես ներքին հարաբերությունները կարգավորելիս յուրաքանչյուր Կողմ պատասխանատու է ամբողջովին և անհատապես Պատվիրատուի Պայմանագրում ներառված գնային առաջարկների համար իր մասով: Բոլոր իրավունքները և պարտականությունները, առավելությունները և թերությունները կարող են ազդեցություն ունենալ միայն այն Կողմի վրա, որի մատակարարմանը և/կամ ծառայություններին են դրանք վերաբերում: Նույնը վերաբերվում է նաև յուրաքանչյուր Կողմի հավանական ենթակապալառուներին:

Որևէ փոփոխության դեպքում անհրաժեշտ է այն համաձայնեցնել ներքին կարգով:

Յուրաքանչյուր Կողմի պայմանագրային պարտավորությունների իրականացման մասնաբաժինը սահմանվում է ընդհանուր պայմանագրային արժեքի մատակարարման և/կամ ծառայությունների հարաբերակցության` յուրաքանչյուրի մասով: (Կոնսորցիումի բաշխված բանաձևով):

Կողմերը պատասխանատվություն են կրում միմյանց հանդեպ դիտավորությամբ կամ անփութությամբ թույլ տված սխալների համար: «Արթսթեք» ՍՊԸ-ն Գործընկերոջ վերահսկողության ժամանակահատվածում հրահանգներին չենթարկվելու պարագայում, կկրի լիարժեք պատասխանատվություն դրանից բխող հետևանքների համար:

Ցանկացած լրացուցիչ մատակարարումների և ծառայությունների ծախսերը, որոնք անհրաժեշտ կլինեն Պատվիրատուի Պայմանագրի պայմանները ավարտին հասցնելու, անկախ մատակարարման և ծառայությունների բաժնեմասի, պատասխանատվություն է կրում այն կողմը, որը առաջացրել է կամ ով պատասխանատու է դրանց առաջացման համար:

Լրացուցիչ սարքավորումների և/կամ ծառայությունների առաջացման դեպքում, որոնց համար պատասխանատու չէ կամ չի առաջացրել որևէ Գործընկեր և որը չի կարող գանձվել Պատվիրատուից, պատասխանատվություն կկրեն Կողմերը` համամասնորեն իրենց մատակարարման և/կամ ծառայությունների մասնաբաժնից (Կոնսորցիումի բաշխված բանաձևով):

Կողմերը պետք է ապահովեն անհրաժեշտ բանկային երաշխիքներ յուրաքանչյուրը իր մատակարարման և/կամ ծառայությունների մասնաբաժնին համապատասխան և պետք է նաև կրեն ցանկացած կանխավճարային ծախսերը` համապատասխան իրենց մատակարարման և /կամ ծառայությունների մասով:

Գործընկերները համաձայնվում են, որ եթե կարիք լինի ներգրավել մեկ կամ մի քանի համագործակցող կողմերի, ապա այն պետք է միայն ընդունվի և/կամ ներառվի Կոնսորցիումի հանդիպման միաձայն որոշմամբ:

 

3. Տեխնիկական Պլանավորում

 

Յուրաքանչյուր Կողմ` կախված մատակարարման և/կամ ծառայությունների ծավալներից, պատասխանատվություն է կրում իրականացնել սեփական աշխատանքների ծավալների տեխնիկական պլանավորում և տեղեկացնել մյուս Գործընկերներին այդ տեխնիկական տվյալների մասին և տալ տեղեկույթ, որը մյուս Կողմին անհրաժեշտ է սեփական ծավալները պլանավորելու համար: Այն պետք է կազմակերպվի այնպիսի ժամանակային սահմաններում, որը չի խոչընդոտի մյուս Կողմերին իրականացնելու իրենց աշխատանքները համաձայն ժամանակացույցի, որը կցվում է Հավելված 5-ի տեսքով Պատվիրատուի Պայմանագրին:

 

4. Կոնսորցիումի ժողով

 

Կոնսորցիումի ժողովը կայացնում է որոշումներ բոլոր հիմնական հարցերի շուրջ, ինչպես նաև այն հարցերի, որոնք չեն վերապահված WBA-ին` համաձայն այս Կոնսորցիումի համաձայնագրի: Կոնսորցիումի ժողովները նաև կարող են անցկացվել հեռախոսային խորհրդակցության միջոցով: WBA-ը կարող է հրավիրել Կոնսորցիումի ժողով երբ այն համարի անհրաժեշտ: Մեկ Կողմի հիմնավորված խնդրանքով, WBA կարող է հրավիրել Կոնսորցիումի ժողով կարճ ժամանակահատվածի ընթացքում, հնարավոր է նաև գրավոր կամ ֆաքսով: Կողմերին պետք է ուղարկել հրավեր, նշելով օրակարգը` նախատեսված ժամկետից առնվազն 8 օր առաջ: Կոնսորցիումի հանդիպման վայրը պետք է լինի Կոնսորցիումի նստելավայրը, եթե հանդիպման վայրը չի նշում այլ տեղ WBA-ի հրավերում: Ձայների քանակի համամասնությունը որոշվում է գործընկերների միջև, արագ համաձայնության գալով, հիմնվելով Կոնսորցիումի բաշխման բանաձևին (3 Բաժին, 1 Ենթաբաժին):

Կոնսորցիումի հանդիպման ընթացքում կատարված որոշումները կարող է արդյունավետ համարվել նույնիսկ այն դեպքում, երբ անգամ ոչ բոլոր գործընկերներն են ներկայացել, քանի որ Կոնսորցիումի հանդիպումը հրավիրված է եղել վերը նշված ձևով: Նման որոշումները պետք է ներառվեն արձանագրության մեջ, որը պետք է կազմել հանդիպումից հետո և հաստատել գրավոր ձևով` բոլոր գործընկերների ստորագրությամբ: Կոնսորցիումի հանդիպումներից դուրս կայացված որոշումները կարող են ընդունվել գրավոր:

Պատվիրատուի պայմանագրի իրականացման ընթացքում Կողմերի լիազորված անձինք և նրանց ներկայացուցիչները թվարկված են Հավելված 1-ում:

 

5. Ծրագրի Ղեկավարում

 

Կոնսորցիումի ղեկավար մարմին նշանակվում է «WBA», այսուհետ` WBA: WBA-ը պատասխանատու է հետևյալ առաջադրանքների լուծման համար, մասնավորապես`

* Ներկայացնել Կոնսորցիումը երրորդ անձանց, մասնավորապես կառավարությանը և Պատվիրատուի մոտ, համաձայնեցնելով մյուս Կողմերի հետ, նաև նրանց աջակցությամբ:

* Բանակցությունների նախաձեռնումը և անցկացումը Պատվիրատուի հետ մյուս Կողմերի աջակցությամբ:

* Աշխատանքային ժամանակացույցի կազմում և համակարգում Կոնսորցիումի շրջանակներում` խորհրդակցելով Պատվիրատուի հետ:

* Կոնսորցիումի ժողովի ընթացքում ընդունված որոշումների իրագործում:

* Կոնսորցիումի նամակագրության կառավարում և պատճենների վերահասցեագրում համապատասխան Կողմերին:

* Որևէ ընդհանուր արժեթղթերի տրամադրման համակարգում (առաջացած ծախսերը կրում է այն կողմը ով պատճառել է նման ծախս, կամ, եթե պահանջվում է, բաժանվում է կողմերի միջև` ըստ իրենց մատակարարման և/կամ ծառայությունների մասնաբաժնի (Կոնսորցիումի բաշխված բանաձևով)):

* Կոնսորցիումի բանկային հաշվի ստեղծում և վարում, ինչպես նաև վճարման հոսքի համակարգում և բանկի հետ կապված պայմանավորվածություններ (առաջացած ծախսերը կրում է այն կողմը, ով պատճառել է նման ծախս, կամ, եթե պահանջվում է, բաժանվում է կողմերի միջև` ըստ իրենց մատակարարման և/կամ ծառայությունների մասնաբաժնի (Կոնսորցիումի բաշխված բանաձևով)):

* Կողմերին ծանուցել յուրաքանչյուր խնդիրների, պահանջների կամ բողոքների դեպքում` Պատվիրատուի մասով:

Կողմերը համաձայնության են գալիս, որ WBA-ը առաջացած ծախսերը փոխանցում է այն Կողմին, ով պատճառել է այդ ծախսերը և այն դեպքում, եթե ծախսերը չեն վերագրվում որևէ Կողմին, ապա յուրաքանչյուր Կողմ կրում է ծախսերը մատակարարման և/կամ ծառայությունների իր մասնաբաժնով (Կոնսորցիումի բաշխման բանաձևով)` նվազեցնելով այն իրեն վճարվող գումարներից, օրինակ` թարգմանչական ծախսեր, նամակագրություն պատվիրատուի հետ, գործարքների ծախսեր և այլն:

WBA-ը պարտավորվում է նախօրոք ձեռք բերել բոլոր Կողմերի գրավոր հավանությունը, նախքան որևէ որոշում կամ հայտարարություն կայացնելը, ըստ որի` Կոնսորցիումը և/կամ Կողմերը կմատուցեն ծառայությունները կամ կստանձնեն իրեն պարտավորությունները:

Պատվիրատուին կամ երրորդ կողմին ուղղված բոլոր հայտարարությունները, համաձայնագրերը, գրավոր հայտարարությունները և այլն, Կողմերը պետք է իրականացնեն նախօրոք գրավոր համաձայնության միջոցով: Գրավոր փաստաթղթերը ստանում են իրավական ուժ, եթե դրանք ստորագրված են WBA-ի կողմից, ով նախօրոք ստանում է գրավոր համաձայնություն մյուս Կողմերի կողմից: Այս կանոնակարգից դուրս են այն համաձայնագրերը կամ գրավոր փաստաթղթերը` հիմնականում տեխնիկական նամակագրությունը, որոնք վերաբերում են միայն մեկ Կողմի շահերին: Այն պետք է կազմվի համապատասխան Կողմերի միջև և պատճենը փոխանցվի բոլոր մյուս Կողմերին:

 

6. Ֆինանսավորում

 

WBA-ը կփորձի ստանալ Պատվիրատուի պայմանագրի ամբողջ արժեքի ֆինանսավորումը Ավստրիական Արտահանման Խթանման համակարգի միջոցներից, որին աջակցում է Ավստրիայի կառավարությունը և, որը համապատասխանում է Ավստրիայի Հանրապետության EFG և ՏՀԶԿ ղեկավարման ուղեցույցներին, սակայն առանց հաջողության երաշխիքի: Կողմերը պարտականություն են կրում աջակցել WBA-ին` ապահովելով անհրաժեշտ պայմաններ և, եթե պահանջվում է, կրել գործընթացում իրենց կողմից առաջացրած ծախսերը:

Ֆինանսավորման պայմանները բավարարելու համար Կողմերը պետք է (ի թիվս այլ բաների) կատարեն արտահանման երաշխիքի, Ավստրիայի Հանրապետության կողմից բոլոր սահմանված դրույթները (կամ արտահանման մուրհակի), ինչպես նաև ֆինանսավորող բանկի հետ կնքված համաձայնագրում սահմանված դրույթները, եթե նույնիսկ մեկ անգամ այդ համաձայնագիրը հաստատվել է բոլոր Կողմերի կողմից, այնուհետև այն կցվում է այս Կոնսորցիում պայմանագրին` որպես Հավելված 2: Բացի այդ, բոլոր Կողմերը պետք է ընդունեն Կոնսորցիումի հայտարարությունը` նախատեսված OeKB-ի կողմից` երաշխիքներ կայացնելու համար, որը կցվում է որպես Հավելված 3 և ներկայացնել հակընդդեմ երաշխիք` ընդունելի OeKB-ին որպես Հավելված 4 կամ ներկայացնել Կողմերի համար բավարար այլ երաշխիքային փաստաթուղթ` ապահովելով հակընդդեմ բանկային երաշխիքը:

Բավարարելով ամբողջ պայմանագրի բյուջեի ոչ Ավստրիական գումարի առավելագույն թույլատրելի համամասնությունը (այդ թվում` գնումներ երրորդ երկրից և տեղական ծախսերի մասը)` Կողմերը պետք է համաձայնվեն հետևյալի մասով.

* ETC ընկերությունը պարտավորվում է օգտագործել այնպիսի ապրանքներ, որոնք ունեն ավստրիական, գերմանական, հայկական կամ այլ երկրների ծագման և/կամ ծառայությունների որակավորման վկայականներ, որը նշված է Կողմերի մատակարարման և/կամ ծառայությունների հարաբերակցության ցուցակում` զուտ արժեքի չափով` Հավելված 1 «Կողմերի մատակարարման և/կամ ծառայությունների ծավալների բաժանում», և պետք է տրամադրի WBA-ին համապատասխան փաստարկներ, որոնք ընդունելի են OeKB-ին մինչ մատակարարումն ու համապատասխան փոխանցումների իրականացումը:

* Բացի այդ, բավարարելու համար պահանջվող նվազագույն Ավստրիական ավելացված արժեքը Պատվիրատուի պայմանագրի հարաբերական արժեքից, WBA պարտավոր է օգտագործել ապրանքներ, որոնք ունեն ավստրիական ծագման որակավորման վկայականներ, ինչպես նաև ծառայություններ, որոնք մատուցում են ավստրիական ընկերությունները:

* ETC պետք է կրի բոլոր ծախսերը և կանխավճարային պարտավորությունները` որպես «Արտահանող», որը հանդիսանում է որպես պայմանագրի կողմ` համաձայն համաձայնագրի Հավելված 2-ի, որը պետք է կնքվի ֆինանսավորող բանկի հետ: WBA կխորհրդակցի ETC-ի հետ մինչ համաձայնագրի վերջնական տարբերակի կնքումը:

Միայն OeKB-ի, ֆինանսական հաստատությունների և/կամ ֆինանսավորող բանկի պահանջի դեպքում Կողմերը պետք է համաձայնվեն կրել համատեղ կամ անհատական պատասխանատվություն:

 

7. Ծրագրի ղեկավարման վճար

 

Որպես իր պարտավորությունների կատարման փոխհատուցում, ինչպես նաև վերոգրյալ ֆինանսավորման պայմանավորվածությունները ստանձնելու համար, WBA-ը իրավունք ունի ստանալ ETC ընկերությունից իրենց մատակարարման և/կամ ծառայությունների բաժնեմասի արժեքի 4%-ի (չորս տոկոս) չափով, որը ապահովվում է այդ Կողմերի կողմից: Այդ գումարը բացառում է որևէ հարկեր մատակարարման և/կամ ծառայությունների մասով:

Այդ վճարը գանձելու համար WBA պահում է համապատասխան գումարը վճարող հանդիսացող վերոգրյալ Կողմերից հետևյալ ձևով`

* «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի համար, սկսած առաջին օրացուցային տարում Պատվիրատուի պայմանագրի ստորագրումից հետո WBA-ը պահում է Կողմի առաջին վճարվելիք գումարի համապատասխան չափով:

* «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի համար, սկսած առաջին օրացուցային տարվանից հետո Պատվիրատուի պայմանագրի ստորագրումից հետո WBA-ը իրավունք ունի ստանալ համապատասխան գումար երկրորդ օրացուցային տարվա սկզբում Պատվիրատուի պայմանագրի ստորագրումից հետո:

 

8. Աշխատանքային գրաֆիկ

 

WBA-ը կազմում է աշխատանքների ժամանակացույց, որի հիման վրա կոնսորցիումի անդամները պետք է անմիջապես մշակեն աշխատանքային գրաֆիկ, որը ներառում է աշխատանքների տևողությունը և ժամկետները, համաձայն որի, յուրաքանչյուր Կողմ տրամադրում է իր աշխատանքների ծավալների մասնաբաժինը:

 

9. Լրացուցիչ փոփոխություններ

 

Եթե Պատվիրատուն պահանջում է իրականացնել փոփոխություններ, որոնց ընդունումը պահանջում է համապատասխան Կողմերի արագ հավանությանը և, եթե անհրաժեշտ է կատարել պահանջվող աշխատանքների վերաբաշխում և վերաձևակերպում:

 

10. Կողմերի պարտավորությունները

 

Կոնսորցիումի անդամները պարտավոր են անել ամեն ինչ` իրենց ուժերի սահմաններում իրականացնելու իրենց պայմանագրային պարտավորությունները Կոնսորցիումի շրջանակներում, հաշվի առնելով մատակարարման և/կամ ծառայությունների բաշխման ծավալները (Հավելված 1): Կողմերը պարտավոր են ապահովել մատակարարումները և/կամ ծառայությունները, որոնց համար նրանք պատասխանատու են, ինչպես սահմանված է Հավելված 1-ում, ինչպես նաև բոլոր այն լրացուցիչ մատակարարումները և/կամ ծառայությունները, որոնք անհրաժեշտ է կատարել Կողմերի պայմանագրային պարտավորությունների շրջանակներում: Կողմերից ոչ մեկը իրավունք չունի հատկացնել այս պայմանագրից բխող որևէ իրավունքներ կամ պարտականություններ երրորդ անձանց առանց մյուս Կողմերի նախնական հավանությանը:

 

11. Տեղեկատվություն տրամադրելու պարտավորությունը

 

Յուրաքանչյուր Կողմ պարտավոր է անմիջապես տեղեկացնել մյուս Կողմերին ցանկացած իրադարձությունների կամ հանգամանքների վերաբերյալ, որոնք վերաբերում են իր մասնաբաժնի աշխատանքին այնքանով, որքանով նման միջոցառումները կամ հանգամանքները ազդում կամ կարող են ազդել պարտականությունների կատարման վրա, որի համար մյուս Կողմը պատասխանատու է մասնավորապես ժամանակին փոխանցել այնպիսի փաստաթղթեր և տեղեկություններ մյուս կողմերին, որոնք կխթանեն իրենց մատակարարման և/կամ ծառայությունների նախապատրաստմանը` այսինքն, մասնավորապես ինտերֆեյսերի տեխնիկական ծավալներ և կապի տվյալներ ծառայությունների և մատակարարման տեխնիկական շրջանակներում:

 

12. Ենթակապալի պայմանագրերով և/կամ ենթապայմանագրային մատակարարում

 

Կողմերից ոչ մեկը իրավասու չէ առանց Կոնսորցիումի հաստատման ենթակապալի պայմանագիր կնքել իր ծառայությունների ծավալի ամբողջությամբ կամ մասամբ, որոնք ընդգրկված են Կողմերից մեկի արտադրության ծրագրերում: Այս առումով նման հաստատումը չի կարող մերժվել առանց պատճառաբանության: Սակայն այս սահմանափակումը չի կիրառվում նյութերի, փոքր դետալների կամ մատակարարման և/կամ ծառայությունների վրա, որոնց մատակարարները նշված են պայմանագրում:

 

13. Ծախսեր

 

Յուրաքանչյուր Կողմ պետք է կրի արտադրության պատրաստման, փոխադրման, ապահովագրման, բանկային երաշխիքների, երաշխիքային վճարների և այլ համանման վճարումների ծախսերը, որոնք վերաբերում են յուրաքանչյուրի աշխատանքների և/կամ ծառայությունների իր մասնաբաժնի շրջանակներին, ներառյալ բոլոր հնարավոր փոփոխությունները:

Միայն այնպիսի ծախսերը, որոնք սկզբունքորեն հաստատվել են Կոնսորցիումի ժողովի կողմից և հստակորեն չեն կառավարվում այլ կերպ, սույն Կոնսորցիումի պայմանագրով համարվում են որպես Կոնսորցիումի համատեղ ծախսեր և բաշխվում են Կողմերի միջև` ըստ իրենց մատակարարման և ծառայությունների մասնաբաժնի (Կոնսորցիումի բաշխման բանաձևով):

Համատեղ ծախսերը պետք է մասնավորապես լինեն ապահովագրության տրամադրման ծախսեր (բանկային երաշխիքների և այլն) Կոնսորցիումի կողմից, ինչպես նաև շինարարական ապահովագրության համաչափ ծախսեր, որոնք կրում է Կոնսորցիումը` համաձայն Պայմանագրի:

Եթե Կողմերից մեկը իր վրա է վերցնում առանձնահատուկ ծախսեր` ելնելով Կոնսորցիումի շահերից, և եթե այդ Կողմը չի կարող ակնկալել, որ կարող է կրել այդ ծախսերի ամբողջական ծավալը, ապա համաձայնություն պետք է ձեռք բերվի մինչև այդպիսի պարտականության ստանձնումը` կապված նման ծախսերի նպատակահարմարության և Կողմերի միջև այդ ծախսերի բաշխման ձևի հետ:

 

14. Հասույթ/Վճարումներ

 

Յուրաքանչյուր Կողմ Կոնսորցիումի անունից պետք է հաշիվներ կայացնի Պատվիրատուին իր ծառայությունների մասով և միաժամանակ տեղեկացնի WBA-ին նման հաշվի վերաբերյալ, որոնք ենթակա են Պատվիրատուի հաստատմանը: Եթե վճարումները կատարվում են WBA-ին, որոնք WBA-ը ստանում է Պատվիրատուից մեկ այլ Կողմի մատուցվող մատակարարման և/կամ ծառայությունների համար (եթե կիրառելի է, ավելի քիչ գումար` համաձայնեցված ղեկավարման վճարի կամ այլ հիմնավորված ծախսերի համար), WBA-ը պետք է փոխանցի այդ վճարումները մյուս Կողմին վճարը ստանալուց մեկ շաբաթվա ընթացքում:

Եթե Կողմերից մեկի հանդեպ սնանկության կամ իրավաբանական կամ արտադատական կարգավորման վարույթ է արդեն հարուցվել, ով WBA-ին ներկայացրել է մասնակի վճարման հաշիվ մինչ այդ Կողմին WBA-ի վճարում կատարելը, ապա WBA-ը իրավունք ունի պահել մասնակի վճարում, հանելով արդեն իսկ մատուցված աշխատանքի արժեքը, որը կատարվել է մինչ սնանկացման կամ վարույթի ժամանակահատվածը, քանի դեռ Կոնսորցիումի անդամի երաշխավորը սնանկ է կամ գտնվում է կարգավորման ընթացքում կամ Կոնսորցիումի անդամի պարտատերերի կողմից նշանակված երաշխավորը պատրաստ է կատարել Կոնսորցիումի անդամի աշխատանքի մասնաբաժինը:

 

15. Գաղտնիությունը

 

Գործընկերները պետք է պահպանեն գաղտնիությունը`մյուս Կողմերի բոլոր գործարար և առևտրային գաղտնիքների, եթե այն չի հակասում Կոնսորցիումի նպատակներին:

Յուրաքանչյուր Կողմ, ով ստանում է փաստաթղթեր, գծագրեր կամ որևէ այլ տեսակի տեղեկատվություն մյուս Կողմից` կապված Կոնսորցիումի համաձայնագրի հետ, պետք է օգտագործի այդ նյութերը միայն Կոնսորցիումի համաձայնագրի նպատակների համար:

Կողմերը պետք է նաև միշտ ապահովեն, որ բոլոր մյուս Կողմերը, որոնք մասնակցում են Պայմանագրի իրականացմանը, նույնպես պետք է պահպանեն գաղտնիությունը:

Գաղտնիության բացահայտումը ընդունելի է, եթե այն դառնում է պետական մշակութային մասնիկ կամ որը հրատարակվել է երրորդ անձանց կողմից` առանց Կոնսորցիումի Կողմերից մեկի միջամտության:

 

16. Հրապարակումներ

 

Կողմերը պարտավորվում են համակարգել ծրագրի հետ կապված հրապարակումների ժամանակը և ձևը Պատվիրատուի և WBA-ի հետ:

 

17. Կողմերի պատասխանատվությունը Պատվիրատուի նկատմամբ

 

Յուրաքանչյուր Կողմ լիարժեք և բացառապես պատասխանատու է Պատվիրատուին` իր ծավալներում ներառված աշխատանքների և/կամ ծառայությունների մասով:

Կողմերից ոչ ոք իրավունք չունի իրականացնել որևէ գործողություն կամ կատարել որևէ հայտարարություն, որը կարող է պարտավորեցնել կամ կանխորոշել Կոնսորցիումին կամ մեկ այլ Կողմին` առանց մյուս Կողմերի հաստատման:

Եթե հայց է ակնկալվում Կոնսորցիումի հանդեպ կամ կողմերից մեկի հանդեպ, և եթե նման հայցը արդեն ներկայացվել է, Կողմերը պետք է անհապաղ տեղեկացնեն միմյանց և համատեղ որոշում կայացնել:

 

18. Կողմերի պատասխանատվությունը միմյանց հանդեպ

 

Համաձայն այս Պայմանագրի` յուրաքանչյուր գործընկեր պետք է պատասխանատու լինի իր ստանձնած պարտականությունների և պահանջվող ծառայությունների մատուցման և/կամ մատակարարման մասով: Եթե Պատվիրատուն կամ երրորդ կողմը դատական հայց է ներկայացնում Կոնսորցիումի կամ Կողմերից որևէ մեկի դեմ, այն Կողմը որի չիրականացրած, ուշ կամ մասամբ իրականացրած պարտականություններն են առաջացրել նման հայց պարտավորվում է վճարել փոխհատուցում Կողմերին կամ Կոնսորցիումին, որի հանդեպ ներկայացվել է հայցը:

Եթե մեկ Կողմ տուժում է Կողմերից որևիցե մեկի չիրականացրած, ուշ կամ մասամբ իրականացրած պարտականությունների պատճառով, ապա այդ Կողմը պարտավորվում է վճարել փոխհատուցում: Սակայն փոխհատուցում չպետք է վճարվի այն վնասների համար, որոնք փակվում են համապատասխան ապահովագրությամբ:

Մինչև պատասխանատու Կողմի վնասների պատճառի վերջնական պարզումը` նմանատիպ վնասները պետք է կրեն Կողմերից յուրաքանչյուրը իր անհատական մատուցված ծառայությունների և/կամ մատակարարման սահմաններում (Կոնսորցիումի բաշխիչ բանաձև):

Եթե Կողմերից մի քանիսն են պատասխանատու վնասների համար, ապա Կողմերից յուրաքանչյուրն է կրում իր պահանջած վնասների պատասխանատվությունը, կամ եթե մեղքը չի հաստատվել յուրաքանչյուրը իր մատուցված ծառայությունների և/կամ մատակարարման մասով:

Եթե Պատվիրատուն կամ այլ երրորդ կողմ պահանջ է ներկայացրել Կոնսորցիումին կամ Կողմերից որևէ մեկին կամ մի քանիսին, որը վիճարկելի չէ Կողմերի կողմից, ապա նման հայցերը պետք է կրեն Կողմերը` յուրաքանչյուրը իր մատուցված ծառայությունների և/կամ մատակարարման մասով (Կոնսորցիումի բաշխիչ բանաձև):

WBA-ը պատասխանատու է Կողմերի հանդեպ Կոնսորցիումի սխալ ղեկավարման համար` ընդհուպ մինչև Կոնսորցիումի ղեկավարման համաձայնեցված վճարի մասով: Նման սահմանափակումը չի կիրառվում կամայականության դեպքում:

Յուրաքանչյուր Գործընկեր երաշխավորում է, որ իր պլանավորմամբ և իրականացմամբ չի խախտում որևէ երրորդ կողմի սեփականության իրավունքը, հակառակ դեպքում նմանատիպ վնասները կրում է խախտումը կատարած կողմը:

Այն դեպքում երբ Պատվիրատուի պայմանագրի իրականացումը դադարեցվում, հետաձգվում կամ կարճվում է, Կողմերը կկիրառեն ֆինանսական ռիսկային կառավարում` համաձայն իրենց անձնական կարիքների և իրենց սեփական հաշվին: Հասկանալի է դառնում, որ փոխհատուցումը, համաձայն ներգրավված ECA Oesterreichische Kontrollbank ընկերության, հասանելի է բոլոր Կողմերին, որոնց WB -ը, որպես թիմի ղեկավար, կհովանավորի և որի ծախսերը հաշիվ - ապրանքագրի տեսքով կներկայացվի յուրաքանչյուր Գործընկերոջը` համաձայն Կոնսորցիումի Բաշխիչ Բանաձևի:

Կողմերի մեղքով Պատվիրատուի կողմից Պայմանագրի դադարեցման դեպքում, մեղավոր Կողմը պետք է փոխհատուցի վնասները բոլոր Կողմերին: Սակայն փոխհատուցում չպետք է վճարվի այն վնասների համար, որոնք փակվում են համապատասխան ապահովագրությամբ:

 

19. Տույժ/Տուգանք

 

Եթե Պատվիրատուն պահանջում է տույժի վճարում, ապա այն Կողմը, ում վերագրվում է այդ տուգանքը, պետք է բոլոր մյուս Կողմերի վնասները փոխհատուցի և պետք է վճարի Պատվիրատուին բոլոր տուգանքները:

Եթե մեկից ավելի Կողմեր են պատասխանատու վնասների համար, ապա տույժի փոխհատուցման պատասխանատվությունը բաժանվում է ըստ պատճառած վնասների համամասնության, կամ եթե մեղքը չի հաստատվել յուրաքանչյուրը իր մատուցված ծառայությունների և/կամ մատակարարման մասով:

20. Ապահովագրություն, Տրանսպորտ և Հարկեր

Յուրաքանչյուր Կողմ պետք է առանձին-առանձին և բավարար չափով ապահովագրի իր մատակարարվող ծավալները մինչ Երևան ժամանումը, ներառյալ բոլոր ռիսկերը, այդ թվում` տրանսպորտի, տեղադրման և շահագործման ապահովագրությունը: Բացի այդ, յուրաքանչյուր Կողմ կնքում է պատասխանատվության ապահովագրում երրորդ կողմի հետ, ընդգրկելով նաև այլ Կողմի վնասները` պատասխանատվության իր չափաբաժնով: Ապահովագրության ապացույցը պիտի ներկայացվի և ապահովագրության գումարի չափերը կհամաձայնեցվեն Գործընկերոջ պահանջով:

Գործընկերը պետք է բոլոր Կողմերին ներկայացնի ապահովագրական քաղաքականությանը վերաբերող փաստաթղթի պատճենը, որպես երրորդ կողմի պատասխանատվության ապահովագրման ապացույց: Այս ապահովագրումը պետք է իրականացվի միջազգային ճանաչում և անհերքելի հեղինակություն ունեցող ապահովագրողի միջոցով:

Կողմերը պետք է բացառեն մեկ այլ Կողմի դեմ հայց ներկայացնելու հավանականությունը իրենց ապահովագրության շրջանակներում:

Ապահովագրական պարգևավճարները կրում է յուրաքանչյուր Կողմ իր մասով:

Յուրաքանչյուր Կողմ պատասխանատու է բոլոր այն հարկերի համար, որոնք առաջանում են իր երկրում` Պատվիրատուի Պայմանագրի իրականացման շրջանակներում: Բոլոր այն մատակարարումները և ծառայությունները, որոնք իրականացնում է Արթսթեքը, միայն նա է վճարում համապատասխան ԱԱՀ-ները և հարկերը և պետք է ապահովի WBA-ին վճարման համապատասխան հիմքերով մինչ վերջնական կարգավորումը:

 

21. Կոնսորցիումի տևողությունը

 

Այս Կոնսորցիումի պայմանագիրը ուժի մեջ է մտնում`

Սույն պայմանագրի Կողմերի ստորագրման պահից,

Պատվիրատուի պայմանագրի ուժի մեջ մտնելուն պես, որը ստորագրվում է Կոնսորցիումի և պատվիրատուի միջև:

Սույն Կոնսորցիումի պայմանագիրը ավարտվում է`

Պատվիրատուի պայմանագրով Կոնսորցիումի և Գործընկերների կողմից պարտականությունների իրագործման պահից,

Բանկային երաշխիքից ազատումը հօգուտ պատվիրատուի,

Վերջնական վճարում կատարել բոլոր Կողմերին իրենցից պահանջված պարտավորությունների դիմաց` այս պայմանագրի շրջանակներում:

Ամեն դեպքում Կոնսորցիումի ժողովը պետք է տեղի ունենա` սահմանելու Կոնսորցիումի պայմանագրի դադարումը և եթե առկա է նման անհրաժեշտություն` լուծարումը:

 

22. Կողմերից մեկի հեռացումը

 

Եթե Կողմերից մեկը ճանաչվել է սնանկ կամ անվճարունակ կամ նրա հանդեպ կիրառվել է պարտքերի վճարման հայց, եթե լուծարումը տրամադրված է, եթե որպես իրավաբանական անձ, նա որոշում է կայացրել ընկերության փակման վերաբերյալ (բացառելով կամայական լուծարումը վերակազմավորման և միավորման հիմունքներով), եթե սնանկ ճանաչող կազմակերպությունը որևէ բիզնեսի կամ ակտիվների վրա կալանք է կիրառել կամ եթե մատակարարը նրա հանդեպ գործ է հարուցել կամ նմանատիպ այլ մեղադրանքներ, որոնք առաջացել են պարտքերի պատճառով, նման դեպքում յուրաքանչյուր Կողմ կարող է դիմում ներկայացնել մեղավոր կողմի հեռացման նպատակով, որը պետք է քննարկվի ժողովի ընթացքում Կոնսորցիումի անդամների կողմից:

Պայմանագրի համաձայն` հեռացված Գործընկերոջ կողմից կատարվող մատակարարման և ծառայությունների պարտականությունները պետք է ստանձնեն մյուս Գործընկերները:

Պատվիրատուի պայմանագրի իրականացման ավարտից հետո, ներառյալ երաշխիքային և այլ պարտավորությունների ժամանակահատվածը, նման հեռացումների դեպքում պահանջների վերջնական կարգավորումը պետք է տեղի ունենա Կողմերի միջև:

Նույնը կիրառվում է այն դեպքում, երբ Պատվիրատուի պայմանագրի շրջանակներում Կողմերից մեկը սնանկ է ճանաչվել իր պարտականությունների իրականացման մեջ և չի շտկել կամ հետաձգել այդ թերությունները պատշաճ ժամանակահատվածում, որը սահմանված է WBA-ի կողմից տրված գրավոր գրության մեջ:

Բոլոր դեպքերում մեղավոր կողմը պետք է աջակցի մյուս Կողմերին` ապահովելու կիսավարտ աշխատանքների տեխնիկական ավարտը:

 

23. Իրավասություն/կիրառվող օրենք

 

Կոնսորցիումի պայմանագրի շրջանակներում ցանկացած վեճի ծագման դեպքում` դրա իրավական հիմնավորվածության, մեկնաբանության, կիրառման կամ որևէ այլ հարցերի դեպքում կողմերը պարտավորվում են ջանքեր գործադրել` լուծելու այդ վեճը խաղաղ ճանապարհով: Եթե հնարավոր չի լինում կարգավորել խաղաղ ճանապարհով 20 օրացուցային օրվա ընթացքում, ապա բոլոր վեճերը պետք է վերջնական լուծվեն Արբիտրաժային Առևտրաարդյունաբերական Միջազգային Պալատի կանոնների համաձայն, մեկ կամ ավելի արբիտրների կողմից`օրենքի շրջանակներում: Արբիտրաժային դատարանը պետք է նաև որոշի տվյալ պարագայում ձեռք բերված արբիտրաժային համաձայնության վավերականությունը նաև, պետք է որոշի, թե ովքեր են կրում արբիտրաժային ծախսերը:

Տեղակայման վայրը Ցյուրիխն (Շվեյցարիա) է, արբիտրաժային գործընթացի լեզուն անգլերենն է, գերմանական նյութական իրավունքի նորմերը կիրառելի են:

Արբիտրաժային դատարանի բացառիկ իրավասությունը չպետք է խոչընդոտի Կողմերին ձեռք բերել ժամանակավոր կալանք ընդհանուր դատական համակարգից, որը կկանխի Կոնսորցիումի պայմանագրի որևէ խախտում:

 

24. Կոնսորցիում պայմանագրի լեզուն

 

Կոնսորցիում պայմանագրի կիրառելի լեզուն անգլերեն է: Պայմանագրին կից Հավելվածները ներկայացվում են գերմաներեն, կից անգլերեն թարգմանությամբ, սակայն անհամաձայնությունների դեպքում գերակայում է գերմաներեն տարբերակը:

Կողմերի միջև նամակագրության ընթացքում օգտագործվում է անգլերենը:

 

25. Մասնակի անվավերություն

 

Այն դեպքում, երբ, մեկ կամ ավելի վերապահումներ անց են կացվում անօրինական կամ անարդյունավետ, այն չպետք է ազդի մնացած պայմանագրային հիմունքների վրա: Անօրինական կամ անարդյունավետ ամրագրումները պետք է համաձայնեցված փոխարինվեն Կողմերի լավագույն մտադրություններին և ցանկություններին համապատասխան:

 

26. Այլ դրույթներ

 

Պայմանագրի բոլոր փոփոխությունները և լրացումները ուժի մեջ են մտնում միայն այն դեպքում, եթե դրանք գրավոր հաստատված և ստորագրված են բոլոր Կողմերի կողմից: Սույն պարբերության փոփոխության դեպքում պետք է լինի բոլոր Կողմերի կողմից գրավոր հաստատված և ստորագրված համաձայնեցում:

Կողմերի միջև վարած բոլոր պայմանավորվածությունները, բանակցությունները և նամակագրությունները մինչև տվյալ պայմանագրի ստորագրումը ուժի մեջ են մտնում այն ստորագրելուց հետո:

Պայմանագիրը ստորագրվում է Վիեննայում և Երևանում` 4 օրինակից մեկական յուրաքանչյուր Կողմին:

Հավելվածները պայմանագրի ինտեգրված մասերն են: Հավելվածների և Պայմանագրի բովանդակության միջև առաջացած հակասությունների դեպքում`Պայմանագրում սահմանված կանոնակարգերը գերակայում են: Եթե Հավելվածների միջև առկա են հակասություններ, ապա գերակայում են Հավելվածները հետևյալ հերթականությամբ.

Հավելված 1 Կողմերի մատակարարման և/կամ ծառայությունների մատուցման ծավալների բացվածք

Հավելված 2 Կողմերի համաձայնագիր

Հավելված 3 OeKB Կոնսորցիում հայտարարագիր

Հավելված 4 OeKB հակադարձ երաշխիք G3

Վագներ Բիրո Սթեյջ Սիսթեմս, Ավստրիա

ԷյԹիՍի Էլեքթրոնիք. Գերմանիա

«Արթսթեք» ՍՊԸ, Հայաստան

Հավելված 6. Կատարման Երաշխիք Գնորդի օգտին

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը

Կառավարական շենք 3, Հանրապետության հրապարակ, Երևան, Հայաստան

 

ՄԵՐ ԵՐԱՇԽԻՔԻ ՀԱՄԱՐԸ.

_________________________________________________

 

Հարգարժան պարոնայք,

 

Մենք հասկանում ենք, որ դուք N _______ Պայմանագրի մեջ եք մտել, _______ ամսաթվով («Պայմանագիր») _______ (ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԱՆՈՒՆԸ) հետ, _______, _______ (ՀԱՍՑԵՆ) _______ (»Մատակարար») _______ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ) մատակարարման համար _______ (»Ապրանքներ»), և որ Պայմանագրի պայմանների համաձայն Մատակարարից պահանջվում է կատարման երաշխիք ապահովել _______ (ԳՈՒՄԱՐԸ ԹՎԵՐՈՎ) գումարի չափով, Պայմանագրի արժեքի _______ % (______ տոկոս) գումարի չափով:

 

ՈՒստի, վերը նշվածի համաձայն` մենք ______ (ԲԱՆԿԻ ԱՆՈՒՆԸ) ______ (ԲԱՆԿԻ ՀԱՍՑԵՆ) _______ _______, հետ չկանչվող կերպով երաշխավորում ենք վճարումը ձեզ (ձեր առաջին պահանջով)` միագումարը _______ (ԳՈՒՄԱՐԸ ԹՎԵՐՈՎ) ______ (_______ (ԳՈՒՄԱՐԸ ՏԱՌԵՐՈՎ) ______) չգերազանցող գումարի կամ գումարների չափով` Մատակարարի կողմից Պայմանագրի պայմաններն ու պահանջները չկատարելու դեպքում` պայմանով, որ ձեր պահանջը հաջորդիվ ստացվել է գրավոր, այս գրասենյակում և պարունակում է.

a. ձեր տեղեկագիրը առ այն, որ Մատակարարը թերացել է կատարել Պայմանագրի պահանջներն ու պայմանները` մանրամասնելով, թե Մատակարարն ինչի վերաբերյալ է թերացել և պահանջվող գումարը, որպես նման թերացման ուղղակի հետևանք, և

b. ձեր գրավոր ծանուցման պատճեն` ուղարկված ձեր կողմից Մատակարարին` նախքան սույն Երաշխիքի համաձայն պահանջ ներկայացնելը` մանրամասնելով Մատակարարի թերացումը և Մատակարարին խնդրելով դա փոխհատուցել` փոխհատուցման գործողության համար թույլատրված ժամանակահատվածում, և

c. Մատակարարին ձեր գրավոր ծանուցման պատճեն, որը հայտնում է սույն երաշխիքի համաձայն պահանջ ներկայացնելու ձեր մտադրության մասին, թերությունը փոխհատուցելու` Մատակարարի թերացման պատճառով` b. կետում նշված խնդրանքի համաձայն:

Սույն երաշխիքն ուժի մեջ է մտնում Մատակարարի կողմից ... գումարն ստանալուց հետո` Պայմանագրի համաձայն կանխավճարի վերաբերյալ:

 

Սույն երաշխիքն ավարտվում է գրասենյակում բանկային ժամերի ավարտին` _______ 200 _______ («Ավարտ») և պահանջները հաջորդիվ պետք է ընդունվեն սույն գրասենյակում նախքան Ավարտը:

Ավարտվելուց հետո սույն երաշխիքն անվավեր է դառնում, անկախ այն բանից, թե վերադարձվել է Մեզ չեղյալ հայտարարելու համար թե ոչ, և դրանից հետո ստացված ցանկացած պահանջ կամ տեղեկագիր կհամարվեն ուժ չունեցող:

Սույն Երաշխիքով պահանջները պետք է կրեն ձեր բանկերի հաստատումն առ այն, որ այնտեղ ստորագրյալները լիազորված են ստորագրելու ձեր անունից:

Սույն երաշխիքը ձեր անձնականն է և փոխանցելի կամ հանձնարարելի չէ:

 

Հավելված 7. Գնորդի օգտին Երաշխավորության Երաշխիք

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը

Կառավարական շենք 3, Հանրապետության հրապարակ, Երևան, Հայաստան

 

Հարգարժան պարոնայք,

 

Մենք հասկանում ենք, որ դուք N _______ Պայմանագրի մեջ եք մտել, _______ ամսաթվով («Պայմանագիր») _______ (ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԱՆՈՒՆԸ) հետ, _______, _______ (ՀԱՍՑԵՆ) _______ (»Մատակարար») _______ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ) մատակարարման համար _______ (»Ապրանքներ») և որ Պայմանագրի պայմանների համաձայն, դուք բաց կթողնեք (ԳՈՒՄԱՐԸ ՏԱՌԵՐՈՎ ՈՒ ԹՎԵՐՈՎ) գումար Պայմանագրի արժեքի (ՏՈԿՈՍ) % չափով` նույն գումարի չափով բանկային երաշխիքի դիմաց` Պայմանագրի համաձայն երաշխավորության ժամանակահատվածում Մատակարարի կողմից ժամանակին կատարողականությունն ապահովելու համար:

Հաշվի առնելով ձեր կողմից գումարի (ԳՈՒՄԱՐԸ ՏԱՌԵՐՈՎ ՈՒ ԹՎԵՐՈՎ) վճարումը Մատակարարին, մենք (ԲԱՆԿԻ ԱՆՈՒՆՆ ՈՒ ՀԱՍՑԵՆ) .... ՍՈՒՅՆՈՎ ԱՆԴԱՌՆԱԼԻ ԿԵՐՊՈՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ձեզ վերավճարումն առաջին պահանջով` միագումարը....(ԳՈՒՄԱՐԸ ՏԱՌԵՐՈՎ ՈՒ ԹՎԵՐՈՎ) չգերազանցող գումար կամ գումարներ, պայմանով, որ ձեր պահանջը համապատասխանում է սույն երաշխիքի դրույթներին:

Մեր պարտավորությունը սահմանափակվում է (ԳՈՒՄԱՐԸ ՏԱՌԵՐՈՎ ՈՒ ԹՎԵՐՈՎ) միագումար գումարով, և հաջորդիվ ձեր պահանջը պետք է ընդունվի այս գրասենյակում` նախքան Ավարտը և պարունակի`

a. Տեղեկագիր ձեր կողմից, առ այն, որ Մատակարարը թերացել է կատարել Պայմանագրի պահանջներն ու պայմանները` մանրամասնելով, թե Մատակարարն ինչի վերաբերյալ է թերացել և պահանջվող գումարը, որպես նման թերացման ուղղակի հետևանք, և

b. ձեր գրավոր ծանուցման պատճեն` ուղարկված ձեր կողմից Մատակարարին` նախքան սույն Երաշխիքի համաձայն պահանջ ներկայացնելը` մանրամասնելով Մատակարարի թերացումը և Մատակարարին խնդրելով փոխհատուցել այն` փոխհատուցման գործողության համար թույլատրված ժամանակահատվածում, և

c. Մատակարարին ձեր գրավոր ծանուցման պատճեն, որը հայտնում է սույն երաշխիքի համաձայն պահանջ ներկայացնելու ձեր մտադրությունը, թերությունը փոխհատուցելու` Մատակարարի թերացման պատճառով` b. կետում նշված խնդրանքի համաձայն:

Սույն երաշխիքն ուժի մեջ է մտնում`

a) N..., .... ամսաթվով մեր կատարողականության երաշխիքը չեղյալ հայտարարելու ստացումից հետո և

b) Մատակարարի.... հաշվեհամարին այս բանկում.... վարկի գումարի ստացումից հետո` Պայմանագրի համաձայն պահումների գումարների նկատառմամբ:

Սույն երաշխիքը սպառվում է հետևյալ իրադարձություններից մեկի ամենավաղ կատարմամբ («Ավարտ»).

a) Պայմանագրի համաձայն` տեղում Ապրանքների հանձնման ամսաթվից հետո, 12 ամիս, ինչի մասին վկայում է Մատակարարի կողմից մեզ ներկայացված Հանձնման Արձանագրությունը` ձեր ստորագրությամբ, (որակավորումներով կամ առանց) ապրանքների վերաբերյալ, և նման վկայությունը մեր կողմից կընդունվի որպես սպառիչ ապացույց այդուհետ, կամ

b) ձեր ստորագրությամբ ապրանքների վերաբերյալ ընդունման վերջնական վկայականի պատճենի ստացում մեր կողմից, կամ

c) Սույն գրասենյակում բանկային ժամերի ավարտ` ________200__:

Ավարտվելուց հետո սույն երաշխիքն անվավեր է դառնում, անկախ այն բանից, թե վերադարձվել է մեզ չեղյալ հայտարարելու համար թե ոչ, և հետայդու ստացված ցանկացած պահանջ կամ տեղեկագիր կհամարվի ուժ չունեցող:

Սույն Երաշխիքով պահանջները պետք է կրեն ձեր բանկերի հաստատումն առ այն, որ այնտեղ ստորագրյալները լիազորված են ստորագրելու ձեր անունից:

Սույն երաշխիքը ձեր անձնականն է և հանձնման կամ փոխանցման ենթակա չէ:

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը

Կառավարական շենք 3, Հանրապետության հրապարակ, Երևան, Հայաստան

 

ՄԵՐ ԵՐԱՇԽԻՔԻ ՀԱՄԱՐԸ.

_________________________________________________

 

Հարգարժան պարոնայք,

 

Մենք հասկանում ենք, որ դուք N _______ Պայմանագրի մեջ եք մտել, _______ ամսաթվով («Պայմանագիր») _______ (ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԱՆՈՒՆԸ) հետ, _______, _______ (ՀԱՍՑԵՆ) _______ (»Մատակարար») _______ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ) մատակարարման համար _______ (»Ապրանքներ») և որ Պայմանագրի պայմանների համաձայն` Պայմանագրի արժեքի _______ % (_______ տոկոս) գումարի չափով կանխավճար կվճարվի Մատակարարին` նույն գումարի չափով բանկային երաշխիք ներկայացնելու դիմաց:

ՈՒստի, վերը նշվածի համաձայն, մենք _______ (ԲԱՆԿԻ ԱՆՈՒՆԸ) _______ (ԲԱՆԿԻ ՀԱՍՑԵՆ) _______ _______, ետ չկանչվող կերպով երաշխավորում ենք վճարումը ձեզ (ձեր առաջին պահանջով)` միագումարը _______ (ԳՈՒՄԱՐԸ ԹՎԵՐՈՎ) _______ (_______ (ԳՈՒՄԱՐԸ ՏԱՌԵՐՈՎ) ______) չգերազանցող գումարի կամ գումարների չափով` Մատակարարի կողմից Պայմանագրի պայմաններն ու պահանջները չկատարելու դեպքում` պայմանով, որ ձեր պահանջը հաջորդիվ ստացվել է գրավոր, այս գրասենյակում և պարունակում է.

a. ձեր տեղեկագիրն առ այն, որ Մատակարարը թերացել է կատարել Պայմանագրի պահանջներն ու պայմանները` մանրամասնելով, թե Մատակարարն ինչի վերաբերյալ է թերացել և պահանջվող գումարը, որպես նման թերացման ուղղակի հետևանք, և

b. ձեր գրավոր ծանուցման պատճեն` ուղարկված ձեր կողմից Մատակարարին` նախքան սույն Երաշխիքի համաձայն պահանջ ներկայացնելը` մանրամասնելով Մատակարարի թերացումը և Մատակարարին խնդրելով փոխհատուցել այն` փոխհատուցման գործողության համար թույլատրված ժամանակահատվածում, և

c. Մատակարարին ձեր գրավոր ծանուցման պատճեն, որը հայտնում է սույն երաշխիքի համաձայն պահանջ ներկայացնելու ձեր մտադրությունը, թերությունը փոխհատուցելու` Մատակարարի թերացման պատճառով` b. կետում նշված խնդրանքի համաձայն:

Սույն երաշխիքն ուժի մեջ է մտնում Մատակարարի կողմից ... գումարն ստանալուց հետո` Պայմանագրի համաձայն կանխավճարի նկատառումով:

Սույն Երաշխիքն ավարտվում է թողարկումից 30 օրացուցային օրվա ընթացքում և կերկարացվի Պայմանագրի համաձայն կանխավճարի... գումարի ստացումից հետո մինչև սույն գրասենյակում բանկային ժամերը ավարտը` ------200 - («Ավարտ») և պահանջները հետայսու պետք է ներկայացվեն սույն գրասենյակում նախքան Ավարտը:

Սույն Պայմանագրի համաձայն Սարքավորումների յուրաքանչյուր առաքումից հետո մեր պարտավորությունն ավտոմատ կերպով կնվազի տվյալ սարքի արժեքի _______ % (_______ տոկոս) չափով, ինչպես այդ մասին նշված է Մատակարարի ապրանքագրում, ամեն ինչ հաստատող Մատակարարի կողմից մեզ ներկայացված իր ապրանքագրերի և Բեռնափոխադրողների Չփոխանցվող Բեռնագրի Ստացականի պատճեները կամ Պահեստի Ստացականը այդ սարքավորման վերաբերյալ, և նման վկայությունը մեր կողմից կընդունվի որպես սպառիչ ապացույց, որ նշված նվազումը ժամանակին է:

Սույն Երաշխիքով պահանջները պետք է կրեն ձեր բանկերի հաստատումն առ այն, որ այնտեղ ստորագրյալները լիազորված են ստորագրելու ձեր անունից:

Ավարտվելուց հետո սույն երաշխիքն անվավեր է դառնում, անկախ այն բանից, թե վերադարձվել է մեզ չեղյալ հայտարարելու համար թե ոչ, և հետայդու ստացված ցանկացած պահանջ կամ տեղեկագիր կհամարվեն ուժ չունեցող:

Սույն երաշխիքը ձեր անձնականն է և հանձնման կամ փոխանցման ենթակա չէ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թ. հունիսի 4-ի նիստի

N 23 արձանագրային որոշման

 

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿ ՆՎԱԳԱԽՈՒՄԲ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ, ՁԱՅՆԱՅԻՆ ԵՎ ԼՈՒՍԱՅԻՆ ՎԵՐԱԶԻՆՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ

 

Կնքված`

1) Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն,

Կառավարական շենք 3, Հանրապետության հրապարակ,

Երևան, Հայաստան

Ներկայացուցիչ` մեծարգո նախարար Պողոսյան Հասմիկ Ստեփանի, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար, այսուհետ` «Գնորդ»

և

2) Ներքոհիշյալ ընկերությունների Կոնսորցիումի միջև (այսուհետ` «Կոնսորցիում»).

2.ա. Waagner-Biro Austria Stage Systems AG` որպես «Կոնսորցիումի» առաջատար

Լեոնարդ Բերնշտայն Ստրասս 10, A-1220, Վիեննա, Ավստրիա

Ներկայացուցիչ` Քլեմենս Հորաչեք

Ըստ լիազորագրի` լիազորված է ներկայացնելու ընկերությունը,

գրանցված` համաձայն Ավստրիայի թիվ FN 187495 օրենքի, այսուհետ` Waagner-Biro կամ «Մատակարար» կամ «Կոնսորցիում Ընկերություն»,

2.բ. ETC - Electronic Theatre Controls GmbH

Օհմստռաս 3, D-83607, Հոլզկիրխեն, Գերմանիա

ներկայացուցիչ` Արմին Կլոսս, Կլաուս Ալտհոֆ

Ըստ German Register of Commerse-ի` լիազորված է ներկայացնելու ընկերությունը,

գրանցված` Գերմանիայի օրենքով, German Register of Commerse, ք. Բամբերգ, գրանցման No. 140034, այսուհետ` «ETC» կամ «Մատակարար» կամ «Կոնսորցիում Ընկերություն»

2.գ. ArtsTech LLC

Ղազար Փարպեցու 15, գրասենյակ 4, Երևան 0002, Հայաստան

ներկայացուցիչ` Գոհար Մարգարյան

Լիազորված է ներկայացնել Ընկերությունը` ըստ Հայաստանի Հանրապետության օրենսդրության,

գրանցված` N 03A228566, այսուհետ` «ArtsTech LLC? կամ «Կապալառու» կամ «Կոնսորցիում Ընկերություն»

Բոլոր հինգն էլ առանձին կամ համատեղ այսուհետ` «Կողմ/Կողմեր»:

 

Ցանկ

 

1. Սահմանումներ

2. Պայմանագրի առարկան

3. Պայմանագրի արժեքը

4. Վճարման պայմանները

5. Ամսաթվեր

6. Նախագծի կատարում, փաթեթավորում ու նշում

7. Մատակարարի պարտավորությունները

8. Գնորդի պարտավորությունները

9. Ռիսկերի փոխանցում, հանձնման ժամկետը, տեղն ու բնույթը, վերջնական լուծում

10. Երաշխավորություն

11. Պարտավորություն/Կողմնակի վնասներ

12. ՈՒժի մեջ մտնելը, տևողությունը, պայմանագրի դադարեցումը

13. Ֆորս մաժոր

14. Միջնորդ դատարան

15. Այլ հարցեր

16. Վերջնական պայմաններ

17. Կողմերի գտնվելու վայրերը, բանկային վավերապայմանները

 

Սահմանումներ

 

Այսուհետ հստակ սահմանված չլինելու դեպքում մեծատառով եզրույթները կունենան սույն Հոդված 1-ում սահմանված հետևյալ նշանակությունը.

Գնորդ` Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Կառավարական շենք 3, Հանրապետության հրապարակ, Երևան, Հայաստան

Կոնսորցիում` Ընկերությունների Կոնսորցիում, այսուհետ` Մատակարար, և/կամ Կապալառու, և/կամ Ընկերությունների Կոնսորցիում

. WAAGNER-BIRO Austria Stage Systems AG

. ETC - Electronic Theater Controls GmbH

. ArtsTech LLC

Յուրաքանչյուր ընկերություն այսուհետ` նաև «Կոնսորցիում Ընկերություն»:

Կողմեր` «Գնորդ» և «Կոնսորցիում Ընկերություններ»` համաձայն վերոնշյալի:

Ֆինանսավորող կազմակերպություններ` սույն Պայմանագրի կատարումն ապահովող բոլոր ֆինանսավորող կազմակերպությունները, մասնավորապես` OeKB, կոմերցիոն բանկերը, Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի ֆինանսների նախարարությունները և այլք, որոնք անհրաժեշտ կլինեն ֆինանսավորում ձեռք բերելու համար, ինչպես նշված է սույն Պայմանագրին կից (Հավելված 4) «Կոնսորցիումի» Համաձայնագրի հոդված VI-ում/Ֆինանսավորում:

Պայմանագիր` սույն փաստաթուղթը, ներառյալ` Կողմերի ստորագրած լրացումներն ու հավելվածները:

Ապրանքներ` տեխնիկական սարքավորումներ, որոնք մատակարարվելու են Մատակարարների կողմից` սույն Պայմանագրին և սույն Պայմանագրի Հավելվածներին համապատասխան:

Մատակարարում` ապրանքների ֆիզիկական առաքումը` սույն Պայմանագրի Հավելվածներին համապատասխան, մինչդեռ` DAP Երևան` Առևտրի Միջազգային Պալատի INCOTERMS 2010-ի համաձայն:

Ծառայություններ` Պայմանագրի նպատակով Հայաստանում իրականացված բոլոր ծառայություններն ու գործողությունները:

Օբյեկտ` «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

Օր-օրեր` Հայաստանում աշխատանքային օրերը:

Հանձնում` ապրանքների հանձնումը` հաջողությամբ շահագործման ենթարկվելուց հետո:

Տեղանք` «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպություն, Մաշտոցի պող. 46, Երևան, Հայաստանի Հանրապետություն:

 

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

 

2.1. Սույն պայմանագրի համաձայն` «Կոնսորցիումը» վաճառում, իսկ «Գնորդը» գնում է Մատակարարում և Ծառայություններ Օբյեկտների տեխնիկական վերազինման համար` ըստ «Գնորդի» կողմից նշված բնութագրերի, մինչդեռ`

2.1.1. Waagner-Biro-ն հանդես կգա որպես «Կոնսորցիումի» Առաջատար, «Գնորդի» և ֆինանսավորող հաստատությունների նկատմամբ` ինչպիսիք են` Austrian Export Credit Agency OeKB, որպես «Կոնսորցիումի» ներկայացուցիչ և ի մաս Ապրանքներ կմատակարարի բեմական սարքավորումներ` սույն Պայմանագրի Հավելվածների համաձայն, Առևտրի Միջազգային Պալատի INCOTERMS 2010-ի` DAP Երևան կիրառմամբ:

2.1.2. ETC-ն, ի մաս Ապրանքների, կմատակարարի ամբողջական լուսային սարքավորումներ, ներառյալ դրանց ֆունկցիոնալ գործառույթն ապահովող աքսեսուարները` սույն Պայմանագրերի Հավելվածների համաձայն, ըստ Առևտրի Միջազգային Պալատի INCOTERMS 2010-ի` DAP Երևան:

2.1.3. ArtsTech LLC-ն կստանձնի բոլոր ծառայությունները` ներառյալ, բայց չսահմանափակվելով, ապամոնտաժում, մաքրում, Օբյեկտի կարգավորում և առաքված ապրանքների մոնտաժում ու տեղակայում Մատակարարների հսկողության ներքո` ամբողջացնելով Մատակարարված Ապրանքները, ինչպես նշված է վերոգրյալում, տեղադրման սեփական նյութերով և բոլոր այլ նյութերով, որոնք անհրաժեշտ են «Գնորդի» պահանջները բավարարելու համար, ինչպես նաև իրավասու և պարտավորված կլինի գործել որպես «Գնորդի» ներկայացուցիչ նրա կողմից և նրա անունից ստորագրելու Ապրանքների DAP Երևան ժամանման և դրանց հետագա տեղափոխման պատշաճ գործընթացը ապահովող բոլոր փաստաթղթերը:

2.2. Մատակարարները երաշխավորում են, որ Ապրանքները համապատասխանում են ընդունված արդյունաբերական չափանիշներին (արտացոլված EN-ում), և որ դրանք կմատակարարվեն սույն Պայմանագրի և դրա Հավելվածներին համապատասխան: Ապրանքները պետք է լինեն բացարձակապես նոր, չօգտագործված և արտադրման ամսաթիվը պետք է լինի ոչ պակաս, քան սույն Պայմանագրի կնքման ամսաթիվը:

 

3. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՅԻ ԱՐԺԵՔԸ

 

3.1. Պայմանագրի առարկայի արժեքը ֆիքսված է եվրոյով և կազմում է 2 000 000 (երկու միլիոն եվրո):

3.2. Մաքուր, առանց Եվրամիությունից պահանջվող հարկերի, տուրքերի և/կամ վճարների: Նման հարկերի, շահութահարկերի, ծառայության վարձերի կամ մաքսային տուրքերի, ներառյալ, բայց չսահմանափակվելով տեղական ծառայությունների մատուցման համար հարկեր, ինչպիսիք են վերահսկողության ու շահագործման իրականացումը առաջ գալու դեպքում, ենթակա են վճարման «Գնորդի» կողմից:

3.3. Պայմանագրի արժեքը կմնա անփոփոխ և չի կարող փոփոխվել գնացուցակի համաձայն կատարված բոլոր աշխատանքների համար (Հավելված 1)` Պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` առաջիկա 10 ամիսների ընթացքում: Եթե «Կոնսորցիումից» անկախ պատճառներով Հանձնումը նշված տարեթվից հետաձգվում է, «Կողմերը» կստորագրեն սույն Պայմանագրին համապատասխան հավելված` որևէ գնաճի վերաբերյալ:

3.4. Եթե անհրաժեշտություն առաջանա փոխել աշխատանքների պահանջվող շրջանակը աշխատանքների իրականացման ընթացքում և այդ փոփոխություններն կանդրադառնան պայմանագրի արժեքի վրա, Կողմերը կստորագրեն պայմանագրի լրացում:

 

4. ՎՃԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

4.1. Վճարման հետևյալ պայմանները ենթակա են հաստատման Austrian Export Credit Agency OeKB և ներգրավված ֆինանսական հաստատությունների կողմից, որոնք պայմանագրի կատարման ժամանակ իրավունք կվերապահեն հրահանգելու «Կոնսորցիումին», ինչը միանշանակ կընդունվի «Գնորդի» կողմից և «Գնորդին» որևէ իրավունք չի վերապահի Մատակարարների դեմ որևէ պահանջ բարձրացնելու: «Գնորդը» նաև ընդունում է, որ Austrian Export Credit Agency OeKB-ի և ներգրավված ֆինանսավորող հաստատությունների պայմանները և ցուցումները սույն պայմանագրի անքակտելի մասն են կազմում, ինչպես նշված է Հավելված 9-ում և, որ «Կոնսորցիումը» պարտավոր է և/կամ իրավունք ունի հետևել OeKB-ի այդ ցուցումներին` առանց «Պատվիրատուի» կողմից որևէ պահանջ բարձրացնելու:

4.2. Վճարման ուղենիշերը ներքոնշյալի և Հավելված 5-ում («Ժամանակացույց») նշվածին համապատասխան իրականացնելիս, նաև Մատակարարման որոշ մասերի և/կամ Ծառայությունների համար, յուրաքանչյուր «Կոնսորցիում Ընկերություն» դուրս կգրի իր սեփական անվանումով ապրանքագրեր` փակելով ստորև սահմանված տոկոսները Մատակարարման և/կամ Ծառայությունների այն մասերի համար, որոնց համար նման ուղենիշը կատարված է: «Գնորդն» իրավասու է, սույն Պայմանագրի 4-րդ կետով սահմանված վճարման դրույթներին համապատասխան, Մատակարարի կողմից «Պայմանագրով» նախատեսված փաստաթղթերը ստանալուց հետո դրանց ճշգրտության և վճարման նպատակահարմարության վերաբերյալ իր դիրքորոշումը ներկայացնել ֆինանսների նախարարություն` համապատասխան ծանուցմամբ:

4.3. Հոդված 12.1-ում նշված ֆինանսավորման հնարավորությունից հետո «Գնորդը» կստանա ստանդարտ կանխավճարի բանկային երաշխիքներ` Հավելված 8-ի համաձայն, Հավելված 5-ում («Ժամանակացույց») նշվածին համապատասխան, թողարկված յուրաքանչյուր «Կոնսորցիում Ընկերության» կողմից` իր շրջանակի համար, ընդհանուր առմամբ կազմելով նվազագույնը պայմանագրի արժեքի 15%-ը, որը կազմում է 300.000 (երեք հարյուր հազար) եվրո գումար: Բանկային երաշխիքների վավերականությունն ավտոմատ կերպով լրանում է յուրաքանչյուր շահագործումից հետո պաշտոնապես հանձնելու առաջարկի օրը կամ ամենաուշը թողարկումից 1 (մեկ) տարի անց: Երաշխիք(ներ)ը կվերադարձվեն «Կոնսորցիում Ընկերություններին»` առանց ծախսերի կամ վերապահումների:

4.4. «Կոնսորցիումին» վճարումները, սույն Պայմանագրի համաձայն, կկատարվեն Waagner-Biro-ի հաշվի վրա, Ավստրիական Bank Austria Creditanstalt AG Բանկ, Վիեննայում, 17-րդ կետի պայմանով, եվրոյով ըստ հետևյալի.

4.5. Առաջին մասնակի վճարումը պայմանագրի արժեքի 15%-ի չափով, որը կազմում է 300.000 (երեք հարյուր հազար) եվրո գումար, «Պայմանագրի» Օբյեկտի համար, «Գնորդի» կողմից «Կոնսորցիումին» կվճարվի Telegraphic Transfer-ի միջոցով (T/T և հետ չկանչվող միջազգային միջբանկային փողային փոխանցումով համապատասխանաբար), գումարը «Կոնսորցիումին» կտրամադրվի համաձայն Հավելված 5-ի (Ժամանակացույց)` սույն պայմանագիրը ստորագրելուց հետո` ներկայացնելով ապրանքագիր «Կոնսորցիում Ընկերությունից», որը ենթակա է վճարման ապրանքագրի ստացումից 7 օրվա ընթացքում:

Սույն վճարման ստացումը գործողության մեջ է դնում «Կոնսորցիում Ընկերությունների» կողմից Պայմանագրի կատարումը:

4.6. Երկրորդ մասնակի վճարումը պայմանագրի արժեքի 15%-ի չափով, որը կազմում է 300.000 (երեք հարյուր հազար) եվրո գումար, «Պայմանագրի» Օբյեկտի համար, «Գնորդի» կողմից վճարվում է «Կոնսորցիումին» 4.4-րդ կետով, հիմնական ինժեներական փաստաթղթերը ստանալուց հետո, ներկայացնելով`

4.6.1. ապրանքագիր Մատակարարից, որը ենթակա է վճարման ապրանքագրի ստացումից 7 օրվա ընթացքում,

4.6.2. փոխադրման փաստաթուղթ, ինչպիսին են սուրհանդակի ստացման հայտարարագիրը` սուրհանդակի ստորագրությամբ:

Երկրորդ վճարման ստացումը հիմք է նախագծման, արտադրանքի ու առաքման գործընթացի շարունակման:

4.7. Երրորդ մասնակի վճարումը պայմանագրի արժեքի 15%-ի չափով, որը կազմում է 300.000 (երեք հարյուր հազար) եվրո գումար, «Պայմանագրի» Օբյեկտի համար «Գնորդի» կողմից վճարվում է «Կոնսորցիումին» 4.4-րդ կետով, հիմնական ինժեներական փաստաթղթերի հաստատումից հետո` մատակարարի կողմից ներկայացնելով ապրանքագիր, որը ենթակա է վճարման ապրանքագիրն ստանալուց հետո 7 օրվա ընթացքում: Այս երրորդ վճարման ստացումը հիմք է արտադրանքի ու առաքման գործընթացի շարունակության:

4.8. Չորրորդ մասնակի վճարումը պայմանագրի արժեքի 45%-ի չափով, որը կազմում է 900.000 (ինը հարյուր հազար) եվրո գումար, «Պայմանագրի» Օբյեկտի համար «Գնորդի» կողմից վճարվում է «Կոնսորցիումին» 4.4-րդ կետով` փոխադրումից առաջ փոխադրման համար պատրաստ լինելու ծանուցում ստանալուց հետո, ներկայացնելով`

4.8.1. ապրանքագիր, որը ենթակա է վճարման ստացումից հետո 7 օրվա ընթացքում

4.8.2. փոխադրման պատրաստ լինելու մասին ծանուցում` Մատակարարի ստորագրությամբ:

4.9. Հինգերորդ մասնակի վճարումը պայմանագրի արժեքի 10%-ի չափով, որը կազմում է 200.000 (երկու հարյուր հազար) եվրո գումար, «Պայմանագրի» Օբյեկտի համար «Գնորդի» կողմից վճարվում է «Կոնսորցիումին»` 4.4-րդ կետով Ապրանքների Հանձնման ապրանքագրի հիման վրա, ներկայացնելով`

4.9.1. ապրանքագիր, որը ենթակա է վճարման ստացումից հետո 7 օրվա ընթացքում.

4.9.2. Հանձնման Արձանագրություն կամ «Գնորդի» կողմից պատշաճ ստորագրությամբ կամ Ապրանքները Հանձնման պատրաստ լինելու մասին` նվազագույնը 30 օր առաջ թողարկված համապատասխան ուղեկցող ծանուցմամբ:

Պայմանագրի արժեքի ընդհանուր գումարի 5%-ի չափով երաշխավորության պարտատոմսերի թողարկումից հետո, նվազեցված Արթսթեք-ի մասը` յուրաքանչյուր միավոր Օբյեկտի համար, որը վավեր է մինչև երաշխավորության ժամկետի ավարտը, ըստ Հավելված 7-ի, թողարկված յուրաքանչյուր Մատակարարի կողմից իր Մատակարարումների/Ծառայությունների համար, նվազեցված Արթսթեք-ի մասը` Օբյեկտի համար, երաշխիքները կվերադարձվեն «Կոնսորցիում Ընկերություններին»` առանց որևէ ծախսի կամ վերապահումների:

4.10. Տվյալ առաջին վճարումը նաև նախատեսվում է Հավելված 6-ով բանկի կողմից երաշխավորված ստանդարտ աշխատանքի համար, որը թողարկվում է յուրաքանչյուր մատակարարի կողմից իր մատակարարումների ծավալների գումարի 10 %-ի չափով, և/կամ ծառայությունների համար, որից նվազեցվել է ArtsTech-ի մասը` Օբյեկտի համար: Բանկային երաշխիքների օրինականության ժամկետը ավտոմատ կերպով լրանում է Օբյեկտի համար շահագործումից հետո պաշտոնապես հայտարարված օրը կամ Հավելված 5-ում նախատեսված Ժամանակացույցի Հանձնման օրից ամենաուշը 30 օր անց: Երաշխիք(ներ)ը «Կոնսորցիում Ընկերություններին» կվերադարձվեն առանց որևէ ծախսի կամ պահումների:

 

5. ԱՄՍԱԹՎԵՐ

 

5.1. «Կոնսորցիում Ընկերություններն» Ապրանքներն ու Ծառայությունները կառաքեն Հավելված 5-ի ժամանակացույցին համապատասխան` «Պայմանագրի» սկսման ամսաթվից` համաձայն Հոդված 12.1-ի:

5.2. 4-րդ կետի վերաբերյալ ուշացած վճարումը կարող է աշխատանքների կատարման ձգձգումներ առաջացնել: 15 օրից ավելի ուշացումով վճարումների դեպքում հարկ է դադարեցնել պայմանագրի կատարումն ու համապատասխանաբար փոփոխել Հավելված 5-ի ժամանակացույցը:

5.3. Նաև համաձայնեցված է այն փաստը, որ բոլոր մատակարարումների ու ծառայությունների սեփականության իրավունքը, լինեն դրանք ծրագրերի (software) լիցենզիաներ, թե սարքավորումներ (hardware), պատկանում են Մատակարարներին, մինչև «Գնորդի» կողմից «Պայմանագրի» լիարժեք կատարումը, և փոխանցվում են «Գնորդին» բոլոր դեպքերում միայն սույն պայմանագրով նախատեսված գումարի չափով:

 

6. ՆԱԽԱԳԾԻ ԿԱՏԱՐՈՒՄ, ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄ ԵՎ ՆՇՈՒՄ

 

Նախագծի համար «Կոնսորցիումի» ներկայացուցիչ կամ լիազորված անձ է հանդիսանում «Գնորդի» Պայմանագրի իրականացման ընթացքում նշանակված Waagner-Biro-ի ներկայացուցիչը (հավասար է` Նախագծի մենեջերներ), ինչպես շարադրված է «Կոնսորցիումի» Համաձայնագրի Հավելված 1-ում, որը որպես անբաժանելի մաս, կցված է սույն «Պայմանագրին», այնպես ինչպես Հավելված 4-ը կցված է սույն Համաձայնագրին:

Նախագծի համար «Գնորդի» ներկայացուցիչ կամ լիազորված ներկայացուցիչ է հանդիսանում`

«Պայմանագրի» Կողմերի լիազորված ներկայացուցիչները պատասխանատու են մատակարարումների և կատարվող աշխատանքների կառավարման և վերահսկման, աշխատանքների համակարգման, բարենպաստ գործնական փոխհարաբերությունների, կոնֆլիկտների կանխման, բովանդակության ցանկացած տարաձայնության լուծման ու կառավարման և բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի բովանդակության ու ձևի կառավարման համար:

6.1. Ժամանակացույցի նախագիծը պետք է համաձայնեցվի «Գնորդի» և «Կոնսորցիում Ընկերությունների» ներկայացուցիչների կողմից` լրափոխված ժամանակացույց 5-ի հիման վրա: Եթե «Կողմերից» մեկը մտադիր է փոխել ժամանակացույցի ամսաթվերը, ապա այդ «Կողմը» պետք է մյուս «Կողմերին» նման փոփոխության մասին իրազեկի նախնական ամսաթվից նվազագույնը 1 ամիս առաջ: Եթե «Կոնսորցիում Կազմակերպություններից» անկախ պատճառներով Հանձնման ամսաթիվը Օբյեկտի համար տեղափոխվում է 2 ամսից ավելի ժամկետով, «Կոնսորցիում Կազմակերպություններն» իրավունք ունեն «Գնորդին» ներկայացնել ապրանքագիր` լրացուցիչ աշխատանքների համար: Եթե «Կոնսորցիում Կազմակերպություններին» վերագրվող որևէ պատճառով Հանձնման ամսաթիվը տեղափոխվում է, հետաձգման համար պատճառ հանդիսացած «Կոնսորցիում Կազմակերպությունը» պարտավորվում է վճարել 11.2-րդ կետում սահմանված չափով տուգանք:

6.2. Ժամանակացույցի ցանկացած փոփոխություն, որոնք են, բայց չսահմանափակելով ապրանքների փոխադրում, մոնտաժում և շահագործում, կհամապատասխանեցվի շինարարական, ավարտման ու մոնտաժման աշխատանքների Ժամանակացույցի հետ, որոնք իրականացվում են քաղաքացիական կապալառուի կողմից` Վճարումների Ֆինանսական Պլանի և Ժամանակացույցի հիման վրա:

6.3. Առաքված Ապրանքների համար Մատակարարները կօգտագործեն բարձրորակ նյութեր` տեխնիկական փաստաթղթերով նախատեսված տեխնիկական պահանջները բավարարելու համար:

6.4. Ապրանքի փաթեթավորումը պետք է ամուր լինի, այն պետք է գործնական փորձառությանը համապատասխան հավաստիացնի փաթեթի մեջ ապրանքի անշարժ և ապահով լինելը:

6.5. Մատակարարները պարտավորվում են փաթեթավորման մանրամասն ցանկ կազմել յուրաքանչյուր փաթեթի համար` մանրամասնելով փաթեթավորված առարկաների ցանկը, դրանց քանակը, տեսակը (մոդելը), խառը և մաքուր քաշը, պայմանագրի համարը (միայն «Գնորդի» հետ համաձայնությունից հետո): Փաթեթավորման ցանկի պատճենը պետք է հանձնվի գնորդին:

6.6. Ապրանքների նշումը պետք է համապատասխանի միջազգային չափանիշներին, անջրանցիկ ու անփոփոխ լինի և համապատասխանի փաթեթավորման ցանկին` ըստ 6.5-րդ կետի:

6.7. Մասնակի փոխադրումները թույլատրելի են:

6.8. «Գնորդը» «Կոնսորցիում Կազմակերպություններին» երաշխավորում է Ապրանքների անվճար տեղափոխում «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպություն», Օբյեկտ, որի դեպքում Ապրանքները պետք է առաքվեն «DAP Երևան համապատասխան Օբյեկտի հասցեով, Հայաստան»` համաձայն Առևտրի Միջազգային Պալատի Incoterms 2010-ի, որտեղ և «Գնորդը» Մատակարարի ներկայությամբ (ըստ «Գնորդի» պահանջի) հնարավորություն կունենա ապրանքները զննելու, ներառյալ (բայց ոչ սահմանափակելով դրանց բացման և ստուգման, նյութերի զննման և չափման իրավունքը), ինչպես նաև` Մատակարարին հաղորդելու գտնված թերությունների և/կամ վնասվածքների մասին, ներառյալ թերություն փաստարկող ֆոտո-փաստաթղթերը`առանց հապաղելու դրանք պատշաճ կերպով շտկելու համար: «Կոնսորցիումը» կարող է ապավինել «Գնորդի» կողմից թերությունների հայտնաբերմանը, և որ նման թերությունների մասին ծանուցում չկրող ապրանքները համապատասխանում են Պայմանագրին: Նման ստուգումներից բխող ծախսերը իրականացվում են «Գնորդի» հաշվին: Այնուամենայնիվ, ներքին թերությունների վերացումը ապահովված է Հոդված 10-ի (Երաշխավորություն) դրույթներին համապատասխան:

 

7. ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

«Կոնսորցիումը» «Գնորդի» առջև պայմանագրով ստանձնում է հետևյալ պարտավորությունները, նկատի ունենալով որ`

7.1. Մատակարարները պայմանագրով պարտավորվում են նախագծել Ապրանքները.

7.2. Մատակարարները պարտավորվում են արտադրել ու տեղանք առաքել ապրանքներ ու ծառայություններ` ժամանակացույցի (տե՛ս Հավելված 5) և պայմանագրի պայմաններին համապատասխան: Ապրանքների նկարագրերը և ձեռնարկները ներառված են:

7.3. Մատակարարները պարտավորվում են 6-րդ կետի համաձայն փոխադրումից առաջ ստուգել կարգավիճակը.

7.4. Մատակարարները պարտավորվում են հետևել 10-րդ հոդվածի երաշխավորության պարտականությունների պահանջներին.

7.5. Մատակարարները պարտավորվում են հոգ տանել մատակարարման առաքման մասին` ներառյալ տրանսպորտային ապահովագրությունը, արտահանման մաքսային ընթացակարգերը, արտահանման համար անհրաժեշտ ազգային թույլտվությունների ձեռք բերումը և լուծել ապրանքների առաքման և տրանսպորտային ծախսերի հետ կապված բոլոր ձևականությունները` մուտքի կետից DAP Երևան, մինչև տեղանք:

7.6. Կապալառուն պարտավորվում է իրականացնել բոլոր ծառայությունները, ներառյալ, (բայց չսահմանափակվելով)` փոխարինվող սարքավորումների ապամոնտաժում, տեղանքի մաքրում, ապամոնտաժված սարքերի տնօրինում և առաքված ապրանքների տեղադրում և մոնտաժում` Մատակարարների վերահսկողության ներքո:

7.7. «Կոնսորցիումի Կազմակերպությունները» սույն «Պայմանագիրը» կնքելուց հետո` երկու ամսվա ընթացքում, պետք է հստակեցնեն «Գնորդի» կողմից ներկայացված տեխնիկական պահանջները:

 

8. ԳՆՈՐԴԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Գնորդը ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

8.1. Կատարել վճարումներ Ժամանակին և ըստ Պայմանագրի կետերի:

8.2. Հաստատել կամ մերժել (մերժման հիմնավորմամբ), Մատակարարի, ինչպես նաև` Օբյեկտի որոշ մասերի գծագրերն ու նախագծերը, ստանալուց 5 օրվա ընթացքում, հակառակ դեպքում` փաստաթղթերը կհամարվեն հաստատված:

8.3. Փոխադրման պատրաստ լինելու մասին ծանուցում ստանալուց 3 օրվա ընթացքում հետո, ըստ 4.8-րդ Հոդվածի, Մատակարարին տեղեկացնել Հայաստանյան տերմինալ` համալրված կապված պահեստով, որտեղ «Գնորդը» կվճարի բոլոր հարկերը, տուրքերն ու վճարումները սեփական ֆոնդերով, Incoterms DAP Երևանի համաձայն, ժամանակին ու ըստ պայմանագրի պայմանների:

8.4. Ժամանակին ձեռք բերել անհրաժեշտ տեղական լիազորություններ և հետևողական լինել ապրանքների ներմուծման նկատմամբ և դրանք տեղանք փոխադրելու հետ կապված պաշտոնական և մաքսային գործընթացների հարցերին, լիազորությունների բացակայության պատճառով հետաձգումներից խուսափելու համար, որոնց դեպքում պատասխանատվություն է կրում «Գնորդը»:

8.5. Մատակարարներին ապահովել անհրաժեշտ տեղական թույլատվություններով, որոնք պահանջվում են Հայաստանում, մասնավորապես` Օբյեկտում Պայմանագիրն իրականացնելու համար.

8.6. Ապահովել հսկվող, ծածկված, օդորակիչներով և էլեկտրաֆիկացված տարածք ամբողջովին ապահովագրված Ապրանքների պահեստավորման համար, աջակցել նախագծի իրականացմանը (օր.` Ապրանքների տեղադրում), «Կոնսորցիումի» անձնակազմի համար անսահմանափակ մուտք դեպի տարածք և սանիտարական տեղանքներ` Հավելվածներին համապատասխան:

9. Ռիսկերի փոխանցում, հանձնման ժամանակը, տեղն ու բնույթը, վերջնական լուծում:

9.1. Ապրանքների ռիսկի պատասխանատվությունն աշխատանքների յուրաքանչյուր շրջանակի համար փոխանցվում է Մատակարարներից, ըստ DAP Երևանի, ինչին կհետևի առաքված Ապրանքների տեղադրումը, էլեկտրական մոնտաժման աշխատանքներն ու շահագործման հանձնելը, որի համար ռիսկի պատասխանատվությունը կանցնի «Գնորդին»` «Գնորդի» և «Կոնսորցիումի» միջև Օբյեկտի համար համապատասխան Հանձնման Արձանագրությունը ստորագրելուց հետո, բացառությամբ ապրանքների աշխատելու և գործարկման երաշխիքներից` Երաշխավորության ժամկետում: Երաշխավորության ժամկետի մեկնարկը և Փորձաշրջանը հիմնված կլինեն «Գնորդի» և «Կոնսորցիումի» միջև Օբյեկտի համար ստորագրվող Հանձնման Արձանագրության վրա: Մատակարարի Ապրանքները գործարկման մեջ չեն դրվի առանց նրա Հանձնման Արձանագրության:

9.2. Հանձնումը պետք է կատարվի տեղանքում` ըստ ժամանակացույցի և Հավելված 5-ին համապատասխան: Հանձնումը կարող է կատարվել նախորդած տեխնիկական և որակական ստուգման արձանագրության հիմա վրա: «Կոնսորցիումի» կողմից Օբյեկտի տեխնիկական և որակական ստուգում իրականացնելու պատրաստակամության վերաբերյալ համապատասխան ծանուցումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, «Գնորդը», Հոդված 6-ում նշված ներկայացուցչի միջոցով ստուգում է բոլոր Ապրանքները և Ծառայությունները: «Գնորդը» կամ ընդունում է Ապրանքները և Ծառայությունները` յուրաքանչյուր միավոր Ապրանքի կամ Ծառայության համապատասխան տողում նշում կատարելով /Հավելված 1/ կամ մերժում է դրանց ընդունումը` տեղում գրավոր ներկայացնելով տվյալ Ապրանքի կամ Ծառայության ընդունումը մերժելու հիմնավոր պատճառաբանություն:

Օբյեկտի Հանձնման Արձանագրության ստորագրմամբ միանշանակ կերպով որոշվում է, որ Պայմանագրով նախատեսված նախկին բոլոր պարտավորությունները կատարված են: Հանձնման Արձանագրությունը պետք է պարունակի Հանձնման ամսաթիվն և ժամը:

9.3. Հանձնման Արձանագրության մեջ պետք է հստակ նշվի, թե արդյոք մատակարարված Ապրանքներն իրենց մոնտաժմամբ և աշխատանքով լիովին համապատասխանում են սույն Պայմանագրով նախատեսված Օբյեկտի տեխնիկական նկարագրություններին:

9.4. Սույն Պայմանագրի 4.9-րդ Հոդվածի համաձայն` յուրաքանչյուր վերջնական լուծումն իրականացվում է Հանձնման Արձանագրությունը ստորագրելուց հետո յոթ (7) օրվա ընթացքում:

9.5. Եթե ցանկացած ապրանք` Օբյեկտի բոլոր ապրանքները, կամ Օբյեկտի ապրանքների մի մասը, շահագործվում են համապատասխան Հանձնման Արձանագրությունը ստորագրելուց առաջ, ապա նման Ապրանքները համարվում են պայմանագրով և վերջնական հանձնված: Ամեն դեպքում Օբյեկտի Ապրանքները հանձնված կհամարվեն ամենաուշը Ապրանքների Հանձնման պատրաստ լինելու մասին «Կոնսորցիումի» կողմից «Գնորդին» պատշաճ ծանուցելուց 30 օր հետո:

9.6. Չնչին թերությունները, որոնք չեն խանգարում Ապրանքների ապահով շահագործմանը, չեն խոչընդոտի/հետաձգի հանձնումը: Նման թերությունները կթվարկվեն առանձին Հանձնման Արձանագրության մեջ: Նման թերությունները կվերացվեն երաշխավորության մեկ տարի ժամանակահատվածում` առանց հետաձգումների:

 

10. ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

 

10.1. Յուրաքանչյուր Մատակարար կստանձնի իր կողմից մատակարարված Ապրանքների և/կամ Ծառայությունների համար երաշխավորությունը` 24 ամիս ժամանակահատվածով, Օբյեկտի Հանձնումից հետո և Մատակարարի կողմից Օբյեկտի առաքումն իրականացնելուց առավելագույնը 30 ամիս անց, եթե Հանձնումը հետաձգվում է Մատակարարից անկախ պատճառներով:

10.2. «Կոնսորցիում Կազմակերպություններից» ոչ մեկը երաշխավորություն չի ստանձնի միտումնավոր կամ պատահական կերպով երրորդ կողմերից վնասված մասերի կամ «Գնորդի» կողմից տրամադրված նյութերի, մասերի գոյություն ունեցող մասերի համար:

10.3. Երաշխավորության ժամկետում առաջացող թերությունները երաշխավորությունը չեն տարածում բոլոր Ապրանքների վրա (օր.` ողջ համակարգը կամ Օբյեկտը)` 10.1-րդ կետի համաձայն:

10.4. Երաշխավորությունը չի տարածվում նորմալ մաշվածության և «Գնորդի» կողմից սխալ, անճիշտ և/կամ անզգույշ վերաբերվելու պատճառով առաջացած վնասներին` գործարկման հրահանգներին հետևելն անտեսելու հետևանքով: Երաշխավորությունը ներառում է «Կոնսորցիում Ընկերությունների» պարբերական ստուգիչ այցելություններ, որոնք պետք է պահանջվեն «Գնորդի» կողմից` համաձայն «Կոնսորցիումի» յուրաքանչյուր անդամ-կազմակերպության հատուկ պահանջի:

10.5. «Մատակարարներից» յուրաքանչյուրն իր երաշխավորությունը կստանձնի` անվճար վերանորոգելով կամ փոխարինելով այն բոլոր մասերը, որոնց թերություններն իր մեղքով են:

10.6. Ըստ «Մատակարարի» հրահանգների` «Գնորդը» «Մատակարարին» անհապաղ պետք է ծանուցի ի հայտ եկած ցանկացած թերության առկայությունը, եթե այդպիսիք առկա են, թերության մանրամասն գրավոր նկարագրության հետ միասին, որը ստանալուց հետո «Մատակարարը» կվերացնի թերությունը ողջամիտ ժամկետում: Թերության չլիազորված վերացումը կամ «Գնորդի» կողմից երրորդ կողմերի շահագործումը կնշանակի երաշխավորության ավարտը:

10.7. «Կողմերը» համաձայնում են և «Գնորդը» գրավոր հաստատում է, որ «Գնորդի» առջև յուրաքանչյուր «Մատակարար» պարտավորություն է կրում իրեն կցված Ապրանքների և/կամ Ծառայությունների մասով առանձին, ինչպես նաև` կից ներկայացված յուրաքանչյուր առանձին «Մատակարարի» Գնացուցակին համապատասխան:

 

11. ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ/ԿՈՂՄՆԱԿԻ ՎՆԱՍՆԵՐ

 

11.1. Անուղղակի և/կամ հաջորդող վնասների վերաբերյալ հնարավոր պահանջները, ինչպիսիք են օրինակ, բայց չսահմափակվելով, եկամտի կորուստը, «Գնորդի» և երրորդ կողմերի կողմից արտադրանքի կորուստը և այլն, կամ ֆինանսական կորուստ, համաձայնեցված են, որ «Կոնսորցիումը» պարտավորություն չի կրում:

11.2. «Մատակարարի» մեղքով Հանձնման ուշացումների դեպքում մեղավոր «Մատակարարը» պայմանագրով նախատեսված տուգանք է վճարում, յուրաքանչյուր ավարտված շաբաթի համար ուշացած Ապրանքի 0,5%-ի չափով, բայց սահմանափակվում է առավելագույնը «Մատակարարի»` Պայմանագրով սահմանված ծավալի Օբյեկտի արժեքի 5%-ով` Հավելված 1-ի համաձայն: Պայմանագրով նախատեսված տուգանքի վճարումը համարվում է «Գնորդի» համապատասխան պահանջների լիակատար և վերջնական բավարարում և կազմում է «Գնորդի» միակ ու բացառիկ հատուցումը:

11.3. Սույն Պայմանագրում պարունակվող որևէ այլ դրույթի վրա գերակայում է այն պայմանը, որ «Կոնսորցիումը» պարտավորություն չի կրում ցանկացած անուղղակի կամ հաջորդող վնասի համար, անկախ այն հանգամանքից, թե նման պարտականությունը առաջանում է Պայմանագրի կամ երաշխավորության խզման հետևանքով, քաղաքացիական իրավախախտման, ներառյալ` անփութության, խիստ կամ օրենքով սահմանված պարտականության կամ գործողության ցանկացած այլ պատճառի: Սույն Պայմանագրում թվարկված պարտականությունների բացառությունները և սահմանափակումները տարածվում են նաև ենթակապալառուների և «Կողմերի» մատակարարների վրա:

11.4. Յուրաքանչյուր «Կոնսորցիում Ընկերության» ընդհանուր պարտավորությունները Օբյեկտի համար, ներառյալ բոլոր տուգանքները, լինեն դրանք պայմանագրային, երաշխավորության, քաղաքացիական իրավախախտման, խիստ պարտավորության, փոխհատուցման կամ այլ, ոչ մի դեպքում չեն գերազանցելու նրա պայմանագրի արժեքի 5%-ի գումարը Օբյեկտի համար` ըստ Հավելված 1-ում սահմանվածի: Սույն պայմանագրված ընդհանուր պարտավորությունը գերազանցող ցանկացած պահանջ կբացառվի: Բոլոր պահանջների պարտավորությունների վճարումը կհամարվի «Գնորդի» համապատասխան պահանջների լիարժեք և վերջնական բավարարում և կկազմի «Գնորդի» միակ ու բացառիկ փոխհատուցումը:

11.5. «Գնորդը» հաստատում է`

. Որ «Գնորդի» առջև յուրաքանչյուր «Կոնսորցիում Ընկերություն» կա և մնում է պատասխանատու միայն իր պայմանագրային պարտավորությունների պատշաճ կատարման համար:

. Որ բանկային երաշխիքով վճարման պահանջը (լինի դա 4.10-րդ կետով նախատեսված բանկային երաշխիքի կատարումը և/կամ 4.3-րդ կետով նախատեսված նախնական վճարման երաշխիքի կատարումը և/կամ սույն Պայմանագրի 4.9-րդ կետով նախատեսված երաշխիքային պարտատոմսերի կատարումը), եթե այդպիսին կա, կիրականացվի բացառապես բանկային երաշխիքի ներքո, որը թողարկվել է Պայմանագիրը խախտող «Կոնսորցիում Ընկերությունը», և որը առաջացրել է այդ պահանջը:

 

12. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԸՆԴՀԱՏՈՒՄԸ

 

12.1. Սույն Պայմանագիրը ստորագրելուց անմիջապես հետո, «Կոնսորցիումը» պետք է Պայմանագրին կից 4-րդ Հավելվածի «Կոնսորցիումի» Համաձայնագրի հոդված VI-ով (Ֆինանսավորում) դիմի համապատասխան ֆինանսավորման համար:

Հավելված 5-ով նախատեսված Ժամանակացույցով սկսելու օրվա սկիզբ է համարվում 4.5-րդ կետով սահմանված Օբյեկտի համար «Կոնսորցիումի» նշած հաշվեհամարին առաջին վճարման կատարումը:

12.2. Ավարտին վերաբերող հաջորդող երկու հոդվածների համաձայն` Պայմանագիրը վավեր է մինչև բոլոր «Կողմերի» կողմից պայմանագրով նախատեսված պարտականությունների լրիվ կատարումը:

12.3. «Գնորդը» կարող է ավարտել պայմանագիրը, այն դեպքում, երբ «Կոնսորցիումը»

. սնանկ կամ անվճարունակ է, կամ, եթե նրա դեմ թողարկվել է պարտքերի վճարման երաշխագիր, եթե լուծարումն ապահովվում է, եթե որպես իրավաբանական անձ, կայացրել է ընկերությունը փակելու որոշում (բացառությամբ կամովի լուծարման` միաձուլման կամ կառուցվածքի վերաձևավորման), եթե անվճարունակության ադմինիստրատոր է նշանակված դրա բիզնեսի կամ ունեցվածքի ցանկացած մասի վրա կամ, եթե «Մատակարարը» նրա դեմ նմանատիպ իրավախախտում է նախաձեռնել պարտքի պատճառով:

. 100 աշխատանքային օրից ավելի ուշացնում է Օբյեկտի հիմնական առաքումները կարևորագույն փուլում, և այդ ուշացումները չեն կարող փոխհատուցվել անգամ հաջորդող ժամանակահատվածում: Այս դեպքում դադարեցումը պետք է սահմանափակվի Օբյեկտով:

Մատակարարի պատճառով նման դեպքերում «Գնորդն» իրավունք ունի Պայմանագիրն ավարտել գրավոր ծանուցումից հետո` ներառելով համապատասխան հնչեղություն, և «Մատակարարի» աշխատանքների շրջանակի մեջ մտնող մատակարարումն ավարտել մեկ այլ կապալառուի հետ:

Մատակարարը «Գնորդին» աջակցում է բոլոր կիսավարտ կամ ավարտված աշխատանքներում: Այդ դեպքում «Մատակարարը», հոդված 11-ին համապատասխան, պարտավոր է վճարել Պայմանագրով նախատեսված տուգանքը և «Գնորդին» հատուցել բոլոր կրած վնասները, նաև կարող է հանել միայն կատարված աշխատանքները, կիսավարտ ու ավարտված աշխատանքների ավարտման օրը:

12.4. «Կոնսորցիումը» կարող է Պայմանագիրը լրիվ կամ մասնակի ավարտել այն դեպքում, երբ`

. «Գնորդը» էականորեն խախտում է Պայմանագրի դրույթները, որի մասին «Մատակարարը» գրավոր կերպով կզգուշացնի «Գնորդին», և այս գրավոր ծանուցումն ստանալուց տասնհինգ (15) օրվա ընթացքում, սխալները կամ ոտնձգությունները «Գնորդի» կողմից չեն վերացվում, և/կամ

. «Գնորդը» սնանկ կամ անվճարունակ է կամ, եթե նրա դեմ թողարկվել է պարտքերի վճարման երաշխագիր, կամ պարտքի արդյունքում` նման իրավախախտում, և/կամ

. Austrian Export Credit Agency OeKB և/կամ ներգրավված ֆինանսավորող հաստատություններից մեկն օգտվում է «Մատակարարի» հետ Պայմանագրի կատարումը նախապես դադարեցնելու իր իրավունք(ներ)ից` «Մատակարարին» չվերագրվող պատճառներով:

Նման դեպքում «Կոնսորցիումը» կարող է հրաժարվել սույն Պայմանագրից, և լիովին փոխհատուցվում են համապատասխան պահումով այն ծախսերը, որոնք նման դադարեցմամբ պայմանավորված չեն կատարվել:

 

13. ՖՈՐՍ ՄԱԺՈՐ

 

13.1. «Կողմերը» կազատվեն պարտավորությունից սույն Պայմանագրի պայմաններին մասամբ կամ լրիվ չհամապատասխանելու դեպքում, եթե նման անհամապատասխանությունը ֆորս մաժորի հետևանք է, ինչպես օրինակ` հրդեհ, տարերային աղետներ (հեղեղում, երկրաշարժ և այլն), գործադուլներ, պատերազմական գործողություններ կամ պետական իշխանության հրամաններ: Պայմանագրի կատարումը կհետաձգվի, քանի դեռ նշված հանգամանքները կամ դրանց հետևանքներն առկա են: Հետաձգման հետևանքով ծախսերի փոփոխությունները հաշվի կառնվեն Պայմանագրի հավելվածներում ընկերական բանակցություններից հետո:

13.2. Եթե «Կողմն» ի վիճակի չէ կատարել Պայմանագրով ստանձնած իր պարտականությունները, պարտավոր է անհապաղ մյուս «Կողմին» գրավոր տեղեկացնել նշված հանգամանքներն սկսվելուց հետո և ավարտին, ամեն դեպքում ոչ ուշ, քան նշված հանգամանքներն սկսվելուց կամ ավարտից 15 (տասնհինգ) օրվա ընթացքում: Չտրված կամ ժամանակին չտրված տեղեկությունը շահագրգռված «Կողմին» զրկում է վերոնշյալ հանգամանքներից որևէ մեկին հավակնելուց` որպես պայմաններին չհամապատասխանելու համար պարտավորությունից ազատվելու պատճառ:

13.3. «Կողմերը» պարտավորությունից կազատվեն սույն Պայմանագրի պայմաններին մասամբ կամ լիովին չհամապատասխանելու դեպքում, եթե նման անհամապատասխանությունը ֆորս մաժորի հետևանք է, ինչպես օրինակ` հրդեհ, հեղեղում, երկրաշարժ, գործադուլ, պատերազմական գործողություններ, պետական իշխանության կողմից տրված հրամաններ, և եթե նման հանգամանքները ծագել են Պայմանագիրն ստորագրելուց հետո: Աշխատանքի կատարման ամսաթիվը, ըստ Պայմանագրի այդուհետ կհետաձգվի, քանի դեռ նշված հանգամանքները կամ դրանց հետևանքները առկա են:

14. ՄԻՋՆՈՐԴ ԴԱՏԱՐԱՆ

 

14.1. «Գնորդը» և «Կոնսորցիումը» պատրաստակամություն են հայտնում ձեռնարկել բոլոր միջոցները` բարեկամական բանակցություններով հարթելու սույն Պայմանագրից և դրա կապակցությամբ առաջացող բոլոր վեճերն ու տարաձայնությունները:

14.2. Սույն Պայմանագրից և դրա կապակցությամբ առաջացող բոլոր վեճերն ու տարաձայնությունները վերջնականապես կլուծվեն Առևտրի Միջազգային Պալատի Միջնորդ Դատարանի Կարգի համաձայն` ըստ նշված Կարգերի նշանակված մեկ կամ երկու Արբիտրների կողմից:

14.3. Միջնորդ դատարանը նաև պարտավորեցնող վճիռ կարձակի այդ կապակցությամբ կնքված հաշտարարության հոդվածի վավերականության վերաբերյալ, և թե ով է կրելու միջնորդ ընթացակարգերի ծախսերը:

14.4. Միջնորդ դատարանի վայրը կլինի Ցյուրիխ/Շվեյցարիա, իսկ լսումների, ինչպես նաև սույն Պայմանագրի և նրա կիրարկման լեզուն անգլերենը` Գերմանիայի նյութական իրավունքի կիրառմամբ:

14.5. Միջնորդ դատարանի բացառիկ իրավասությունը «Կողմերին» արգելք չի հանդիսանա իրավապահանջ ներկայացնել իրավասու սովորական դատարան` նախնական կարգադրությունների համար` Պայմանագրի խախտումները կանխելու նկատառումով:

14.6. Համաձայնեցված է, որ ՄԱԿ-ի ապրանքների միջազգային վաճառքի վերաբերյալ օրենքի դրույթները, ինչպես նաև` ազգային այն կանոնները, որոնք կարող են հակասել սույն Պայմանագրին, կիրառելի չեն:

 

15. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

15.1. Հետևյալ հավելվածները կազմում են Պայմանագրի անքակտելի մասը և հակասությունների դեպքում նախ սույն Պայմանագիրը, այնուհետ հավելվածները կգերակայեն այլ հավելվածների հանդեպ` հետևյալ հերթականությամբ.

Հավելված 1. Գնացուցակներ` «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

Հավելված 1.2.ա. Գնացուցակ` Վագներ-Բիրո

Հավելված 1.2.բ. Գնացուցակ` Զալցբրեններ

Հավելված 1.2.գ. Գնացուցակ` Ի-ԹԻ-ՍԻ

Հավելված 1.2.դ. Գնացուցակ` Արթսթեք

Հավելված 2. Կոնսորցիումի մատակարարման շրջանակի տեխնիկական նկարագրություններ

Հավելված 3. Աշխատանքների բաժանում

Հավելված 4. Համատեղ Գործողությունների Համաձայնություն

Հավելված 5. Ժամանակացույց

Հավելված 6. Գնորդի Օգտին Կատարողականության Պարտատոմս

Հավելված 7. Գնորդի Օգտին Երաշխավորության Երաշխիք

Հավելված 8. Կանխավճարի Բանկային Երաշխիքներ

Հավելված 9. Austrian Export Credit Agency «OeKB»-ի պայմանները

15.2. Սույն Պայմանագրի բոլոր լրափոխումներն ու հավելվածները վավեր են միայն այն դեպքում եթե դրանք կազմված են գրավոր և բոլոր «Կողմերի» ստորագրությամբ: Սույն կետի փոփոխությունները պետք է կատարվեն գրավոր կերպով և ստորագրված լինեն բոլոր «Կողմերի» կողմից` վավեր ճանաչվելու համար:

15.3. «Կողմերից» ոչ ոք չի կարող սույն Պայմանագրից ելնելով իր իրավունքներն ու պարտավորությունները փոխանցել երրորդ կողմերի` առանց մյուս «Կողմերի» գրավոր համաձայնության:

15.4. «Կողմերի» միջև բոլոր համաձայնությունները, բանակցություններն ու թղթակցությունը սույն Պայմանագիրը ստորագրելուց առաջ անվավեր կճանաչվեն դրա ստորագրությունից սկսած, բացառությամբ` 2007 թ. մայիսի 10-ի Համատեղ Գործողությունների Համաձայնագրի` լրափոխված ավելի ուշ (Հավելված 4):

15.5. Եթե «Գնորդը» երրորդ կողմերից պահանջ է ստանում արտոնագրի օրենքների խախտման վերաբերյալ, «Մատակարարը» պարտավորվում է պահանջվող բոլոր միջոցները ձեռնարկել, նման պահանջներն իր ծախսերի ու ռիսկերի հաշվին լուծելու և փոխհատուցելու «Գնորդին» բոլոր ծախսերն ու կորուստները, ով իր հերթին բարեկամաբար կհամագործակցի և կօգնի: Սահմանափակ ընդհանուր պարտավորության մասին նշված է 11.4-րդ կետում:

15.6. Եթե պայմաններից մեկը կամ ավելին անարդյունավետ կամ անօրինական են ճանաչվում, դա չի անդրադառնում Պայմանագրի մնացած պայմանների վրա: Տվյալ պայմանը կմեկնաբանվի այնպես, ինչպես դա լավագույնն է համապատասխանում Պայմանագրի Կողմերի մտադրություններին ու կամքին:

 

16. ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

 

16.1. Սույն Պայմանագրի պաշտոնական լեզուն անգլերենն է: Առկա է նաև Պայմանագրի հայերեն թարգմանված տարբերակը: Անգլերեն և հայերեն Պայմանագրերի միջև անհամապատասխանության դեպքում նախապատվությունը տրվում է անգլերեն տարբերակին: Սույն Պայմանագիրը ստորագրվում է Վիեննայում և Երևանում` 5 օրինակից, կողմերից յուրաքանչյուրը ստանում է 1-ական օրինակ:

 

17. ԿՈՂՄԵՐԻ ԳՏՆՎԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԸ, ԲԱՆԿԵՐԸ

 

    WAAGNER-BIRO AUSTRIA                   Հայաստանի Հանրապետության

    STAGE SYSTEMS AG                       մշակույթի նախարարություն

    Leonard Bernstein Strasse              Կառավարական շենք 3

    A-1220 Wien / Austria                  10 Հանրապետության հրապարակ

    Հեռ.` +43 1/ 288 44 - 0                Երևան,  Հայաստան

    Հեռ.` +43 1 / 288 44 7828              Հեռ.`

                                           Ֆաքս.`

 

e-mail: [email protected] e-mail:

 

    Բանկեր`                                Բանկեր`

Bank Austria Creditanstalt AG, Wien,

Bank no.: 12000,

Account no.: 150-129-828/00

IBAN: AT 12 12000 150 12982 800

BIC: BKAUATWW

    __________________________       _________________________

    WAAGNER-BIRO AUSTRIA              Ministry of Culture

                                      STAGE SYSTEMS AG

 

________________________

ETC -

Electronic Theatre Controls GmbH

__________________________

ArtsTech LLC

 

Ստորագրված է` «__» 2014 թ.,

Երևան, Հայաստանի Հանրապետություն

 

Հավելված 4

 

ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

 

Կնքված`

1. Waagner-Biro Austria Stage Systems AG

Լեոնարդ Բերնշտայն Ստրասս 10,

A-1220, Վիեննա, Ավստրիա

(այսուհետ` «WBA» կամ Գործընկեր)

2. ETC - Electronic Theatre Controls GmbH

Օհմստռաս 3,

D-83607, Հոլզկիրխեն, Գերմանիա

(այսուհետ` «ETC» կամ Գործընկեր)

և

3. ArtsTech LLC

Ղազար Փարպեցու 15,

Գրասենյակ 4, Երևան 0002,

Հայաստան

(այսուհետ` «ArtsTech» կամ Գործընկեր)

Բոլորը միասին այսուհետ` «ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ»

կնքեցին սույն պայմանագիրը հետևյալի մասին`

 

1. Կոնսորցիումի նպատակը

 

Սույնով կողմերը համաձայնվում են ձևավորել Կոնսորցիում` ստանձնելու և իրականացնելու պայմանագրի պարտավորությունները, որոնք հանձնարարվում են աշխատանքային խմբին` բաղկացած վերոգրյալ կողմերից (այսուհետ` ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄ) ՀՀ մշակույթի նախարարության կողմից (այսուհետ` Պատվիրատու) կապված ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման, թատրոնների ընտրանքային տեխնիկական վերանորոգման հետ:

1. «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ

ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ ղեկավար մարմինը հանդիսանում է WBA ընկերությունը, և ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ նստելավայրը կլինի WBA գտնվելու հասցեն:

Համաձայնությունը բխում է ԿՈՆՍՈՐՑԻՈՒՄԻ և Պատվիրատուի միջև կնքված պայմանագրից, որը այսուհետ կդիտվի որպես «Պատվիրատուի Պայմանագիր»:

Պատվիրատուի Պայմանագրի նյութի և/կամ ծավալի երկարացումը թույլատրելի կլինի միայն այն դեպքում, եթե այն պահպանի VI Հոդվածի սահմանված դրույթները, այն գրավոր կերպով է և որոշվում է միաձայն` ավելացվում է սույն պայմանագրին հավելվածի տեսքով: Պատվիրատուի Պայմանագրի պայմանները, այդ թվում` համապատասխան հավելվածները ամբողջությամբ տարածվում են Կողմերի վրա: Տարաձայնության դեպքում Կոնսորցիումի Համաձայնագրի դրույթները պետք է ունենան առաջնայնություն:

Պատվիրատուի Պայմանագրի մեջ ներառված սահմանումները պետք է ունենան այս պայմանագրի նույն իմաստը:

 

2. Աշխատանքի Բաշխում

 

Յուրաքանչյուր գործընկեր պետք է ամբողջովին պատասխանատու լինի Պատվիրատուի Պայմանագրից բխող բոլոր պարտականությունների կատարման համար, նաև դրա շրջանակներում ծառայությունների և ապրանքի մատակարարման համար, հաշվի առնելով.

* WBA Waagner-Biro-ն պետք է գործի, որպես Կոնսորցումի ղեկավար մարմին, ներկայացնի Կոնսորցիումը Պատվիրատուի և ֆինանսավորող հաստատությունների առջև, որն է`Ավստրիական Էքսպրտ Վարկային Բանկը (OeKB) և պետք է պատասխանատու լինի բեմական սարքավորումների մատակարարման համար, ինչպես նաև իրականացնել մատակարարված սարքավորումների մոնտաժման և շահագործման վերահսկողություն:

* ETC-ն (ETC - Electronic Theatre Controls GmbH պատասխանատվություն է կրում լուսային սարքավորումների մատակարարման համար, ինչպես նաև պատասխանատու է իրականացնել մատակարարված սարքավորումների մոնտաժման և շահագործման վերահսկողություն:

* Արթսթեք ՍՊԸ-ն պատասխանատվություն է կրում իրականացնելու բոլոր ծառայությունները, այդ թվում, բայց չսահմանափակվելով, ապամոնտաժման, տարածքի մաքրման, շինաղբի տարհանման և, հետևաբար, այդ սարքավորումները մատակարարած Գործընկերոջ վերահսկողության ներքո մատակարարված սարքավորումների տեղադրման և մոնտաժման համար, այդ թվում, լրացնելու Գործընկերների կողմից մատակարարված նյութերը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում բավարարելու Պատվիրատուի կարիքները:

Մատակարարման և/կամ ծառայությունների կատարման ամբողջ ծավալները բաշխված են Կողմերի միջև, ինչպես սահմանված է Հավելված 1-ում: Յուրաքանչյուր կողմ պետք է իրականացնի Պատվիրատուի Պայմանագրում սահմանված` իր ծավալում ներառված մատակարարման և/կամ ծառայությունների մասը, համաձայնեցնելով Կոնսորցիումի Պայմանագրի հետ այնպես, ինչպես եթե այն կնքված լիներ անմիջապես Պատվիրատուի հետ: Մասնավորապես ներքին հարաբերությունները կարգավորելիս յուրաքանչյուր Կողմ պատասխանատու է ամբողջովին և անհատապես Պատվիրատուի Պայմանագրում ներառված գնային առաջարկների համար իր մասով: Բոլոր իրավունքները և պարտականությունները, առավելությունները և թերությունները կարող են ազդեցություն ունենալ միայն այն Կողմի վրա, որի մատակարարմանը և/կամ ծառայություններին են դրանք վերաբերում: Նույնը վերաբերվում է նաև յուրաքանչյուր Կողմի հավանական ենթակապալառուներին:

Որևէ փոփոխության դեպքում անհրաժեշտ է այն համաձայնեցնել ներքին կարգով:

Յուրաքանչյուր Կողմի պայմանագրային պարտավորությունների իրականացման մասնաբաժինը սահմանվում է ընդհանուր պայմանագրային արժեքի մատակարարման և/կամ ծառայությունների հարաբերակցության` յուրաքանչյուրի մասով: (Կոնսորցիումի բաշխված բանաձևով):

Կողմերը պատասխանատվություն են կրում միմյանց հանդեպ դիտավորությամբ կամ անփութությամբ թույլ տված սխալների համար: «Արթսթեք» ՍՊԸ-ն Գործընկերոջ վերահսկողության ժամանակահատվածում հրահանգներին չենթարկվելու պարագայում, կկրի լիարժեք պատասխանատվություն դրանից բխող հետևանքների համար:

Ցանկացած լրացուցիչ մատակարարումների և ծառայությունների ծախսերը, որոնք անհրաժեշտ կլինեն Պատվիրատուի Պայմանագրի պայմանները ավարտին հասցնելու, անկախ մատակարարման և ծառայությունների բաժնեմասի, պատասխանատվություն է կրում այն կողմը, որը առաջացրել է կամ ով պատասխանատու է դրանց առաջացման համար:

Լրացուցիչ սարքավորումների և/կամ ծառայությունների առաջացման դեպքում, որոնց համար պատասխանատու չէ կամ չի առաջացրել որևէ Գործընկեր և որը չի կարող գանձվել Պատվիրատուից, պատասխանատվություն կկրեն Կողմերը` համամասնորեն իրենց մատակարարման և/կամ ծառայությունների մասնաբաժնից (Կոնսորցիումի բաշխված բանաձևով):

Կողմերը պետք է ապահովեն անհրաժեշտ բանկային երաշխիքներ յուրաքանչյուրը իր մատակարարման և/կամ ծառայությունների մասնաբաժնին համապատասխան և պետք է նաև կրեն ցանկացած կանխավճարային ծախսերը` համապատասխան իրենց մատակարարման և /կամ ծառայություններ իմաստով:

Գործընկերները համաձայնվում են, որ եթե կարիք լինի ներգրավել մեկ կամ մի քանի համագործակցող կողմերի, ապա այն պետք է միայն ընդունվի և/կամ ներառվի Կոնսորցիումի հանդիպման միաձայն որոշմամբ:

 

3. Տեխնիկական Պլանավորում

 

Յուրաքանչյուր Կողմ` կախված մատակարարման և/կամ ծառայությունների ծավալներից, պատասխանատվություն է կրում իրականացնել սեփական աշխատանքների ծավալների տեխնիկական պլանավորում և տեղեկացնել մյուս Գործընկերներին այդ տեխնիկական տվյալների մասին և տալ տեղեկույթ, որը մյուս Կողմին անհրաժեշտ է սեփական ծավալները պլանավորելու համար: Այն պետք է կազմակերպվի այնպիսի ժամանակային սահմաններում, որը չի խոչընդոտի մյուս Կողմերին իրականացնելու իրենց աշխատանքները համաձայն ժամանակացույցի, որը կցվում է Հավելված 5-ի տեսքով Պատվիրատուի Պայմանագրին:

 

4. Կոնսորցիումի ժողով

 

Կոնսորցիումի ժողովը կայացնում է որոշումներ բոլոր հիմնական հարցերի շուրջ, ինչպես նաև այն հարցերի, որոնք չեն վերապահված WBA-ին` համաձայն այս Կոնսորցիումի համաձայնագրի: Կոնսորցիումի ժողովները նաև կարող են անցկացվել հեռախոսային խորհրդակցության միջոցով: WBA-ը կարող է հրավիրել Կոնսորցիումի ժողով երբ այն համարի անհրաժեշտ: Մեկ Կողմի հիմնավորված խնդրանքով, WBA կարող է հրավիրել Կոնսորցիումի ժողով կարճ ժամանակահատվածի ընթացքում, հնարավոր է նաև գրավոր կամ ֆաքսով: Կողմերին պետք է ուղարկել հրավեր, նշելով օրակարգը` նախատեսված ժամկետից առնվազն 8 օր առաջ: Կոնսորցիումի հանդիպման վայրը պետք է լինի Կոնսորցիումի նստելավայրը, եթե հանդիպման վայրը չի նշում այլ տեղ WBA-ի հրավերում: Ձայների քանակի համամասնությունը որոշվում է գործընկերների միջև, արագ համաձայնության գալով, հիմնվելով Կոնսորցիումի բաշխման բանաձևին (3 Բաժին, 1 Ենթաբաժին):

Կոնսորցիումի հանդիպման ընթացքում կատարված որոշումները կարող է արդյունավետ համարվել նույնիսկ այն դեպքում, երբ անգամ ոչ բոլոր գործընկերներն են ներկայացել, քանի որ Կոնսորցիումի հանդիպումը հրավիրված է եղել վերը նշված ձևով: Նման որոշումները պետք է ներառվեն արձանագրության մեջ, որը պետք է կազմել հանդիպումից հետո և հաստատել գրավոր ձևով` բոլոր գործընկերների ստորագրությամբ: Կոնսորցիումի հանդիպումներից դուրս կայացված որոշումները կարող են ընդունվել գրավոր:

Պատվիրատուի պայմանագրի իրականացման ընթացքում Կողմերի լիազորված անձինք և նրանց ներկայացուցիչները թվարկված են Հավելված 1-ում:

 

5. Ծրագրի Ղեկավարում

 

Կոնսորցիումի ղեկավար մարմին նշանակվում է «WBA», այսուհետ` WBA: WBA-ը պատասխանատու է հետևյալ առաջադրանքների լուծման համար, մասնավորապես`

* Ներկայացնել Կոնսորցիումը երրորդ անձանց, մասնավորապես կառավարությանը և Պատվիրատուի մոտ, համաձայնեցնելով մյուս Կողմերի հետ, նաև նրանց աջակցությամբ:

* Բանակցությունների նախաձեռնումը և անցկացումը Պատվիրատուի հետ մյուս Կողմերի աջակցությամբ:

* Աշխատանքային ժամանակացույցի կազմում և համակարգում Կոնսորցիումի շրջանակներում` խորհրդակցելով Պատվիրատուի հետ:

* Կոնսորցիումի ժողովի ընթացքում ընդունված որոշումների իրագործում:

* Կոնսորցիումի նամակագրության կառավարում և պատճենների վերահասցեագրում համապատասխան Կողմերին:

* Որևէ ընդհանուր արժեթղթերի տրամադրման համակարգում (առաջացած ծախսերը կրում է այն կողմը, ով պատճառել է նման ծախս, կամ, եթե պահանջվում է, բաժանվում է կողմերի միջև` ըստ իրենց մատակարարման և/կամ ծառայությունների մասնաբաժնի (Կոնսորցիումի բաշխված բանաձևով)):

* Կոնսորցիումի բանկային հաշվի ստեղծում և վարում, ինչպես նաև վճարման հոսքի համակարգում և բանկի հետ կապված պայմանավորվածություններ (առաջացած ծախսերը կրում է այն կողմը, ով պատճառել է նման ծախս, կամ, եթե պահանջվում է, բաժանվում է կողմերի միջև` ըստ իրենց մատակարարման և/կամ ծառայությունների մասնաբաժնի (Կոնսորցիումի բաշխված բանաձևով)):

* Կողմերին ծանուցել յուրաքանչյուր խնդիրների, պահանջների կամ բողոքների դեպքում` Պատվիրատուի մասով:

Կողմերը համաձայնության են գալիս, որ WBA-ը առաջացած ծախսերը փոխանցում է այն Կողմին, ով պատճառել է այդ ծախսերը և այն դեպքում, եթե ծախսերը չեն վերագրվում որևէ Կողմին, ապա յուրաքանչյուր Կողմ կրում է ծախսերը մատակարարման և/կամ ծառայությունների իր մասնաբաժնով (Կոնսորցիումի բաշխման բանաձևով)` նվազեցնելով այն իրեն վճարվող գումարներից, օրինակ` թարգմանչական ծախսեր, նամակագրություն պատվիրատուի հետ, գործարքների ծախսեր և այլն:

WBA-ը պարտավորվում է նախօրոք ձեռք բերել բոլոր Կողմերի գրավոր հավանությունը, նախքան որևէ որոշում կամ հայտարարություն կայացնելը, ըստ որի` Կոնսորցիումը և/կամ Կողմերը կմատուցեն ծառայությունները կամ կստանձնեն իրեն պարտավորությունները:

Պատվիրատուին կամ երրորդ կողմին ուղղված բոլոր հայտարարությունները, համաձայնագրերը, գրավոր հայտարարությունները և այլն, Կողմերը պետք է իրականացնեն նախօրոք գրավոր համաձայնության միջոցով: Գրավոր փաստաթղթերը ստանում են իրավական ուժ, եթե դրանք ստորագրված են WBA-ի կողմից, ով նախօրոք ստանում է գրավոր համաձայնություն մյուս Կողմերի կողմից: Այս կանոնակարգից դուրս են այն համաձայնագրերը կամ գրավոր փաստաթղթերը` հիմնականում տեխնիկական նամակագրությունը, որոնք վերաբերում են միայն մեկ Կողմի շահերին: Այն պետք է կազմվի համապատասխան Կողմերի միջև և պատճենը փոխանցվի բոլոր մյուս Կողմերին:

 

6. Ֆինանսավորում

 

WBA-ը կփորձի ստանալ Պատվիրատուի պայմանագրի ամբողջ արժեքի ֆինանսավորումը Ավստրիական Արտահանման Խթանման համակարգի միջոցներից, որին աջակցում է Ավստրիայի կառավարությունը և, որը համապատասխանում է Ավստրիայի Հանրապետության EFG և ՏՀԶԿ ղեկավարման ուղեցույցներին, սակայն առանց հաջողության երաշխիքի: Կողմերը պարտականություն են կրում աջակցել WBA-ին` ապահովելով անհրաժեշտ պայմաններ և, եթե պահանջվում է, կրել գործընթացում իրենց կողմից առաջացրած ծախսերը:

Ֆինանսավորման պայմանները բավարարելու համար Կողմերը պետք է (ի թիվս այլ բաների) կատարեն արտահանման երաշխիքի, Ավստրիայի Հանրապետության կողմից բոլոր սահմանված դրույթները (կամ արտահանման մուրհակի), ինչպես նաև ֆինանսավորող բանկի հետ կնքված համաձայնագրում սահմանված դրույթները, եթե նույնիսկ մեկ անգամ այդ համաձայնագիրը հաստատվել է բոլոր Կողմերի կողմից, այնուհետև այն կցվում է այս Կոնսորցիում պայմանագրին` որպես Հավելված 2: Բացի այդ, բոլոր Կողմերը պետք է ընդունեն Կոնսորցիումի հայտարարությունը` նախատեսված OeKB-ի կողմից` երաշխիքներ կայացնելու համար, որը կցվում է որպես Հավելված 3 և ներկայացնել հակընդդեմ երաշխիք` ընդունելի OeKB-ին որպես Հավելված 4 կամ ներկայացնել Կողմերի համար բավարար այլ երաշխիքային փաստաթուղթ` ապահովելով հակընդդեմ բանկային երաշխիքը:

Բավարարելով ամբողջ պայմանագրի բյուջեի ոչ Ավստրիական գումարի առավելագույն թույլատրելի համամասնությունը (այդ թվում` գնումներ երրորդ երկրից և տեղական ծախսերի մասը)` Կողմերը պետք է համաձայնվեն հետևյալի մասով.

* ETC ընկերությունը պարտավորվում է օգտագործել այնպիսի ապրանքներ, որոնք ունեն ավստրիական, գերմանական, հայկական կամ այլ երկրների ծագման և/կամ ծառայությունների որակավորման վկայականներ, որը նշված է Կողմերի մատակարարման և/կամ ծառայությունների հարաբերակցության ցուցակում` զուտ արժեքի չափով` Հավելված 1 «Կողմերի մատակարարման և/կամ ծառայությունների ծավալների բաժանում», և պետք է տրամադրի WBA-ին համապատասխան փաստարկներ, որոնք ընդունելի են OeKB-ին մինչ մատակարարումն ու համապատասխան փոխանցումների իրականացումը:

* Բացի այդ, բավարարելու համար պահանջվող նվազագույն Ավստրիական ավելացված արժեքը Պատվիրատուի պայմանագրի հարաբերական արժեքից, WBA պարտավոր է օգտագործել ապրանքներ, որոնք ունեն ավստրիական ծագման որակավորման վկայականներ, ինչպես նաև ծառայություններ, որոնք մատուցում են ավստրիական ընկերությունները:

* ETC պետք է կրի բոլոր ծախսերը և կանխավճարային պարտավորությունները` որպես «Արտահանող», որը հանդիսանում է որպես պայմանագրի կողմ` համաձայն համաձայնագրի Հավելված 2-ի, որը պետք է կնքվի ֆինանսավորող բանկի հետ: WBA կխորհրդակցի ETC-ի հետ մինչ համաձայնագրի վերջնական տարբերակի կնքումը:

Միայն OeKB-ի, ֆինանսական հաստատությունների և/կամ ֆինանսավորող բանկի պահանջի դեպքում Կողմերը պետք է համաձայնվեն կրել համատեղ կամ անհատական պատասխանատվություն:

 

7. Ծրագրի ղեկավարման վճար

 

Որպես իր պարտավորությունների կատարման փոխհատուցում, ինչպես նաև վերոգրյալ ֆինանսավորման պայմանավորվածությունները ստանձնելու համար, WBA-ը իրավունք ունի ստանալ ETC ընկերությունից իրենց մատակարարման և/կամ ծառայությունների բաժնեմասի արժեքի 4%-ի (չորս տոկոս) չափով, որը ապահովվում է այդ Կողմերի կողմից: Այդ գումարը բացառում է որևէ հարկեր մատակարարման և/կամ ծառայությունների մասով:

Այդ վճարը գանձելու համար WBA պահում է համապատասխան գումարը վճարող հանդիսացող վերոգրյալ Կողմերից հետևյալ ձևով`

* «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի համար, սկսած առաջին օրացուցային տարում Պատվիրատուի պայմանագրի ստորագրումից հետո WBA-ը պահում է Կողմի առաջին վճարվելիք գումարի համապատասխան չափով:

* «Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի համար, սկսած առաջին օրացուցային տարվանից հետո Պատվիրատուի պայմանագրի ստորագրումից հետո WBA-ը իրավունք ունի ստանալ համապատասխան գումար երկրորդ օրացուցային տարվա սկզբում Պատվիրատուի պայմանագրի ստորագրումից հետո:

 

8. Աշխատանքային գրաֆիկ

 

WBA-ը կազմում է աշխատանքների ժամանակացույց, որի հիման վրա կոնսորցիումի անդամները պետք է անմիջապես մշակեն աշխատանքային գրաֆիկ, որը ներառում է աշխատանքների տևողությունը և ժամկետները, համաձայն որի, յուրաքանչյուր Կողմ տրամադրում է իր աշխատանքների ծավալների մասնաբաժինը:

 

9. Լրացուցիչ փոփոխություններ

 

Եթե Պատվիրատուն պահանջում է իրականացնել փոփոխություններ, որոնց ընդունումը պահանջում է համապատասխան Կողմերի արագ հավանությանը և, եթե անհրաժեշտ է կատարել պահանջվող աշխատանքների վերաբաշխում և վերաձևակերպում:

 

10. Կողմերի պարտավորությունները

 

Կոնսորցիումի անդամները պարտավոր են անել ամեն ինչ` իրենց ուժերի սահմաններում իրականացնելու իրենց պայմանագրային պարտավորությունները Կոնսորցիումի շրջանակներում, հաշվի առնելով մատակարարման և/կամ ծառայությունների բաշխման ծավալները (Հավելված 1): Կողմերը պարտավոր են ապահովել մատակարարումները և/կամ ծառայությունները, որոնց համար նրանք պատասխանատու են, ինչպես սահմանված է Հավելված 1-ում, ինչպես նաև բոլոր այն լրացուցիչ մատակարարումները և/կամ ծառայությունները, որոնք անհրաժեշտ է կատարել Կողմերի պայմանագրային պարտավորությունների շրջանակներում: Կողմերից ոչ մեկը իրավունք չունի հատկացնել այս պայմանագրից բխող որևէ իրավունքներ կամ պարտականություններ երրորդ անձանց առանց մյուս Կողմերի նախնական հավանությանը:

 

11. Տեղեկատվություն տրամադրելու պարտավորությունը

 

Յուրաքանչյուր Կողմ պարտավոր է անմիջապես տեղեկացնել մյուս Կողմերին ցանկացած իրադարձությունների կամ հանգամանքների վերաբերյալ, որոնք վերաբերում են իր մասնաբաժնի աշխատանքին այնքանով, որքանով նման միջոցառումները կամ հանգամանքները ազդում կամ կարող են ազդել պարտականությունների կատարման վրա, որի համար մյուս Կողմը պատասխանատու է մասնավորապես ժամանակին փոխանցել այնպիսի փաստաթղթեր և տեղեկություններ մյուս կողմերին, որոնք կխթանեն իրենց մատակարարման և/կամ ծառայությունների նախապատրաստմանը` այսինքն, մասնավորապես ինտերֆեյսերի տեխնիկական ծավալներ և կապի տվյալներ ծառայությունների և մատակարարման տեխնիկական շրջանակներում:

 

12. Ենթակապալի պայմանագրերով և/կամ ենթապայմանագրային մատակարարում

 

Կողմերից ոչ մեկը իրավասու չէ առանց Կոնսորցիումի հաստատման ենթակապալի պայմանագիր կնքել իր ծառայությունների ծավալի ամբողջությամբ կամ մասամբ, որոնք ընդգրկված են Կողմերից մեկի արտադրության ծրագրերում: Այս առումով նման հաստատումը չի կարող մերժվել առանց պատճառաբանության: Սակայն այս սահմանափակումը չի կիրառվում նյութերի, փոքր դետալների կամ մատակարարման և/կամ ծառայությունների վրա, որոնց մատակարարները նշված են պայմանագրում:

 

13. Ծախսեր

 

Յուրաքանչյուր Կողմ պետք է կրի արտադրության պատրաստման, փոխադրման, ապահովագրման, բանկային երաշխիքների, երաշխիքային վճարների և այլ համանման վճարումների ծախսերը, որոնք վերաբերում են յուրաքանչյուրի աշխատանքների և/կամ ծառայությունների իր մասնաբաժնի շրջանակներին, ներառյալ բոլոր հնարավոր փոփոխությունները:

Միայն այնպիսի ծախսերը, որոնք սկզբունքորեն հաստատվել են Կոնսորցիումի ժողովի կողմից և հստակորեն չեն կառավարվում այլ կերպ, սույն Կոնսորցիումի պայմանագրով համարվում են որպես Կոնսորցիումի համատեղ ծախսեր և բաշխվում են Կողմերի միջև` ըստ իրենց մատակարարման և ծառայությունների մասնաբաժնի (Կոնսորցիումի բաշխման բանաձևով):

Համատեղ ծախսերը պետք է մասնավորապես լինեն ապահովագրության տրամադրման ծախսեր (բանկային երաշխիքների և այլն) Կոնսորցիումի կողմից, ինչպես նաև շինարարական ապահովագրության համաչափ ծախսեր, որոնք կրում է Կոնսորցիումը` համաձայն Պայմանագրի:

Եթե Կողմերից մեկը իր վրա է վերցնում առանձնահատուկ ծախսեր` ելնելով Կոնսորցիումի շահերից, և եթե այդ Կողմը չի կարող ակնկալել, որ կարող է կրել այդ ծախսերի ամբողջական ծավալը, ապա համաձայնություն պետք է ձեռք բերվի մինչև այդպիսի պարտականության ստանձնումը` կապված նման ծախսերի նպատակահարմարության և Կողմերի միջև այդ ծախսերի բաշխման ձևի հետ:

 

14. Հասույթ/Վճարումներ

 

Յուրաքանչյուր Կողմ Կոնսորցիումի անունից պետք է հաշիվներ կայացնի Պատվիրատուին իր ծառայությունների մասով և միաժամանակ տեղեկացնի WBA-ին նման հաշվի վերաբերյալ, որոնք ենթակա են Պատվիրատուի հաստատմանը: Եթե վճարումները կատարվում են WBA-ին, որոնք WBA-ը ստանում է Պատվիրատուից մեկ այլ Կողմի մատուցվող մատակարարման և/կամ ծառայությունների համար (եթե կիրառելի է, ավելի քիչ գումար` համաձայնեցված ղեկավարման վճարի կամ այլ հիմնավորված ծախսերի համար), WBA-ը պետք է փոխանցի այդ վճարումները մյուս Կողմին վճարը ստանալուց մեկ շաբաթվա ընթացքում:

 

Եթե Կողմերից մեկի հանդեպ սնանկության կամ իրավաբանական կամ արտադատական կարգավորման վարույթ է արդեն հարուցվել, ով WBA-ին ներկայացրել է մասնակի վճարման հաշիվ մինչ այդ Կողմին WBA-ի վճարում կատարելը, ապա WBA-ը իրավունք ունի պահել մասնակի վճարում, հանելով արդեն իսկ մատուցված աշխատանքի արժեքը, որը կատարվել է մինչ սնանկացման կամ վարույթի ժամանակահատվածը, քանի դեռ Կոնսորցիումի անդամի երաշխավորը սնանկ է կամ գտնվում է կարգավորման ընթացքում կամ Կոնսորցիումի անդամի պարտատերերի կողմից նշանակված երաշխավորը պատրաստ է կատարել Կոնսորցիումի անդամի աշխատանքի մասնաբաժինը:

 

15. Գաղտնիությունը

 

Գործընկերները պետք է պահպանեն գաղտնիությունը`մյուս Կողմերի բոլոր գործարար և առևտրային գաղտնիքների, եթե այն չի հակասում Կոնսորցիումի նպատակներին:

Յուրաքանչյուր Կողմ, ով ստանում է փաստաթղթեր, գծագրեր կամ որևէ այլ տեսակի տեղեկատվություն մյուս Կողմից` կապված Կոնսորցիումի համաձայնագրի հետ, պետք է օգտագործի այդ նյութերը միայն Կոնսորցիումի համաձայնագրի նպատակների համար:

Կողմերը պետք է նաև միշտ ապահովեն, որ բոլոր մյուս Կողմերը, որոնք մասնակցում են Պայմանագրի իրականացմանը, նույնպես պետք է պահպանեն գաղտնիությունը:

Գաղտնիության բացահայտումը ընդունելի է, եթե այն դառնում է պետական մշակութային մասնիկ կամ որը հրատարակվել է երրորդ անձանց կողմից` առանց Կոնսորցիումի Կողմերից մեկի միջամտության:

 

16. Հրապարակումներ

 

Կողմերը պարտավորվում են համակարգել ծրագրի հետ կապված հրապարակումների ժամանակը և ձևը Պատվիրատուի և WBA-ի հետ:

 

17. Կողմերի պատասխանատվությունը Պատվիրատուի նկատմամբ

 

Յուրաքանչյուր Կողմ լիարժեք և բացառապես պատասխանատու է Պատվիրատուին` իր ծավալներում ներառված աշխատանքների և/կամ ծառայությունների մասով:

Կողմերից ոչ ոք իրավունք չունի իրականացնել որևէ գործողություն կամ կատարել որևէ հայտարարություն, որը կարող է պարտավորեցնել կամ կանխորոշել Կոնսորցիումին կամ մեկ այլ Կողմին` առանց մյուս Կողմերի հաստատման:

Եթե հայց է ակնկալվում Կոնսորցիումի հանդեպ կամ կողմերից մեկի հանդեպ, և եթե նման հայցը արդեն ներկայացվել է, Կողմերը պետք է անհապաղ տեղեկացնեն միմյանց և համատեղ որոշում կայացնել:

 

18. Կողմերի պատասխանատվությունը միմյանց հանդեպ

 

Համաձայն այս Պայմանագրի` յուրաքանչյուր գործընկեր պետք է պատասխանատու լինի իր ստանձնած պարտականությունների և պահանջվող ծառայությունների մատուցման և/կամ մատակարարման մասով: Եթե Պատվիրատուն կամ երրորդ կողմը դատական հայց է ներկայացնում Կոնսորցիումի կամ Կողմերից որևէ մեկի դեմ, այն Կողմը որի չիրականացրած, ուշ կամ մասամբ իրականացրած պարտականություններն են առաջացրել նման հայց պարտավորվում է վճարել փոխհատուցում Կողմերին կամ Կոնսորցիումին, որի հանդեպ ներկայացվել է հայցը:

Եթե մեկ Կողմ տուժում է Կողմերից որևիցե մեկի չիրականացրած, ուշ կամ մասամբ իրականացրած պարտականությունների պատճառով, ապա այդ Կողմը պարտավորվում է վճարել փոխհատուցում: Սակայն փոխհատուցում չպետք է վճարվի այն վնասների համար, որոնք փակվում են համապատասխան ապահովագրությամբ:

Մինչև պատասխանատու Կողմի վնասների պատճառի վերջնական պարզումը` նմանատիպ վնասները պետք է կրեն Կողմերից յուրաքանչյուրը իր անհատական մատուցված ծառայությունների և/կամ մատակարարման սահմաններում (Կոնսորցիումի բաշխիչ բանաձև):

Եթե Կողմերից մի քանիսն են պատասխանատու վնասների համար, ապա Կողմերից յուրաքանչյուրն է կրում իր պահանջած վնասների պատասխանատվությունը, կամ եթե մեղքը չի հաստատվել յուրաքանչյուրը իր մատուցված ծառայությունների և/կամ մատակարարման մասով:

Եթե Պատվիրատուն կամ այլ երրորդ կողմ պահանջ է ներկայացրել Կոնսորցիումին կամ Կողմերից որևէ մեկին կամ մի քանիսին, որը վիճարկելի չէ Կողմերի կողմից, ապա նման հայցերը պետք է կրեն Կողմերը` յուրաքանչյուրը իր մատուցված ծառայությունների և/կամ մատակարարման մասով (Կոնսորցիումի բաշխիչ բանաձև):

WBA-ը պատասխանատու է Կողմերի հանդեպ Կոնսորցիումի սխալ ղեկավարման համար` ընդհուպ մինչև Կոնսորցիումի ղեկավարման համաձայնեցված վճարի մասով: Նման սահմանափակումը չի կիրառվում կամայականության դեպքում:

Յուրաքանչյուր Գործընկեր երաշխավորում է, որ իր պլանավորմամբ և իրականացմամբ չի խախտում որևէ երրորդ կողմի սեփականության իրավունքը, հակառակ դեպքում նմանատիպ վնասները կրում է խախտումը կատարած կողմը:

Այն դեպքում երբ Պատվիրատուի պայմանագրի իրականացումը դադարեցվում, հետաձգվում կամ կարճվում է, Կողմերը կկիրառեն ֆինանսական ռիսկային կառավարում` համաձայն իրենց անձնական կարիքների և իրենց սեփական հաշվին: Հասկանալի է դառնում, որ փոխհատուցումը, համաձայն ներգրավված ECA Oesterreichische Kontrollbank ընկերության, հասանելի է բոլոր Կողմերին, որոնց WB -ը, որպես թիմի ղեկավար, կհովանավորի և որի ծախսերը հաշիվ-ապրանքագրի տեսքով կներկայացվի յուրաքանչյուր Գործընկերոջը` համաձայն Կոնսորցիումի Բաշխիչ Բանաձևի:

Կողմերի մեղքով Պատվիրատուի կողմից Պայմանագրի դադարեցման դեպքում, մեղավոր Կողմը պետք է փոխհատուցի վնասները բոլոր Կողմերին: Սակայն փոխհատուցում չպետք է վճարվի այն վնասների համար, որոնք փակվում են համապատասխան ապահովագրությամբ:

 

19. Տույժ/Տուգանք

 

Եթե Պատվիրատուն պահանջում է տույժի վճարում, ապա այն Կողմը, ում վերագրվում է այդ տուգանքը, պետք է բոլոր մյուս Կողմերի վնասները փոխհատուցի և պետք է վճարի Պատվիրատուին բոլոր տուգանքները:

Եթե մեկից ավելի Կողմեր են պատասխանատու վնասների համար, ապա տույժի փոխհատուցման պատասխանատվությունը բաժանվում է ըստ պատճառած վնասների համամասնության, կամ եթե մեղքը չի հաստատվել յուրաքանչյուրը իր մատուցված ծառայությունների և/կամ մատակարարման մասով:

 

20. Ապահովագրություն, Տրանսպորտ և Հարկեր

 

Յուրաքանչյուր Կողմ պետք է առանձին-առանձին և բավարար չափով ապահովագրի իր մատակարարվող ծավալները մինչ Երևան ժամանումը, ներառյալ բոլոր ռիսկերը, այդ թվում` տրանսպորտի, տեղադրման և շահագործման ապահովագրությունը: Բացի այդ, յուրաքանչյուր Կողմ կնքում է պատասխանատվության ապահովագրում երրորդ կողմի հետ, ընդգրկելով նաև այլ Կողմի վնասները` պատասխանատվության իր չափաբաժնով: Ապահովագրության ապացույցը պիտի ներկայացվի և ապահովագրության գումարի չափերը կհամաձայնեցվեն Գործընկերոջ պահանջով:

Գործընկերը պետք է բոլոր Կողմերին ներկայացնի ապահովագրական քաղաքականությանը վերաբերող փաստաթղթի պատճենը, որպես երրորդ կողմի պատասխանատվության ապահովագրման ապացույց: Այս ապահովագրումը պետք է իրականացվի միջազգային ճանաչում և անհերքելի հեղինակություն ունեցող ապահովագրողի միջոցով:

Կողմերը պետք է բացառեն մեկ այլ Կողմի դեմ հայց ներկայացնելու հավանականությունը իրենց ապահովագրության շրջանակներում:

Ապահովագրական պարգևավճարները կրում է յուրաքանչյուր Կողմ իր մասով:

Յուրաքանչյուր Կողմ պատասխանատու է բոլոր այն հարկերի համար, որոնք առաջանում են իր երկրում` Պատվիրատուի Պայմանագրի իրականացման շրջանակներում: Բոլոր այն մատակարարումները և ծառայությունները, որոնք իրականացնում է Արթսթեքը, միայն նա է վճարում համապատասխան ԱԱՀ-ները և հարկերը և պետք է ապահովի WBA-ին վճարման համապատասխան հիմքերով մինչ վերջնական կարգավորումը:

 

21. Կոնսորցիումի տևողությունը

 

Այս Կոնսորցիումի պայմանագիրը ուժի մեջ է մտնում`

Սույն պայմանագրի Կողմերի ստորագրման պահից,

Պատվիրատուի պայմանագրի ուժի մեջ մտնելուն պես, որը ստորագրվում է Կոնսորցիումի և պատվիրատուի միջև:

Սույն Կոնսորցիումի պայմանագիրը ավարտվում է`

Պատվիրատուի պայմանագրով Կոնսորցիումի և Գործընկերների կողմից պարտականությունների իրագործման պահից,

Բանկային երաշխիքից ազատումը հօգուտ պատվիրատուի,

Վերջնական վճարում կատարել բոլոր Կողմերին իրենցից պահանջված պարտավորությունների դիմաց` այս պայմանագրի շրջանակներում:

Ամեն դեպքում Կոնսորցիումի ժողովը պետք է տեղի ունենա` սահմանելու Կոնսորցիումի պայմանագրի դադարումը և եթե առկա է նման անհրաժեշտություն` լուծարումը:

 

22. Կողմերից մեկի հեռացումը

 

Եթե Կողմերից մեկը ճանաչվել է սնանկ կամ անվճարունակ կամ նրա հանդեպ կիրառվել է պարտքերի վճարման հայց, եթե լուծարումը տրամադրված է, եթե որպես իրավաբանական անձ, նա որոշում է կայացրել ընկերության փակման վերաբերյալ (բացառելով կամայական լուծարումը վերակազմավորման և միավորման հիմունքներով), եթե սնանկ ճանաչող կազմակերպությունը որևէ բիզնեսի կամ ակտիվների վրա կալանք է կիրառել կամ եթե մատակարարը նրա հանդեպ գործ է հարուցել կամ նմանատիպ այլ մեղադրանքներ, որոնք առաջացել են պարտքերի պատճառով, նման դեպքում յուրաքանչյուր Կողմ կարող է դիմում ներկայացնել մեղավոր կողմի հեռացման նպատակով, որը պետք է քննարկվի ժողովի ընթացքում Կոնսորցիումի անդամների կողմից:

Պայմանագրի համաձայն` հեռացված Գործընկերոջ կողմից կատարվող մատակարարման և ծառայությունների պարտականությունները պետք է ստանձնեն մյուս Գործընկերները:

Պատվիրատուի պայմանագրի իրականացման ավարտից հետո, ներառյալ երաշխիքային և այլ պարտավորությունների ժամանակահատվածը, նման հեռացումների դեպքում պահանջների վերջնական կարգավորումը պետք է տեղի ունենա Կողմերի միջև:

Նույնը կիրառվում է այն դեպքում, երբ Պատվիրատուի պայմանագրի շրջանակներում Կողմերից մեկը սնանկ է ճանաչվել իր պարտականությունների իրականացման մեջ և չի շտկել կամ հետաձգել այդ թերությունները պատշաճ ժամանակահատվածում, որը սահմանված է WBA-ի կողմից տրված գրավոր գրության մեջ:

Բոլոր դեպքերում մեղավոր կողմը պետք է աջակցի մյուս Կողմերին` ապահովելու կիսավարտ աշխատանքների տեխնիկական ավարտը:

 

23. Իրավասություն/կիրառվող օրենք

 

Կոնսորցիումի պայմանագրի շրջանակներում ցանկացած վեճի ծագման դեպքում` դրա իրավական հիմնավորվածության, մեկնաբանության, կիրառման կամ որևէ այլ հարցերի դեպքում կողմերը պարտավորվում են ջանքեր գործադրել` լուծելու այդ վեճը խաղաղ ճանապարհով: Եթե հնարավոր չի լինում կարգավորել խաղաղ ճանապարհով 20 օրացուցային օրվա ընթացքում, ապա բոլոր վեճերը պետք է վերջնական լուծվեն Արբիտրաժային Առևտրաարդյունաբերական Միջազգային Պալատի կանոնների համաձայն, մեկ կամ ավելի արբիտրների կողմից`օրենքի շրջանակներում: Արբիտրաժային դատարանը պետք է նաև որոշի տվյալ պարագայում ձեռք բերված արբիտրաժային համաձայնության վավերականությունը նաև, պետք է որոշի, թե ովքեր են կրում արբիտրաժային ծախսերը:

Տեղակայման վայրը Զյուրիխն (Շվեյցարիա) է, արբիտրաժային գործընթացի լեզուն անգլերենն է, գերմանական նյութական իրավունքի նորմերը կիրառելի են:

Արբիտրաժային դատարանի բացառիկ իրավասությունը չպետք է խոչընդոտի Կողմերին ձեռք բերել ժամանակավոր կալանք ընդհանուր դատական համակարգից, որը կկանխի Կոնսորցիումի պայմանագրի որևէ խախտում:

 

24. Կոնսորցիում պայմանագրի լեզուն

 

Կոնսորցիում պայմանագրի կիրառելի լեզուն անգլերեն է: Պայմանագրին կից Հավելվածները ներկայացվում են գերմաներեն, կից անգլերեն թարգմանությամբ, սակայն անհամաձայնությունների դեպքում գերակայում է գերմաներեն տարբերակը:

Կողմերի միջև նամակագրության ընթացքում օգտագործվում է անգլերենը:

 

25. Մասնակի անվավերություն

 

Այն դեպքում, երբ, մեկ կամ ավելի վերապահումներ անց են կացվում անօրինական կամ անարդյունավետ, այն չպետք է ազդի մնացած պայմանագրային հիմունքների վրա: Անօրինական կամ անարդյունավետ ամրագրումները պետք է համաձայնեցված փոխարինվեն Կողմերի լավագույն մտադրություններին և ցանկություններին համապատասխան:

 

26. Այլ դրույթներ

 

Պայմանագրի բոլոր փոփոխությունները և լրացումները ուժի մեջ են մտնում միայն այն դեպքում, եթե դրանք գրավոր հաստատված և ստորագրված են բոլոր Կողմերի կողմից: Սույն պարբերության փոփոխության դեպքում պետք է լինի բոլոր Կողմերի կողմից գրավոր հաստատված և ստորագրված համաձայնեցում:

Կողմերի միջև վարած բոլոր պայմանավորվածությունները, բանակցությունները և նամակագրությունները մինչև տվյալ պայմանագրի ստորագրումը ուժի մեջ են մտնում այն ստորագրելուց հետո:

Պայմանագիրը ստորագրվում է Վիեննայում և Երևանում` 4 օրինակից մեկական յուրաքանչյուր Կողմին:

Հավելվածները պայմանագրի ինտեգրված մասերն են: Հավելվածների և Պայմանագրի բովանդակության միջև առաջացած հակասությունների դեպքում Պայմանագրում սահմանված կանոնակարգերը գերակայում են: Եթե Հավելվածների միջև առկա են հակասություններ, ապա գերակայում են Հավելվածները հետևյալ հերթականությամբ

 

Հավելված 1 Կողմերի մատակարարման և/կամ ծառայությունների մատուցման ծավալների բացվածք

Հավելված 2 Կողմերի համաձայնագիր

Հավելված 3 OeKB Կոնսորցիում հայտարարագիր

Հավելված 4 OeKB հակադարձ երաշխիք G3

Վագներ Բիրո Սթեյջ Սիսթեմս, Ավստրիա

ԷյԹիՍի Էլեքթրոնիք. Գերմանիա

«Արթսթեք» ՍՊԸ, Հայաստան

 

Հավելված 6. Կատարման Երաշխիք Գնորդի օգտին

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը

Կառավարական շենք 3, Հանրապետության հրապարակ, Երևան, Հայաստան

 

ՄԵՐ ԵՐԱՇԽԻՔԻ ՀԱՄԱՐԸ.

_________________________________________________

 

Հարգարժան պարոնայք,

 

Մենք հասկանում ենք, որ դուք N _______ Պայմանագրի մեջ եք մտել, _______ ամսաթվով («Պայմանագիր») _______ (ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԱՆՈՒՆԸ) հետ, _______, _______ (ՀԱՍՑԵՆ) _______ (»Մատակարար») _______ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ) մատակարարման համար _______ (»Ապրանքներ»), և որ Պայմանագրի պայմանների համաձայն, Մատակարարից պահանջվում է կատարման երաշխիք ապահովել _______ (ԳՈՒՄԱՐԸ ԹՎԵՐՈՎ) գումարի չափով, Պայմանագրի արժեքի _______ % (_______ տոկոս) գումարի չափով:

 

ՈՒստի, վերը նշվածի համաձայն` մենք _______ (ԲԱՆԿԻ ԱՆՈՒՆԸ) _______ (ԲԱՆԿԻ ՀԱՍՑԵՆ) _______ _______, հետ չկանչվող կերպով երաշխավորում ենք վճարումը ձեզ (ձեր առաջին պահանջով)` միագումարը _______ (ԳՈՒՄԱՐԸ ԹՎԵՐՈՎ) _______ (_______ (ԳՈՒՄԱՐԸ ՏԱՌԵՐՈՎ) ______) չգերազանցող գումարի կամ գումարների չափով` Մատակարարի կողմից Պայմանագրի պայմաններն ու պահանջները չկատարելու դեպքում` պայմանով, որ ձեր պահանջը հաջորդիվ ստացվել է գրավոր, այս գրասենյակում և պարունակում է.

a. ձեր տեղեկագիրը առ այն, որ Մատակարարը թերացել է կատարել Պայմանագրի պահանջներն ու պայմանները` մանրամասնելով, թե Մատակարարն ինչի վերաբերյալ է թերացել և պահանջվող գումարը, որպես նման թերացման ուղղակի հետևանք, և

b. ձեր գրավոր ծանուցման պատճենը` ուղարկված ձեր կողմից Մատակարարին` նախքան սույն Երաշխիքի համաձայն պահանջ ներկայացնելը` մանրամասնելով Մատակարարի թերացումը և Մատակարարին խնդրելով դա փոխհատուցել այն` փոխհատուցման գործողության համար թույլատրված ժամանակահատվածում, և

c. Մատակարարին ձեր գրավոր ծանուցման պատճենը, որը հայտնում է սույն երաշխիքի համաձայն պահանջ ներկայացնելու ձեր մտադրության մասին, թերությունը փոխհատուցելու` Մատակարարի թերացման պատճառով` b. կետում նշված խնդրանքի համաձայն:

Սույն երաշխիքն ուժի մեջ է մտնում Մատակարարի կողմից ... գումարն ստանալուց հետո` Պայմանագրի համաձայն կանխավճարի վերաբերյալ:

Սույն երաշխիքն ավարտվում է գրասենյակում բանկային ժամերի ավարտին` _______ 200 _______ («Ավարտ»), և պահանջները հաջորդիվ պետք է ընդունվեն սույն գրասենյակում նախքան Ավարտը:

Ավարտվելուց հետո սույն երաշխիքն անվավեր է դառնում, անկախ այն բանից, թե վերադարձվել է Մեզ չեղյալ հայտարարելու համար թե ոչ, և դրանից հետո ստացված ցանկացած պահանջ կամ տեղեկագիր կհամարվեն ուժ չունեցող:

Սույն Երաշխիքով պահանջները պետք է կրեն ձեր բանկերի հաստատումն առ այն, որ այնտեղ ստորագրյալները լիազորված են ստորագրելու ձեր անունից:

Սույն երաշխիքը ձեր անձնականն է և փոխանցելի կամ հանձնարարելի չէ:

 

Հավելված 7. Գնորդի օգտին Երաշխավորության Երաշխիք

 

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը

Կառավարական շենք 3, Հանրապետության հրապարակ, Երևան, Հայաստան

 

Հարգարժան Պարոնայք,

 

Մենք հասկանում ենք, որ դուք N _______ Պայմանագրի մեջ եք մտել, _______ ամսաթվով («Պայմանագիր») _______ (ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԱՆՈՒՆԸ) հետ, _______, _______ (ՀԱՍՑԵՆ) _______ (»Մատակարար») _______ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ) մատակարարման համար _______ (»Ապրանքներ»)մ և որ Պայմանագրի պայմանների համաձայն, դուք բաց կթողնեք (ԳՈՒՄԱՐԸ ՏԱՌԵՐՈՎ ՈՒ ԹՎԵՐՈՎ) գումար Պայմանագրի արժեքի (ՏՈԿՈՍ) % չափով` նույն գումարի չափով բանկային երաշխիքի դիմաց` Պայմանագրի համաձայն երաշխավորության ժամանակահատվածում Մատակարարի կողմից ժամանակին կատարողականությունն ապահովելու համար:

Հաշվի առնելով ձեր կողմից գումարի (ԳՈՒՄԱՐԸ ՏԱՌԵՐՈՎ ՈՒ ԹՎԵՐՈՎ) վճարումը Մատակարարին, մենք (ԲԱՆԿԻ ԱՆՈՒՆՆ ՈՒ ՀԱՍՑԵՆ) .... ՍՈՒՅՆՈՎ ԱՆԴԱՌՆԱԼԻ ԿԵՐՊՈՎ ԵՐԱՇԽԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ձեզ վերավճարումն առաջին պահանջով` միագումարը ....(ԳՈՒՄԱՐԸ ՏԱՌԵՐՈՎ ՈՒ ԹՎԵՐՈՎ) չգերազանցող գումար կամ գումարներ, պայմանով, որ ձեր պահանջը համապատասխանում է սույն երաշխիքի դրույթներին:

Մեր պարտավորությունը սահմանափակվում է (ԳՈՒՄԱՐԸ ՏԱՌԵՐՈՎ ՈՒ ԹՎԵՐՈՎ) միագումար գումարով, և հաջորդիվ ձեր պահանջը պետք է ընդունվի այս գրասենյակում` նախքան Ավարտը և պարունակի`

a. Տեղեկագիր ձեր կողմից առ այն, որ Մատակարարը թերացել է կատարել Պայմանագրի պահանջներն ու պայմանները` մանրամասնելով, թե Մատակարարն ինչի վերաբերյալ է թերացել և պահանջվող գումարը, որպես նման թերացման ուղղակի հետևանք, և

b. ձեր գրավոր ծանուցման պատճենը` ուղարկված ձեր կողմից Մատակարարին` նախքան սույն Երաշխիքի համաձայն պահանջ ներկայացնելը` մանրամասնելով Մատակարարի թերացումը և Մատակարարին խնդրելով փոխհատուցել այն` փոխհատուցման գործողության համար թույլատրված ժամանակահատվածում, և

c. Մատակարարին ձեր գրավոր ծանուցման պատճենը, որը հայտնում է սույն երաշխիքի համաձայն պահանջ ներկայացնելու ձեր մտադրությունը, թերությունը փոխհատուցելու` Մատակարարի թերացման պատճառով` b. կետում նշված խնդրանքի համաձայն:

Սույն երաշխիքն ուժի մեջ է մտնում`

a) N..., .... ամսաթվով մեր կատարողականության երաշխիքը չեղյալ հայտարարելու ստացումից հետո և

b) Մատակարարի .... հաշվեհամարին այս բանկում.... վարկի գումարի ստացումից հետո` Պայմանագրի համաձայն պահումների գումարների նկատառմամբ:

Սույն երաշխիքը սպառվում է հետևյալ իրադարձություններից մեկի ամենավաղ կատարմամբ («Ավարտ»).

a) Պայմանագրի համաձայն` տեղում Ապրանքների հանձնման ամսաթվից հետո, 12 ամիս, ինչի մասին վկայում է Մատակարարի կողմից մեզ ներկայացված Հանձնման Արձանագրությունը` ձեր ստորագրությամբ (որակավորումներով կամ առանց) ապրանքների վերաբերյալ, և նման վկայությունը մեր կողմից կընդունվի որպես սպառիչ ապացույց այդուհետ, կամ

b) ձեր ստորագրությամբ ապրանքների վերաբերյալ ընդունման վերջնական վկայականի պատճենի ստացում մեր կողմից, կամ

c) Սույն գրասենյակում բանկային ժամերի ավարտ` ________200__:

 

Ավարտվելուց հետո սույն երաշխիքն անվավեր է դառնում, անկախ այն բանից, թե վերադարձվել է մեզ չեղյալ հայտարարելու համար թե ոչ, և հետայդու ստացված ցանկացած պահանջ կամ տեղեկագիր կհամարվի ուժ չունեցող:

Սույն Երաշխիքով պահանջները պետք է կրեն ձեր բանկերի հաստատումն առ այն, որ այնտեղ ստորագրյալները լիազորված են ստորագրելու ձեր անունից:

Սույն երաշխիքը ձեր անձնականն է և հանձնման կամ փոխանցման ենթակա չէ:

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը

Կառավարական շենք 3, Հանրապետության հրապարակ, Երևան, Հայաստան

 

ՄԵՐ ԵՐԱՇԽԻՔԻ ՀԱՄԱՐԸ.

_________________________________________________

 

Հարգարժան պարոնայք,

 

Մենք հասկանում ենք, որ դուք N _______ Պայմանագրի մեջ եք մտել, _______ ամսաթվով («Պայմանագիր») _______ (ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԱՆՈՒՆԸ) հետ, _______, _______ (ՀԱՍՑԵՆ) _______ (»Մատակարար») _______ (ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ) մատակարարման համար _______ (»Ապրանքներ») և որ Պայմանագրի պայմանների համաձայն` Պայմանագրի արժեքի _______ % (_______ տոկոս) գումարի չափով կանխավճար կվճարվի Մատակարարին` նույն գումարի չափով բանկային երաշխիք ներկայացնելու դիմաց:

ՈՒստի վերը նշվածի համաձայն` մենք _______ (ԲԱՆԿԻ ԱՆՈՒՆԸ) _______ (ԲԱՆԿԻ ՀԱՍՑԵՆ) _______ _______, հետ չկանչվող կերպով երաշխավորում ենք վճարումը ձեզ (ձեր առաջին պահանջով)` միագումարը _______ (ԳՈՒՄԱՐԸ ԹՎԵՐՈՎ) _______ (_______ (ԳՈՒՄԱՐԸ ՏԱՌԵՐՈՎ) ______) չգերազանցող գումարի կամ գումարների չափով` Մատակարարի կողմից Պայմանագրի պայմաններն ու պահանջները չկատարելու դեպքում` պայմանով, որ ձեր պահանջը հաջորդիվ ստացվել է գրավոր, այս գրասենյակում և պարունակում է.

a. ձեր տեղեկագիրն առ այն, որ Մատակարարը թերացել է կատարել Պայմանագրի պահանջներն ու պայմանները` մանրամասնելով, թե Մատակարարն ինչի վերաբերյալ է թերացել և պահանջվող գումարը, որպես նման թերացման ուղղակի հետևանք, և

b. ձեր գրավոր ծանուցման պատճենը` ուղարկված ձեր կողմից Մատակարարին` նախքան սույն Երաշխիքի համաձայն պահանջ ներկայացնելը` մանրամասնելով Մատակարարի թերացումը և Մատակարարին խնդրելով փոխհատուցել այն` փոխհատուցման գործողության համար թույլատրված ժամանակահատվածում, և

c. Մատակարարին ձեր գրավոր ծանուցման պատճենը, որը հայտնում է սույն երաշխիքի համաձայն պահանջ ներկայացնելու ձեր մտադրությունը, թերությունը փոխհատուցելու` Մատակարարի թերացման պատճառով` b. կետում նշված խնդրանքի համաձայն:

Սույն երաշխիքն ուժի մեջ է մտնում Մատակարարի կողմից ... գումարն ստանալուց հետո` Պայմանագրի համաձայն կանխավճարի նկատառումով:

Սույն Երաշխիքն ավարտվում է թողարկումից 30 օրացուցային օրվա ընթացքում և կերկարացվի Պայմանագրի համաձայն կանխավճարի ... գումարի ստացումից հետո մինչև սույն գրասենյակում բանկային ժամերի ավարտը` _____200__ («Ավարտ»), և պահանջները հետայսու պետք է ներկայացվեն սույն գրասենյակում նախքան Ավարտը:

Սույն Պայմանագրի համաձայն` Սարքավորումների յուրաքանչյուր առաքումից հետո մեր պարտավորությունն ավտոմատ կերպով կնվազի տվյալ սարքի արժեքի _______ % (_______ տոկոս) չափով, ինչպես այդ մասին նշված է Մատակարարի ապրանքագրում, ամեն ինչ հաստատող Մատակարարի կողմից մեզ ներկայացված իր ապրանքագրերի և Բեռնափոխադրողների Չփոխանցվող Բեռնագրի Ստացականի պատճեները կամ Պահեստի Ստացականը այդ սարքավորման վերաբերյալ, և նման վկայությունը մեր կողմից կընդունվի որպես սպառիչ ապացույց, որ նշված նվազումը ժամանակին է:

Սույն Երաշխիքով պահանջները պետք է կրեն ձեր բանկերի հաստատումն առ այն, որ այնտեղ ստորագրյալները լիազորված են ստորագրելու ձեր անունից:

Ավարտվելուց հետո սույն երաշխիքն անվավեր է դառնում, անկախ այն բանից, թե վերադարձվել է մեզ չեղյալ հայտարարելու համար թե ոչ, և հետայդու ստացված ցանկացած պահանջ կամ տեղեկագիր կհամարվեն ուժ չունեցող:

Սույն երաշխիքը ձեր անձնականն է և հանձնման կամ փոխանցման ենթակա չէ:

 

pin
ՀՀ կառավարություն
04.06.2014
N 23
Արձանագրային որոշում