041.0499.200899
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 օգոստոսի 1999 թվականի թիվ 499
2000 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
2000 թվականին հայ մշակույթի գործիչների հոբելյանների նշումը պատշաճորեն նախապատրաստելու նպատակով`
1. Հաստատել 2000 թվականին նշվելիք հոբելյանների ցանկը (կցվում է):
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` 10-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2000 թվականին նշվելիք հոբելյանների կապակցությամբ ստեղծվելիք կառավարական հանձնաժողովների անհատական կազմերի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ համատեղ ճշտել համապատասխան հոբելյանական հանձնաժողովների ներկայացրած` նշվող հոբելյանների համար պահանջվող ծախսերի նախահաշիվները և հաշվի առնել «Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը կազմելիս:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
օգոստոսի 20-ի N 499 որոշմամբ
ՑԱՆԿ
2000 թվականին նշվելիք հոբելյանների
_______________________________________________________
Հոբելյարների անունը, ազգանունը Նշվելիք տարելիցը
_______________________________________________________
Գաբրիել Սունդուկյան 175
Ավետիք Իսահակյան 125
Խաչիկ Դաշտենց 90
Նաիրի Զարյան 100
Հրաչյա Քոչար 90