Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՕՐԻՆԻ ԿԵՐՊՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՕՐԻՆԻ ԿԵՐՊՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԶԵՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ԱՊՕՐԻՆԻ ԿԵՐՊՈՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԶԵՆՔԸ, ԶԻՆԱՄԹԵՐՔԸ, ՄԱՐՏԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՆ ԵՎ ԱՅԼ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վերջին ժամանակներս հանրապետությունում ստեղծվել է լարված իրավիճակ` կապված քաղաքացիների և կազմակերպությունների տրամադրության տակ ապօրինի կերպով զենքի, զինամթերքի, մարտական տեխնիկայի և այլ ռազմական գույքի առկայության հետ: Դա ապակայունացնում է առանց այդ էլ բարդ իրադրությունը, ռեալ սպառնալիք ստեղծում մարդկանց կյանքի համար: Աճում է զենքի գործադրմամբ կատարվող ծանր հանցագործությունների թիվը, որոնք անմեղ քաղաքացիների զոհվելու պատճառ են դառնում:

Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության նախարարության ստեղծման փաստից և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 13 կետով, որոշում եմ.

1. Բոլոր քաղաքացիները, կազմակերպությունները մինչև 1991 թ. դեկտեմբերի 29-ը պետք է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հանձնեն ապօրինի կերպով իրենց տրամադրության տակ գտնվող զենքը, զինամթերքը, մարտական տեխնիկան և այլ ռազմական գույքը:

2. Սույն հրամանագրի առաջին կետում նշված ժամկետում զենքը, զինամթերքը, մարտական տեխնիկան և այլ ռազմական գույքը հանձնողները ազատվում են պատասխանատվությունից:

3. Նշված ժամկետում զենքը, զինամթերքը, մարտական տեխնիկան և այլ ռազմական գույքը չհանձնած քաղաքացիներն ու կազմակերպությունները կենթարկվեն պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Սույն հրամանագրի կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վ. Զ. Սարգսյանի, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Վ. Վ. Պողոսյանի և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության պետ Հ. Ս. Հարությունյանի վրա:

 

19 դեկտեմբերի 1991 թ.

ՆՀ-39

 

 

pin
ՀՀ Նախագահ
19.12.1991
N ՆՀ-39
Հրամանագիր