Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

(ուժը կորցնելու է 02.01.2021 թվականից` 18.06.2020 թիվ 1031-Ն որոշում)

i

040.1213.101114

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հոկտեմբերի 2014 թվականի N 1213-Ն

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել հանքային ջրերին ներկայացվող պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումը գործում է մինչև վերահսկողության ենթակա տվյալ ապրանքների վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տեխնիկական կանոնակարգի կիրառումը Հայաստանի Հանրապետությունում:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի հոկտեմբերի 30-ի

N 1213-Ն որոշման

 

ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ

 

1. Սույն իրավական ակտով սահմանվում են բուժիչ կամ կանխարգելիչ նպատակներով օգտագործման համար նախատեսված տարբեր քիմիական կազմ ունեցող բնական հանքային խմելու բուժիչ և բուժիչ սեղանի ջրերի նկատմամբ մարդու համար անվտանգության հիգիենիկ պահանջները (այսուհետ` պահանջներ): Տվյալ արտադրանքի բուժիչ հատկությունները սույն իրավական ակտի կարգավորման առարկա չեն:

 

II. ՏԵՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐԸ

 

2. Սույն իրավական ակտում օգտագործվող հիմնական հասկացություններն են`

1) հանքային ջրեր` հիմնական իոնաաղային և գազային բաղադրությամբ, կենսաբանական ակտիվ նյութերի բարձր պարունակությամբ և յուրահատուկ հատկություններով (ռադիոակտիվությունը, միջավայրի ջերմաստիճանը, ռեակցիան) պայմանավորված մարդու օրգանիզմի վրա բուժիչ ազդեցություն իրականացնող բնական ջրեր.

2) խմելու հանքային ջրեր` 1 գ/դմ3-ից ոչ պակաս հանքայնացումով կամ ավելի քիչ հանքայնացումով, սակայն խմելու հանքային ջրերի համար ընդունված բալնեոլոգիական նորմաներից ոչ պակաս քանակություններով կենսաբանական ակտիվ նյութեր պարունակող ջրեր.

3) խմելու հանքային բուժիչ սեղանի ջրեր` 1-ից 10 գ/դմ3-ից հանքայնացում ունեցող կամ ավելի քիչ հանքայնացումով, սակայն խմելու հանքային ջրերի համար ընդունված բալնեոլոգիական նորմաներից ոչ պակաս քանակություններով կենսաբանական ակտիվ նյութեր պարունակող ջրեր.

4) խմելու հանքային բուժիչ ջրեր` 10-ից 15 գ/դմ3-ից հանքայնացում ունեցող կամ ավելի քիչ հանքայնացումով սակայն մեծ քանակություններով կենսաբանական ակտիվ տարրեր (արսեն, բոր) պարունակող ջրեր: Թույլատրվում է ավելի բարձր հանքայնացումով բուժիչ ջրերի օգտագործումը:

 

III. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանքային ջրերի շշալցումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված միասնական սանիտարական պահանջներին և խմելու հանքային ջրերի մշակման և շշալցման պահանջները սահմանող տեխնոլոգիական հրահանգին համապատասխան, ինչպես նաև խմելու հանքային ջրերի մշակում և շշալցում իրականացնող կազմակերպությունների համար սահմանված սանիտարական կանոնների պահպանմամբ:

4. Սինթետիկ նյութերից պատրաստված տարողություններով հանքային ջրերի պահման ժամկետներն ու ջերմաստիճանային պայմանները համապատասխանում են պատրաստի արտադրանքի վերաբերյալ նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջներին:

5. Հանքային ջրերի մշակման համար թույլատրվում է կիրառել հետևյալ եղանակները`

1) երկաթի, մանգանի, ծծմբի միացությունների, ինչպես նաև արսենի առանձնացում օդով և (կամ) թթվածնով մշակելու ճանապարհով.

2) չլուծվող տարրերի (երկաթի, ծծմբի միացությունների) տարանջատում զտման և պատվածքազտման ճանապարհով.

3) բացառապես ֆիզիկական մեթոդներով ամբողջական կամ մասնակի ազատում ածխածնի ազատ երկօքսիդից.

4) հագեցում ածխածնի երկօքսիդով.

5) վերամշակում կիտրոնաթթվով կամ ասկորբինաթթվով.

6) վերամշակում ծծմբաթթվային արծաթով:

6. Սույն պահանջների 5-րդ կետում նշված եղանակներից բացի, հանքային ջրերի վերամշակման համար թույլատրվում է կիրառել նաև այլ եղանակներ, որոնք չեն փոխում կատիոնների (կալցիումի, մագնեզիումի, նատրիումի, կալիումի) և անիոնների (հիդրոկարբոնատների, սուլֆատների, քլորիդների), ինչպես նաև վերամշակվող հանքային ջրերում կենսաբանական ակտիվ նյութերի պարունակությունը և հարաբերակցությունը:

7. Շշալցման համար նախատեսված հանքային ջրերի մշակման համար չի թույլատրվում օգտագործել քլոր պարունակող միջոցներ:

8. Ծծմբաթթվային արծաթով հանքային ջրերի մշակման ժամանակ տարայավորված հանքային ջրում արծաթի զանգվածային խտությունը չի գերազանցում 0,2 մգ/դմ3:

9. Հանքային ջրերի գազավորման համար օգտագործում են ածխածնի երկօքսիդ:

10. Շշալցված հանքային ջրեր արտադրողները իրականացնում են տարողությունների ախտահանում` ապահովելով համաճարակաբանական անվտանգությունը և անվնասակարությունը` ըստ քիմիական կազմի:

11. Հանքային ջրերի շշալցման համար թույլատրվում է օգտագործել Միասնական սանիտարական պահանջներին համապատասխանող տարողությունները` հաշվի առնելով դրանցում արտադրանքի պահման առավելագույն ժամկետները:

 

IV. ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

12. Հանքային ջուրը համապատասխանում է հիգիենիկ նորմատիվներին շշալցման, փոխադրման, պահման և սահմանված պիտանիության ամբողջ ժամկետի ընթացքում:

13. Հանքային ջրերին անվտանգությանը ներկայացվում են հետևյալ պահանջները.

1) բարենպաստ զգայորոշման հատկություններ.

2) անվտանգությունը` ըստ քիմիական կազմի.

3) խմելու ջրի անվտանգությունը` համաճարակաբանական տեսանկյունից.

4) անվտանգությունը` ռադիոակտիվության տեսանկյունից:

14. Ըստ զգայորոշման ցուցանիշների` հանքային ջրերը համապատասխանում են սույն պահանջների N 1 աղյուսակում սահմանված պահանջներին.

 

Աղյուսակ N 1

 

Զգայորոշման ցուցանիշները

 

._________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը|Բնութագիրը                                   |

|___________________|_____________________________________________|

|Արտաքին տեսքը      |Թափանցիկ հեղուկ` առանց կողմնակի խառնուկների: |

|                   |Թույլատրվում է հանքային աղերի աննշան նստվածքի|

|                   |առկայությունը:                               |

|___________________|_____________________________________________|

|Գույնը             |Անգույն կամ դեղնավունից մինչև  կանաչավուն    |

|                   |երանգներով հեղուկ                            |

|___________________|_____________________________________________|

|Համը և  հոտը       |Ջրում լուծված նյութերի համալիրի համար բնորոշ |

._________________________________________________________________.

 

15. Ըստ հանքայնացման, հիմնական իոնների, քիմիական կազմի` հանքային ջրերը համապատասխանում են նորմատիվ իրավական ակտերով և սահմանված կարգով հաստատված պատրաստի արտադրանքի վերաբերյալ արտադրողի նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին:

16. Հանքային ջրերում բաղադրիչների զանգվածային խտությունները չպետք է գերազանցեն սույն պահանջների N 2 աղյուսակում սահմանված մակարդակները.

 

Աղյուսակ N 2

 

Բաղադրիչների զանգվածային խտությունները

 

.______________________________________________________________.

|Բաղադրիչի անվանումը              |Զանգվածային խտությունը,     |

|                                 |մգ/դմ3, ոչ ավելի            |

|_________________________________|____________________________|

|Նիտրատներ (NO3-)                 |50,0                        |

|_________________________________|____________________________|

|Նիտրիտներ (NO2-)                 |2,0                         |

|_________________________________|____________________________|

|Արսեն (As)                       |0,1                         |

|(բնական կենսաբանական ակտիվ արսեն |                            |

|պարունակող հանքային բնական խմելու|                            |

|բուժիչ ջրերում արսենը թունավոր   |                            |

|տարր չէ)                         |                            |

|_________________________________|____________________________|

|Կապար (Pb)                       |0,01                        |

|_________________________________|____________________________|

|Ցինկ (Zn)                        |5,0                         |

|_________________________________|____________________________|

|Կադմիում (Cd)                    |0,003                       |

|_________________________________|____________________________|

|Պղինձ (Cu)                       |1,0                         |

|_________________________________|____________________________|

|Սնդիկ (Hg)                       |0,001                       |

|_________________________________|____________________________|

|Սելեն (Se)                       |0,05                        |

|_________________________________|____________________________|

|Ստրոնցիում (Sr)                  |25,0                        |

|                                 |(բուժիչ և  բուժիչ սեղանի    |

|                                 |ջրերի համար)                |

|_________________________________|____________________________|

|Ֆտոր (F)                         |15,0 (բուժիչ ջրերում)       |

|_________________________________|____________________________|

|                                 |10,0 (բուժիչ սեղանի ջրերում)|

.______________________________________________________________.

 

17. Ըստ մանրէաբանական ցուցանիշների` հանքային շշալցված ջրերը համապատասխանում են սույն պահանջների N 3 աղյուսակում սահմանված պահանջներին.

 

Աղյուսակ N 3

 

Մանրէաբանական ցուցանիշները

 

.________________________________________________________________________.

|Ցուցանիշի անվանումը                        |Մակարդակը, պարունակությունը |

|___________________________________________|____________________________|

|Մեզոֆիլ աէրոբ և  ֆակուլտատիվ անաէրոբ       |100                         |

|մանրէների քանակը (ՄԱՖԱՄՔ) ԳԱՄ 1 սմ3-ում,   |                            |

|ոչ ավելի                                   |                            |

|___________________________________________|____________________________|

|Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (կոլիձևեր)  |չեն թույլատրվում 333 սմ3-ում|

|___________________________________________|____________________________|

|Ախտածին մանրէները, այդ թվում` սալմոնելաների|չեն թույլատրվում 100 սմ3-ում|

|ցեղի մանրէներ                              |                            |

|___________________________________________|____________________________|

|Պսեուդոմոնաս աեռուգինոսա                   |չի թույլատրվում 100 սմ3-ում |

|(Pseudomonas aeruginosa)                   |                            |

.________________________________________________________________________.

 

18. Հանքային ջրերի պերմանգանատային օքսիդացում պետք է լինի 0,5-5,0 մգ` սպառված թթվածնի 1 դմ3-ում:

19. Ըստ ճառագայթային անվտանգության ցուցանիշների` շշալցված հանքային ջրերը համապատասխանում են սույն պահանջների N 4 աղյուսակում սահմանված պահանջներին.

 

Աղյուսակ N 4

 

.____________________________________________________________________.

|Ցուցանիշները     |Չափի   |Շշալցված հանքային|Վնասակարության ցուցանիշը|

|                 |միավոր-|ջրերի որակի      |(ջրի տարեկան սպառման    |

|                 |ները   |նորմատիվները,    |ժամանակ ստեղծվող ազդեցիկ|

|                 |       |ոչ ավելի         |չափաքանակը չպետք է      |

|                 |       |_________________|գերազանցի 0,1 մ3 օդ)    |

|                 |       |առաջին  |բարձր   |                        |

|                 |       |կարգ    |կարգ    |                        |

|____________________________________________________________________|

|Ճառագայթային անվտանգության ցուցանիշները                             |

|____________________________________________________________________|

|Տեսակարար        |Բկ/լ   |0,2     |0,2     |ճառագայթ                |

|գումարային ալֆա  |       |        |        |                        |

|ռադիոակտիվություն|       |        |        |                        |

|_________________|_______|________|________|________________________|

|Տեսակարար        |Բկ/լ   |1       |1       |ճառագայթ                |

|գումարային բետա  |       |        |        |                        |

|ռադիոակտիվություն|       |        |        |                        |

.____________________________________________________________________.

 

V. ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՄԱՆԸ, ՓՈԽԱԴՐՄԱՆԸ ԵՎ ՊԱՀՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

20. Հանքային ջրերը շշալցվում են սննդամթերքի հետ շփման համար նախատեսված սպառողական տարաներում:

21. Հանքային ջրերի մակնշումը պարունակում է գործող նորմատիվ-իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխանող տեղեկատվություն:

22. Հանքային ջրերի պահման և փոխադրման պայմանները, ինչպես նաև պիտանիության ժամկետը համապատասխանում են սահմանված կարգով հաստատված տեխնիկական պայմաններում, տեխնոլոգիական հրահանգներում և (կամ) ստանդարտացման փաստաթղթերում նշված պահանջներին:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.10.2014
N 1213-Ն
Որոշում