Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 30-01-2014 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ 30-01-2014 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾՈ ...

 

 

117.0263.241014

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        10            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11714466

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 հոկտեմբերի 2014 թվականի N 263-Ն

 

ՀՀՇՆ 30-01-2014 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

X. ԲՆԱԿԵՑՄԱՆ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԻՆԵՐԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՀԱՐԱՉԱՓԵՐ

 

69. Բնակելի, հասարակական, խառը կառուցապատման գոտիների խտությունը կարգավորվում է բնակավայրերի տարածքների գոտիավորման նախագծերում ամրագրված կառուցապատման չափորոշիչներով, հաշվի առնելով տարածքի քաղաքաշինական արժեքը, շրջակա միջավայրի վիճակը, սեյսմիկ ռիսկը և այլ տեղական պայմանները: Կառուցապատման խտության գործակիցը` Pկ1-ը, ցույց է տալիս շենքերի և կառույցների բոլոր վերգետնյա հարկերի գումարային մակերեսի և հողամասի մակերեսի հարաբերությունը, իսկ կառուցապատման տոկոսը` Pկ2-ը, ցույց է տալիս շենքերի և կառույցների զբաղեցրած մակերեսի և ամբողջ հողամասի մակերեսի հարաբերությունը: Դրանք պետք է հաշվարկվեն հետևյալ բանաձևերով`

 

                                 Pկ1=H/S                  (2)

 

որտեղ`

H - շենքերի և կառույցների բոլոր վերգետնյա հարկերի գումարային մակերեսն է (որոշվում է դրանց արտաքին չափերով),

S-հողամասի մակերեսն է:

 

                              Pկ2=(M/S)x100               (3)

 

որտեղ`

M - շենքերի և կառույցների զբաղեցրած մակերեսն է,

S - հողամասի մակերեսը:

 

70. Կառուցապատման խտության գործակցի և կառուցապատման տոկոսի առավելագույն սահմանային ցուցանիշները, հասարակական բազմագործառույթ և մասնագիտացված կառուցապատման գոտիների համար տրված են սույն շինարարական նորմերի 6-րդ աղյուսակում:

 

Աղյուսակ 6

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|    Գոտիներ                         |Կառուցապատման |Կառուցապատման|

|   |                                    |խտության      |տոկոս Pկ2%   |

|   |                                    |գործակից * Pկ1|             |

|___|____________________________________|______________|_____________|

|1  |Բնակելի միջին հարկայնության/        |    0.8/1.2   |      40     |

|   |բազմահարկ բազմաբնակարան             |              |             |

|   |կառուցապատման թաղամասերում          |              |             |

|___|____________________________________|______________|_____________|

|2  |Բնակելի բազմահարկ բազմաբնակարան     |     1.6      |      60     |

|   |կառուցապատման վերակառուցվող         |              |             |

|   |թաղամասերում                        |              |             |

|___|____________________________________|______________|_____________|

|3  |Բլոկացված բնակելի տներով,           |     0.6      |      30     |

|   |բնակարանամերձ հողամասերով           |              |             |

|   |կառուցապատման թաղամասերում **       |              |             |

|___|____________________________________|______________|_____________|

|4  |Անհատական բնակելի տներով, տնամերձ   |     0.4      |      20     |

|   |հողամասերով կառուցապատման           |              |             |

|   |թաղամասերում **                     |              |             |

|___|____________________________________|______________|_____________|

|5  |Խառը կառուցապատման թաղամասերում     |     1.2      |     40      |

|___|____________________________________|______________|_____________|

|6  |Խառը կառուցապատման վերակառուցվող    |     1.6      |     60      |

|   |թաղամասերում                        |              |             |

|___|____________________________________|______________|_____________|

|7  |Հասարակական բազմագործառույթ         |     3.0      |    100      |

|   |կառուցապատման                       |              |             |

|___|____________________________________|______________|_____________|

|8  |Հասարակական մասնագիտացված           |     2.4      |     80      |

|   |կառուցապատման                       |              |             |

|___|____________________________________|______________|_____________|

|9  |Կանաչապատ                           |      -       |      7      |

|___|_________________________________________________________________|

|10 |* Կառուցապատման խտության գործակիցը և  տոկոսը կիրառվում են ինչպես |

|   |ամբողջ թաղամասի (միկրոշրջանի), այնպես էլ առանձին հողամասերի      |

|   |համար:                                                           |

|___|_________________________________________________________________|

|11 |** Անջրանցիկ տարածքը (կառույցի մակերեսը ներառյալ) չպետք է        |

|   |գերազանցի 40%-ը:                                                 |

|___|_________________________________________________________________|

|12 |*** Տնտեսական կառույցների առկայության դեպքում ընդհանուր          |

|   |կառուցապատման տոկոսը չպետք է գերազանցի 40%-ը:                    |

._____________________________________________________________________.

 

71. Շենքերի և կառույցների առավելագույն հարկայնությունը որոշվում է, հաշվի առնելով բնակչության խտությունը, կառուցապատման խտության գործակիցը և տոկոսը` ապահովելով ՀՀՇՆ II-6.02 շինարարական նորմերի պահանջները:

72. Բնակելի միկրոշրջաններում անհրաժեշտ է նախատեսել տարաբնույթ նշանակության ընդհանուր օգտագործման հարթակներ, հաշվի առնելով բնակչության ժողովրդագրական կազմը, կառուցապատման տեսակը, բնակլիմայական և այլ տեղական պայմանները: Հարթակների կազմը և դրանց տարածքների չափերը պետք է որոշվեն սույն շինարարական նորմերով և կառուցապատման կանոններով, ընդ որում` երեխաների խաղահրապարակների, մեծահասակ բնակչության հանգստի և մարզահրապարակների ընդհանուր մակերեսը պետք է լինի միկրոշրջանի բնակեցման տարածքի ընդհանուր մակերեսի 10%-ից ոչ պակաս: Հրապարակները անհրաժեշտ է տեղակայել բնակելի և բազմաբնակարան բնակելի և հասարակական շենքերի պատուհաններից, իսկ անհատական բնակելի տների դեպքում` հողամասի սահմանագծից սույն շինարարական նորմերի 7-րդ աղյուսակում ներկայացվող հեռավորություններից ոչ պակաս հեռավորության վրա:

 

Աղյուսակ 7

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Հրապարակների տեսակը                     |  Հեռավորությունը, մ    |

|___|________________________________________|________________________|

|1. |նախադպրոցական և  կրտսեր դպրոցական տարիքի|        12              |

|   |երեխաների խաղահրապարակներ               |                        |

|___|________________________________________|________________________|

|2. |մեծահասակ բնակչության հանգստի համար     |        10              |

|___|________________________________________|________________________|

|3. |նախատեսված                              |                        |

|___|________________________________________|________________________|

|4. |մարզահրապարակներ (կախված աղմուկի        |        10-40           |

|   |բնութագրերից` առավելագույն մեծությունն  |                        |

|   |ընդունել ֆուտբոլի և  հոկեյի             |                        |

|   |խաղահրապարակների, նվազագույնը` սեղանի   |                        |

|   |թենիսի խաղահրապարակների համար)          |                        |

|___|________________________________________|________________________|

|5. |տնտեսական նպատակների համար նախատեսված   |        20              |

|___|________________________________________|________________________|

|6. |շների զբոսանքի համար                    |        40              |

|___|________________________________________|________________________|

|7. |ավտոմեքենաների կայանման համար           |ըստ սույն շինարարական   |

|   |նախատեսված                              |նորմերի 29-րդ աղյուսակի:|

._____________________________________________________________________.

 

(72-րդ կետը փոփ. 15.10.2021 թիվ 64-Ն հրաման)

73. Ավտոմոբիլային մուտքերը դեպի միկրոշրջանի և թաղամասի տարածք, ինչպես նաև շենքերում միջանցիկ անցումները պետք է նախատեսել մեկը մյուսից առավելագույնը 300 մ հեռավորությամբ, վերակառուցվող թաղամասերում` 180 մ-ից ոչ ավելի: Կարգավորվող շարժմամբ մայրուղային ճանապարհների երթևեկային մասերին մոտեցումների միացումը թույլատրվում է խաչմերուկներից նվազագույնը 50 մ հեռավորության վրա: Ընդ որում, մինչև հասարակական տրանսպորտի կանգառը պետք է լինի 20 մետրից ոչ պակաս: Բնակելի շենքերի խմբին, սպասարկման, առևտրի խոշոր կենտրոններին մոտեցումը պետք է նախատեսվի հիմնական մոտեցումներով, իսկ առանձին կանգնած շենքերին` երկրորդական մոտեցումներով: Հինգ (5) և ավելի հարկայնությամբ միկրոշրջանները սպասարկվում են երկշերտ, իսկ մինչև 5 հարկանի կառուցապատմամբ միկրոշրջանները` միաշերտ մոտեցումներով: Միաշերտ մոտեցումների համար նախատեսվում են 6 մ լայնությամբ և 15 մ երկարությամբ, միմյանցից 75 մ-ից ոչ հեռու տեղակայված շրջադարձի հարթակներ: Փակուղային մոտեցումների երկարությունը պետք է լինի 150 մ-ից ոչ ավելի և ավարտվի շրջադարձային հարթակով` ապահովելու աղբատար և հրշեջ մեքենաների շրջադարձը:

74. Միկրոշրջաններում բնակելի տների խմբերի կամ խմբի համար արգելվում է ընդհանուր ներքին տարածության (բակի) միջով տարանցիկ անցումների իրականացումը:

75. Տնտեսական հարթակներից հեռավորությունը չի նորմավորվում, աղբակուտակման հարթակներից մինչև մարզահրապարակներ, երեխաների խաղերի և մեծահասակների հանգստի հարթակներ, ինչպես նաև մանկական նախադպրոցական հաստատություններ, բուժական և սննդի հաստատություններ հարկավոր է ընդունել 20 մ-ից ոչ պակաս, իսկ տնտեսական նպատակների համար նախատեսված հարթակներից մինչև բնակելի շենքի առավել հեռավոր մուտքը` 100 մ-ից ոչ ավելի:

76. Հասարակական և խառը կառուցապատման գոտիներին կից տեղակայված արտադրական օբյեկտների հողամասերի սահմանից հեռավորությունը մինչև բնակելի և հասարակական շենքերը, ինչպես նաև հանրակրթական դպրոցների և նախադպրոցական, առողջապահական և հանգստի հաստատությունների հողամասերի սահմանները պետք է ընդունել 50 մետրից ոչ պակաս: Նշված հեռավորությունն ընդունվում է ՍՆ 245-71 սանիտարական նորմերի պահանջներին համապատասխան:

77. Հատվածային նախագծման դեպքում կամ երբ նախագծվող տարածքներում բնակելի շրջաններ դեռ չեն ձևավորվել, միկրոշրջանի ընդհանուր օգտագործման կանաչապատված տարածքների մակերեսը պետք է ընդունել մեկ մարդու հաշվով 6 մ2-ից ոչ պակաս (առանց հաշվի առնելու դպրոցների և նախադպրոցական հիմնարկությունների տարածքները): Միկրոշրջանի կանաչապատված տարածքների առանձին հողամասերի մակերեսների մեջ կարող են ներառվել նաև հանգստի հարթակների, մանկական խաղահրապարակների, ճեմուղիների, ուղիների և հետիոտն այլ ուղիների մակերեսները, եթե դրանք զբաղեցնում են հողամասի 30%-ից ոչ ավելի հատվածը:

78. Բնակելի շենքերի, բնակելի և հասարակական, ինչպես նաև արտադրական շենքերի միջև հեռավորությունները հարկավոր է ընդունել ինսոլյացիայի և լուսավորվածության հաշվարկների հիման վրա, համաձայն սույն շինարարական նորմերի 23-րդ բաժնում տրված պահանջների, ինչպես նաև ՀՀՇՆ II-8.03 շինարարական նորմերի և ՍՆ 245-71 սանիտարական նորմերի պահանջներին համապատասխան:

79. Շենքերի երկար կողմերի միջև հեռավորությունները (կենցաղային խզումներ) հարկավոր է ընդունել. 2-3 հարկանի շենքերի համար` 18 մ, 4 հարկի` 24 մ-ից ոչ պակաս, իսկ շենքերի երկար կողմերի և բնակելի սենյակներից պատուհաններ ունեցող կողաճակատների միջև` 10 մետրից ոչ պակաս: Երկու և ավելի սեկցիայով բնակելի տների երկար կողմերի միջև հեռավորությունը պետք է լինի առավել բարձր շենքի բարձրության կրկնակի չափից ոչ պակաս: Վերակառուցման և այլ բարդ քաղաքաշինական պայմաններում նշված հեռավորությունները կարող են կրճատվել` սեյսմակայուն շինարարության և սեյսմիկ ռիսկի նվազեցման, ինսոլյացիայի, լուսավորվածության, հակահրդեհային պահանջների պահպանման պայմանով, ինչպես նաև բացառելով բնակելի սենքերի և խոհանոցի լուսամուտից լուսամուտ դիտելիությունը (լուսամուտների` դեմհանդիման չգտնվելու պայմանով): Նշված հեռավորությունները կարող են փոխվել, հաշվի առնելով քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը, որոնք պետք է իրականացվեն` համաձայն համապատասխան ոլորտի նորմատիվ փաստաթղթերի պահանջների:

80. Տնամերձ հողամասերով կառուցապատման շրջաններում շենքերի և շինությունների կառուցման կամ վերակառուցման ժամանակ բնակելի սենքերի (սենյակներ խոհանոց, պատշգամբ) լուսամուտներից մինչև հարևան հողամասերում տեղակայված շենքի և տնտեսական շինությունների (խորդանոց, ավտոտնակ, բաղնիք) պատերի միջև հեռավորությունը պետք է լինի 6 մ-ից ոչ պակաս (նույնը վերակառուցման պայմաններում), իսկ մինչև ընտանի կենդանիների կամ թռչունների համար նախատեսված շինությունները` ՀՀ օրենսդրության և սույն շինարարական նորմերի 82-րդ կետի պահանջներին համապատասխան:

81. Հողամասի սահմանագծից հեռավորությունը պետք է լինի սույն շինարարական նորմերի 8-րդ աղյուսակում տրված ցուցանիշներից ոչ պակաս:

 

Աղյուսակ 8

 

._____________________________________________________.

|Հ/Հ|Անվանումը                     |Հեռավորությունը, մ|

|___|______________________________|__________________|

|1. | մինչև  բնակելի տան պատը      |        3         |

|___|______________________________|__________________|

|2. | մինչև  տնտեսական կառույցները |        1         |

._____________________________________________________.

 

Թույլատրվում է հարևան (հարակից) տնամերձ հողամասերի բնակելի տների, ինչպես նաև տնտեսական կառույցների բլոկավորված տեղակայումը` սեփականատերերի փոխադարձ համաձայնության և սույն շինարարական նորմերի 26-րդ բաժնում տրված հակահրդեհային պահանջների ապահովման պայմանով: Նշված նորմերը կիրառվում են նաև գոյություն ունեցող բնակելի շենքերին կցակառուցվող տնտեսական կառույցների դեպքում:

82. Գյուղական բնակավայրերում և քաղաքների բնակելի գոտու սահմանագծում տեղակայված տնամերձ հողամասերով կառուցապատման շրջաններում ընտանի կենդանիների և թռչունների համար նախատեսված ցախանոցների, խորդանոցների, անասնագոմերի շինությունները հարկավոր է նախատեսել բնակելի շենքերի լուսամուտներից հետևյալ հեռավորությունների ապահովմամբ. մեկ-երկու շինության դեպքում` 8 մ-ից ոչ պակաս, 8 կառույցի դեպքում` 25 մ-ից ոչ պակաս, 8-30-ի դեպքում` 50 մ-ից ոչ պակաս: Բլոկավորված խորդանոցների կառուցապատման մակերեսը չպետք է գերազանցի 800 մ2: Խորդանոցների խմբերի միջև հեռավորությունը հարկավոր է ընդունել սույն շինարարական նորմերի 26-րդ բաժնին համապատասխան: Ընտանի կենդանիների և թռչունների համար նախատեսված շինություններից մինչև խորքային ջրհորների եզրը ընկած հեռավորությունը պետք է գերազանցի 20 մետրը: Թույլատրվում է տնտեսական կառույցի (այդ թվում` կենդանիների և թռչունների համար նախատեսված), ավտոտնակի, բաղնիքի, ջերմոցի կցակառուցում տնամերձ հողամասի առանձնատանը` պահպանելով սանիտարական և հակահրդեհային նորմերը: Խորդանոցների, ցախանոցների, անասնագոմերի շինությունների խմբերից յուրաքանչյուրը պետք է պարունակի 30 կառուցահատվածից ոչ ավելի:

83. Կենտրոնացված ջրահեռացման բացակայության պայմաններում սանհանգույցից մինչև հարևան տան պատը հեռավորությունն անհրաժեշտ է ընդունել 12 մ-ից ոչ պակաս, մինչև ջրամատակարարման աղբյուրը` 25 մ-ից ոչ պակաս:

 

XI. ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱԿԱՎԱՇԱՐԺՈՒՆ ԽՄԲԵՐԻ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ

 

84. Բնակավայրերի հատակագծման և կառուցապատման նախագծերի մշակման ժամանակ պետք է առաջնորդվել հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի լիարժեք կենսագործունեության համար պայմաններ ստեղծելու անհրաժեշտությամբ` ապահովելով սույն շինարարական նորմերի և ՀՀՇՆ IV-11.07.01, ՎՍՆ 62 շինարարական նորմերի պահանջները:

85. Բնակավայրերի բնակելի շրջանների և դրանց ճանապարհափողոցային ցանցի նախագծումը պետք է իրականացնել` ապահովելով հաշմանդամների և բնակչության սակավաշարժուն խմբերի համար հասարակական տրանսպորտ նստելու տեղերին և հարթակներին մոտենալու համար մատչելի ուղիներ:

86. Նոր շինարարության շրջաններում հենասայլակներով հաշմանդամների համար բնակարաններով բնակելի շենքերը պետք է տեղակայել այնպես, որ ամենօրյա պահանջարկ ունեցող ապրանքների և կենցաղային սպասարկման հաստատությունների համալիր կետերից սպասարկման շառավիղը չգերազանցի 300 մ-ը:

87. Մասնագիտացված բնակելի շենքերը և մասնագիտացված մանկական հիմնարկներն անհրաժեշտ է տեղաբաշխել հրշեջ կայաններից 3000 մ-ից ոչ ավելի հեռավորության վրա:

88. Մասնագիտացված մանկական հիմնարկները պետք է տեղադրել կանաչապատված շրջաններում, արդյունաբերական կազմակերպություններից, տրանսպորտային ինտենսիվ շարժումով փողոցներից ու ճանապարհներից, երկաթուղուց, ինչպես նաև բարձր աղմուկի, օդի և ընդերքի աղտոտման այլ աղբյուրներից 3000 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

89. Խախտված լսողությամբ և տեսողությամբ երեխաների համար մասնագիտացված գիշերօթիկ դպրոցները ռադիոկայաններից, ռադիոռելեային տեղակայանքներից և կառավարակետերից անհրաժեշտ է տեղադրել 1500 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

90. Ծերերի և հաշմանդամների համար տուն-ինտերնատների, սոցիալական սպասարկման տարածքային կենտրոնների, մասնագիտացված մանկական հիմնարկների հողամասերի հաշվարկային մակերեսն անհրաժեշտ է ընդունել համաձայն սույն շինարարական նորմերի 9-րդ և 10-րդ աղյուսակների:

91. Մասնագիտացված նախադպրոցական հիմնարկների հողամասի մակերեսի հաշվարկային ցուցանիշը պետք է ընդունել 1 տեղի համար 60 մ2-ից ոչ պակաս:

92. Մտավոր արատ ունեցող երեխաների համար գիշերօթիկ տների հողամասերի մակերեսի հաշվարկային ցուցանիշը անհրաժեշտ է ընդունել սույն շինարարական նորմերի 11-րդ աղյուսակին համապատասխան:

 

Աղյուսակ 9

 

._________________________________________________________________.

|Հ/Հ| Շենքերի տիպերը                 |Տարողությունը, |Հողամասի    |

|   |                                |տեղ            |մակերեսը,   |

|   |                                |               |մ2  ոչ պակաս|

|   |                                |               |1 տեղի համար|

|___|________________________________|_______________|____________|

|1. |Տուն-ինտերնատներ (գիշերօթիկներ) |մինչև  50      |    200     |

|   |ծերերի և  հաշմանդամների համար * | 51-100        |    175     |

|   |                                |101-200        |    125     |

|   |                                |201-300        |    100     |

|___|________________________________|_______________|____________|

|2. |Սոցիալական սպասարկման տարածքային|մինչև  50      |    150     |

|   |կենտրոններ                      |51-75          |    125     |

|   |                                |76-100         |    100     |

|___|_____________________________________________________________|

|3. |*-Մերձքաղաքային գոտում տեղադրված կամ պուրակներին ու          |

|   |անտառապուրակներին մոտ գտնվող, ինչպես նաև  կազմավորված        |

|   |կառուցապատման պայմաններում տուն-ինտերնատների հողամասերի      |

|   |մակերեսները թույլատրվում է պակասեցնել, բայց 20%-ից ոչ ավել:  |

._________________________________________________________________.

 

Աղյուսակ 10

 

.___________________________________________________________________.

|Հ/Հ|Զուգահեռ      |Հողամասի մակերեսը մանկական մասնագիտացված        |

|   |դասարանների   |գիշերօթիկ դպրոցներում 1 սանի հաշվարկով ոչ       |

|   |քանակը        |պակաս, մ2                                       |

|   |              |________________________________________________|

|   |              |լսողության|տեսողության|խոսակցական|պոլիոմելիտի   |

|   |              |խախտում-  |խախտում-   |խախտում-  |և  ցերեբրալ   |

|   |              |ներով     |ներով      |ներով     |կաթվածների    |

|   |              |          |           |          |ծանր          |

|   |              |          |           |          |հետևանքներով  |

|___|______________|__________|___________|__________|______________|

|1. |     1        |   200    |   205     |   225    |     180      |

|___|______________|__________|___________|__________|______________|

|2. |     2        |   160    |   160     |   180    |     140      |

.___________________________________________________________________.

 

Աղյուսակ 11

 

._______________________________________________________.

|Հ/Հ |Հողամասի մակերեսը * 1 սանի համար ոչ պակաս, մ2     |

|    |__________________________________________________|

|    |ՈՒսուցանող երեխաների      Չուսուցանող             |

|    |համար, որոնք              երեխաների համար, որոնք  |

|    |__________________________________________________|

|    |ընդունակ են |ընդունակ չեն|ընդունակ են|ընդունակ չեն|

|    |ինքնուրույն |ինքնուրույն |ինքնուրույն|ինքնուրույն |

|    |տեղաշարժվել |տեղաշարժվել |տեղաշարժվել|տեղաշարժվել |

|____|____________|____________|___________|____________|

|1.  |   100      |   120      |    80     |    50      |

|____|____________|____________|___________|____________|

|2.  |* Մտավոր արատ ունեցող երեխաների համար գիշերօթիկ   |

|    |տների հողամասերի սահմանված մակերեսների նորմերը    |

|    |թույլատրվում է պակասեցնել, բայց 15%-ից ոչ ավելի:  |

._______________________________________________________.

 

93. Մասնագիտացված մանկական հիմնարկների, ծերերի ու հաշմանդամների համար տուն-ինտերնատների հողամասերը պետք է ունենան 1,6 մ-ից ոչ պակաս բարձրությամբ ցանկապատ, իսկ մտավոր արատ ունեցող երեխաների համար գիշերօթիկ տների և հոգենյարդաբանական ինտերնատների հողամասերը` 2,0 մ-ից ոչ պակաս բարձրությամբ ցանկապատ:

94. Հենասայլակի զբաղեցրած տարածությունը պետք է ունենա 0,9 մ-ից ոչ պակաս լայնություն և 1,5 մ-ից ոչ պակաս երկարություն:

95. Միակողմ երթևեկության դեպքում անցումի լայնությունը պետք է լինի 1,5 մ-ից ոչ պակաս, երկկողմ երթևեկության դեպքում` 1.8 մ-ից ոչ պակաս:

96. Անցումի բարձրությունը մինչև ելուստային կոնստրուկցիաների ներքևի մասը պետք է լինի 2,7 մ-ից ոչ պակաս:

97. Հաշմանդամի թիկնաթոռ-սայլակով 90 -180 աստիճանով ինքնուրույն շրջադարձի գոտու տրամագիծը պետք է ընդունել ոչ պակաս 1.4 մ:

98. Սարքավորումների ու կահույքի մոտեցումները պետք է ունենան 0,9 մ-ից ոչ պակաս լայնություն, իսկ հենասայլակը 90 աստիճանով շրջադարձի անհրաժեշտության դեպքում` 1,2 մ-ից ոչ պակաս:

99. Շենքերի, շինությունների վրա տեղադրվող սարքերը (փոստարկղեր, տաքսոֆոններ, տեղեկատվական վահանակներ և այլն), ինչպես նաև շենքերի ու շինությունների ելուստային մասերը չպետք է փոքրացնեն հենասայլակների երթևեկության ու մանևրելու համար անհրաժեշտ տարածությունը:

100. Հենասայլակավոր հաշմանդամների և տարեցների համար նախատեսված մայթերի ու արահետների երկայնական թեքությունները չպետք է գերազանցեն 50%-ը, լայնականը` 10%-ը:

101. Այն դեպքերում, երբ ռելիեֆի պայմաններից ելնելով անհնար է ապահովել նշված սահմանները, թույլատրվում է երկայնական թեքությունը մեծացնել 10%-ով, 12 մ-ից ոչ ավելի երկարությամբ ուղիով, ապահովելով հորիզոնական միջանկյալ հարթակներ վայրէջքի երկարությամբ:

102. Փողոցի երթևեկելի մասի անցման տեղերում անվտանգության կղզյակով անցնող հետիոտնային ուղու լայնությունը պետք է լինի 3,0 մ ոչ պակաս կղզյակի սահմաններում, երկարությունը` 2,0 մ ոչ պակաս:

103. Բնակելի շրջաններում և միկրոշրջաններում հաշմանդամների տեղաշարժման համար նախատեսված հետիոտնային արահետների և մայթերի երկայնքով ամեն 300 մ-ի վրա անհրաժեշտ է նախատեսել նստարաններով կահավորված հանգստի տեղեր:

 

XII. ԱՐՏԱԴՐԱԿԱՆ, ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ, ԿԱՊԻ, ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԵՎ ԿՈՄՈՒՆԱԼ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐ ԵՎ ՍԱՆԻՏԱՐԱՊԱՇՏՊԱՆԻՉ ԳՈՏԻՆԵՐ

 

104. Համայնքների տարածքներում արտադրական, էներգետիկայի, կապի, տրանսպորտային և կոմունալ ենթակառուցվածքի օբյեկտները (այսուհետ` ԱԷԿՏԿ) պետք է տեղաբաշխվեն համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծով և գոտիավորման նախագծով նախատեսված գոտիներում: Արտադրական մեծ հզորություններով օժտված խոշորագույն, խոշոր և մեծ քաղաքներում արդյունաբերական համալիրները կարող են խմբավորվել` կազմելով արդյունաբերական հանգույցներ կամ շրջաններ:

105. ԱԷԿՏԿ տարածքներում կազմակերպությունները խմբավորվում են, կազմելով տարբեր մեծության արդյունաբերական համալիրներ, որտեղ տեղակայվում են արտադրական և Էներգետիկ նշանակության կազմակերպություններ, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքի կազմակերպություններ, պահեստարաններ, բազաներ և օբյեկտներ, օժանդակ արտադրական, էներգետիկ, ինժեներական, տրանսպորտային և կոմունալ տնտեսություններ, համալիրում ներգրավված արտադրաարդյունաբերական անձնակազմի սպասարկման համար նախատեսվող օբյեկտներ, որոնք նպաստում են հիմնական կազմակերպությունների աշխատանքին և կարող են համատեղ բավարարել բնակավայրի կարիքները: Վթարի դեպքում հարակից շրջանների բնակչության վտանգավոր ազդեցությունից պաշտպանության և մյուս կազմակերպությունների անվտանգ գործունեության ապահովման համար տարածքում տեղակայվում են հրշեջ և վթարային-փրկարարական ծառայություններ:

106. ԱԷԿՏԿ և բնակեցման տարածքների միջև պետք է նախատեսվի սանիտարապաշտպանական գոտի` ըստ ՍՆ 245 սանիտարական նորմերի պահանջների: Սանիտարապաշտպանիչ գոտու լայնության բավարար լինելը պետք է հաստատել մթնոլոտային օդում արդյունաբերական կազմակերպությունների արտանետումներում պարունակվող վնասակար նյութերի ցրման հաշվարկներով, հաշվի առնելով սույն շինարարական նորմերի 23-րդ բաժնի պահանջները:

107. Պահպանական, սանիտարական գոտիների հողերի օգտագործման ու հողամասերի սահմանափակումների հատուկ իրավական ռեժիմը սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ և տրամադրվում են այն հիմնարկներին, որոնց գործունեությունը պահանջում է սանիտարական գոտիների սահմանման անհրաժեշտություն:

108. Սանիտարական, պահպանական գոտիները ենթակա են կանաչապատման` բնակելի և հասարակական կառուցապատմանը հարող մասում: Տարբեր չափերի սանիտարական գոտիների ծառապատման շերտի նվազագույն լայնությունն ընդունվում է սույն շինարարական նորմերի 12-րդ աղյուսակի պահանջներին համապատասխան:

 

Աղյուսակ 12

 

.___________________________________.

|Հ/Հ |Սանիտարական  |Ծառապատվող      |

|    |գոտու չափը, մ|շերտի նվազագույն|

|    |             |լայնությունը, մ |

|____|_____________|________________|

|1.  |500-1000     |     100        |

|____|_____________|________________|

|2.  |100-300      |      50        |

|____|_____________|________________|

|3.  |մինչև  100   |      20        |

|____|_____________|________________|

|4.  |50           |      10        |

.___________________________________.

 

109. Սանիտարական և պահպանական գոտիների տարածքներում սանիտարական, հիգիենիկ, կառուցապատման, բարեկարգման և արդյունաբերական կազմակերպությանը հարող աղտոտված տարածքների շրջակա միջավայրի հետ կապված միջոցառումներն իրականացվում են վնասակար արտանետումների ունեցող կազմակերպության միջոցների հաշվին:

110. ԱԷԿՏԿ տարածքների տեղակայման և դրանց սանիտարապաշտպանիչ գոտիների սահմանման գործընթացում անհրաժեշտ է առաջնորդվել ՀՀ օրենքներով, սույն նորմատիվ փաստաթղթով, ինչպես նաև շինարարական, սանիտարական (ՍՆ 245) և անվտանգության այլ նորմերի պահանջներով:

111. Ըստ պահանջվող սանիտարապաշտպանիչ գոտիների չափի, տրանսպորտային կապերի, բնակելի թաղամասերի, մանկական, նախադպրոցական, ուսումնակրթական կառուցապատման, ինչպես նաև հանգստի կազմակերպման, առողջարարական, բնության և պատմամշակութային հուշարձանների պահպանման տարածքների նկատմամբ կազմակերպությունների տեղաբաշխմանը ներկայացվող պահանջների, ԱԷԿՏԿ տարածքների քաղաքաշինական դասակարգումը ներառում է`

1) խումբ Ա. Մեծածավալ վնասակար արտանետումների աղբյուր հանդիսացող, 500-ից 1000 մ լայնությամբ սանիտարապաշտպանիչ գոտիներ և խոշոր բեռնաշրջանառությամբ երկաթուղագծեր պահանջող օբյեկտներով կառուցապատված տարածքներ,

2) խումբ Բ. Վնասակար արտանետումների աղբյուր հանդիսացող, 50-ից 300 մ լայնությամբ սանիտարապաշտպանիչ գոտիներ և երկաթուղագծեր պահանջող օբյեկտներով կառուցապատված տարածքներ,

3) խումբ Գ. Վնասակարության ցածրաստիճան արտանետումների աղբյուր հանդիսացող կամ վնասակար արտանետումներ չունեցող, բնակավայրերի սահմաններում կամ հարակից տարածքներում տեղադրվող արտադրություններ:

112. Արդյունաբերական, այլ արտադրական կազմակերպությունների, դրանց սպասարկման հաստատությունների զբաղեցրած տարածքը պետք է կազմի արդյունաբերական գոտու 60%-ից ոչ պակաս մասը:

113. ԱԷԿՏԿ տարածքների ընտրությունը կատարվում է գյուղատնտեսության համար ոչ պիտանի կամ ցածր արժեք ունեցող և բնապահպանական տեսանկյունից արժեք չներկայացնող հողերի հաշվին` հողային, բնության հատուկ պահպանվող տարածքների, ընդերքի վերաբերյալ ՀՀ օրենսդրության և ՀՀՇՆ III-9.02.02 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

114. ԱԷԿՏԿ տարածքների տեղակայում չի թույլատրվում.

1) հանքանյութերի և հանքահորերի կամ լեռնահարստացուցիչ կոմբինատների թափոնակույտերի վտանգավոր գոտիներում, պահպանելով ՀՀՇՆ III-9.02.02 շինարարական նորմերի պահանջները,

2) անբարենպաստ երկրաբանական պայմաններով ու երևույթներով բնորոշվող (սողանքներ, կարստ, հեղեղներ, ձնահյուսեր և այլն) տարածքներում, որոնք կարող են սպառնալ կառույցների կայունությանը և կազմակերպությունների բնականոն գործունեությանը,

3) միջուկային և ռադիոակտիվ կայանների, ռադիոակտիվ նյութերի պահեստարանների և դրանց սանիտարական և պահպանական գոտիներում, արտադրական և սպառման ռադիոակտիվ թափոններով աղտոտված տեղամասերում,

4) ամբարտակների վնասման հետևանքով աղետային իրավիճակների առաջացման հնարավոր տեղամասերում,

5) առողջարանների սանիտարական պաշտպանության առաջին գոտում, եթե կազմակերպությունը չի օգտագործում առողջավայրի բնական բուժիչ միջոցները` ըստ ՀՀՇՆ III-9.02.02 շինարարական նորմերի պահանջների:

115. Մթնոլորտային օդն աղտոտող կազմակերպությունների տեղակայումը կատարվում է բավարարելով մթնոլորտային օդի պահպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջները:

116. Մթնոլորտային օդի աղտոտման աղբյուր հանդիսացող կազմակերպությունների տեղաբաշխումը բնակելի կառուցապատման նկատմամբ կատարվում է` հաշվի առնելով քամիների գերակշռող ուղղությունը և չի նախատեսվում այն վայրերում, որտեղ գերակշռող քամիների արագությունը չի գերազանցում 1 մ/վրկ, կամ բնորոշ են հաճախակի անհողմություններ, քամու ռեժիմի կարգափոխություններ, ինչպես նաև մառախուղների կրկնությունը տարվա ընթացքում գերազանցում է օրերի 30%-ը, իսկ ձմռան ամիսներին` օրերի 50%-ը: Բնակչության առողջության և բնակության պայմանների վրա ազդող, ինչպես նաև վտանգավորության առաջին և երկրորդ դասին պատկանող կազմակերպությունների տեղաբաշխումը կատարվում է, բավարարելով բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջները: Մթնոլորտային օդի հատուկ մաքրություն պահանջող արտադրությունները, որոնց սանիտարական և պահպանական գոտու չափը չի գերազանցում 100 մետրը, այդ թվում նաև սննդարդյունաբերական, դեղագործական, բժշկական սարքավորումների, միկրոէլեկտրոնիկայի և այլ նման կազմակերպությունները, վնասակար արտանետումների աղբյուր հանդիսացող կազմակերպությունների հետ նույն ԱԷԿՏԿ տարածքներում կամ դրանց սանիտարական և պահպանական գոտիներում չեն տեղակայվում: ԱԷԿՏԿ տարածքը նախատեսվում է նման արտադրությունների նկատմամբ գերակշռող քամիների հողմհակառակ ուղղությամբ:

117. Արտադրական, էներգետիկ, կապի և տրանսպորտային կազմակերպությունները, ինժեներական կառուցվածքները և կոմունալ տնտեսությունները կարող են տեղակայվել ՀՀ հողային օրենսգրքի պահանջներին համապատասխան: Բնակչության ամենօրյա անմիջական սպասարկման հետ չկապված պահեստարանների համալիրներն անհրաժեշտ է ձևավորել խոշորագույն և խոշոր բնակավայրերից դուրս` մոտեցնելով արտաքին տրանսպորտի հանգույցներին, լոգիստիկ համալիրներին:

118. Գյուղատնտեսական արտադրության կազմակերպման ժամանակ անհրաժեշտ է նախատեսել միջոցառումներ` առավելագույնս պաշտպանելու բնակելի և հասարակական գոտիներն այդ համալիրների բացասական ազդեցություններից, ինչպես նաև այդ արտադրությունները` եթե դրանք կապված են սննդի արտադրության, այլ վնասակար արտադրությունների, տրանսպորտային արտանետումների բացասական ազդեցության հետ: Գյուղական բնակավայրերի արդյունաբերական գոտիների ձևավորման ժամանակ հեռավորությունը գյուղատնտեսական կազմակերպությունների, շենքերի և շինությունների միջև հարկավոր է նախատեսել` ելնելով սանիտարական, անասնաբուժական, հակահրդեհային և տեխնոլոգիական պահանջներից, ինչպես նաև ապահովելով ՍՆիՊ II-97, ՍՆիՊ 2.10.03, ՍՆիՊ 2.10.04, ՍՆիՊ 2.10.05, ՍՆիՊ 2.11.02, և ՀՀՇՆ 21-01 շինարարական նորմերի պահանջները:

119. Անասնապահական համալիրների տարածքներում և դրանց սանիտարապաշտպանիչ գոտիներում չի թույլատրվում տեղակայել գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման կազմակերպություններ, սննդի և դրանց հավասարեցված օբյեկտներ:

120. Բարձր լարման էլեկտրահաղորդման գծերը, տեղական նշանակության այլ գծային օբյեկտների կառուցվածքները հարկավոր է տեղակայել ցանքաշրջանառության դաշտերի, անտառաշերտերի, գոյություն ունեցող գծային կառուցվածքների եզրագծերով` ապահովելով անարգել մատչելիությունը գյուղատնտեսական հանդակներով չզբաղեցված տարածքներից դեպի ինժեներական հաղորդակցուղիներ:

121. Գյուղական բնակավայրերի արտադրական տարածքները չպետք է մասնատված լինեն առանձին հատվածների հիմնական երկաթուղային կամ ավտոմոբիլային ճանապարհներով:

122. էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուր հանդիսացող կազմակերպությունների, օբյեկտների և սարքվածքների տեղաբաշխումն այլ արդյունաբերական օբյեկտների և բնակելի տարածքների նկատմամբ իրականացվում է ՀՀՇՆ III-9.02.02 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

123. Ջրերի վիճակի վրա ազդող, գետերի, ջրամբարների ափամերձ գոտիներում կազմակերպությունների տեղակայումը կատարվում է պահպանելով` ՀՀ քաղաքաշինական, ջրային օրենսդրությամբ և ՀՀՇՆ III-9.02.02 շինարարական նորմերով սահմանված պահանջները:

124. Կենդանիների բնակության և բազմացման պայմանների վրա ազդող կազմակերպությունների տեղաբաշխումը պետք է բավարարի կենդանական աշխարհի վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:

125. Բուսական աշխարհի տեսակների պահպանման, դրանց համատեղելիության, այլազանության, բույսերի աճի և բնապահպանական համակարգերի հավասարակշռության վրա ազդող կազմակերպությունների տեղաբաշխումը պետք է բավարարի բուսական աշխարհի վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջներին:

126. Քաղաքային և գյուղական բնակավայրերի նախագծման ժամանակ հարկավոր է նախատեսել տրանսպորտի միասնական համակարգ` բնակավայրի հատակագծային կառուցվածքի և դրան հարող տարածքների միջև` անվտանգ, ապահով և արագընթաց կապեր ապահովելով տարաբնակեցման համակարգի բոլոր բնակավայրերի, մերձքաղաքային գոտում տեղակայված օբյեկտների, արտաքին տրանսպորտի օբյեկտների միջև:

127. ՈՒղևորային կայարաններն ու կայանները (երկաթուղային, ավտոմոբիլային և օդանավային) հարկավոր է տեղաբաշխել այնպես, որ ապահովվեն տրանսպորտային հարմարավետ կապեր քաղաքի կենտրոնի, արդյունաբերական և բնակելի շրջանների, ինչպես նաև կայարանների միջև:

128. Երկաթուղային ընդհանուր ցանցի բեռների տեսակավորման նոր կայարաններն անհրաժեշտ է տեղաբաշխել քաղաքի սահմաններից դուրս, իսկ տեխնիկական ուղևորային կայարանները, շարժակազմի պահեստային կայանատեղերը, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի բեռնատար կայաններն ու կոնտեյներային հրապարակները` բնակեցման տարածքից դուրս: Քաղաքի բնակեցման տարածքի սահմաններում բեռների երկարաժամկետ պահպանման պահեստներն ու հրապարակները պետք է տեղակայվեն պահեստարանների գոտում:

129. Բոլոր տիպի պահեստարանների տեղաբաշխման դեպքում անհրաժեշտ է առավելագույնս օգտագործել ստորգետնյա տարածքները, համապատասխան հիմնավորումների և սանիտարահիգիենիկ պահանջների ապահովման պարագայում` նաև շահագործված հանքախորշերի տարածքները: Բնակչության սպասարկմանը ծառայող պահեստարանների հողատարածքների, շենքերի չափերը և պահեստների տարողունակությունը որոշվում են սույն շինարարական նորմերի 2-րդ հավելվածում տրված ցուցանիշների վրա հիմնված հաշվարկներով և ապահովելով ՀՀՇՆ IV-11.03.02, ՍՆիՊ 2.10.02 շինարարական նորմերի պահանջները:

130. Պայթուցիկ նյութերի, դրանց հիման վրա պատրաստվող արտադրատեսակների արտադրության և պահուստավորման օբյեկտների (կազմակերպությունների, զինանոցների, բազաների, պահեստարանների) համար պետք է նախատեսել արգելագոտիներ (վտանգավոր գոտիներ) և շրջաններ, որոնց չափերը որոշվում են պայթեցման աշխատանքների անվտանգության հատուկ նորմերով: ՈՒժեղ ներգործության թունավոր նյութերի պահեստարանների հարակից տարածքներում կազմակերպությունների տեղաբաշխումը կատարվում է ՀՀՇՆ III-9.02.02 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

131. Կազմակերպությունների թափոնակուտակիչների, խարամակուտակիչների հանքամնացուկների պահեստարանների կազմակերպումը, ինչպես նաև մնացուկների պահեստավորումը թույլատրվում է միայն դրանց օգտահանման (ուտիլիզացիա) անհնարինության հիմնավորման և սանիտարական գոտու ապահովման դեպքում:

132. Ծանր մետաղներ, մկնդեղ, սնդիկ, ածուխ և այլ բռնկվող ու թունավոր նյութեր պարունակող արտադրական թափոնակուտակիչները պետք է տարանջատվեն բնակելի և հասարակական շենքերից ու շինություններից սանիտարական գոտիներով:

133. Համահանգուցային նշանակության տեսակավորման և բեռնային կայարանների տեղաբաշխումն ու տարանցիկ գնացքների բացթողումը պետք է նախատեսել մերձքաղաքային շրջանցիկ ուղիների վրա:

134. Տարբեր մակարդակներում երկաթուղիների փոխհատում պետք է նախատեսել բնակեցման տարածքի սահմաններից դուրս: Բնակավայրի տարածքի սահմաններում երկաթուղիների փոխհատումը փողոցների, ավտոմոբիլային ճանապարհների, ինչպես նաև հասարակական ուղևորատար էլեկտրատրանսպորտի գծերի հետ նախագծվում է ՀՀՇՆ IV-11.05.04, ՀՀՇՆ IV-11.05.02, ՍՆիՊ 2.05.03 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

135. Երկաթուղային գծերից բնակելի կառուցապատումն անհրաժեշտ է տարանջատել 100 մ լայնությամբ սանիտարապաշտպանիչ գոտիով` հաշված եզրային երկաթուղու առանցքից: Համապատասխան տեխնիկատնտեսական հիմնավորման դեպքում, հատուկ աղմկապաշտպան միջոցառումների իրականացման դեպքում նշված գոտու լայնությունը թույլատրվում է փոքրացնել, ընդունելով 50 մ-ից ոչ պակաս:

136. Տեսակավորման կայարանից մինչև բնակելի կառուցապատում հեռավորություններն ընդունվում են հաշվարկի հիման վրա, հաշվի առնելով բեռնաշրջանառության ծավալները, տեղափոխվող բեռների հրդեհա- և պայթյունավտանգությունը, ինչպես նաև աղմուկի և թրթռումների թույլատրելի մակարդակները` ՀՀՇՆ 22-04 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

137. Սանիտարական և պահպանական գոտում, երկաթուղու օտարման շերտից դուրս թույլատրվում է անցկացնել ավտոմոբիլային ճանապարհներ, տեղակայել ավտոմոբիլների կայանատեղեր և կանգառատեղեր, երկաթուղու և ավտոմոբիլային ճանապարհների գործառույթների հետ անմիջականորեն կապված պահեստարաններ: Սանիտարական գոտու մակերեսի կեսից ոչ պակաս մասը պետք է կանաչապատվի:

138. Շրջանցիկ ճանապարհների հողային պաստառի եզրից մինչև բնակելի և ամառանոցային կառուցապատումը պետք է ընդունել սույն շինարարական նորմերի համաձայն, ընդունելով` I, II և III կարգի ճանապարհների համար` 100 և 50 մ` և IV կարգի ճանապարհների համար 50 և 25 մ-ից ոչ պակաս: Ավտոմոբիլների աղմուկից և արտանետած գազերից կառուցապատումը պաշտպանելու համար ճանապարհի երկայնքով անհրաժեշտ է նախատեսել 10 մ-ից ոչ պակաս լայնությամբ անտառաշերտ:

139. Միջպետական նշանակության I-III կարգի ավտոմոբիլային ճանապարհները, պետք է նախագծել բնակավայրերի բնակեցման տարածքների շրջանցումով, բնակավայրի համար նախատեսելով առանձին մուտքեր:

140. Բացառիկ դեպքերում, երբ տեխնիկատնտեսական կամ այլ նկատառումներով անհրաժեշտություն է առաջանում հանրապետական նշանակության II և III կարգի ճանապարհներն անցկացնել բնակեցման գոտու միջով, պետք է նախատեսել տարանջատման հատուկ ինժեներական կառուցվածքներ` ուղեկամուրջներ, թունելներ, սրահներ, հանույթներ և այլն, ապահովելով համապատասխան սանիտարական և բնապահպանական նորմատիվ պահանջները:

141. Ճանապարհի երկայնքով ինժեներական հաղորդակցուղիների անցկացումը և դրանց փոխհատումը ճանապարհի հետ պետք է նախագծել ըստ ՀՀ IV-11.05.02 շինարարական նորմերի պահանջների: Ճանապարհի վերակառուցման ժամանակ ճանապարհի երկարությամբ օտարման շերտում գտնվող ինժեներական հաղորդակցուղիները պետք է վերափոխվեն կամ սահմանված չափով հեռացվեն ճանապարհից:

142. Այն դեպքերում, երբ ավտոմոբիլային ճանապարհի անցկացման ժամանակ մերձակա կառուցապատման տարածքում տրանսպորտային աղմուկի մակարդակը գերազանցում է թույլատրելի նորմերը, անհրաժեշտ է նախատեսել հատուկ աղմկապաշտպան միջոցառումներ (ճանապարհի անցկացումը հանույթով, աղմկապաշտպան հողաթմբերի, աղմկակլանիչ և այլ կառուցվածքների շինարարություն, ծառատունկ և այլն), որոնք կապահովեն աղմուկի մակարդակի իջեցումը մինչև ՀՀՇՆ 22-04 շինարարական նորմերով սահմանված ցուցանիշը:

143. Ընդհանուր օգտագործման կանաչ գոտիներում, առողջավայրերի, առողջարարական ճամբարների և նմանատիպ օբյեկտների տեղակայման շրջաններում ընդհանուր օգտագործման ճանապարհներն անցկացվում են սանիտարական գոտու սահմաններից դուրս, անհնարինության դեպքում` նախատեսելով պաշտպանական միջոցառումներ:

144. Օդանավակայաններն ու ուղղաթիռակայանները տեղակայվում են ըստ ՍՆ 457-, ՀՀՇՆ IV-11.05.03, ՀՀՇՆ IV-11.05.03 շինարարական նորմերի պահանջների, բնակեցման տարածքից ու բնակչության զանգվածային հանգստի գոտիներից թռիչքների անվտանգությունն ու օդագնացության աղմուկի թույլատրելի մակարդակը ապահովող հեռավորության վրա, հաշվի առնելով բնակավայրերի` սանիտարական նորմերով սահմանված աղմուկի և էլեկտրամագնիսական ճառագայթման թույլատրելի մակարդակները: Նշված պահանջները պետք է պահպանվեն նաև գործող օդանավակայանների շրջանում նոր բնակեցման տարածքներ և զանգվածային հանգստի գոտիներ հիմնելու դեպքում:

145. Դժվարամատչելի բարձրլեռնային բնակավայրերն անհրաժեշտ է ապահովել ուղղաթիռային հրապարակներով` միաժամանակ երկու ուղղաթիռ ընդունելու պայմանով:

146. Շենքերի և շինությունների տեղաբաշխումն օդանավակայանների նկատմամբ իրականացվում է ՀՀՇՆ IV-11.05.03 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

147. Օդանավակայանների շրջանում շենքերի, էլեկտրահաղորդման բարձր լարման գծերի, ռադիոտեխնիկական և այլ կառույցների տեղադրումը, որոնք կարող են սպառնալ օդանավերի թռիչքի անվտանգությանը կամ խանգարել նավավարման միջոցների անխափան աշխատանքին, պետք է համաձայնեցվեն Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմնի հետ: Այն կազմակերպությունների ու հիմնարկների ցանկը, որոնց հետ անհրաժեշտ է համաձայնություն ձեռք բերել, որոշում է ավիացիայի բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմինը: Համաձայնեցման է ենթակա ստորև ներկայացվող օբյեկտների տեղադրումը.

1) օդանավակայանի օդային մուտքերի գոտիների սահմաններում բոլոր օբյեկտների, ինչպես նաև այդ գոտիների սահմաններից դուրս օդանավակայանի հսկիչ կետերից (ՕՀԿ) 10 կմ շառավղով տիրույթում,

2) ՕՀԿ-ից 30 կմ շառավիղով տիրույթի օբյեկտների, որոնց բարձրությունը օդակայանի համեմատությամբ 50 մ և ավելի է,

3) անկախ տեղադրման վայրից.

ա. գետնի մակերևույթից 50 մ և ավելի բարձրությամբ օբյեկտների,

բ. կապի և էլեկտրահաղորդման գծերի, ինչպես նաև ռադիո- և էլեկտրամագնիսական ճառագայթում արձակող օբյեկտների, որոնք կարող են խոչընդոտել ռադիոտեխնիկական սարքերի նորմալ աշխատանքին,

գ. պայթունավտանգ օբյեկտների,

դ. գազերի վթարային այրման համար ջահերի,

ե. արդյունաբերական և այլ կազմակերպությունների և շինությունների, որոնց գործունեությունը օդանավակայանի սանիտարական և պաշտպանական գոտու տիրույթում կարող է առաջացնել տեսանելիության վատթարացում:

148. Արգելվում է ՕՀԿ-ից 15 կմ-ից պակաս հեռավորության վրա տեղադրել աղբակուտակման տեղերը, գազանաբուծական, անասնամորթի և այլ օբյեկտների շինարարությունը, որոնք կարող են գրավել թռչուններին և առաջացնել դրանց կուտակումներ:

149. Նավակայաններն ու նավամատույցները պետք է տեղադրել բնակեցման տարածքի սահմաններից դուրս, բնակելի կառուցապատումից 100 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

150. Նավակայանների տարածքում անհրաժեշտ է նախատեսել իջատեղեր` դեպի ջուրը և կոշտ ծածկույթով հարթակներ` հրշեջ մեքենաների ջրալցման համար:

151. Փոքր տարողության նավերի նավակայման տեղերն ու առափնյա կայանները, որոնք պատկանում են սպորտային ակումբներին կամ անհատ քաղաքացիներին, անհրաժեշտ է տեղակայել բնակեցման տարածքից ու բնակչության զանգվածային հանգստյան գոտիներից դուրս:

152. Նավերի միաշարք պահպանության դեպքում մեկ տեղամասի չափը պետք է ընդունել. զբոսանավերի համար` 27 մ2, սպորտային նավերի համար` 75 մ2:

153. Ինժեներական ցանցերի ուղեգծերի ընտրության ժամանակ անհրաժեշտ է առավելությունը տալ ինժեներաերկրաբանական և սեյսմիկ ռիսկերից պաշտպանվածության առումով կայուն տեղամասերին, շրջանցելով խզվածքներով, խիստ տարբերվող հատկանիշներով գրունտների շերտավորումով, սողանքային լանջերով և ջրակալած տեղամասերը: Նշված պայմանների կատարման անհնարինության դեպքում անհրաժեշտ է նախատեսել ցանցերի անցկացման անբարենպաստ պայմանները փոխհատուցող միջոցառումներ` ապահովելով ՍՆ 452, ՍՆ 456, ՍՆ 461, ՍՆ 465 շինարարական նորմերի պահանջները:

154. Շինությունները, հնարավորության սահմաններում, անհրաժեշտ է տեղադրել ինժեներաերկրաբանական և սեյսմիկ ռիսկերից պաշտպանվածության տեսակետից բարենպաստ պայմաններով տեղամասերում, ինչը թույլ կտա բարձրացնել շենքերի և շինությունների սեյսմակայունությունը` շրջանի ընդհանուր սեյսմիկ պայմանների հետ համեմատած (ըստ միկրոշրջանացման քարտեզի): Այն դեպքում, երբ շինարարական տեղամասը հնարավոր չէ տեղափոխել թույլ կամ ջրհագեցած գրունտներով տարածքներից, անհրաժեշտ է կիրառել հատուկ միջոցառումներ հուսալի կառուցման համար, այդ թվում` ջրաիջեցում, գրունտի արհեստական խտացում կամ ամրացում:

155. Գրունտային ջրերի բարձր մակարդակի դեպքում անհրաժեշտ է հողածածկել ինչպես ամբողջ շինարարական հրապարակը, այնպես էլ առանձին կառույցների տեղամասերը: Եթե նշված միջոցառումներն անհնարին է իրականացնել, կամ դրանք տնտեսապես նպատակահարմար չեն, ապա անհրաժեշտ է կատարել ջրաիջեցում:

156. Ինժեներական ցանցերը առավելապես պետք է տեղաբաշխել փողոցների և ճանապարհների լայնական սահմաններում, մայթերի տակ կամ բաժանիչ գոտիներում` ջերմային ցանցեր կամ անցումային թունելներ, բաժանիչ գոտիներում` ջրմուղ, գազատար, տնտեսական-կենցաղային և հեղեղատար կոյուղի: Կարմիր գծի և կառուցապատման գծի միջև ընկած գոտում անհրաժեշտ է տեղադրել ցածր ճնշման գազի և մալուխային ցանցերը (ուժային, կապի, ազդանշանային և կարգավորիչ (դիսպետչերային)): Երթևեկային մասի 22 մ-ից ավելի լայնության դեպքում անհրաժեշտ է ջրմուղի ցանցի տեղադրումը նախատեսել փողոցի երկու կողմերում:

157. Փողոցների և ճանապարհների երթևեկային մասերի ծածկույթների հիմնական շինարարության կամ վերակառուցման ժամանակ դրանց տակ գտնվող ինժեներական ցանցերը անհրաժեշտ է տեղափոխել մայթերի կամ բաժանիչ գոտիների տակ:

158. Համապատասխան հիմնավորման դեպքում թույլատրվում է պահպանել գոյություն ունեցող ցանցերը փողոցների երթևեկային մասերի տակ, ինչպես նաև նոր ցանցեր անցկացնել անցուղիներով և թունելներով:

159. Տեխնիկական անհրաժեշտության դեպքում թույլատրվում է գազամուղի անցկացումը փողոցների երթևեկային մասերի տակով` ապահովելով անվտանգության կանոնները:

160. Փողոցի լայնական կտրվածքում տեղի պակասության (սուղ պայմաններում) դեպքում, 500-ից մինչև 900 մմ տրամագծով ջերմային ցանցերի, մինչև 500 մմ տրամագծով ջրատարի, 10-ից ավել կապի մալուխների և մինչև 10 կՎ լարվածության 10 ուժային մալուխների միաժամանակյա տեղադրման անհրաժեշտության դեպքում, մայրուղիների և պատմամշակութային շրջանների վերակառուցման ժամանակ, ինչպես նաև մայրուղիների և երկաթուղային գծերի հետ հատման հատվածներում ստորգետնյա ինժեներական ցանցերը պետք է նախատեսել ընդհանուր խրամատում կամ թունելներում: Թունելներում թույլատրվում է նաև օդամուղների և այլ ինժեներական ցանցերի անցկացում: Դյուրավառ և այրվող հեղուկներ տեղափոխող խողովակաշարերի և գազամուղների համատեղ անցկացումը մալուխային գծերի հետ չի թույլատրվում:

161. Բարդ գրունտային պայմաններով (փխրահողային, նստվածքային) կառուցապատման տեղամասերում անհրաժեշտ է ինժեներական ցանցերը անցկացնել անցանելի թունելներով:

162. Ստորգետնյա ինժեներական ցանցերից մինչև մոտակա շենքերն ու շինությունները հորիզոնական (առլույս) հեռավորությունները պետք է ընդունել ըստ սույն շինարարական նորմերի 5-րդ հավելվածի 1-ին աղյուսակի:

163. Թույլատրվում է նախատեսել ստորգետնյա ինժեներական ցանցերի տեղադրումը հենարանների և խողովակաշարերի էստակադների (ուղեկամուրջների) ու հպումային ցանցերի սահմաններում այնպիսի միջոցառումների իրագործման պայմանով, որոնք բացառում են ցանցերի վնասվածքի հնարավորությունը հիմքի նստվածքի դեպքում, ինչպես նաև հիմքերի վնասվածքը` այդ ցանցերում տեղի ունեցած վթարի դեպքում:

164. Շինարարական ստորգետնյա ջրաիջեցման եղանակի կիրառմամբ տեղակայվող ինժեներական ցանցերի հեռավորությունը մինչև շենքերն ու շինությունները պետք է գերազանցի վերջիններիս հիմնատակերի գրունտների ամրության հնարավոր խախտման գոտին:

165. 110-220 կՎ լարման ուժային մալուխների հեռավորությունը ցանկապատերի, էստակադների հիմքերից, հպումային ցանցի և կապի գծերի հենարաններից պետք է ընդունել 1,5 մ:

166. 20 մ-ից պակաս (կոնստրուկցիայի վերևից մինչև հողի մակերևույթը) խորության վրա գտնվող մետրոպոլիտենի թուջե տյուբինգներով (մետաղե ամրակաօղակ), ինչպես նաև երկաթբետոնե կամ բետոնե (սոսնձված ջրամեկուսիչով) ստորգետնյա կառույցներից հորիզոնական հեռավորությունները պետք է ընդունել. մինչև ջրմուղի, կոյուղու, ջերմային ցանցերը` 5 մ, մինչև 10 կՎ լարման մալուխները` 1 մ, իսկ 10 կՎ-ից բարձրը` 3 մ:

167. Առանց սոսնձված մեկուսիչի երեսարկումների կիրառման դեպքում հեռավորությունը նշված շինություններից պետք է ընդունել մինչև 8 մ, իսկ կոյուղու ցանցից` մինչև 6 մ:

168. Ոռոգելի շրջաններում ոչ նստվածքային գրունտների դեպքում ստորգետնյա ինժեներական ցանցերի հեռավորությունը մինչև ոռոգման ջրանցքները (առվակի եզրը) պետք է ընդունել` 1 մ - ցածր և միջին ճնշման գազամուղներից, ինչպես նաև ջրմուղուց, կոյուղուց, ջրհոսներից և այրվող հեղուկների խողովակաշարերից, 2 մ - մինչև 0,6 ՄՊա (6 կգու/ սմ2) բարձր ճնշման գազամուղներից, ջերմատարներից, տնտեսական-կենցաղային և անձրևային կոյուղուց, 1,5 մ - ուժային և կապի մալուխներից, փողոցային ցանցի ոռոգման ջրանցքներից հեռավորությունը մինչև շենքերի և կառույցների հիմքերը` 5 մ:

169. Ինժեներական ստորգետնյա հարևան ցանցերի հեռավորությունը միմյանցից դրանց զուգահեռ տեղադրման դեպքում պետք է ընդունել ըստ սույն շինարարական նորմերի 5-րդ հավելվածի 2-րդ աղյուսակի, իսկ գյուղական վայրերի շենքերում ինժեներական ցանցերի ներանցումներում` ոչ պակաս 0,5 մ-ից: Հարակից խողովակաշարերի տեղադրման 0,4 մ-ից ավելի խորության դեպքում սույն շինարարական նորմերի 5-րդ հավելվածի 2-րդ աղյուսակում բերված հեռավորությունները պետք է մեծացնել` հաշվի առնելով խրամատի շեպերի թեքությունների, բայց ընդունել խրամատի խորությունից մինչև լիրաթմբի հատակը և հանվածքի եզերքը հեռավորությունից ոչ պակաս:

170. Ինժեներական ցանցերը միմյանց հետ հատվելիս նրանց միջև ուղղաձիգ հեռավորությունը պետք է ընդունել համաձայն ՀՀՇՆ III-9.02.02 շինարարական նորմերի պահանջների:

171. Ինժեներական ցանցերի հատումը մետրոպոլիտենի կառույցների հետ պետք է նախատեսել 90 աստիճան անկյան տակ, վերակառուցման պայմաններում թույլատրվում է հատման անկյունը փոքրացնել մինչև 60 աստիճան: Չի թույլատրվում հատել ինժեներական ցանցերով մետրոպոլիտենի կայարանային կառույցները` ՍՆիՊ II-40-80 շինարարական նորմերի պահանջների համապատասխան:

172. Հատման տեղամասերում խողովակաշարերը պետք է ունենան միակողմանի թեքություն և պարփակված լինեն պաշտպանիչ կառուցվածքներով (մետաղական պատյաններ, միաձույլ բետոնե և երկաթբետոնե անցուղիներ, կոլեկտորներ, թունելներ): Հեռավորությունը մետրոպոլիտենի կառույցների արտաքին մակերեսի երեսապատումից մինչև պաշտպանիչ կոնստրուկցիաների վերջը պետք է լինեն 10 մ-ից ոչ պակաս ամեն կողմից, իսկ ուղղաձիգ հեռավորությունը (առլույս) երեսարկման կամ երկաթգծի հիմքի (հատակի վերգետնյա գծերի դեպքում) և պաշտպանիչ կոնստրուկցիաների միջև` 1 մ-ից ոչ պակաս: Գազատարների անցկացում թունելների տակով չի թույլատրվում` համաձայն ՇՆՁ IV-12.101-2004 շինարարական նորմերին ձեռնարկի պահանջների:

173. Ինժեներական ցանցերի անցումները մետրոպոլիտենի վերգետնյա գծերի տակով անհրաժեշտ է նախատեսել համաձայն ԳՕՍՏ 23961- ստանդարտի: Ընդ որում, ցանցերը պետք է դուրս բերված լինեն մետրոպոլիտենի վերգետնյա տեղամասերի ցանկապատի սահմաններից դուրս` 3 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

174. Վերը շարադրված պահանջները մետրոպոլիտենի կառույցների ինժեներական ցանցերի հատումներին չեն ներկայացվում, պաշտպանիչ կոնստրուկցիաների կառուցում չեն պահանջվում, եթե մետրոպոլիտենի կառույցները տեղադրված են 20 մ և ավելի խորության վրա (կոնստրուկցիաների վերևից մինչև հողի մակերևույթը), ինչպես նաև, եթե ինժեներական ցանցերը տեղադրված են 6 մ-ից ոչ պակաս հզորության կավերում, չճաքճքված ժայռային կամ կիսաժայռային գրունտներում:

175. Մետրոպոլիտենի կառույցների հատման տեղերում ճնշումային խողովակաշարերը պետք է նախատեսել պողպատյա խողովակներից` կառուցելով հատման տեղամասի երկու կողմերում փակիչ արմատուրաներով ջրթող հորեր:

176. Ստորգետնյա ինժեներական ցանցերի և հետիոտնային ստորգետնյա անցումների հատման դեպքում պետք է նախատեսել խողովակաշարերի անցկացում թունելի տակով կամ բետոնե հատակի շերտում, իսկ ուժային և կապի մալուխները` թունելի վերևով:

177. Արդյունաբերական կազմակերպությունների և պահեստների մատակարարման համար դյուրավառ և վառվող հեղուկներով, ինչպես նաև հեղուկացված գազերով խողովակաշարերի անցկացումը բնակելի տարածքով չի թույլատրվում:

178. Բազային կայանները ռադիոկապ են հաստատում բջջային հեռախոսների հետ, ինչի արդյունքում դրանք երկուսն էլ հանդիսանում են էլեկտրամագնիսական ճառագայթման աղբյուրներ դեցիմետրային (ՈՒՎՉ) միջակայքում:

179. Բջջային կայանների ալեհավաքները տեղադրվում են երկրի մակերևույթից 15-100 մ բարձրության վրա, արդեն գոյություն ունեցող կառույցների (հասարակական, ծառայողական, արտադրական և բնակելի շենքերի, արտադրական կազմակերպությունների ծխատար խողովակների) կամ հատուկ սարքավորված կայմերի վրա: Բազային կայանների տեղանքի նկատմամբ սանիտարահիգիենիկ սահմանափակումներն առնչվում են միայն էլեկտրամագնիսական ճառագայթման թույլատրելի մակարդակի ապահովմանը, որոնք սահմանված են N 2.1.8-010 սանիտարական կանոններով և նորմերով:

180. Բջջային կապի ալեհավաքները տեղակայման ժամանակ պետք է հաշվի առնել, որ դրանք իրենց բնույթով իոնիզացնող ճառագայթում չեն և էլեկտրամագնիսական ճառագայթումը ալեհավաքից մարում է հեռավորության քառակուսուն համաչափ: Հնարավոր ռիսկերից խուսափելու համար սահմանված են էլեկտրամագնիսական ճառագայթման հզորության հոսքի խտության նորմեր` 10 մկվատտ 1 սմ2 -ում: Բազային կայանների տեղակայումը մանկական հաստատությունների և բուժական հիմնարկների տարածքներում սահմանափակվում է:

181. Բազային կայանների հենարանների համար սահմանվում են դրանց բարձրությանը հավասար շառավղով պաշտպանիչ գոտի: Այդ գոտում արգելվում է որևէ տիպի կառուցապատումը, ծառատնկումները, հրդեհա- և պայթյունավտանգ նյութերի տեղակայումը:

 

XIII. ԿԱՆԱՉԱՊԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՐԱՐԱԿԱՆ, ՀԱՆԳՍՏԻ ԳՈՏԻՆԵՐ

 

182. Բնակավայրերում անհրաժեշտ է նախատեսել չընդհատվող (անընդհատ) լանդշաֆտառեկրեացիոն տարածքների համակարգ, որը պետք է ձևավորվի որպես ընդհանուր օգտագործման կանաչապատ գոտիների և բնական ռեկրեացիոն համալիրների հետ փոխկապակցված բաց տարածությունների ամբողջություն, որտեղ ներառվում են քաղաքային անտառապուրակների, զբոսայգիների, ճեմելիքների (բուլվարների), պուրակների և դրանց սահմաններում գտնվող լճակների, ջրամբարների, լողափերով զբաղեցված տարածքները, բնակավայրերի անտառները, անտառապուրակները, անտառապաշտպան գոտիները, ջրամբարները, գյուղատնտեսական հողերը և այն հանդակները, ինչպես նաև տարածքները, որոնք օգտագործվում են հանգստի, զբոսաշրջության, ֆիզիկական դաստիարակությամբ և սպորտով զբաղվելու նպատակներով:

183. Տարբեր նշանակության կանաչապատ տարածքների տեսակարար կշիռը բնակավայրի ընդհանուր տարածքի նկատմամբ պետք է լինի 40%-ից ոչ պակաս, իսկ բնակելի շրջանի տարածքի սահմաններում` 25%-ից ոչ պակաս (միկրոշրջանի 1 կմ-ից ավելի կանաչապատ սանիտարապաշտպանիչ գոտի պահանջող կազմակերպություններ ունեցող քաղաքներում, կառուցապատման տարածքի կանաչապատման մակարդակը հարկավոր է ավելացնել առնվազն 15%-ով)` ՀՀ կառավարության 2008 թվականի հոկտեմբերի 30-ի 1318-Ն որոշմամբ հաստատված բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և կազմությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգի դրույթների համաձայն:

184. Բնակավայրերի տարածքներում տեղակայվող ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների` զբոսայգիներ, այգիներ, պուրակներ, ճեմելիքներ, մակերեսն ընդունվում է ըստ սույն շինարարական նորմերի 13-րդ աղյուսակի:

 

Աղյուսակ 13

 

.____________________________________________________________________.

|Հ/Հ|Ընդհանուր օգտագործման|Տարածքների կանաչապատման մակերես, մ2/մարդ  |

|   |կանաչապատ տարածքներ  |__________________________________________|

|   |                     |խոշորագույն,|միջին    |փոքր     |գյուղական|

|   |                     |խոշոր և  մեծ|քաղաքների|քաղաքների|բնակա-   |

|   |                     |քաղաքների   |         |         |վայրերի  |

|___|_____________________|____________|_________|_________|_________|

|1. |Համաքաղաքային        |    10      |   6-8   |  8 (10) |  * 12   |

|___|_____________________|____________|_________|_________|_________|

|2. |Բնակելի շրջանների    |     6      |    6    |    -    |    -    |

|___|________________________________________________________________|

|3. |* Փակագծերում տրված է 20 հազար մարդուց պակաս բնակչությամբ       |

|___|________________________________________________________________|

|4. |փոքր քաղաքների կանաչապատ տարածքների չափերը:                     |

|   |Քաղաք-առողջավայրերի համար, համաքաղաքային նշանակության           |

|   |ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների ներկայացված նորմերը  |

|___|________________________________________________________________|

|5. |հարկավոր է ավելացնել, սակայն 50%-ից ոչ ավելի:                   |

|   |Անտառներով շրջապատված, խոշոր գետերի կամ ջրամբարների ափերին      |

|   |տեղակայված միջին, փոքր քաղաքներում և  գյուղական բնակավայրերում  |

|   |ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների մակերեսը թույլատրվում|

|   |է նվազեցնել` սակայն 20%-ից ոչ ավելի:                            |

.____________________________________________________________________.

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
14.10.2014
N 263-Ն
Հրաման