Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 30-01-2014 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀՇՆ 30-01-2014 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾՈ ...

 

 

117.0263.241014

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        10            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11714466

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 հոկտեմբերի 2014 թվականի N 263-Ն

 

ՀՀՇՆ 30-01-2014 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(3-րդ մաս)

 

185. Խոշորագույն, խոշոր և մեծ քաղաքներում` պահպանելով ՀՀ օրենսդրության և նորմատիվ ակտերի պահանջները, պետք է նախատեսել խոշոր քաղաքային անտառների գոյություն ունեցող զանգվածների` անտառապուրակների փոխակերպման հնարավորությունը, սակայն մեկ մարդու հաշվարկով 5 մ2-ից ոչ ավելի: Ընդ որում, հարկավոր է պահպանել և բարելավել ձևավորված լանդշաֆտները` ապահովելով դրանց տարածական փոխադարձ կապերը բնական էկոհամակարգերի հետ:

186. Հասարակական տրանսպորտի միջոցներով քաղաքային և շրջանային այգիների հասանելիության ժամանակահատվածը (առանց հաշվի առնելու տրանսպորտին սպասելու ժամանակը) պետք է լինի 20 րոպեից ոչ ավելի:

187. Հանգստի գոտիների կազմում հարկավոր է նախատեսել կենդանաբանական այգիների տեղակայումը:

188. Կենդանաբանական այգու սահմանագծից մինչև բնակելի և հասարակական կառուցապատումն ընկած հեռավորությունը սահմանվում է 50 մ-ից ոչ պակաս:

189. Զբոսայգիների տեղակայման ժամանակ հարկավոր է առավելագույնս պահպանել գոյություն ունեցող տնկարկներով և ջրավազաններով հատվածները:

190. Զբոսայգիների և պուրակների մակերեսները հարկավոր է ընդունել սույն շինարարական նորմերի 14-րդ աղյուսակում տրված ցուցանիշներից ոչ պակաս:

 

Աղյուսակ 14

 

.___________________________________________.

|Հ/Հ|Անվանումը                 |Մակերեսը, հա|

|___|__________________________|____________|

|1. |Քաղաքային զբոսայգիներ     |   15       |

|___|__________________________|____________|

|2. |Բնակելի շրջանների այգիներ |    3       |

|___|__________________________|____________|

|3. |Պուրակներ                 |    0.5     |

.___________________________________________.

 

191. Խոշորագույն, խոշոր և մեծ քաղաքներում, բացի քաղաքային և շրջանային նշանակության զբոսայգիներից անհրաժեշտ է նախատեսել մասնագիտացված` մանկական, մարզական, ցուցահանդեսային, կենդանաբանական, բուսաբանական և այլ այգիներ, որոնց չափերը որոշվում են նախագծման առաջադրանքով: Մանկական այգիների մոտավոր չափերը թույլատրվում է ընդունել 5 մ2/մարդ հաշվարկով, մարզական այգիների նորմերը` 12 մ2/մարդ չափով` հրապարակների և սպորտային կառույցների չափերն ընդունելով ըստ սույն շինարարական նորմերի 7-րդ հավելվածի:

192. Պատմականորեն ձևավորված կառուցապատման վերակառուցման կամ վերականգնման պայմաններում նշված տարրերի մակերեսները թույլատրվում է նվազեցնել, բայց 20%-ից ոչ ավելի:

193. Զբոսայգիների տարածքների ընդհանուր հաշվեկշռում կանաչածածկ տարածքների մակերեսը պետք է ընդունել 70%-ից ոչ պակաս: Անջրանցիկ տարածքների 25-30%-ը պետք է կազմեն արահետային ցանցը, հարթ կառույցները, սպորտային և խաղահրապարակների, ինչպես նաև հաճախորդների սպասարկման, ատրակցիոնների և զբոսայգու շահագործման համար նախատեսված կառույցները, որոնց մակերեսը չպետք է գերազանցի զբոսայգու տարածքի 7%-ը:

194. Զբոսայգու (այգու) տարածքի առանձին տարրերի չափերը պետք է ընդունել սույն շինարարական նորմերի 15-րդ և 16-րդ աղյուսակներում տրված ցուցանիշներից ոչ պակաս:

 

Աղյուսակ 15

 

.___________________________________________________________.

|  |Զբոսայգու տարածքի           |Տարածքի բաշխումը (տոկոս)   |

|  |անվանումը                   |___________________________|

|  |                            |Քաղաքային |Հանգստի         |

|  |                            |զբոսայգի  |գոտիների,       |

|  |                            |          |առողջարանային,  |

|  |                            |          |անտառապուրակների|

|  |                            |          |զբոսայգիներ     |

|__|____________________________|__________|________________|

|1.|Կանաչ տնկարկներ և  ջրային   | 65-75    |   75-80        |

|  |մակերեսներ *                |          |                |

|__|____________________________|__________|________________|

|2.|Ծառուղիներ, ճեմուղիներ,     | 10-15    |    8-12        |

|  |արահետներ,                  |          |                |

|__|____________________________|__________|________________|

|3.|Հարթակներ                   |  8-12    |    4-8         |

|__|____________________________|__________|________________|

|4.|Կառույցներ                  |  5-7     |    2-4         |

|__|________________________________________________________|

|5.|* Ջրային մակերեսների չափերը սահմանվում են նախագծման     |

|  |առաջադրանքով, սակայն զբոսայգու տարածքի 2%-ից ոչ ավելի:  |

.___________________________________________________________.

 

Աղյուսակ 16

 

.___________________________________________________________.

|Հ/Հ|Զբոսայգու տարածքի անվանումը         |Հարաբերությունը   |

|   |                                    |ընդհանուր մակերեսի|

|   |                                    |նկատմամբ, %       |

|___|____________________________________|__________________|

|1. |Կանաչ ծածկույթ և  ջրային            |    65-70         |

|   |մակերեսներ *                        |                  |

|___|____________________________________|__________________|

|   |Ծառուղիներ, ճեմուղիներ, արահետներ,  |                  |

|___|____________________________________|__________________|

|2. |Հարթակներ                           |    28-25         |

|___|____________________________________|__________________|

|3. |Կառույցներ                          |     7-5          |

|___|_______________________________________________________|

|4. |* Ջրային մակերեսների չափերը սահմանվում են նախագծման    |

|   |առաջադրանքով, սակայն զբոսայգու տարածքի 2%-ից ոչ ավելի: |

.___________________________________________________________.

 

195. Զբոսայգու արդյունավետ օգտագործման նպատակով հարկավոր է շուրջտարյա գործող հաստատությունները տեղակայել հիմնական մուտքերի հարևանությամբ: Մուտքերի միջև հեռավորությունը հարկավոր է ընդունել 500 մ-ից ոչ ավելի:

196. Ճեմելիքի երկարության և լայնության հարաբերակցությունը պետք է լինի 1:3-ից ոչ պակաս: 25 մ-ից պակաս լայնությամբ ճեմելիքի դեպքում պետք է նախատեսել 3-6 մ լայնությամբ մեկ ճեմուղի, 25- մ-ից լայն ճեմելիքի դեպքում` հիմնական ճեմուղուց բացի պետք է նախատեսել 1.5-3.0 մ լրացուցիչ ուղիներ (արահետներ), 50 մ-ից լայն ճեմելիքների դեպքում թույլատրվում է մարզահրապարակների, տաղավարների, մանկական խաղահամալիրների, հեծանվային ուղիների տեղակայումը: Կառույցների բարձրությունը չպետք է գերազանցի 6 մ-ը:

197. Ճեմելիքի մուտքերը պետք է կազմակերպել 250 մ-ից ոչ ավելի ընդմիջումներով, ինտենսիվ շարժմամբ փողոցներում` հետիոտն անցումների հետ փոխկապակցված: Տարածքի տարրերի հարաբերակցությունը պետք է ընդունել սույն շինարարական նորմերի 17-րդ աղյուսակում տրված ցուցանիշներից ոչ ավելի:

 

Աղյուսակ 17

 

.___________________________________________________________.

|Հ/Հ|Ճեմելիքի   | Անվանումը              |Հարաբերությունը   |

|   |չափերը, մ  |                        |ընդհանուր մակերեսի|

|   |           |                        |նկատմամբ, %       |

|___|___________|________________________|__________________|

|1. |10-25      |Կանաչ ծածկույթ և  ջրային|    70-75         |

|   |           |մակերեսներ              |                  |

|   |           |Ծառուղիներ, ճեմուղիներ, |    30-25         |

|   |           |արահետներ, հարթակներ    |                  |

|   |           |Կառույցներ              |      -           |

|___|___________|________________________|__________________|

|2. |26-50      |Կանաչ ծածկույթ և  ջրային|    75-80         |

|   |           |մակերեսներ              |                  |

|   |           |Ծառուղիներ, ճեմուղիներ, |    23-17         |

|   |           |արահետներ, հարթակներ    |                  |

|   |           |Կառույցներ              |     2-3          |

|___|___________|________________________|__________________|

|3. |51 և  ավելի|Կանաչ ծածկույթ և  ջրային|    65-75         |

|   |լայնությամբ|մակերեսներ              |                  |

|   |           |Ծառուղիներ, ճեմուղիներ, |                  |

|   |           |արահետներ, հարթակներ    |    30-25         |

|   |           |Կառույցներ              |    5-ից ոչ ավելի |

.___________________________________________________________.

 

198. Մեկ երկայնական հետիոտն արահետով ճեմելիքի լայնությունը` տեղակայման հետևյալ տարբերակների համար հարկավոր է ընդունել սույն շինարարական նորմերի 18-րդ աղյուսակում տրված ցուցանիշներից ոչ պակաս:

 

Աղյուսակ 18

 

.________________________________________________.

|Հ/Հ| Անվանումը                  |Լայնությունը, մ|

|___|____________________________|_______________|

|1. |Փողոցի առանցքով             |     18        |

|___|____________________________|_______________|

|2. |Փողոցի մի կողմից` երթևեկելի |     10        |

|   |մասի և  կառուցապատման միջև  |               |

.________________________________________________.

 

199. Շենքերից, շինություններից, ինչպես նաև ինժեներական կահավորման օբյեկտներից մինչև ծառերն ու թփուտներն ընկած հեռավորությունը հարկավոր է ընդունել սույն շինարարական նորմերի 19-րդ աղյուսակին համապատասխան:

 

Աղյուսակ 19

 

.____________________________________________________________________.

|Հ/Հ|Շենք, շինություն, ինժեներական բարեկարգման    |Շենքից,           |

|   |օբյեկտ                                       |շինությունից,     |

|   |                                             |օբյեկտից մինչև    |

|   |                                             |առանցքն ընկած     |

|   |                                             |հեռավորությունը, մ|

|   |                                             |__________________|

|   |                                             |ծառի բնի | թփուտի |

|___|_____________________________________________|_________|________|

|1. |Շենքի և  շինության արտաքին պատ               |   5.0   |   1.5  |

|___|_____________________________________________|_________|________|

|2. |Տրամվայի պաստառի եզրագիծ                     |   5.0   |   3.0  |

|___|_____________________________________________|_________|________|

|3. |Մայթեզր և  այգու արահետի եզր                 |   0.7   |   0.5  |

|___|_____________________________________________|_________|________|

|4. |Փողոցի երթևեկային  մասի եզրագիծ,             |   2.0   |   1.0  |

|   |ճանապարհի կողնակի ամրացված եզր կամ           |         |        |

|   |առվի եզր                                     |         |        |

|___|_____________________________________________|_________|________|

|5. |Լուսավորության ցանցի, տրամվայի               |   4.0   |   -    |

|   |կայմերի և  հենարանների,սալարկուղու           |         |        |

|   |հենարան և  ուղեկամուրջ                       |         |        |

|___|_____________________________________________|_________|________|

|6. |Շեպության, դարավանդի հիմնատակ                |   1.0   |   0.5  |

|___|_____________________________________________|_________|________|

|7. |Հենապատի հիմնատակ կամ ներքին եզրամաս         |   3.0   |   1.0  |

|___|_____________________________________________|_________|________|

|8. |Ստորգետնյա ցանցեր.                           |         |        |

|   |1) գազատարներ, կոյուղի                       |   1.5   |   -    |

|   |2) ջերմային ցանց (կանալի, թունելի պատեր կամ  |   2.0   |   1.0  |

|   |թաղանթը` առանց կանալ տեղակայման պարագայում)  |         |        |

|   |3) ջրագիծ, ցամաքուրդ                         |   2.0   |   -    |

|   |4) ուժային մալուխ և  կապի մալուխ             |   2.0   |   0.7  |

.____________________________________________________________________.

 

200. Պուրակի տարածքում այցելուներին սպասարկող կառույցների (սրճարաններ, տաղավարներ, կրպակներ) բարձրությունը չպետք է գերազանցի 4 մետրը, իսկ կառուցապատման մակերեսը` պուրակի տարածքի 2%-ը: Պուրակի տարածքի տարրերի հարաբերակցությունը պետք է ընդունել սույն շինարարական նորմերի 20-րդ աղյուսակում տրված ցուցանիշներից ոչ ավելի:

 

Աղյուսակ 20

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Պուրակի տեղադիրքը     |Անվանումը                 |Հարաբերությունը|

|   |                      |                          |ընդհանուր      |

|   |                      |                          |մակերեսի       |

|   |                      |                          |նկատմամբ, %    |

|___|______________________|__________________________|_______________|

|1. |Բնակավայրի            |Կանաչ ծածկույթ և  ջրային  |   60-73       |

|   |փողոցներում,          |մակերեսներ                |               |

|   |հրապարակներում        |Ծառուղիներ, ճեմուղիներ,   |   38-25       |

|   |                      |արահետներ, հարթակներ,     |     2         |

|   |                      |փոքր ճարտարապետական ձևեր  |               |

|   |                      |Կառույցներ                |               |

|___|______________________|__________________________|_______________|

|2. |Բնակելի շրջաններում,  |Կանաչ ծածկույթ և  ջրային  |   70-80       |

|   |բնակելի փողոցներում,  |մակերեսներ                |   30-20       |

|   |շենքերի միջև,  առանձին|Ծառուղիներ, ճեմուղիներ,   |     -         |

|   |շենքերի մոտ           |արահետներ, հարթակներ,     |               |

|   |                      |փոքր ճարտարապետական ձևեր  |               |

|   |                      |Կառույցներ                |               |

|___|______________________|__________________________|_______________|

|3. |Բնակավայրի            |Կանաչ ծածկույթ և  ջրային  |   60-73       |

|   |փողոցներում,          |մակերեսներ                |   38-25       |

|   |հրապարակներում        |Ծառուղիներ, ճեմուղիներ,   |     2         |

|   |                      |արահետներ, հարթակներ,     |               |

|   |                      |փոքր ճարտարապետական ձևեր  |               |

|   |                      |Կառույցներ                |               |

|___|______________________|__________________________|_______________|

|4. |Բնակելի շրջաններում,  |Կանաչ ծածկույթ և  ջրային  |   70-80       |

|   |բնակելի փողոցներում,  |մակերեսներ                |   30-20       |

|   |շենքերի միջև  առանձին |Ծառուղիներ, ճեմուղիներ,   |     -         |

|   |շենքերի մոտ           |արահետներ, հարթակներ,     |               |

|   |                      |փոքր ճարտարապետական ձևեր  |               |

|   |                      |Կառույցներ                |               |

._____________________________________________________________________.

 

201. Ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների կառուցվածքում 0.5 կմ-ից լայն խոշոր զբոսայգիներն ու անտառապուրակները պետք է կազմեն դրանց 10%-ից ոչ պակաս մասը:

202. Քաղաքային զբոսայգիների հասանելիությունը չպետք է գերազանցի 20 րոպեն, իսկ հատակագծային շրջանների զբոսայգիներինը` 15 րոպեն:

203. Սեյսմիկ գոտիներում անհրաժեշտ է ապահովել ազատ մոտեցում դեպի պուրակներ, այգիներ և ընդհանուր օգտագործման այլ կանաչապատ տարածքներ` բացառելով բնակելի շրջանների կողմից ցանկապատերի կառուցումը:

204. Զբոսայգիների, այգիների, անտառապուրակների, անտառների, կանաչ գոտիների տարածքների միաժամանակյա այցելուների հաշվարկային քանակը ընդունվում է սույն շինարարական նորմերի 21-րդ աղյուսակում տրված ցուցանիշներից ոչ ավելի:

 

Աղյուսակ 21

 

._____________________________________________.

|Հ/Հ| Անվանումը                   |Այցելուների|

|   |                             |քանակը     |

|   |                             |մարդ/հա    |

|___|_____________________________|___________|

|1. |Քաղաքային զբոսայգիներ        |   100     |

|___|_____________________________|___________|

|2. |Հանգստի գոտիների զբոսայգիներ |    70     |

|___|_____________________________|___________|

|3. |Առողջավայրերի զբոսայգիներ    |    50     |

|___|_____________________________|___________|

|4. |Անտառապուրակներ/հիդրոպարկեր  |    10     |

|___|_____________________________|___________|

|5. |Անտառներ                     |   1-3     |

._____________________________________________.

 

205. Ողողահուների տարածքներում զբոսայգիների կառուցման դեպքում անհրաժեշտ է պահպանել սույն շինարարական նորմերի 22-րդ բաժնի և ՍՆիՊ 2.06.15 շինարարական նորմերի պահանջները:

206. Ճեմուղիները և հետիոտն արահետները հարկավոր է նախատեսել զանգվածային հետիոտն հոսքերի շարժման ուղղությամբ: Ճեմուղու տեղակայումը, ձգվածությունն ու լայնությունը, ինչպես նաև դրա տեղադիրքը փողոցի լայնական կտրվածքում հարկավոր է որոշել` հաշվի առնելով փողոցի և հարակից կառուցապատման ճարտարապետահատակագծային լուծումները: Ճեմուղիների և հետիոտն արահետների երկայնքով հարկավոր է նախատեսել կարճատև հանգստի հարթակներ:

207. Ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքները պետք է բարեկարգվեն և սարքավորվեն ճարտարապետական փոքր ձևերով. շատրվաններով և ջրավազաններով, աստիճաններով, թեքահարթակներով, հենապատերով, զրուցարաններով, լուսամփոփերով և այլն: Լուսամփոփների քանակը հարկավոր է որոշել ըստ տարածքի նորմատիվ լուսավորվածության պահանջների:

208. Լանդշաֆտային-ռեկրեացիոն գոտիների ճանապարհաարահետային ցանցը (փողոցներ, արահետներ, ճեմուղիներ) հարկավոր է ծրագծել հետիոտների շարժման հիմնական ուղիների ուղղությամբ հնարավորինս նվազագույն թեքություններով և հաշվի առնելով հիմնական նպատակակետերին, խաղային և սպորտային հրապարակներին հասանելիության ամենակարճ հեռավորությունը: Արահետի լայնությունը պետք է լինի 0.75 մ-ին պատիկ (մեկ մարդու շարժման շերտի լայնություն):

209. Քաղաքների կանաչ գոտիներում հարկավոր է նախատեսել ծառային և թփային բուսատեսակների տնկարաններ և ծաղկային ու ջերմոցային տնտեսություններ` հաշվի առնելով քաղաքային և գյուղական բնակավայրերի խմբերին տնկանյութով ապահովելու անհրաժեշտությունը:

210. Տնկարանների մակերեսը կարող է սահմանվել նաև 3-5 մ2 /մարդ հաշվարկի հիման վրա` պայմանավորված ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներով բնակչության ապահովվածության մակարդակով, սանիտարապաշտպանիչ գոտիների չափերով, բնակլիմայական և այլ տեղական առանձնահատկություններով: Ծաղկանոցային-ջերմոցային տնտեսությունների ընդհանուր մակերեսը հարկավոր է ընդունել 0.5 մ2 /մարդ հաշվարկով:

211. Առողջավայրերի տարածքների օգտագործման ռեժիմները պետք է նպատակաուղղված լինեն լանդշաֆտի պահպանության, կառավարման և պլանավորման գործընթացների իրականացման խթանմանը` լանդշաֆտների «նույնացում (ի հայտ բերում)-գնահատում-լանդշաֆտի որակի նպատակի սահմանում» շղթային համաձայն:

212. Գեղագիտական և ճանաչողական բարձր արժեքով օժտված, բնական լանդշաֆտների ճարտարապետատարածական կազմակերպումը պետք է նպատակաուղղված լինի դրանց արժեքների առավել համակողմանի բացահայտմանն ու մատուցմանը` միևնույն ժամանակ խնայողական բնօգտագործման պահանջների ապահովմամբ:

213. Պարկերի տեղակայման ժամանակ պետք է առավելագույնս պահպանել գոյություն ունեցող ծառատնկումներով և ջրային մակերեսներով հատվածները:

214. Ռեկրեացիոն նշանակության գոտիներում բնակչության զանգվածային կարճատև հանգստի օբյեկտների տեղաբաշխումը հարկավոր է նախատեսել` հաշվի առնելով այդ տարածքների 1.5 ժ-ից ոչ ավելի տրանսպորտային հասանելիությունը:

215. Հատուկ պահպանվող տարածքների գոտիների կազմում, բուժական հատկանիշներով, առավել բարենպաստ միկրոկլիմայական, լանդշաֆտային և սանիտարահիգիենիկ պայմաններով օժտված հողերի վրա, կարող են առանձնացվել բուժ-առողջարարական (առողջավայր) տեղամասեր: Առողջավայրերի տարածքներում առողջավայրային գոտիներ ձևավորելու նպատակով նախատեսվում են առողջարանաառողջավայրային և առողջարարական, հանգստի և զբոսաշրջության հաստատություններ, բուժվողների և հանգստացողների սպասարկման հաստատություններ և կազմակերպություններ, առողջավայրային զբոսայգիներ և ընդհանուր օգտագործման կանաչապատ և այլ տարածքներ, լողափեր: Առողջավայրային գոտիների ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների չափերը հարկավոր է սահմանել սանիտարաառողջավայրային և առողջարարական հաստատությունների մեկ տեղի համար` 100 մ2 հաշվարկով: Տափաստանային շրջանների առողջավայրային գոտիներում ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների տեղամասերը թույլատրվում է նվազեցնել, սակայն 50%-ից ոչ ավելի:

216. Հանգստի և առողջարանաառողջավայրային հաստատությունների տեղակայումը ափամերձ հանգստի և առողջավայրային գոտիներում անհրաժեշտ է նախատեսել` հաշվի առնելով սույն շինարարական նորմերի 13-րդ բաժնի պահանջները, սակայն գետերի ափերի և ջրամբարների պարագայում 50 մ-ից ոչ պակաս հեռավորությամբ, եթե դա չի հակասում ՀՀ ջրային օրենսդրության պահանջներին:

217. Առողջավայրային և հանգստի գոտիներում տեղակայված լողափերի տարածքների չափերը հարկավոր է ընդունել մեկ հաճախորդի (այցելուի) համար սույն շինարարական նորմերի 22-րդ աղյուսակում տրված ցուցանիշներից ոչ պակաս:

 

Աղյուսակ 22

 

._________________________________________________________________.

|Հ/Հ|Անվանումը                                      |Տարածքը      |

|   |                                               |(մեկ այցելուի|

|   |                                               |հաշվով) մ2   |

|___|_______________________________________________|_____________|

|1. |Գետերի և  լճերի                                |     8       |

|___|_______________________________________________|_____________|

|2. |Գետերի և  լճերի (երեխաների համար)              |     4       |

|___|_______________________________________________|_____________|

|3. |Առողջավայրային գոտիներից դուրս գյուղատնտեսական |     5       |

|   |օգտագործման համար պիտանի հողերի վրա տեղակայվող |             |

|   |գետերի և  լճերի լողափեր                        |             |

|___|_______________________________________________|_____________|

|4. |Հատուկ մասնագիտացված բուժական լողափեր          |    8-12     |

|   |սակավաշարժ բուժվողների համար                   |             |

._________________________________________________________________.

 

218. Նախագծվող առողջարանաառողջավայրային և առողջարարական հաստատությունների սահմանագծից հեռավորությունը պետք է ընդունել սույն շինարարական նորմերի 23-րդ աղյուսակում տրված ցուցանիշներից ոչ պակաս:

 

Աղյուսակ 23

 

.___________________________________________________________________.

|Հ/Հ|       Անվանումը                            |Հեռավորությունը, մ|

|___|____________________________________________|__________________|

|1. |մինչև  բնակելի և  հասարակական կառուցապատումը|         500      |

|   |(որը չի առնչվում առողջավայրային և  հանգստի  |                  |

|   |գոտու սպասարկման հետ), կոմունալ տնտեսության |                  |

|   |և  պահեստարանների օբյեկտները                |                  |

|___|____________________________________________|__________________|

|2. |նույնը` վերակառուցման պայմաններում          |         100      |

|___|____________________________________________|__________________|

|3. |մինչև  ընդհանուր երկաթուղային ցանցը         |         500      |

|___|____________________________________________|__________________|

|4. |մինչև  ավտոմոբիլային ճանապարհներ`           |                  |

|___|____________________________________________|__________________|

|1) |I, II, III կարգի                            |         500      |

|___|____________________________________________|__________________|

|2) |IV կարգի                                    |         200      |

|___|____________________________________________|__________________|

|5. |մինչև  ամառանոցային կառուցապատում           |         300      |

.___________________________________________________________________.

 

219. Հատուկ պահպանվող տարածքների օգտագործման ռեժիմը և չափերը սահմանվում են ՀՀ կառավարության կողմից` հաշվի առնելով նաև սույն շինարարական նորմերի 13-րդ բաժնի պահանջները: Միջազգային, հանրապետական, տեղական նշանակության հուշարձանների, բնության հատուկ պահպանվող տարածքների օգտագործման ռեժիմները սահմանվում են բնության հատուկ պահպանվող տարածքների, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման վերաբերյալ ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:

220. Կարճատև զանգվածային հանգստի գոտիների տեղաբաշխումը պետք է նախատեսել` հասարակական տրանսպորտի միջոցներով 1.5 ժ-ից ոչ ավելի հասանելիության սահմաններում:

221. Կարճատև զանգվածային հանգստի գոտիների տարածքների չափերը հարկավոր է ընդունել մեկ այցելուի համար 500 մ2 -ուց ոչ պակաս հաշվարկով, այդ թվում դրա ակտիվ հանգստի տեսակների համար ինտենսիվ օգտագործվող հատվածը պետք է կազմի մեկ այցելուի համար` 100 մ2: Կարճատև զանգվածային հանգստի տարածքի մակերեսը հարկավոր է ընդունել 50 հա-ից ոչ պակաս:

222. Հանգստի գոտիները հարկավոր է տեղակայել առողջարաններից, ճամբարներից, նախադպրոցական առողջարանային-առողջարարական հաստատություններից, ամառանոցային ընկերություններից, ընդհանուր ցանցի ավտոմոբիլային ճանապարհներից, երկաթուղագծերից 500 մ-ից ոչ պակաս, իսկ հանգստյան տներից` 300 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

223. Անտառապուրակների, հանգստի և առողջավայրերի գոտիների սահմանագծերին տեղակայվող ավտոմեքենաների ավտոկայնատեղերի չափերը հարկավոր է որոշել ըստ նախագծման առաջադրանքի, վերջինիս բացակայության դեպքում` սույն շինարարական նորմերի 4-րդ հավելվածով:

224. Առողջավայրային գոտիներում նախատեսվում են.

1) երկարատև հանգստի առողջարանաառողջավայրային հաստատությունների տեղակայում` աղմուկի թույլատրելի մակարդակ ունեցող տարածքների վրա,

2) մանկական առողջարանաառողջավայրային և առողջարարական հաստատությունների տեղակայում` մեծահասակների համար նախատեսված հաստատություններից կանաչ տնկարկների 100 մ-ից ոչ պակաս բաժանարար շերտով մեկուսացված,

3) տրանսպորտային շարժման սահմանափակում և տարանցիկ տրանսպորտային հոսքերի բացառում:

225. Առողջավայրային գոտու սահմաններում տեղակայվող միատիպ կամ մոտ ուղղվածությամբ առողջարանաառողջավայրային և առողջարարական հաստատությունները հարկավոր է միավորել որպես համալիրներ` ապահովելով բժշկական, առողջավայրային-կենցաղային և տնտեսական սպասարկման կենտրոնացում միասնական ճարտարապետատարածական լուծման մեջ:

226. Առողջավայրային գոտիների ընդհանուր օգտագործման տարածքների չափերը հարկավոր է սահմանել առողջարանաառողջավայրային և առողջարարական հաստատությունների համար հետևյալ հաշվարկից, մեկ տեղի համար` համաառողջավայրային կենտրոններ` 10 մ2, կանաչապատ տարածքներ-100 մ2: Ձևավորված լեռնային առողջավայրերում ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքների չափերը թույլատրվում է նվազեցնել, սակայն 50%-ից ոչ ավելի:

227. Գետափերի և լճափերի համար ափամերձ շերտի նվազագույն ձգվածությունը մեկ այցելուի համար հարկավոր է ընդունել 0.25 մ-ից ոչ պակաս:

228. Լողափերին միաժամանակյա այցելուների քանակը հարկավոր է հաշվարկել` հաշվի առնելով լողափի միաժամանակյա բեռնվածության գործակիցների սույն շինարարական նորմերի 24-րդ աղյուսակում տրված ցուցանիշները:

 

Աղյուսակ 24

 

.______________________________________________________________.

|Հ/Հ|      Անվանումը                             |Բեռնվածության|

|   |                                            |   գործակից  |

|___|____________________________________________|_____________|

|1. |Առողջավայրեր                                |   0.6-0.8   |

|___|____________________________________________|_____________|

|2. |Հանգստի և  զբոսաշրջության հաստատություններ  |   0.7-0.9   |

|___|____________________________________________|_____________|

|3. |Մանկական ճամբարներ                          |   0.5-1.0   |

|___|____________________________________________|_____________|

|4. |Տեղի բնակչության ընդհանուր օգտագործման համար|     0.2     |

|___|____________________________________________|_____________|

|5. |Առանց ուղեգրերի հանգստացողների համար        |     0.5     |

.______________________________________________________________.

 

XIV. ՏՐԱՆՍՊՈՐՏ ԵՎ ՃԱՆԱՊԱՐՀԱՓՈՂՈՑԱՅԻՆ ՑԱՆՑ

 

229. Բնակավայրերի նախագծման ժամանակ, ըստ դրանց հատակագծային կառուցվածքի և բնակավայրերի տարածքին անմիջականորեն հարող տարածքների հատակագծային կառուցվածքի, անհրաժեշտ է նախատեսել տրանսպորտի և ճանապարհափողոցային ցանցի միասնական փոխկապակցված համակարգ, որը կապահովի բնակավայրի գործառական գոտիների, մերձակայքում գտնվող օբյեկտների, տարաբնակեցման համակարգի այլ բնակավայրերի, արտաքին տրանսպորտի օբյեկտների, ինչպես նաև ավտոմոբիլային ճանապարհների հետ հարմար, արագ և անվտանգ կապ:

230. 50 հազար և ավելի բնակչությամբ քաղաքների համար պետք է նախատեսել արտաքին տրանսպորտի հանգույցների ու գլխավոր մայրուղիների կրկնակում` շրջանցիկ ճանապարհների պարտադիր անցկացումով: Փոքր քաղաքների և բնակավայրերի համար հնարավորության սահմաններում հարկավոր է նախատեսել բնակավայրերի հարմարավետ մուտքերով շրջանցիկ ճանապարհներ:

231. Աշխատողների 90%-ի համար բնակության վայրից մինչև աշխատավայր ժամանակի ծախսերը մեկ ուղղությամբ, կախված քաղաքի բնակչության թվից, չպետք է գերազանցեն սույն շինարարական նորմերի 25-րդ աղյուսակում տրված ցուցանիշները:

 

Աղյուսակ 25

 

.___________________________________.

|Հ/Հ|Բնակչության թիվը  |ժամանակի    |

|   |                  |ծախսումները,|

|   |                  |րոպե        |

|___|__________________|____________|

|1. |1 000 000-ից ավելի|    40      |

|___|__________________|____________|

|2. |100 000-1 000 000 |    30      |

|___|__________________|____________|

|3. |100 000 և  պակաս  |    25      |

.___________________________________.

 

232. Քաղաքային բնակչության հաշվարկային թվաքանակի միջանկյալ արժեքների համար ժամանակի ծախսերի նորմերը պետք է միջարկել:

233. Գյուղական բնակավայրերի բնակիչների աշխատանքային տեղափոխությունների վրա ծախսված ժամանակը (հետիոտն կամ տրանսպորտով) չպետք է գերազանցի 20 րոպեն:

234. Բնակավայրի ճանապարհափողոցային ցանցի և տրանսպորտային հանգույցների թողունակությունը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների սպասարկման տեղերի թիվը, անհրաժեշտ է որոշել ելնելով հաշվարկային ժամկետում բնակչության ավտոմոբիլացման մակարդակից, որի ցուցանիշը ընդունվում է 1000 բնակչի համար 400 միավոր, այդ թվում 80-85%-ը` մարդատարներ և 15-20%-ը` բեռնատարներ:

235. Տեղական պայմաններից ելնելով նշված ավտոմոբիլացման մակարդակը թույլատրվում է իջեցնել կամ բարձրացնել, բայց 20%-ից ոչ ավելի:

236. Գյուղատնտեսական, հատուկ տեխնոլոգիական և այլ տրանսպորտային միջոցների պահպանության և սպասարկման տեղերի թիվը որոշվում է ըստ գործող նորմերի կամ հատուկ առաջադրանքի:

237. Բնակավայրերի ճանապարհափողոցային ցանցն անհրաժեշտ է նախագծել միասնական համակարգի տեսքով` հաշվի առնելով ճանապարհների և փողոցների դերն ու նշանակությունը, տրանսպորտի ու հետիոտնի անցուդարձը, տարածքի ճարտարապետահատակագծային լուծումներն ու կառուցապատման բնույթը: Ճանապարհափողոցային ցանցում պետք է առանձնացնել միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ճանապարհներ և փողոցներ: Քաղաքային ճանապարհներն ու փողոցները դասակարգվում են ըստ սույն շինարարական նորմերի 26-րդ աղյուսակի:

238. Նոր նախագծվող քաղաքային ճանապարհների և փողոցների հաշվարկային հարաչափերը պետք է ընդունել ըստ սույն շինարարական նորմերի 27-րդ աղյուսակի, գյուղական բնակավայրերինը` ըստ սույն շինարարական նորմերի 28-րդ աղյուսակի: Գոյություն ունեցող ճանապարհների և փողոցների վերակառուցման պայմաններում շարժման մեկ շերտի հարաչափերը պահպանվում են, համաքաղաքային նշանակության փողոցների համար` 3.75 և 3.5 մ, շրջանայինի համար` 3.5, տեղական նշանակության փողոցների համար` 3.0 մ:

239. Փողոցների և ճանապարհների լայնական կտրվածքի տարրերը սահմանվում են հաշվարկով, ելնելով տրանսպորտային միջոցների և հետիոտնի հեռանկարային անցուդարձից, լայնական պրոֆիլի սահմաններում նախատեսված տարրերի (երթևեկային մասեր, ստորգետնյա հաղորդակցուղիների անցկացման տեխնիկական գոտիներ` համաձայն սույն շինարարական նորմերի 5-րդ հավելվածի, մայթեր, կանաչապատման գոտիներ և այլն) կազմից` հաշվի առնելով նաև սանիտարահիգիենիկ ու քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները: Բաժանիչ գոտիների նվազագույն լայնություններն ընդունվում են ՀՀՇՆ IV-11.05.02 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

240. Փողոցի երթևեկային մասի շերտերի թիվը պետք է նշանակել տրանսպորտի հեռանկարային անցուդարձի` բեռնվածության 0.65-0.75 մակարդակի հաշվով: Բնակավայրի ավտոմոբիլների գերխտացման բարձր մակարդակի պայմաններում նպատակահարմար է լրացուցիչ եզրային շերտեր նախատեսել ավտոմոբիլների կանգառի կամ կայանման համար:

241. Բնակավայրի գլխավոր հատակագծի մշակման ժամանակ շարժման անվտանգությունը, խաչմերուկների թողունակությունը, ավտոմոբիլների` մայթեզրերին կանգառման կամ կայանման հնարավորությունը զգալիորեն բարձրացնելու, ինչպես նաև հանդիպակաց մայթ հետիոտնի անցումը դյուրինացնելու նպատակով տրանսպորտի երթևեկությունը պետք է հնարավորինս կազմակերպել միակողմանի ուղղությամբ:

242. Տրանսպորտի և հետիոտնի երթևեկության կազմակերպման գերխնդրի` տրանսպորտի տարանցիկ, տեղական և հետիոտն շարժումների միմյանցից տարանջատ գործառումն ապահովելու համար նպատակահարմար է քաղաքին մոտեցնող մայրուղային ճանապարհների մուտքը մինչև քաղաքի կենտրոն կազմակերպել անարգել արագընթաց շարժման սկզբունքով:

243. Մեծ, խոշոր, խոշորագույն քաղաքների մայրուղային փողոցներով և ճանապարհներով ավտոբուսների և տրոլեյբուսների երթևեկության համար եզրային շերտերն անհրաժեշտ է նախատեսել 4.5-ական մ լայնությամբ` երբ տրանսպորտի այդ տեսակների առավելագույն ժամային անցուդարձը գերազանցում է 30 միավորը, իսկ վերակառուցման պայմաններում` 15 միավորը:

244. Բեռնատար ավտոմոբիլների գերակայությամբ անցուդարձի դեպքում մայրուղային ճանապարհների և փողոցների երթևեկային մասը թույլատրվում է լայնացնել մեկական շարժման շերտով:

245. Երբ փողոցների մայթեզրով նախատեսվում է երկայնական շարվածքով ավտոմոբիլների կայանում փողոցի առանցքին զուգահեռ երկայնական շարվածքով, ապա եզրային շերտի լայնությունը նորմատիվային պահանջների նկատմամբ պետք է ավելացնել ևս 2 մ-ով:

246. Փողոցի վերելքի ուղղությամբ կառուցապատման սահմանը փողոցի վերելքի ուղղությամբ վայրէջքի համեմատ երթևեկային մասի եզրից հնարավորության դեպքում անհրաժեշտ է տեղակայել առավել մեծ հեռավորության վրա` աղմուկի և արտանետումների մակարդակների նույնացման նպատակով:

247. Փոքր, միջին և մեծ քաղաքների համաքաղաքային նշանակության մայրուղային փողոցների նախագծման, ինչպես նաև վերակառուցման կամ երթևեկության միակողմանի կազմակերպման դեպքում կարելի է կիրառել շրջանային նշանակության մայրուղային փողոցների լայնական պրոֆիլի (կտրվածքի) 27-րդ աղյուսակում տրված հարաչափերը:

 

Աղյուսակ 26

 

.______________________________________________________________________.

|Հ/Հ|Ճանապարհների և  |Փողոցների և  ճանապարհների հիմնական նշանակությունը|

|   |փողոցների       |                                                 |

|   |դասակարգումը    |                                                 |

|___|________________|_________________________________________________|

|1. |Մայրուղային     |Արագընթաց տրանսպորտային կապ հեռավոր              |

|   |ճանապարհներ     |արդյունաբերական և  հատակագծային գոտիների ու      |

|   |1) արագընթաց    |շրջանների միջև,  ելքեր դեպի ընդհանուր օգտագործման|

|   |շարժման,        |ավտոմոբիլային ճանապարհներ, օդանավակայաններ,      |

|   |                |բնակեցման համակարգի բնակավայրեր և  բնակչության   |

|   |                |զանգվածային հանգստի գոտիներ: Փոխհատումները       |

|   |                |մայրուղային փողոցների և  ճանապարհների հետ պետք է |

|   |                |նախատեսվեն տարբեր մակարդակներում                 |

|   |________________|_________________________________________________|

|   |2) շարժման      |Տրանսպորտային կապ բնակելի կառուցապատումից        |

|   |կարգավորումով:  |դուրս, առավելապես բեռնատարների շարժմամբ,         |

|   |                |քաղաքի շրջանների միջև,  ելքեր դեպի ընդհանուր     |

|   |                |օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ:           |

|   |                |Փողոցների և  ճանապարհների հետ փոխհատումները      |

|   |                |թույլատրվում է նախատեսել նաև  միևնույն           |

|   |                |մակարդակում:                                     |

|___|________________|_________________________________________________|

|2. |Մայրուղային     |Տրանսպորտային կապ բնակելի, արդյունաբերական       |

|   |փողոցներ        |շրջանների և  հասարակական կենտրոնների, ինչպես     |

|   |1) համաքաղաքային|նաև  մայրուղային փողոցների, քաղաքային            |

|   |նշանակության    |ճանապարհների և  ընդհանուր օգտագործման            |

|   |անընդհատ        |ճանապարհների միջև:  Հիմնական ուղղություններով    |

|   |շարժման,        |տրանսպորտի շարժման ապահովումը նախատեսվում է      |

|   |                |տարբեր մակարդակներում:                           |

|   |________________|_________________________________________________|

|   |2) շարժման      |Տրանսպորտային կապ բնակելի, արդյունաբերական       |

|   |կարգավորումով:  |շրջանների և  քաղաքների կենտրոնների, պլանավորված  |

|   |                |շրջանների կենտրոնների միջև,  ելքեր դեպի          |

|   |                |մայրուղային փողոցներ և  ճանապարհներ և  դեպի      |

|   |                |ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ: |

|   |                |Փոխհատումները մայրուղային փողոցների և            |

|   |                |ճանապարհների հետ` միևնույն  մակարդակում:         |

|___|________________|_________________________________________________|

|3. |Շրջանային       |Տրանսպորտային և  հետիոտնային կապ բնակելի         |

|   |նշանակության    |շրջանների, բնակելի և  արդյունաբերական            |

|   |ճանապարհներ և   |շրջանների, ինչպես նաև  հասարակական կենտրոնների   |

|   |փողոցներ        |միջև,  ելքեր դեպի մայրուղային փողոցներ:          |

|___|________________|_________________________________________________|

|4. |Տեղական         |Տրանսպորտային և  հետիոտային կապ բնակելի          |

|   |նշանակության    |շրջանների տարածքներում (միկրոշրջաններում),       |

|   |ճանապարհներ և   |ելքեր դեպի շարժման կարգավորումով ու շրջանային    |

|   |փողոցներ        |փողոցներ և  ճանապարհներ:                         |

|   |________________|_________________________________________________|

|   |1) բնակելի      |Առավելապես մարդատար տրանսպորտային կապ            |

|   |կառուցապատման   |գոտիների (շրջանների) սահմաններում, ելքեր դեպի    |

|   |փողոցներ,       |քաղաքային մայրուղային ճանապարհներ:               |

|   |________________|_________________________________________________|

|   |2) հետիոտնային  |Հետիոտնային կապ աշխատավայրերի, հիմնարկ -         |

|   |փողոցներ և      |կազմակերպությունների, հասարակական կենտրոնների,   |

|   |ճանապարհներ,    |հանգստավայրերի և  հասարակական  տրանսպորտի        |

|   |                |կանգառների հետ:                                  |

|   |________________|_________________________________________________|

|   |3) պուրակային   |Տրանսպորտային կապ անտառապուրակների և             |

|   |ճանապարհներ,    |պուրակների տարածքների սահմաններում`              |

|   |                |առավելապես մարդատար ավտոմոբիլների շարժման համար: |

|   |________________|_________________________________________________|

|   |4) մոտեցումներ, |Տրանսպորտային միջոցների մոտեցումներ դեպի բնակելի |

|   |                |և  հասարակական շենքեր, հիմնարկներ,               |

|   |                |կազմակերպություններ և  քաղաքային կառուցապատման   |

|   |                |այլ օբյեկտներ` շրջանների, միկրոշրջանների և       |

|   |                |թաղամասերի ներսում:                              |

|   |________________|_________________________________________________|

|   |5) հեծանվային   |Բացառապես հեծանվային շարժում դեպի հանգստի        |

|   |ուղիներ:        |գոտիներ և  հասարակական կենտրոններ:               |

.______________________________________________________________________.

 

Աղյուսակ 27

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Ճանապարհների և  փողոցների |Հաշվարկային       |Շարժ-|Շարժ-|Մայթի  |

|   |դասակարգումը              |արագությունը,     |ման  |ման  |նվազա- |

|   |                          |կմ/ժամ            |շերտի|շերտի|գույն  |

|   |                          |__________________|լայ- |թիվը |լայնու-|

|   |                          |Հիմնա-|Տեղանքի    |նու- |     |թյունը,|

|   |                          |կան   |դժվարին    |թյու-|     |մ      |

|   |                          |      |տեղամա-    |նը,  |     |       |

|   |                          |      |սերում     |     |     |       |

|   |                          |      |___________|     |     |       |

|   |                          |      |կտրտ-|լեռ- |     |     |       |

|   |                          |      |ված  |նային|     |     |       |

|___|__________________________|______|_____|_____|_____|_____|_______|

|1. |Մայրուղային ճանապարհներ   |      |     |     |     |     |       |

|   |1) արագընթաց,             |   120|  100|   80|  3,6|4 և  |  -    |

|   |                          |      |     |     |     |ավելի|       |

|   |                          |      |     |     |     |     |       |

|   |2) շարժման կարգավորումով  |    80|   70|   60|  3,6|2 և  |  -    |

|   |                          |      |     |     |  3,3|ավելի|       |

|___|__________________________|______|_____|_____|_____|_____|_______|

|2. |Համաքաղաքային նշանակության|      |     |     |     |     |       |

|   |մայրուղային փողոցներ      |      |     |     |     |     |       |

|   |1) անընդհատ շարժման,      |   100|   90|   70|  3,6|4 և  |  4,5  |

|   |                          |      |     |     |     |ավելի|       |

|   |                          |      |     |     |     |     |       |

|   |2) շարժման կարգավորումով: |    80|   70|   60|  3,6|4 և  |  4,5  |

|   |                          |      |     |     |  3,3|ավելի|       |

|___|__________________________|______|_____|_____|_____|_____|_______|

|3. |Շրջանային նշանակության    |    60|   50|   50|  3,3|2 և  | 2,25  |

|   |փողոցներ և  ճանապարհներ   |      |     |     |  3.0|ավելի|       |

|___|__________________________|______|_____|_____|_____|_____|_______|

|4. |Տեղական նշանակության      |    40|   40|   30|  3,0|2 և  |  1,5  |

|   |փողոցներ և  ճանապարհներ   |      |     |     |  2.7|ավելի|       |

|___|__________________________|______|_____|_____|_____|_____|_______|

|5. |Մոտեցումներ և  անցուղիներ |      |     |     |     |     |       |

|   |1) հիմնական,              |    40|   40|   40|  3.0|  2  | 1,0   |

|   |2) երկրորդական            |    30|   30|   30|  4.5|  1  | 0,75  |

|___|__________________________|______|_____|_____|_____|_____|_______|

|6. |Հետիոտնային փողոցներ      |      |     |     |     |     |       |

|   |1) հիմնական,              |  -   |  -  |   - | 1,0 |ըստ  |ըստ    |

|   |                          |      |     |     |     |հաշ- |նախագծի|

|   |                          |      |     |     |     |վարկի|       |

|   |                          |      |     |     |     |     |       |

|   |2) երկրորդական            |  -   |  -  |   - | 0,75|ըստ  |ըստ    |

|   |                          |      |     |     |     |հաշ- |նախագծի|

|   |                          |      |     |     |     |վարկի|       |

|___|__________________________|______|_____|_____|_____|_____|_______|

|7. |Հեծանվային ուղիներ        |    30|   20|   20|  1,5|  1-2|    -  |

._____________________________________________________________________.

 

Աղյուսակ 28

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|Գյուղական փողոցների|Հիմնական      |Հաշվար-|Շարժման|Շարժման|Մայթի |

|   |և  ճանապարհների    |նշանակությունը|կային  |շերտի  |շերտերի|նվազա-|

|   |դասակարգում        |              |արագու-|լայնու-|թիվը   |գույն |

|   |                   |              |թյունը,|թյունը,|       |լայնու|

|   |                   |              |կմ/ժամ |   մ   |       |թյունը|

|   |                   |              |       |       |       |   մ  |

|___|___________________|______________|_______|_______|_______|______|

|1. |Գյուղական ճանապարհ |Գյուղի կապը   |  60   |  3,6  |   2   |  -   |

|   |                   |արտաքին       |       |  3,3  |       |      |

|   |                   |ճանապարհների  |       |       |       |      |

|   |                   |հետ           |       |       |       |      |

|___|___________________|______________|_______|_______|_______|______|

|2. |Գլխավոր փողոց      |Բնակեցման     |40-50  |  3,6  |2 և    |1.5-  |

|   |                   |տարածքների    |       |       |ավելի  |2,25  |

|   |                   |կապը          |       |       |       |      |

|   |                   |հասարակական   |       |       |       |      |

|   |                   |կենտրոնի հետ  |       |       |       |      |

|___|___________________|______________|_______|_______|_______|______|

|3. |Բնակելի            |Բնակեցման     |       |       |       |      |

|   |կառուցապատման      |տարածքների    |       |       |       |      |

|   |փողոց`             |ներսում       |       |       |       |      |

|   |1) հիմնական,       |կապը գլխավոր  |  40   |  3,0  |2 և    | 1,5  |

|   |                   |փողոցի հետ    |       |       |ավելի  |      |

|   |                   |______________|_______|_______|_______|______|

|   |2) երկրորդական,    |Կապը հիմնական |  30   |  3,0  |   2   | 1,0  |

|   |(նրբանցք)          |բնակելի       |       |  2,7  |       |      |

|   |                   |փողոցների     |       |       |       |      |

|   |                   |միջև          |       |       |       |      |

|___|___________________|______________|_______|_______|_______|______|

|4. |Մոտեցումներ և      |Թաղամասի խորքի|  20   |  4,5  |   1   | 1,0  |

|   |անցուղիներ         |բնակելի տների |       |       |       |      |

|   |                   |կապը փողոցի   |       |       |       |      |

|   |                   |հետ           |       |       |       |      |

|___|___________________|______________|_______|_______|_______|______|

|5. |Տնտեսական անցատեղ, |Անասունների և |  30   |  4,5  |   1   |  -   |

|   |անասնաանցատեղեր    |բեռնատար      |       |       |       |      |

|   |                   |տրանսպորտի    |       |       |       |      |

|   |                   |անցատեղեր դեպի|       |       |       |      |

|   |                   |մերձակալված-  |       |       |       |      |

|   |                   |քային         |       |       |       |      |

|   |                   |հողամասեր     |       |       |       |      |

._____________________________________________________________________.

 

248. Այն դեպքերում, երբ տրանսպորտային հոսքի գերակշիռ մասը կազմում են մարդատար ավտոմոբիլները, ապա չորս և ավելի շերտերով նոր մայրուղային փողոցների կառուցման և հների վերակառուցման ժամանակ թույլատրվում է միջանկյալ երթևեկային շերտերի լայնությունն ընդունել եզրայիններից 0,3 կամ 0,6 մ-ով պակաս, պահպանելով մեկ շերտի նվազագույն լայնությունը 3 մ:

249. Բնակելի կառուցապատման միակողմանի երթևեկությամբ փողոցների երթևեկային մասի լայնությունը նպատակահարմար է սահմանել 7,2 մ-ից ոչ պակաս` զույգ մայթեզրերին երկուական մետր ավտոմոբիլների երկայնական շարվածքով կայանման համար, և կենտրոնական 3,3 մ լայնությամբ շերտը` միակողմանի երթևեկության համար: Երկկողմանի երթևեկությամբ փողոցների երթևեկային մասի լայնությունը նույն սկզբունքով կարելի է նշանակել 9 մ-ից ոչ պակաս:

250. Տրանսպորտի երթևեկությունը քաղաքների պատմական միջուկով պետք է սահմանափակել կամ արգելել` նախատեսելով շրջանցիկ կամ օղակաձև մայրուղային փողոցներ, հետիոտնային փողոցներ ու գոտիներ:

251. Երբ փողոցի` հաշվարկով ստացված երթևեկային շերտերի թիվը կազմում է 6 և ավելի, ապա նպատակահարմար է տարանցիկ երթևեկությունը տարանջատել տեղականից սիզամարգերով, որոնցով կարելի է անցկացնել հաղորդակցուղիներ, իսկ ձմռանը կուտակել երթևեկային մասերից մաքրված ձյունը:

252. Թույլատրվում է մայրուղային փողոցներն ու ճանապարհները, ինչպես նաև տրանսպորտային հանգույցները հաշվարկային հարաչափերի հասցնել փուլ առ փուլ` հաշվի առնելով տրանսպորտի և հետիոտի շարժման անցուդարձերի իրական ցուցանիշները` հետագա շինարարության համար անհրաժեշտ ստորգետնյա և վերգետնյա տարածքների պարտադիր օտարման պայմանով:

253. Փողոցների ու ճանապարհների հորիզոնական կորերի նվազագույն շառավիղներն ու առավելագույն երկայնական թեքությունները սահմանվում են ըստ հաշվարկային արագությունների, համաձայն ՀՀՇՆ IV-11.05.02 շինարարական նորմերի պահանջների (որտեղ լուսաբանված են «կտրտված տեղանք» և «լեռնային տեղանք» հասկացությունները): 30 կմ/ժամ հաշվարկային արագության համար հորիզոնական կորերի նվազագույն շառավիղը պետք է ընդունել 30 մ, իսկ երկայնական առավելագույն թեքությունը` 90%, բացառիկ դեպքերում, մինչև 150 մ երկարությամբ տեղամասերում` 120%, տեսանելիության հաշվարկային հեռավորությունը` 30 մ, ուղղաձիգ ուռուցիկ կորերի նվազագույն շառավիղը` 570 մ, գոգավորներինը` 180 մ:

254. Հորիզոնական կորերի երթևեկային մասի լայնացման չափերը պետք է ընդունել ըստ ՀՀՇՆ IV-11.05.02 շինարարական նորմերի պահանջների:

255. Վիրաժների հաշվարկային թեքությունները (առավելագույն թեքությունը, որը սահմանվում է հաշվարկային արագությանը համապատասխան նվազագույն շառավղով կորի համար) պետք է ընդունել հանրապետության տարածքի ճանապարհակլիմայական շրջանացմանը համապատասխան: Անհրաժեշտ է վիրաժի հաշվարկային թեքությունը I և II ճանապարհակլիմայական շրջաններում ընդունել 40-60%, III և IV-ում` 20-40%: Կախված հորիզոնական կորերի շառավղից, վիրաժի թեքությունները նշանակվում են ըստ ՀՀՇՆ IV-11.05.02 շինարարական նորմերի պահանջների:

256. Մայթերի բանուկ մասի լայնությունը սահմանելիս հաշվի չեն առնվում կրպակների, նստարանների, փողոցային կահավորման այլ տարրերի տեղադրման համար անհրաժեշտ հարթակները:

257. Այն դեպքում, երբ մայթերն անմիջականորեն հարում են շենքերի պատերին, հենապատերին կամ ցանկապատերին, ապա պետք է մայթերը լայնացնել առնվազն 1,5 մ-ով` ղեկավարվելով նաև աղմկապաշտպան նորմերով:

258. Փողոցի երկայնքով մայթեզրից 0,5 մ լայնությամբ գոտում արգելվում է մայթի մակարդակից բարձր որևէ սարքերի (էլեկտրասյուների, արգելափակոցների և այլնի) տեղադրում, ինչպես նաև ծառատունկ` մայթեզրին կանգառած ավտոմոբիլից ուղևորների ելումուտն ապահովելու ընթացքում դռների անարգել ու անվնաս բացվելու համար:

259. Քաղաքային ճանապարհների կամ փողոցների` միևնույն մակարդակում փոխհատման տեղում շրջադարձի շառավիղը մայթի կամ երթևեկային մասի եզրով անհրաժեշտ է ընդունել 12 մ-ից ոչ պակաս, հրապարակներում` 15 մ-ից ոչ պակաս: Սահմանափակ պայմաններում կամ վերակառուցման ժամանակ թույլատրվում է նշված շառավիղները համապատասխանաբար ընդունել 6 և 9 մ:

260. Փողոցների և ճանապարհների տրանսպորտային հանգույցների հարաչափերը պետք է նախագծել ՀՀ IV-11.05.02 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան: Խիտ կառուցապատման պայմաններում «երեքնուկի տերև», «շեփոր» և «շեղանկյուն» տիպի հանգույցների ձախ թևերի նվազագույն շառավիղը պետք է ընդունել 15 մ, սահմանելով երկայնական առավելագույն թեքությունը 40%-ից ոչ ավելի: Աջ և ձախ շրջադարձերի շառավիղները պետք է նշանակվեն երթևեկային մասի ներքին եզրով: Տրանսպորտային հանգույցների հողամասի տրամադրման սահմանը որոշվում է աջ շրջադարձերի թևերի արտաքին եզրերով, հաշվի առնելով կողային տեսանելիության սահմանները: Այդ տարածքում շինությունների տեղադրումն արգելվում է, իսկ կանաչապատման բարձրությունը` տարածքի հատակագծային մակարդակից, չպետք է գերազանցի 0.9 մ-ը:

261. Ավտոմոբիլների հետադարձի համար փակուղային փողոցների և ճանապարհների վերջնամասում պետք է նախատեսել 15 մ-ից ոչ պակաս տրամագծով կղզյակներով հրապարակներ, իսկ մարդատար հասարակական տրանսպորտի վերջնակետային հետադարձի համար` 30 մ-ից ոչ պակաս տրամագծով հրապարակներ: Շրջադարձային հրապարակներում ավտոմոբիլների կանգառ չի թույլատրվում:

262. Կարգավորվող երթևեկությամբ մայրուղային փողոցների երկայնքով անհրաժեշտության դեպքում թույլատրվում է նախատեսել բաժանիչ շերտերով առանձնացված հեծանվային ուղիներ: Փողոցների և ճանապարհների երթևեկային մասի եզրով նախատեսվող հեծանվային ուղիները թույլատրվում է առանձնացնել նաև կրկնակի նշագծումով: Տրանսպորտային հոսքի համընթաց ուղղությամբ ուղու լայնությունը պետք է լինի 1.2 մ-ից ոչ պակաս, իսկ տրանսպորտային հոսքի հանդիպակաց ուղղությամբ` 1.5 մ-ից ոչ պակաս: Բնակչության զանգվածային հանգստյան գոտիներում և այլ կանաչապատ տարածքներում կարող են նախատեսվել փողոցներից, ճանապարհներից և հետիոտն շարժումից տարանջատված հեծանվային ուղիներ: Հեծանվային ուղիները կարող են լինել միակողմանի և երկողմանի շարժման, 1-ական մ-ից ոչ պակաս լայնությամբ, կողային անվտանգության գոտիներով: Տարածքային սուղ պայմաններում անվտանգության գոտիները կարելի է փոխարինել 0,75 մ բարձրությամբ արգելապատնեշով: Մայթի եզրաքարի երկայնքով, երթևեկային մասի հաշվին նախատեսվող հեծանվային շավղի լայնությունը պետք է լինի 1 մ-ից ոչ պակաս:

263. Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները և դրանց հարող տարածքներն առանձնացվում են որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման գոտիներ, որոնց նկատմամբ սահմանափակումներն ու ռեժիմները պետք է ընդունել ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները և դրանց հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման պահանջներին համապատասխան: Բնակավայրով անցնող ճանապարհի տարանցիկ երթևեկությունը պետք է տարանջատել տեղականից` ճանապարհի զույգ կողմերում նախատեսելով ուղեկցող փողոցներ (ճանապարհներ), որոնցից ելքերը դեպի հիմնական ճանապարհ կամ փոխհատումները դրանց հետ կարելի է հասցնել նվազագույնի` 500-2000 մ միջակայքում:

264. Երբ սույն շինարարական նորմերի 263-րդ կետի պահանջները դժվար իրականանալի են կամ անհնարին, ապա պետք է դիմել այլընտրանքային տարբերակների` բնակավայրերով անցնող ճանապարհով կազմակերպել միակողմանի երթևեկություն կամ ճանապարհը դուրս բերել բնակավայրից:

265. Ավտոմոբիլային ճանապարհների կողային տեսանելիության հեռավորությունը պետք է սահմանել ըստ ՀՀ IV-11.05.02 շինարարական նորմերի պահանջների, այն է` ճանապարհի երկայնքով` հաշված երթևեկային մասի եզրից I կարգի ճանապարհների համար պետք է ապահովել 18 մ, II կարգի ճանապարհի համար` 15 մ և III- IV կարգի ճանապարհների համար` 12 մ:

266. Հիմնական մայրուղային ճանապարհների երթևեկային մասից մինչև բնակելի կառուցապատման գոտու եզրը պետք է ընդունել 50 մ-ից ոչ պակաս, ՀՀՇՆ 22-04 շինարարական նորմերի պահանջները բավարարող աղմկապաշտպան միջոցառումների կիրառման դեպքում` 25 մ-ից ոչ պակաս:

267. Փողոցների, տեղական կամ կողային անցուղիների երթևեկային մասի եզրից մինչև կառուցապատման գիծը պետք է ընդունել 25 մ-ից ոչ ավելի: Նշված հեռավորության գերազանցման դեպքում կառուցապատման գծից 5 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա պետք է նախատեսել հրշեջ մեքենաների մոտեցումն ապահովելու համար 6 մ լայնությամբ շերտ:

268. Ճանապարհների և փողոցների խաչմերուկներում անհրաժեշտ է նախատեսել տեսանելիության եռանկյունիներ: Հավասարասրուն եռանկյան սրունքների չափերը տեսանելիության «տրանսպորտ-տրանսպորտ» փոխհատման դեպքում շարժման 40, 60 և 80 կմ/ժամ արագությունների դեպքում պետք է ընդունել համապատասխանաբար 25, 40 և 65 մ-ից ոչ պակաս այն գոտու համար, որի ներսում չի թույլատրվում տեղադրել 0,5 մ-ից բարձր անշարժ և շարժական առարկաներ, շենքեր ու շինություններ (կրպակներ, գովազդային վահանակներ, փոքր ճարտարապետական ձևեր և այլն):

269. Տեսանելիության եռանկյան չափերը «հետիոտն-տրանսպորտ» փոխհատման դեպքում պետք է ընդունել 8 և 40 մ` տրանսպորտի 40 կմ/ժամ արագության համար և 10 և 50 մ` 60 կմ/ժամ արագության համար:

270. Գոյություն ունեցող կառուցապատման պայմաններում, երբ հնարավոր չէ ապահովել տեսանելիության եռանկյունը, հետիոտնի և տրանսպորտի անվտանգությունը պետք է ապահովել շարժման կարգավորումով կամ հատուկ տեխնիկական միջոցներով:

271. Անցուղիների և մոտեցումների միացումը փողոցներին թույլատրվում է խաչմերուկներից տեսանելիության հեռավորության վրա: Տեսանելիության հեռավորությունը սահմանվում է ըստ հաշվարկային արագության` համաձայն ՀՀ IV-11.05.02 շինարարական նորմերի պահանջների:

272. Բնակավայրերում` ծերանոցների, հաշմանդամների համար շենքերի և առողջապահական հիմնարկների ու բնակչության զանգվածային այցելության այլ հաստատությունների տեղակայման վայրերում պետք է նախատեսել հետիոտնային ուղիներ, որոնցով հնարավոր է հաշմանդամների թիկնաթոռ սայլակների անցուդարձը: Ընդ որում, այդ ուղիների եզրաքարերի բարձրությունը չպետք է գերազանցի 0,05 մ, իսկ առավելագույն երկայնական թեքությունը` 83%: Երբ ուղու երկայնական թեքությունը գերազանցում է 30%-ից, ապա ամեն 100 մ-ը մեկ նախատեսվում են 5 մ-ից ոչ պակաս երկարությամբ հորիզոնական հատվածներ:

273. Շարժման կարգավորումով մայրուղային ճանապարհներում ու փողոցներում, կառուցապատման տարածքի սահմաններում անհրաժեշտ է նախատեսել միևնույն մակարդակում հետիոտնային անցումներ` 200-300 մետր ընդմիջումներով:

274. Շարժման կարգավորումով մայրուղային փողոցների վրա տարբեր մակարդակներով հետիոտնային անցումներ պետք է նախատեսել այն դեպքում, երբ հետիոտնի առավելագույն անցուդարձը գերազանցում է 1500 մարդը մեկ ժամում:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Քաղաքաշինության կոմիտե /նախկին նախ
14.10.2014
N 263-Ն
Հրաման