040.0528.250899
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«25» օգոստոսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
25 օգոստոսի 1999 թվականի թիվ 528
ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարությանը «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի վաճառքի հետ կապված հարկային պարտավորությունների գծով առաջացած ապառքների բռնագանձման նպատակով դատավարության համար Ամերիկայի Միացյալ Նահանգների «Մեննեթ, Ֆելփս Էնդ Ֆիլիպս» իրավաբանական ընկերությանը լրացուցիչ վճարել 100000 ԱՄՆ-ի դոլար կանխավճար` «Ինտելսատ» և «Եվտելսատ» կազմակերպությունների բաժնետիրական կապիտալում Հայաստանի Հանրապետության կատարած ներդրումների դիմաց ստացվող դիվիդենդների գումարները հավաքագրելու նպատակով բացված Հայաստանի Հանրապետության փոստի և հեռահաղորդակցության նախարարության` Հայաստանի Հանրապետության գանձապետական համակարգի միջոցով սպասարկվող բանկային հաշվից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 25-ից: