Սեղմել Esc փակելու համար:
ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ Ս...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.12.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   11.10.2014  -ից մինչեւ   13.12.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 11.11.2019 թիվ 55-Ն հրաման)

i

100.0058.170914

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        09            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10014417

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

3 սեպտեմբերի 2014 թվականի N 58-Ն

 

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշմամբ հաստատված հավելված 3-ի 11-րդ կետը, հավելված 5-ի 12-րդ կետը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել ընտրանքային ուսումնասիրության անցկացման կարգը` համաձայն հավելվածի:

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

2014 թվականի սեպտեմբերի 3-ի

N 58-Ն հրամանի

ԿԱՐԳ

ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտերի և կից փաստաթղթերի ստուգաճշտման նպատակով ընտրանքային ուսումնասիրություն անցկացնելու հետ կապված հարաբերությունները:

2. Ընտրանքային ուսումնասիրությունն իրականացվում է համակարգչային պատահական ընտրության միջոցով, որը կազմակերպվում է`

1) Հայաստանի Հանրապետության առողջապահության լիցենզավորման հանձնաժողովի նախագահի կողմից` հանձնաժողովի քարտուղարի և հանձնաժողովի առնվազն մեկ անդամի մասնակցությամբ,

2) Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կամ համակարգող նախարարի տեղակալի հանձնարարականով:

3. Ընտրանքային ուսումնասիրությունը անցկացնելու համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից ընդունվում է հրաման:

4. Հրամանում նշվում են`

1) ընտրանքային ուսումնասիրություն կատարելու իրավական հիմքերը, նպատակը,

2) առողջապահության բնագավառի լիցենզիա ստանալու համար դիմած հայտատուի տվյալները (իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն-ազգանունը, իրավաբանական անձի գտնվելու կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության և գործունեության իրականացման վայրերը),

3) ուսումնասիրության իրականացման վայրը, ժամկետը,

4) ուսումնասիրություն իրականացնող պաշտոնատար անձի (անձանց) տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը):

5. Ընտրանքային ուսումնասիրությունը կարող է անցկացվել ինչպես Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի աշխատակիցներից ստեղծված հանձնաժողովի, այնպես էլ մեկ աշխատակցի կողմից:

6. Ընտրանքային ուսումնասիրություն անցկացնելու համար ստեղծված հանձնաժողովում ընդգրկվում են լիցենզավորման գործակալության, իսկ հայտավորված գործունեության տեսակի իրականացման համար մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջվելու դեպքում` նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի այլ աշխատակիցներ, ինչպես նաև առողջապահության նախարարության համապատասխան բնագավառի գլխավոր մասնագետը:

7. Ընտրանքային ուսումնասիրության իրականացման հրամանի մեկ օրինակը, նախքան ուսումնասիրությունն սկսելը, ուսումնասիրության վայրում ներկայացվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ անհատ ձեռնարկատիրոջը կամ վերջիններիս կողմից լիազորված անձին:

8. Ընտրանքային ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողովը կամ աշխատակիցը ուսումնասիրում է լիցենզիա ստանալու համար ներկայացված հայտում և կից փաստաթղթերում նշված տեղեկությունների իսկությունը, օրենսդրությամբ սահմանված լիցենզավորման պարտադիր պայմանների և պահանջների առկայությունը և ուսումնասիրության արդյունքների հիման վրա կազմում է 2 օրինակից արձանագրություն (ձևը կցվում է):

9. Արձանագրությանը կցվում են հայտավորված գործունեության տեսակի տեխնիկական, տեխնոլոգիական պարտադիր պայմանների և պահանջների առկայությունը ստուգելու համար նախապես կազմված աղյուսակները, որոնք լրացվում են ուսումնասիրության ժամանակ:

10. Արձանագրությունը և աղյուսակները ստորագրում են ընտրանքային ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողովի անդամները կամ ընտրանքային ուսումնասիրություն իրականացնող աշխատակիցը և հայտատուն: Հանձնաժողովի անդամի կամ հայտատուի կողմից հատուկ կարծիք ներկայացվելու դեպքում այն գրառվում է արձանագրության հատուկ նախատեսված դաշտում: Արձանագրության մեկ օրինակը հանձնվում է իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարին կամ անհատ ձեռնարկատիրոջը կամ նրանցից պատշաճ լիազորություն ստացած այլ անձանց:

11. Արձանագրությունը համապատասխան զեկուցագրով ընտրանքային ուսումնասիրություն իրականացնող հանձնաժողովի կամ ընտրանքային ուսումնասիրություն իրականացնող աշխատակցի կողմից ներկայացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի նախագահին:

 

ՁԵՎ

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐՈՒՄ ԵՎ ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ԱՌԿԱ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՒԳԱՃՇՏՄԱՆ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

    N ....                                   __ __________ 20__ թ.

 

__________________________________________

 

__________________________________________

                                   (ուսումնասիրության անցկացման վայրը)

_______________________________________________________________

(ուսումնասիրությունն իրականացնող անձի (անձանց) անունը, ազգանունը)

_______________________________________________________________

(պաշտոնը (ները))

_______________________________________________________________

(հայտատու իրավաբանական անձի անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն-ազգանունը)

_______________________________________________________________

(գտնվելու կամ բնակության վայրը)

 

ՈՒսումնասիրության արդյունքները _________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

 

Ներկայացված տեղեկությունների իսկությունը

Հաստատում եմ`

________________________________________________________________

(ուսումնասիրություն իրականացնող անձանց անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Հատուկ կարծիք

________________________________________________________________

(ուսումնասիրություն իրականացնող անձանց անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Առարկություններ

________________________________________________________________

________________________________________________________________

________________________________________________________________

(հայտատու իրավաբանական անձի տնօրենի կամ անհատ ձեռնարկատիրոջ անուն-ազգանունը)

 

 

pin
Առողջապահության նախարարություն
03.09.2014
N 58-Ն
Հրաման