Սեղմել Esc փակելու համար:
1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-ԻՆ ՀՀ ԱԶԳԱՅԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-ԻՆ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

030.0372.200899

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

1999 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 70 հոդվածի առաջին մասով` որոշում եմ.

1. 1999 թվականի օգոստոսի 23-ին ժամը 12.00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան հետևյալ օրակարգով`

ա) «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը.

բ) միջազգային պայմանագրերի վավերացում`

Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման փոփոխության համաձայնագիրը (էլեկտրահաղորդման և բաշխիչ ծրագիր) (9 ապրիլի 1999 թ. Վաշինգտոն),

Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի անդրծովյան տնտեսական համագործակցության հիմնադրամի միջև էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգերի ծրագրի վարկային համաձայնագիրը (18 փետրվարի 1999 թ., Տոկիո),

Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության` ի դեմս «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշնի» և Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև համաձայնագիրը:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

20 օգոստոսի 1999 թ.

ՆՀ-372

 

 

pin
ՀՀ Նախագահ
20.08.1999
N ՆՀ-372
Հրամանագիր