031.0327.160899
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Գագիկ ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանում 1999 թվականի օգոստոսի 4-ին Վաշինգտոնում ստորագրված «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության` ի դեմս «Քոմոդիթի Քրեդիթ Քորփորեյշնի» և Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսական ապրանքների վաճառքի մասին» համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը քննելիս:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
16 օգոստոսի 1999 թ.
ՆԿ-327