Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍԻ (ԱՐՄԱՎԻՐԻ ՇՐՋ.)...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍԻ (ԱՐՄԱՎԻՐԻ ՇՐՋ.), ԼԵՌՆԱԳՈԳԻ, ՀԱՑԻԿԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՏ ...

 

 

040.0530.250899

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» օգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 1999 թվականի թիվ 530

 

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍԻ (ԱՐՄԱՎԻՐԻ ՇՐՋ.), ԼԵՌՆԱԳՈԳԻ, ՀԱՑԻԿԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳԵՏԱՓԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Արմավիրի մարզի Արաքսի (Արմավիրի շրջ.), Լեռնագոգի, Հացիկի և Վայոց Ձորի մարզի Գետափի գյուղական համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 202925 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

2. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Արմավիրի մարզի Արաքսի (Արմավիրի շրջ.), Լեռնագոգի, Հացիկի և Վայոց Ձորի մարզի Գետափի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 25-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թ.

օգոստոսի 25-ի N 530 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի կապված

Արմավիրի մարզի Արաքսի (Արմավիրի շրջ.), Լեռնագոգի, Հացիկի

և Վայոց Ձորի մարզի Գետափի գյուղական համայնքների ղեկավարների

արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հետ

 

________________________________________________________________

 NN               Ծախսերը                           Գումարը

 ը/կ                                                 (դրամ)

________________________________________________________________

 1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                     30000

          այդ թվում`

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

     նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ       30000

 2.  Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ       8400

 3.  Կապի ծառայության վճարներ                          1000

 4.  Տրանսպորտի ծառայության վճարներ                    5000

 5.  Գրասենյակային ծախսեր                              1000

____________________________________________________________

          ընդամենը                                    45400

 

4 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր

     (4 x 45400)                                     181600

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

     (4062 ընտրող + 4062 x 0,05) x 5 դրամ             21325

____________________________________________________________

          Ընդամենը                                   202925

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.1999
N 530
Որոշում