Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ...

 

 

040.1085.061014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 հոկտեմբերի 2014 թվականի N 1085-Ն

 

i

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿՆՔԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՄ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 61-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

i

1) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների, ինչպես նաև ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների, ինչպես նաև ռազմաուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների դրամական ապահովության չափերը` համաձայն N 2 հավելվածի.

3) ոստիկանական ուսումնական հաստատությունում սովորողների դրամական ապահովության չափերը` համաձայն N 3 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 21.12.17 թիվ 1676-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 21.12.17 թիվ 1676-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի հոկտեմբերի 2-ի

N 1085-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿՆՔԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԿԱՄ ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԵՎ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ

(վերնագիրն փոփ. 21.12.17 թիվ 1676-Ն որոշում)

 

i

1. Սույն կարգով կարգավորվում են պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների, ինչպես նաև ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների և սովորողների դրամական ապահովության հաշվարկման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 21.12.17 թիվ 1676-Ն որոշում)

i

2. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների, ինչպես նաև ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորողներին տրվում է դրամական ապահովություն, որը սահմանվում է`

1) շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների համար` ըստ շնորհված զինվորական կոչումների.

2) Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար` ըստ շնորհված զինվորական կոչումների, ուսումնառության կուրսերի և առաջադիմության.

3) օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների համար` ըստ ուսումնառության երկրների և առաջադիմության.

4) ոստիկանական ուսումնական հաստատությունների սովորողների համար` ըստ շնորհված զինվորական կոչումների:

(2-րդ կետը փոփ. 21.12.17 թիվ 1676-Ն, 30.07.2020 թիվ 1252-Ն որոշումներ)

3. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) դրամական ապահովությունը հաշվարկվում է զորակոչվելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու, իսկ ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների ու սովորողների դրամական ապահովությունը` ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատությունում` սահմանված կարգով որպես կուրսանտ կամ սովորող գրանցվելու օրվանից մինչև սահմանված կարգով զորամասի (հաստատության) անձնակազմի ցուցակներից հանելու օրը:

i

3.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների դրամական ապահովությունը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման N 2 հավելվածի 1-ին կետում սահմանված ամսական չափերով` զորակոչվելու համար զինվորական կոմիսարիատ ներկայանալու օրվանից մինչև ծառայության վայրի զորամասի ուսումնական ստորաբաժանման կազմում ծառայության ավարտի օրը ներառյալ և Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 2-ի N 1085-Ն որոշման N 2 հավելվածի 2.1-ին կետում սահմանված ամսական չափերով` ծառայության վայրի զորամասի ուսումնական ստորաբաժանման կազմում ծառայության ավարտի օրվանից հետո:

(3.1-ին կետը լրաց. 21.12.17 թիվ 1676-Ն որոշում)

4. Նախորդ զինվորական կոչման նկատմամբ սահմանված կարգով ավելի բարձր կամ ցածր զինվորական կոչում ստացած զինծառայողի համար հաշվարկվում է նոր զինվորական կոչմանը համապատասխանող դրամական ապահովություն:

i

5. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների), Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների, ռազմաուսումնական կամ ոստիկանական ուսումնական հաստատություններում սովորող կուրսանտների ու սովորողների համար դրամական ապահովություն չի հաշվարկվում զորամասի հրամանատարի (հաստատության պետի) հրամանով` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կամ 3-րդ կետերով սահմանված դեպքերում:

(5-րդ կետը փոփ. 21.12.17 թիվ 1676-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի հոկտեմբերի 2-ի

N 1085-Ն որոշման

 

ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆՈՂ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ` ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿՐՏՍԵՐ ԵՆԹԱՍՊԱՅԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ՍՏԱՑԱԾ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՉԿՆՔԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆՇՎԱԾ ՎԱՅՐՈՒՄ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԱԾ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՍՈՎՈՐՈՂ ԿՈՒՐՍԱՆՏՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ

(վերնագիրն փոփ. 21.12.17 թիվ 1676-Ն որոշում)

 

i

1. Պարտադիր զինվորական ծառայություն անցնող շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) դրամական ապահովությունը, ըստ շնորհված զինվորական կոչումների, սահմանվում է.

 

.____________________________________________________________.

|NN | Զինվորական կոչումը|              Ամսական չափը          |

|ը/կ|                   |____________________________________|

|   |                   |հակառակորդի հետ       |այլ զորամասեր|

|   |                   |անմիջական շփման       |             |

|   |                   |պայմաններում մարտական |             |

|   |                   |հերթապահություն       |             |

|   |                   |իրականացնող զորամասերի|             |

|   |                   |անձնակազմի համար      |             |

|___|___________________|______________________|_____________|

|1. |Ավագ               |        7 300         |    6 300    |

|___|___________________|______________________|_____________|

|2. |Ավագ սերժանտ       |        7 000         |    6 000    |

|___|___________________|______________________|_____________|

|3. |Սերժանտ            |        6 500         |    5 500    |

|___|___________________|______________________|_____________|

|4. |Կրտսեր սերժանտ     |        6 000         |    5 000    |

|___|___________________|______________________|_____________|

|5. |Եֆրեյտոր           |        5 600         |    4 600    |

|___|___________________|______________________|_____________|

|6. |Շարքային           |        5 400         |    4 400    |

.____________________________________________________________.

(1-ին կետը փոփ. 08.08.2019 թիվ 1017-Ն որոշում, որի գործողությունը տարածվում է 2019 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա)

 

2. Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավագ ենթասպայական կազմի պաշտոնների նշանակված շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) դրամական ապահովության չափերը չեն փոփոխվում: Պարտադիր զինվորական ծառայության ընթացքում սպայական կազմի պաշտոնների նշանակված շարքային կազմի զինծառայողների (ներառյալ` ծառայության ընթացքում կրտսեր ենթասպայական կազմի զինվորական կոչում ստացած և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր չկնքած զինծառայողների) համար սահմանվում է դրամական ապահովություն` 9800 դրամի չափով:

i

2.1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած շարքային կազմի պարտադիր զինծառայողների դրամական ապահովությունը, կնքված պայմանագրի համաձայն ծառայության վայրի զորամասի ուսումնական ստորաբաժանման կազմում ծառայության ավարտի օրվանից հետո և ըստ շնորհված կոչումների, սահմանվում է.

 

.______________________________.

|NN |Զինվորական կոչումը|Ամսական|

|ը/կ|                  |չափը   |

|   |                  |(դրամ) |

|___|__________________|_______|

|1. |Ավագ              |  45000|

|___|__________________|_______|

|2. |Ավագ սերժանտ      |  43000|

|___|__________________|_______|

|3. |Սերժանտ           |  40000|

|___|__________________|_______|

|4. |Կրտսեր սերժանտ    |  38000|

|___|__________________|_______|

|5. |Եֆրեյտոր          |  36000|

|___|__________________|_______|

|6. |Շարքային          |  35000|

.______________________________.

(2.1-ին կետը լրաց. 21.12.17 թիվ 1676-Ն որոշում)

 

i

3. Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովությունը, ըստ շնորհված զինվորական կոչումների, ուսումնառության տարիների և առաջադիմության, սահմանվում է`

 

(դրամ)

._____________________________________________________________________.

|NN |                       Ամսական չափերը                            |

|ը/կ|_________________________________________________________________|

|   |Ըստ կուրսանտին|Ըստ ուսումնառության տարիների | Ըստ առաջադիմության |

|   |շնորհված      |_____________________________| (5-րդ կետի պայմանն |

|   |զինվորական    |1-ին |2-րդ |3-րդ |4-րդ |5-րդ | ապահովելու         |

|   |կոչման        |տարի |տարի |տարի |տարի |տարի | դեպքում)           |

|___|______________|_____|_____|_____|_____|_____|____________________|

|1. |ավագ          |27100|28300|29500|30700|31900| 10000              |

|___|______________|_____|_____|_____|_____|_____|____________________|

|2. |ավագ սերժանտ  |23200|24400|25600|26800|28000| 10000              |

|___|______________|_____|_____|_____|_____|_____|____________________|

|3. |սերժանտ       |19400|20600|21800|23000|24200| 10000              |

|___|______________|_____|_____|_____|_____|_____|____________________|

|4. |կրտսեր սերժանտ|15500|16700|17900|19100|20300| 10000              |

|___|______________|_____|_____|_____|_____|_____|____________________|

|5. |եֆրեյտոր      |11600|12800|14000|15200|16400| 10000              |

|___|______________|_____|_____|_____|_____|_____|____________________|

|6. |շարքային      |5300 |7100 |9500 |11300|13100| 10000              |

._____________________________________________________________________.

(3-րդ կետը փոփ. 30.07.2020 թիվ 1252-Ն որոշում)

 

i

4. Օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտների դրամական ապահովությունը, ըստ ուսումնառության երկրների և առաջադիմության, սահմանվում է`

 

(դրամ)

._____________________________________________________________________.

|                        Ամսական չափերը                               |

|_____________________________________________________________________|

|Ըստ ուսումնառության երկրների                     |Ըստ առաջադիմության |

|_________________________________________________|(5-րդ կետի պայմանն |

|Ռուսաստանի  |Այլ օտարերկրյա պետություններ        |ապահովելու դեպքում)|

|Դաշնություն |                                    |                   |

|____________|____________________________________|___________________|

|10 000      |100 000                             |10 000             |

._____________________________________________________________________.

(4-րդ կետը փոփ. 29.01.16 թիվ 67-Ն, 30.07.2020 թիվ 1252-Ն որոշումներ)

 

i

5. Առաջադիմության համար դրամական ապահովությունը հաշվարկվում է կիսամյակային և (կամ) հաջորդ կուրս փոխադրվելու գնահատման արդյունքներով` կուրսանտի միջին որակական գնահատականը (ՄՈԳ) ռազմաուսումնական հաստատությունում սահմանված միջին որակական գնահատականի (ՄՈԳ) առավելագույն արժեքի առնվազն 80 տոկոսը կազմելու դեպքում: Առաջադիմության համար դրամական ապահովությունը հաշվարկվում է գնահատված կիսամյակին և (կամ) հաջորդ կուրս փոխադրվելու քննություններին հաջորդող կիսամյակի ընթացքում:

(5-րդ կետը լրաց. 30.07.2020 թիվ 1252-Ն որոշում)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության

2014 թվականի հոկտեմբերի 2-ի

N 1085-Ն որոշման

 

ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԴՐԱՄԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՉԱՓԵՐԸ

 

1. Ոստիկանական ուսումնական հաստատությունում սովորողների դրամական ապահովության չափերը, ըստ շնորհված ոստիկանության կոչումների, սահմանվում են.

 

(դրամ)

.________________________________________.

|NN |Ոստիկանության կոչումը|Ամսական չափերը|

|ը/կ|                     |              |

|___|_____________________|______________|

|1. |Կրտսեր սերժանտ       |    2819      |

|___|_____________________|______________|

|2. |Սերժանտ              |    3250      |

|___|_____________________|______________|

|3. |Ավագ սերժանտ         |    3667      |

|___|_____________________|______________|

|4. |Ավագ                 |    3903      |

.________________________________________.

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.10.2014
N 1085-Ն
Որոշում