Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

030.0227.180299

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱԿԱՆ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՇՆՈՐՀՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 1998 թվականի դեկտեմբերի 24-ի «Պետական գրական մրցանակներ հիմնելու և շնորհելու մասին» ՆՀ-195 հրամանագրին համապատասխան որոշում եմ.

1. Մրցանակի հայցման ներկայացված ստեղծագործությունների քննարկման, մրցանակի հավակնորդների ընտրության և նրանց մրցանակ շնորհելու մասին առաջարկությունները Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու նպատակով ստեղծել պետական գրական մրցանակների հարցերով հանձնաժողով հետևյալ կազմով`

 

    Ռազմիկ Նիկողոսի ԴԱՎՈՅԱՆ        - բանաստեղծ (հանձնաժողովի նախագահ)

    Խորեն Բաբկենի ԱԲՐԱՀԱՄՅԱՆ       - դերասան

    Աղասի Սիմոնի ԱՅՎԱԶՅԱՆ          - արձակագիր

    Լևոն  Զաքարի ԱՆԱՆՅԱՆ           - «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր

    Զավեն Վասիլի ԱՎԵՏԻՍՅԱՆ         - Երևանի  պետական համալսարանի հայ

                                     գրականության ամբիոնի պրոֆեսոր,

                                     բանասիրական գիտությունների

                                     դոկտոր

    Աբգար Գևորգի  ԱՓԻՆՅԱՆ          - Հայաստանի գրողների միության առաջին

                                     քարտուղար, «Նոր-Դար» հանդեսի

                                     գլխավոր խմբագիր

Վազգեն Արշալույսի ԳԱԲՐԻԵԼՅԱՆ   - Երևանի պետական համալսարանի

բանասիրական ֆակուլտետի դեկան, հայ

նորագույն գրականության ամբիոնի

վարիչ, բանասիրական գիտությունների

դոկտոր, պրոֆեսոր

    Սեյրան Զավենի ԳՐԻԳՈՐՅԱՆ        - Երևանի  պետական համալսարանի հայ

                                     նորագույն գրականության ամբիոնի

                                     դոցենտ, բանասիրական գիտությունների

                                     թեկնածու

    Գրիգոր Ջհանգիրի ՀԱԿՈԲՅԱՆ       - Հայաստանի Հանրապետության

                                     գիտությունների ազգային ակադեմիայի

                                     Մ. Աբեղյանի անվան գրականության

                                     ինստիտուտի գիտաշխատող, բանասիրական

                                     գիտությունների դոկտոր

    Հենրիկ Վահանի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ     - Հայաստանի Հանրապետության

                                     գիտությունների ազգային ակադեմիայի

                                     արվեստի ինստիտուտի գլխավոր մասնագետ

    Ռուբեն Գևորգի  ՀՈՎՍԵՓՅԱՆ       - «Նորք» հանդեսի գլխավոր խմբագիր

    Հրանտ Իգնատի ՄԱԹԵՎՈՍՅԱՆ        - Հայաստանի գրողների միության նախագահ

    Ֆելիքս Հակոբի ՄԵԼՈՅԱՆ          - Հայաստանի գրողների միության

                                     քարտուղար

Ալեքսան Մաքսիմի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ  - Հայաստանի Հանրապետության Նախագահի

աշխատակազմի ղեկավար

    Ռոլանդ Դանիելի ՇԱՌՈՅԱՆ         - Հայաստանի Հանրապետության մշակույթի,

                                     երիտասարդության հարցերի և սպորտի

                                     նախարար:

 

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մինչև մրցանակաբաշխության ավարտը:

 

18 փետրվարի 1999 թ.

ՆՀ-227

 

 

pin
ՀՀ Նախագահ
18.02.1999
N ՆՀ-227
Հրամանագիր