041.0518.270899
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
27 օգոստոսի 1999 թվականի թիվ 518
Ա. ԱՎԵՏԻՍՅԱՆԻ ԵՎ Դ. ԴԱՎԹՅԱՆԻ ՄԱԼԱՅԶԻԱ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Ավետիսյանին և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության մաքսային գործերի կատարելագործման բաժնի պետ Դավիթ Դավթյանին 1999 թվականի սեպտեմբերի 20-28-ը գործուղել Մալայզիա` ՄԱԿ-ի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի տնտեսական ու սոցիալական հանձնաժողովի և Մալայզիայի կառավարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարության համար կազմակերպվող դասընթացներին մասնակցելու համար:
2. Ա. Ավետիսյանի Մալայզիա գործուղման հետ կապված ծախսերը (գիշերավարձ և օրապահիկ) կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի գործուղման ծախսերի, իսկ Դ. Դավթյանինը Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Ընդունել ի գիտություն, որ ճանապարհածախսը կվճարվի հրավիրող կողմի հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Ա. Ավետիսյանի և Դ. Դավթյանի Մալայզիա մեկնելու հետ կապված հարցերը: