030.0277.270599
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Ա. Վ. ԱՎԱԳՅԱՆԻՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55 հոդվածի 16-րդ կետով` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ, դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության առաջին դասի խորհրդական Անատոլի Վլադիմիրի ԱՎԱԳՅԱՆԻՆ շնորհել արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային կոչում:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
27 մայիսի 1999 թ.
ՆՀ-277