041.0834.030914
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
3 սեպտեմբերի 2014 թվականի N 834-Ա
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի 19-րդ հոդվածին համապատասխան`
Հաստատել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագրի հետընդունման հարցերով համատեղ կոմիտեի հայկական կողմի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ
 
Հավելված
ՀՀ վարչապետի
2014 թ. սեպտեմբերի 3-ի
N 834-Ա որոշման
 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՌԱՆՑ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՎՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ (ՌԵԱԴՄԻՍԻԱ) ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՀԵՏԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱՏԵՂ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ
 
     Ա. Ղազարյան        - ՀՀ տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների
                          նախարարության միգրացիոն ծառայության պետ
                          (հայկական կողմի համանախագահ)
 
     Ա. Ավետիսյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական
                          վարչության պետի պաշտոնակատար
 
     Մ. Գևորգյան        - ՀՀ ոստիկանության անձնագրային և  վիզաների
                          վարչության կազմակերպական-հսկողական բաժնի
                          իրավաբանական բաժանմունքի պետ, ոստիկանության
                          փոխգնդապետ
 
     Հ. Եգանյան         - ՀՀ ազգային անվտանգության ծառայության դեպարտամենտի
                          բաժնի պետ
 
     Դ. Սարգսյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական
 
     Հ. Սահակյան        - ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական
                          վարչության խորհրդական
 
     Մ. Առաքելյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարության միջազգային
                          պայմանագրերի և իրավունքի վարչության բազմակողմ
                          միջազգային պայմանագրերի բաժնի վարիչի
                          պարտականությունները կատարող
 
(հավելվածը փոփ. 12.03.2020 թիվ 340-Ա որոշում)