Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԲԱՐԵՓՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայում բարեփոխումների իրականացնելու նպատակով որոշում եմ.

1. Ստեղծել հանձնաժողով հետևյալ կազմով.

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

 

    ԱՐԵՇՅԱՆ Գրիգոր Եվգենիի        - Հայաստանի Հանրապետության պետական նախարար

 

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐ

 

    ԱԹԱՅԱՆ Էդվարդ Ռաֆայելի        - Հայաստանի Հանրապետության

                                    գիտությունների ակադեմիայի

                                    թղթակից-անդամ

ԲԱՐԽՈՒԴԱՐՅԱՆ Վլադիմիր Բախշիի  - Հայաստանի Հանրապետության

գիտությունների ակադեմիայի

ակադեմիկոս-քարտուղար

    ԳՆՈՒՆԻ Վարդգես Ցոլակի         - Հայաստանի Հանրապետության բարձրագույն

                                    կրթության և գիտության նախարար

    ՂԱԶԱՐՅԱՆ Ռաֆայել Ավետիսի      - Հայաստանի Հանրապետության  Գերագույն

                                    խորհրդի կրթության և գիտության լեզվի

                                    և մշակույթի հարցերի մշտական

                                    հանձնաժողովի նախագահ

    ՅՈՒԶԲԱՇՅԱՆ Կարեն Նիկիտայի     - Հայաստանի Հանրապետության Գերագույն

                                    խորհրդի պատգամավոր

    ՍԱՐԳՍՅԱՆ Յուրի Լևոնի          - Հայաստանի Հանրապետության Գերագույն

                                    խորհրդի պատգամավոր, Հայաստանի

                                    Հանրապետության գիտությունների

                                    ակադեմիայի թղթակից-անդամ,

                                    նախագահության անդամ, Հայաստանի

                                    պետական ճարտարագիտական համալսարանի

                                    ռեկտոր

 

2. Հանձնաժողովին`

ա) 15-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահին ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայում բարեփոխումների հիմնական սկզբունքների մասին.

բ) ներկայացված առաջարկությունը քննարկել Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի համակարգի բոլոր հաստատություններում.

գ) Երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի կանոնադրությունը:

 

18 դեկտեմբերի 1991 թ.

ՆՀ-36

 

 

pin
ՀՀ Նախագահ
18.12.1991
N ՆՀ-36
Հրամանագիր