Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0537.250899

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» օգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 1999 թվականի թիվ 537

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի ավագանու համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ընդունել Դիլիջանի քաղաքապետարանի մանկական ստեղծագործության կենտրոնի շենքը և այն հանձնել Հայաստանի Հանրապետության և գիտության նախարարության տնօրինությանը` Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտին տրամադրելու համար:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը` մեկամսյա ժամկետում սահմանված կարգով կնքել նշված շենքի նվիրատվության և Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտի օգտագործմանը հանձնելու մասին պայմանագրերը:

3. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետին` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում ապահովել նշված շենքի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 25-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.1999
N 537
Որոշում