Սեղմել Esc փակելու համար:
ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0510.240899

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

24 օգոստոսի 1999 թվականի թիվ 510

 

i

ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ 70-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԸ ՆՇԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայ անվանի դերասան Սոս Սարգսյանի ծննդյան 70-ամյա հոբելյանը նշելու նպատակով`

1. Ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը (կցվում է):

2. Հոբելյանական հանձնաժողովին` 10-օրյա ժամկետում մշակել միջոցառումների ծրագիրը և կազմել ծախսերի նախահաշիվը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` միջոցառումների ծրագրի և ծախսերի նախահաշվի հիման վրա 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն միջոցառումների ֆինանսավորման վերաբերյալ:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 1999 թ.

օգոստոսի 24-ի N 510 որոշմամբ

 

ԿԱԶՄ

հոբելյանական հանձնաժողովի

 

    Ռ. Շառոյան       - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  սպորտի

                       նախարար (հանձնաժողովի նախագահ)

Լ. Բարխուդարյան  - ՀՀ ֆինանսների նախարար

    Է. Ղազարյան      - ՀՀ կրթության և  գիտության նախարար

    Է. Միլիտոնյան    - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և  

                       գրահրատարակչության վարչության պետ

    Ռ. Դավոյան       - ՀՀ Նախագահի խորհրդական, բանաստեղծ

    Ա. Երնջակյան     - Երևանի  քաղաքապետարանի մշակույթի, երիտասարդության

                       հարցերի և սպորտի վարչության պետ

    Ե. Ղազանչյան     - Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ

    Ս. Իսրայելյան    - Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ

    Լ. Հախվերդյան    - ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս

    Ն. Ծատուրյան    - «Մետրո» թատրոնի գեղարվեստական ղեկավար

    Ժ. Անանյան       - թատերագիր

    Հ. Հախվերդյան    - կինոբեմադրիչ

    Թ. Պետրոսյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի

                       վարչության բաժնի վարիչ (հանձնաժողովի քարտուղար)

 

 

pin
ՀՀ Վարչապետ
24.08.1999
N 510
Որոշում