Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ Հ ...

 

 

040.1175.031114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

23 հոկտեմբերի 2014 թվականի N 1175-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆՆ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, «ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՊԻՏԱԼ ՎԵՐԱՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇՎԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԾԱԽՍՄԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆԱԽԱՀԱՇԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ մասին, «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 404 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի գանձապետական ստորաբաժանումում բացել «Անշարժ գույքի օտարումից մուտքերի հաշվին անշարժ գույքի կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացում» ծրագրի գծով արտաբյուջետային հաշիվ:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` սույն որոշման հավելվածների բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների շինարարություն» և «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածների ֆինանսավորումն իրականացնել նշված աշխատանքների գծով սահմանված կարգով ներկայացվող փորձագիտական դրական եզրակացություն ունեցող նախագծանախահաշվային փաստաթղթերի առկայության պայմաններում:

3. Սահմանել, որ սույն որոշմամբ բացվող արտաբյուջետային հաշվի մուտքերը գոյանում են Երևան քաղաքի Մաշտոցի 13ա և Կոմիտասի 15 հասցեներում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացվող գումարներից և ծախսվում են Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի 17/10 հասցեում գտնվող անշարժ գույքի կառուցման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Շիրակի մարզային վարչության Շիրակի բաժնի և Երևան քաղաքի վարչության Նուբարաշենի բաժանմունքի շենքերի հիմնանորոգման աշխատանքների դիմաց ծախսերը ֆինանսավորելու նպատակով:

4. Սույն արտաբյուջետային հաշվի գործողության ժամկետ սահմանել մինչև Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի 14-ի N 813-Ա որոշմամբ սահմանված կարգով և պայմաններով անշարժ գույքի առուվաճառքի գծով գործառնությունների կատարման ավարտը:

5. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Անշարժ գույքի օտարումից մուտքերի հաշվին անշարժ գույքի կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացում» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2014 թվականի նախահաշիվը` համաձայն սույն որոշման N 3 հավելվածի N 1 աղյուսակի:

i

6. «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի հոկտեմբերի 23-ի

N 1175-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 7-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 3 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

.___________________________________________________________________.

|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական     |Ցուցանիշների          |

|ժի|ու|սը|դասակարգման բաժինների, խմբերի և    |փոփոխությունը (ծախսերի|

|նը|մ |  |դասերի անվանումները                |ավելացումները նշված են|

|  |բ |  |                                   |դրական նշանով)        |

|  |ը |  |                                   |______________________|

|  |  |  |                                   |          տարի        |

|__|__|__|___________________________________|______________________|

|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                   |          0.00        |

|__|__|__|___________________________________|______________________|

|  |  |  |այդ թվում`                         |                      |

|__|__|__|___________________________________|______________________|

|03|  |  |ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ, ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ|          0.00        |

|  |  |  |ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ            |                      |

|__|__|__|___________________________________|______________________|

|  |  |  |այդ թվում`                         |                      |

|__|__|__|___________________________________|______________________|

|  |01|  |ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՐԳ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ |          0.00        |

|__|__|__|___________________________________|______________________|

|  |  |  |այդ թվում`                         |                      |

|__|__|__|___________________________________|______________________|

|  |  |01|Ոստիկանություն                     |          0.00        |

.___________________________________________________________________.

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի հոկտեմբերի 23-ի

N 1175-Ն որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 8-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 4 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

(հազ. դրամ)

._____________________________________________________________________.

|Բյուջետային ծախսերի տնտեսագիտական        |Ցուցանիշների փոփոխությունը |

|դասակարգման հոդվածների անվանումները      |(ծախսերի ավելացումները     |

|                                         |նշված են դրական նշանով,    |

|                                         |իսկ մուտքերի ավելացումները`|

|                                         |փակագծերում)               |

|                                         |___________________________|

|                                         |           տարի            |

|_________________________________________|___________________________|

|ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                         |           0.0             |

|_________________________________________|___________________________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՀԵՏ              |           0.0             |

|ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ                        |                           |

|_________________________________________|___________________________|

|այդ թվում`                               |                           |

|_________________________________________|___________________________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԳԾՈՎ ԾԱԽՍԵՐ      |        1,366,067.6        |

|_________________________________________|___________________________|

|այդ թվում`                               |                           |

|_________________________________________|___________________________|

|ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ                        |        1,366,067.6        |

|_________________________________________|___________________________|

|այդ թվում`                               |                           |

|_________________________________________|___________________________|

|ՇԵՆՔԵՐ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ                  |        1,366,067.6        |

|_________________________________________|___________________________|

|այդ թվում`                               |                           |

|_________________________________________|___________________________|

|Շենքերի և  շինությունների շինարարություն |         959,601.5         |

|_________________________________________|___________________________|

|Շենքերի և  շինությունների կապիտալ        |         406,466.2         |

|վերանորոգում                             |                           |

|_________________________________________|___________________________|

|ՈՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՆԵՐԻ ՕՏԱՐՈՒՄԻՑ ՄՈՒՏՔԵՐ|       (1,366,067.6)       |

._____________________________________________________________________.

 

--------------------------------------------------

ԻՐՏԵԿ - NN 3, 4 և 5 հավելվածները չեն բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
23.10.2014
N 1175-Ն
Որոշում