041.0500.200899
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
20 օգոստոսի 1999 թվականի թիվ 500
i
ԵՐԵՎԱՆԻ Կ. ՍՏԱՆԻՍԼԱՎՍԿՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 60-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ
Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի 60-ամյակին նվիրված հոբելյանական տոնակատարության կազմակերպման կապակցությամբ`
1. Ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):
2. Հոբելյանական հանձնաժողովին` 5-օրյա ժամկետում հաստատել տոնակատարության միջոցառումների ծրագիրը:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի 60-ամյակին նվիրված տոնակատարության միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:
Հաստատված է
ՀՀ վարչապետի 1999 թ.
օգոստոսի 20-ի N 500 որոշմամբ
ԿԱԶՄ
հոբելյանական հանձնաժողովի
Ռ. Շառոյան - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի
նախարար (հանձնաժողովի նախագահ)
Ե. Ղազանչյան - Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ
(համաձայնությամբ)
Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ
Ա. Գրիգորյան - Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի
գեղարվեստական ղեկավար
Վ. Դյաչենկո - թատրոնի դերասան
Յու. Չելինսկի - թատրոնի դերասան
Լ. Խաչատրյան - թատրոնի դերասանուհի, վաստակավոր արտիստուհի
Թ. Պետրոսյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի
վարչության բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար)