Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ 7-ՐԴ ԲԱՆԱԿԻ Զ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ 7-ՐԴ ԲԱՆԱԿԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՅՎԱԾ 7-ՐԴ ԲԱՆԱԿԻ
ԶՈՐԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԶՈՐԱՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված 7-րդ բանակի զորամասերի և զորամիավորումների նյութատեխնիկական մատակարարման վերահսկման, զինծառայողների սոցիալական պաշտպանվածության ապահովման, զորակոչը կազմակերպված անցկացնելու, ինչպես նաև զորամասերի և զորամիավորումների նկատմամբ հնարավոր ոտնձգությունները և այլ անցանկալի միջադեպերը կանխելու նպատակով, որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված 7-րդ բանակի զորամասերի և զորամիավորումների հրամանատարությանն առընթեր նշանակել Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության լիազոր ներկայացուցիչներ:

2. Լիազոր ներկայացուցիչների նշանակումը կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և 7-րդ բանակի հրամանատարության համաձայնությամբ:

3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` 7-րդ բանակի հրամանատարության հետ համաձայնեցնելով, մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության նախագահի հաստատմանը ներկայացնել զորամասերի և զորամիավորումների հրամանատարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության լիազոր ներկայացուցիչների կարգավիճակի վերաբերյալ համապատասխան ակտի նախագիծ:

 

19 դեկտեմբերի 1991 թ.

ՆՀ-38

 

 

pin
ՀՀ Նախագահ
19.12.1991
N ՆՀ-38
Հրամանագիր