Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱ ...

 

 

040.0543.250899

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«25» օգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 օգոստոսի 1999 թվականի թիվ 543

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ» ծրագրի կառավարման խորհրդի նոր կազմը (կցվում է):

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 19-ի «Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ» պետական փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին N 731 որոշման 2-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 25-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թ.

օգոստոսի 25-ի N 543 որոշմամբ

 

ԿԱԶՄ

«Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամ»

ծրագրի կառավարման խորհրդի

 

    Վ. Սարգսյան       - ՀՀ վարչապետ (խորհրդի նախագահ)

Խ. Հարությունյան  - ՀՀ տարածքային կառավարման նախարար

Լ. Բարխուդարյան  - ՀՀ ֆինանսների նախարար

    Ա. Դարբինյան      - ՀՀ էկոնոմիկայի նախարար

    Է. Ղազարյան       - ՀՀ կրթության և  գիտության նախարար

Հ. Հովհաննիսյան   - ՀՀ քաղաքաշինության նախարար

    Ռ. Մարտիրոսյան    - ՀՀ սոցիալական ապահովության նախարար

    Ա. Բազեյան        - Երևանի  քաղաքապետ  

    Ա. Ղազարյան       - Հայկական բարեգործական ընդհանուր միության

                        Հայաստանի գրասենյակի տնօրեն

    Ժ. Մարկոսյան      - «Ազնավուրը` Հայաստանին» բարեգործական

                        կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության

                        գլխավոր տնօրեն

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.08.1999
N 543
Որոշում