Սեղմել Esc փակելու համար:
ՀՀՇՆ 30-01-2014 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀՇՆ 30-01-2014 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾՈ ...

 

 

117.0263.241014

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «24»        10            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11714466

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

14 հոկտեմբերի 2014 թվականի N 263-Ն

 

ՀՀՇՆ 30-01-2014 «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ. ՔԱՂԱՔԱՅԻՆ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՒՄ» ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(4-րդ մաս)

 

275. Տարբեր մակարդակներով սարքավորված հետիոտնային անցումները պետք է նախատեսել սույն շինարարական նորմերի 29-րդ աղյուսակում տրված ցուցանիշներին համապատասխան` հետևյալ ընդմիջումներով.

 

Աղյուսակ 29

 

._______________________________________________________________.

|Հ/Հ|ՈՒղու նշանակությունը                    |Հեռավորությունը, մ|

|___|________________________________________|__________________|

|1. |Արագընթաց շարժման ճանապարհներ, արագընթաց|    400-800       |

|   |տրամվայի գծեր և  երկաթուղիներ           |                  |

|___|________________________________________|__________________|

|2. |Անընդհատ շարժման փողոցներ               |    300-400       |

|   |                                        |                  |

._______________________________________________________________.

 

276. Վարչական և առևտրական կենտրոնների, հյուրանոցների, թատրոնների, դպրոցների ցուցահանդեսների և շուկաների մոտ հետիոտնային ուղիները (մայթեր, հրապարակներ, անցումներ) պետք է նախագծել հետիոտնի անցուդարձի ծանրաբեռնված պահերի (պիկ) ժամերին հետիոտն հոսքի 0,3 մ2 /մարդուց, իսկ գործարանների, մարզահանդեսային համալիրների, կինոթատրոնների, կայարանների մոտ` 0,8 մ2/ մարդուց ոչ ավելի խտության պայմանից, ապահովելով ՍՆիՊ 2.08.02 շինարարական նորմերի պահանջները:

 

XIV. ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄԱՐԴԱՏԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ՀԵՏԻՈՏՆ ՇԱՐԺՄԱՆ ՑԱՆՑ

 

277. Հասարակական մարդատար տրանսպորտի տեսակը պետք է ընտրել` ելնելով հաշվարկային ուղևորահոսքից և ուղևորության հեռավորությունից: Տրանսպորտի տարբեր տեսակների ուղևորափոխադրելիության հնարավորությունը, ինչպես նաև ուղևորների ընդունման և մեկնելու հարթակների չափերը որոշվում են վերգետնյա տրանսպորտի համար` շարժակազմի ուղևորային սրահում 4 մարդ/մ2 խտության ապահովման պայմանից, և 3 մարդ/մ2` ստորգետնյա տրանսպորտի համար:

278. Վերգետնյա հասարակական տրանսպորտի ուղիներ պետք է նախատեսել մայրուղային փողոցներով և ճանապարհներով, կազմակերպելով դրանց երթևեկությունը տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսքի հետ միասին` երթևեկային մասից տարանջատված շերտով կամ առանձնացված պաստառով:

279. Խոշոր քաղաքների կենտրոնական շրջաններում, ճանապարհափողոցային սահմանափակ հնարավորության դեպքում թույլատրվում է նախատեսել տրամվայի գծերի անցկացումը փողոցի սահմաններից դուրս` ոչ խորը փորվածքի թունելներով կամ ուղեկամուրջներով:

280. Կառուցապատված տարածքներում վերգետնյա հասարակական ուղևորատար տրանսպորտի ցանցի խտությունն անհրաժեշտ է ընդունել 1,5-2,5 կմ/կմ2 սահմաններում` կախված ուղևորների հոսքի անցուդարձից:

281. Խոշոր քաղաքների կենտրոնական շրջաններում այդ ցանցի խտությունը կարելի է հասցնել մինչև 4,5 կմ/ կմ2:

282. Թեք լանջերի կառուցապատման դեպքում ցանցի խտությունը կարելի է հասցնել մինչև 3,5-4,5 կմ/կմ2:

283. Հետիոտն մոտեցումների հեռավորությունը մինչև հասարակական տրանսպորտի մոտակա կանգառ պետք է ընդունել 400 մ-ից ոչ ավելի: Քաղաքի կենտրոնական մասերում այդ հեռավորությունը չպետք է գերազանցի 250 մ-ը, արտադրական և պահեստարանների գոտիներում` 400 մ` մինչև կազմակերպության մուտքը, իսկ սպորտային և զանգվածային հանգստի գոտիներում` 800 մ մինչև գլխավոր մուտքը:

284. Անհատական տնամերձ կառուցապատման շրջաններում հետիոտն անցման առավելագույն հեռավորությունը մինչև հասարակական տրանսպորտի մոտակա կանգառը հարկավոր է ընդունել 600 մ-ից ոչ ավելի:

285. Բնակեցման տարածքի սահմաններում հասարակական ուղևորատար տրանսպորտի կանգառների միջև հեռավորությունը հարկավոր է ընդունել 400-500 մ` ավտոբուսների, տրամվայների և տրոլեյբուսների համար, 800-1200 մ` արագընթաց տրամվայների և ճեպընթաց ավտոբուսների համար, 1000-1200 մ` մետրոպոլիտենի և 1500-2000 մ` էլեկտրաֆիկացված երկաթուղու համար:

286. Հասարակական տրանսպորտային մեկ միջոցից մեկ այլի տեղափոխման հանգույցներում, անկախ ուղևորների հոսքի հաշվարկային չափից, տրանսպորտային միջոցի փոփոխման համար ուղևորի կորցրած ժամանակը չպետք է գերազանցի 3 րոպեն: Տրանսպորտից տրանսպորտ տեղափոխման հանգույցների, մետրոպոլիտենի կայարանների և զանգվածային այցելության օբյեկտների առջևի հրապարակներն անհրաժեշտ է նախագծել` ելնելով հետիոտնի հոսքի շարժման հաշվարկային խտությունից (մարդ/մ2), որի չափը ընդունվում է 1,0-ից ոչ ավելի` հետիոտնի միակողմանի շարժման, 0,8` հանդիպակաց շարժման, 0,5` հետիոտն հոսքերի փոխհատման տեղերում և 0,3` արագընթաց արտափողոցային տրանսպորտային գծերի կենտրոնական և վերջնակետային տեղափոխման հանգույցներում:

 

XVI. ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

287. Բնակեցման և հարակից արտադրական տարածքներում մարդատար ավտոմոբիլների հաշվարկային թվաքանակի 90%-ից ոչ պակասի մշտական պահպանության համար անհրաժեշտ է նախատեսել կայանատեղեր և կանգառատեղեր` ապահովելով ՀՀՇՆ IV-11.03.03 շինարարական նորմերի պահանջները: Ընդ որում, հետիոտնի հասանելիության հեռավորությունը չպետք է գերազանցի 300 մ` նոր շինարարության, և 600 մ` վերակառուցման դեպքերում:

288. Մարդատար ավտոմոբիլների ժամանակավոր պահպանման բացօթյա կանգառատեղեր պետք է նախատեսել մարդատար անհատական ավտոմոբիլների հաշվարկային թվաքանակի առնվազն 70%-ի համար:

289. Բնակելի շրջաններին և միկրոշրջաններին սահմանակից փողոցների ու ճանապարհների սահմաններում ավտոմոբիլների ժամանակավոր և հիմնական պահպանման համար թույլատրվում է նախատեսել բացօթյա կանգառներ:

290. Բնակելի շրջանների և միկրոշրջանների տարածքում կարելի է նախատեսել ավտոմոբիլների պահպանման ստորգետնյա կայանատեղեր:

291. Բնակելի և հասարակական շենքերին ներկառուցված կամ կցակառուցված կայանատեղեր (բացառությամբ դպրոցների, մանկական նախադպրոցական հիմնարկների և բուժական հաստատությունների) պետք է նախագծել` ՀՀՇՆ 31-01, ՍՆիՊ 2.08.02 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

292. Հաշմանդամներին պատկանող ավտոմոբիլների և այլ մոտոտրանսպորտի հիմնական պահպանման համար առանձնացված ավտոտնակներ պետք է նախատեսել բնակելի շենքերի մուտքերից 200 մ-ից ոչ ավելի հետիոտնային հասանելիության հեռավորությամբ: Տեղերի թիվն ընդունվում է ըստ նախագծային առաջադրանքի:

293. Հետիոտն մոտեցումների հեռավորությունը մարդատար ավտոմոբիլների ժամանակավոր պահպանման կանգառատեղերից անհրաժեշտ է ընդունել սույն շինարարական նորմերի 30-րդ աղյուսակում տրված ցուցանիշներից ոչ ավելի:

 

Աղյուսակ 30

 

._______________________________________________________________.

|Հ/Հ|            Անվանումը                   |Հեռավորությունը, մ|

|___|________________________________________|__________________|

|1. |Բնակելի շենքերի մուտքերը                |      100         |

|___|________________________________________|__________________|

|2. |Կայարանների սպասասրահները, հասարակական  |      150         |

|   |սննդի և  առևտրի  խոշոր օբյեկտների       |                  |

|   |մուտքերը                                |                  |

|___|________________________________________|__________________|

|3. |Բնակչության սպասարկման այլ հիմնարկները, |      250         |

|   |կազմակերպություններն ու վարչական        |                  |

|   |շենքերը                                 |                  |

|___|________________________________________|__________________|

|4. |Պուրակների, ցուցահանդեսների և           |      400         |

|   |մարզադաշտերի մուտքերը                   |                  |

._______________________________________________________________.

 

294. Մարդատար ավտոմոբիլների կանգառատեղերի հաշվարկի նորմերը թույլատրվում է ընդունել սույն շինարարական նորմերի 4-րդ հավելվածին համապատասխան:

295. Մարդատար ավտոմոբիլների կայանատեղերի հողամասերի չափերը` կախված դրանց հարկայնությունից, անհրաժեշտ է ընդունել սույն շինարարական նորմերի 31-րդ աղյուսակում տրված ցուցանիշներին համապատասխան, մեկ ավտոմոբիլի տեղի համար:

 

Աղյուսակ 31

 

.____________________________________________.

|Հ/Հ|Անվանումը                    |Հողամասերի|

|   |                             |չափերը, մ2|

|___|_____________________________|__________|

|1. |Մեկ հարկանի կայանատեղի համար |   30     |

|___|_____________________________|__________|

|2. |Երկհարկանի կայանատեղի համար  |   18     |

|___|_____________________________|__________|

|3. |Եռահարկ կայանատեղի համար     |   13     |

|___|_____________________________|__________|

|4. |Քառահարկ կայանատեղի համար    |   10     |

|___|_____________________________|__________|

|5. |Հինգ հարկանի կայանատեղի համար|    9     |

|___|_____________________________|__________|

|6. |Վերգետնյա կանգառատեղ         |   24     |

.____________________________________________.

 

296. Կայանատեղերի ուղեմուտքերի ու ելքերի նվազագույն հեռավորությունը մինչև մայրուղային փողոցների խաչմերուկներ պետք է ընդունել 50 մ, տեղական փողոցների խաչմերուկներ` 40 մ, հասարակական տրանսպորտի կանգառներ` 30 մ:

297. Մարդատար ավտոմոբիլների ստորգետնյա կայանատեղերի մուտքերն ու ելքերը բնակելի շենքերի և անհատական տների պատուհաններից, հասարակական շենքերի աշխատատեղերից ու հանրակրթական դպրոցների սահմաններից, մանկական նախադպրոցական ու բուժական հիմնարկներից պետք է հեռու լինեն 15 մ-ից ոչ պակաս:

298. Ստորգետնյա կայանատեղերի օդափոխիչ հորանները պետք է նախատեսվեն ՎՍՆ 01 շինարարական նորմերի պահանջներին համապատասխան:

299. Հատուկ նշանակության մարդատար ու բեռնատար ավտոմոբիլների կայանատեղերը, ավտոբուսների, տրոլեյբուսների ու տրամվայների հավաքակայանները, ինչպես նաև կենտրոնական տեխնիկական սպասարկման և ավտոմոբիլների սեզոնային պահպանման կայաններն ու վարձակալության կետերը պետք է տեղակայել դրանց համար հատուկ նախատեսվող գոտիներում` ՀՀ օրենսդրությանը համապատասխան, դրանց հողամասի չափերն ընդունելով սույն շինարարական նորմերի 4-րդ հավելվածի պահանջների համաձայն:

300. Վերգետնյա և կիսավերգետնյա կայանատեղերից, մարդատար ավտոմոբիլների հիմնական և ժամանակավոր բացօթյա սպասարկման, տեխնիկական սպասարկման կայաններից մինչև բնակելի ու հասարակական շենքերը, ինչպես նաև բնակեցման տարածքում գտնվող դպրոցները, մսուր-մանկապարտեզները և բուժհիմնարկների տեղամասերն անհրաժեշտ է ընդունել սույն շինարարական նորմերի 32-րդ աղյուսակում նշված հեռավորություններից ոչ պակաս:

 

Աղյուսակ 32

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ| Անվանումը         |              Հեռավորությունը, մ             |

|   |                   |_____________________________________________|

|   |                   |Կայանատեղերից և  բացօթյա   |Տեխնիկական       |

|   |                   |կանգառատեղերից, մարդատար   |սպասարկման       |

|   |                   |ավտոմոբիլների քանակի       |կայաններից,      |

|   |                   |դեպքում                    |սպասարկման տեղերի|

|   |                   |                           |դեպքում          |

|   |                   |___________________________|_________________|

|   |                   |10 և |11-50|51-|101-|300-ից|10 և |11-30|30-ից|

|   |                   |պակաս|     |100|300 |ավելի |պակաս|     |ավելի|

|___|___________________|_____|_____|___|____|______|_____|_____|_____|

|1. |Բնակելի շենքեր     | 10*)| 15  |25 | 35 |  50  | 15  | 25  | 50  |

|___|___________________|_____|_____|___|____|______|_____|_____|_____|

|2. |Բնակելի շենքեր`    | 10*)| 10*)|15 | 25 |  35  | 15  | 25  | 50  |

|   |կողային խուլ       |     |     |   |    |      |     |     |     |

|   |պատերով            |     |     |   |    |      |     |     |     |

|___|___________________|_____|_____|___|____|______|_____|_____|_____|

|3. |Հասարակական շենքեր | 10*)| 10*)|15 | 25 |  25  | 15  | 20  | 20  |

|___|___________________|_____|_____|___|____|______|_____|_____|_____|

|4. |Հանրակրթական       | 15  | 25  |25 | 50 |  -   | 50  | -   | -   |

|   |դպրոցներ և         |     |     |   |    |      |     |     |     |

|   |նախադպրոցական      |     |     |   |    |      |     |     |     |

|   |հիմնարկներ         |     |     |   |    |      |     |     |     |

|___|___________________|_____|_____|___|____|______|_____|_____|_____|

|5. |Բուժական           | 25  |  50 | - |  - |   -  | 50  | -   | -   |

|   |հաստատություններ   |     |     |   |    |      |     |     |     |

|___|_________________________________________________________________|

|6. |*) - III-V կարգերի հրակայունության կայանատեղերի համար պետք է     |

|   |ընդունել 12 մ-ից ոչ պակաս:                                       |

._____________________________________________________________________.

 

301. Հեռավորությունները պետք է նշանակել բնակելի և հասարակական շենքերի պատուհաններից և հանրակրթական դպրոցների, մանկական նախադպրոցական ու բուժական հիմնարկների հողամասերի սահմաններից մինչև կայանատեղերի պատերը կամ բացօթյա կանգառատեղերի սահմանները:

302. Շենքերի ճակատի երկարությամբ` 101-ից 300 ավտոմոբիլի համար տեղակայված բացօթյա կանգառատեղերից մինչև այդ շենքերը հեռավորությունը պետք է ընդունել 50 մ-ից ոչ պակաս:

303. Բացվող պատուհաններ, ինչպես նաև դեպի բնակելի ու հասարակական շենքերը ուղեմուտքեր չունեցող I և II կարգի հրակայունության կայանատեղերի համար 30-րդ աղյուսակում բերված հեռավորությունները կարելի է կրճատել 25%-ով:

304. Մարդատար ավտոմոբիլների 300 և ավելի տեղով կայանատեղերն ու բացօթյա կանգառատեղերը պետք է տեղակայել բնակելի միկրոշրջաններից դուրս:

305. Ավտոմոբիլների տեխնիկական սպասարկման կայանները պետք է նախատեսել մեկ սպասարկման կետ` 200 մարդատար ավտոմոբիլի համար` հողամասերի չափերն ընդունելով համաձայն սույն շինարարական նորմերի 33-րդ աղյուսակում տրված ցուցանիշի:

 

Աղյուսակ 33

 

._________________________________.

|Հ/Հ|Սպասարկման կետերի |Հողամասի  |

|   |     քանակը       |մակերեսը, |

|   |                  |1 օբյեկտին|

|   |                  |   հա     |

|___|__________________|__________|

|1. |2 կետ             |   0.15   |

|___|__________________|__________|

|2. |5 կետ             |   0.5    |

|___|__________________|__________|

|3. |10 կետ            |   1.0    |

|___|__________________|__________|

|4. |15 կետ            |   1.5    |

|___|__________________|__________|

|5. |25 կետ            |   2.0    |

|___|__________________|__________|

|6. |40 կետ            |   3.5    |

._________________________________.

 

306. Հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանները պետք է նախագծել` օրական 1200 մարդատար ավտոմոբիլների սպասարկման համար վառելանյութի բաշխման մեկ կետ հաշվարկից, հողամասերի չափերն ընդունելով համաձայն սույն շինարարական նորմերի 34-րդ աղյուսակում տրված ցուցանիշի:

 

Աղյուսակ 34

 

.______________________________________________.

|Հ/Հ|Հեղուկ վառելանյութի լիցքավորման|Հողամասի  |

|   |կայանների քանակը               |մակերեսը, |

|   |                               |1 օբյեկտին|

|   |                               |   հա     |

|___|_______________________________|__________|

|1. |1 բաշխման կետ                  |   0.1    |

|___|_______________________________|__________|

|2. |1-ից` 5 բաշխման կետ            |   0.2    |

|___|_______________________________|__________|

|3. |5-ից` 7 բաշխման կետ            |   0.3    |

|___|_______________________________|__________|

|4. |7-ից` 9 բաշխման կետ            |   0.35   |

|___|_______________________________|__________|

|5. |9-ից` 11 բաշխման կետ           |   0.4    |

.______________________________________________.

 

307. Բնակավայրերում ավտոմոբիլների հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանները (ԱՀՎԼԿ) պետք է նախատեսել միայն հեղուկ վառելիքի պահման ստորգետնյա պահեստարաններով, պահպանելով N 2-III-2.13 սանիտարական կանոնների և նորմերի, ՍՆիՊ 2.05.13, ՍՆԻՊ II-106 և ՎՍՆ 01 շինարարական նորմերի պահանջները: Ստորգետնյա պահեստարանների միավորի տարողությունը չպետք է գերազանցի 20 մ3, իսկ ընդհանուրը` 40 մ3:

308. ԱՀՎԼԿ-ի կազմում պետք է նախատեսել տեխնոլոգիական սարքավորումներով շենքեր և շինություններ, որոնք կապահովեն.

1) սպասարկող և սպասարկվող անձնակազմի կենցաղային պահանջները (սանիտարական հանգույց, սննդի կետ, սպասասրահ),

2) շրջակա միջավայրի պահպանությունը,

3) վառելիքի ընդունումը, պահեստավորումը և առաքումը,

4) ԱՀՎԼԿ-ի շահագործման անվտանգությունը,

5) արտաքին հրդեհաշիջման աշխատանքները` նախատեսելով 100 մ3 ծավալով ստորգետնյա ջրավազան կամ տեղադրելով երկու հրշեջ հիդրանտներ` տարողություններից 40 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

309. ԱՀՎԼԿ-ի մուտքերը (ելքերը) պետք է տեղադրվեն միմյանցից անջատ և մինչև փողոցների և ճանապարհների մոտակա հատումները` 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա: ԱՀՎԼԿ-ի տեղադրումը արգելվում է.

1) փողոցների և ճանապարհների բաժանիչ շերտում և ուղղորդիչ կղզյակներում,

2) տրանսպորտային հոսքերի միակողմանի երթևեկության դեպքում, երթևեկության ձախ կողմից,

3) բնակելի կառուցապատման փողոցների և հետիոտնային ճանապարհների վրա,

4) բնապահպանական, պատմական և մշակութային, առողջարարական նպատակով և հանգստի համար նախատեսված հողերում:

310. ԱՀՎԼԿ-ի տարածքը պետք է տարանջատվի փողոցների և ճանապարհների երթևեկային մասից անվտանգության կղզյակով, որի լայնությունը սահմանվում է մայթի տեղադրման պայմանից` նվազագույնը 1.5 մ լայնությամբ:

311. Հեղուկ վառելիքի պահեստավորման ստորգետնյա պահեստարաններով ԱՀՎԼԿ-ի հեռավորությունները մինչև մանկական նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների, գիշերօթիկ դպրոցների, ստացիոնար բուժական հիմնարկների հողամասերի սահմանները կամ բնակելի և հասարակական շենքերի պատերը պետք է ընդունել 50 մ-ից ոչ պակաս: Նշված հեռավորությունը պետք է որոշել բաշխիչ կետերից և վառելիքի պահեստավորման ստորգետնյա պահեստարաններից: Օրական 500-ից ոչ ավելի միայն մարդատար ավտոմոբիլների սպասարկման համար նախատեսված ԱՀՎԼԿ-ի հեռավորությունը մինչև վերը նշված օբյեկտները թույլատրվում է նվազեցնել, բայց ընդունել 25 մ-ից ոչ պակաս:

312. Ավտոմոբիլների գազալիցքավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ) տրամադրած հողատարածքը` շինարարություն կազմակերպելու համար, պետք է լինի ոչ պակաս, քան 0.2 հեկտար, իսկ մոնոբլոկ կայանների դեպքում` ոչ պակաս 0,1 հեկտարից: ԱԳԼՃԿ-ները տեղադրել միմյանցից 2 կմ-ից ոչ պակաս հեռավորության վրա` համաձայն ՀՀ կառավարության 2008 թ. 1104-Ն որոշման պահանջների: ԱԳԼՃԿ-ի գազի ակումուլյացիոն տարողությունների հեռավորությունները պետք է լինեն` էլեկտրական հոսանքի օդային գծերի բարձրությունը գազալցակայանի գազահեռացման աշտարակի բարձրությունից պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի N 961-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

313. ԱԳԼՃ-ի մուտքերը (ելքերը) պետք է տեղադրվեն միմյանցից անջատ և մինչև փողոցների և ճանապարհների մոտակա հատումները` 50 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

314. ԱԳԼՃԿ-ի կազմում պետք է նախատեսել տեխնոլոգիական սարքավորումներով շենքեր և կառուցվածքներ, որոնք կապահովեն.

1) սպասարկող և սպասարկվող անձնակազմի կենցաղային պահանջները (սանիտարական հանգույց, սննդի կետ, սպասասրահ),

2) շրջակա միջավայրի պահպանությունը,

3) բնական գազի պահեստավորումը և կոմպրեսացված վառելիքի լիցքավորումը,

4) ԱԳԼՃԿ-ի շահագործման անվտանգությունը,

5) արտաքին հրդեհաշիջման աշխատանքները` նախատեսելով 100 մ3 ծավալով ստորգետնյա ջրավազան կամ տեղադրելով երկու հրշեջ հիդրանտներ` տարողություններից 40 մ-ից ոչ պակաս հեռավորության վրա:

315. ԱԳԼՃԿ-ի կառուցման թույլատրելի հեռավորությունները` արդյունաբերական կազմակերպություններից, երկաթգծի կայարաններից, ընդհանուր օգտագործման երկաթգծային կամուրջներից, ավտոճանապարհներից, շենք-շինություններից, մարդկանց զանգվածային կուտակումներով հրապարակներից, պետք է բավարարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի «Անվտանգության կանոնները գազի տնտեսությունում տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 2399-Ն որոշմամբ սահմանված պահանջներին:

316. ԱԳԼՃԿ-ի և ԱՀՎԼԿ-ի միջև թույլատրելի հեռավորությունները պետք է սահմանել` պահպանելով «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգությունը» ՀՀՇՆ 21-01 նորմերի պահանջները:

 

XVII. ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՈՒՄ

 

317. Քաղաքների և այլ բնակավայրերի խմելու-տնտեսական ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի նախագծումը պետք է իրականացնել համաձայն ՀՀՇՆ 40-01.01, ՍՆիՊ 2.04.02 և ՍՆիՊ 2.04.03 շինարարական նորմերի պահանջների` հաշվի առնելով խմելու ջրի ստացման սանիտարահիգիենիկ անվտանգության, բնապահպանական և ռեսուրսախնայողության պահանջները:

318. Բնակավայրերի բնակելի և հասարակական կառուցապատումը` ներառյալ տնամերձ հողամասերով անհատական և բլոկավորված կառուցապատմամբ հատվածները, ինչպես նաև արտադրական օբյեկտները պետք է ապահովված լինեն ջրամատակարարման և ջրահեռացման կենտրոնացված կամ տեղային համակարգերով: Այն բնակելի գոտիներում, որոնք ապահովված չեն կենտրոնացված ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերով, բազմահարկ բնակելի շենքերի տեղակայում չի թույլատրվում:

319. Խմելու-տնտեսական ջրամատակարարման աղբյուրների ընտրությունը և դրանց սանիտարապաշտպանիչ գոտիների չափերի սահմանումն անհրաժեշտ է իրականացնել համաձայն N 2-III-Ա2-1 և N 2-III-Ա2-2 սանիտարական կանոնների և նորմերի պահանջների` հաշվի առնելով ճառագայթային անվտանգության նորմերը:

320. Ջրի մաքրման կայանների զբաղեցրած հողամասերի չափերը` կախված դրանց արտադրողականությունից (հազ. մ3/օր), պետք է ընդունել ըստ նախագծի, բայց սույն շինարարական նորմերի 35-րդ աղյուսակում տրված ցուցանիշներից ոչ ավելի:

 

Աղյուսակ 35

 

.____________________________________.

|Հ/Հ| Արտադրողականությունը,|Հողամասի |

|   | հազ. մ3/օր           |ափերը, հա|

|___|______________________|_________|

|1. |մինչև  0,8            |   1     |

|___|______________________|_________|

|2. |09-ից բարձր մինչև  12 |   2     |

|___|______________________|_________|

|3. |13-ից -»-  32         |   3     |

|___|______________________|_________|

|4. |33-ից -»-  80         |   4     |

|___|______________________|_________|

|5. |81-ից -»- 125         |   6     |

|___|______________________|_________|

|6. |126-ից -»- 250        |  12     |

|___|______________________|_________|

|7. |251-ից -»- 400        |  18     |

|___|______________________|_________|

|8. |401-ից -»- 800        |  24     |

.____________________________________.

 

321. Կոյուղու մաքրման սարքավորումների զբաղեցրած հողամասերի չափերը պետք է ընդունել սույն շինարարական նորմերի 36-րդ աղյուսակում տրված ցուցանիշներից ոչ ավելի:

 

Աղյուսակ 36

 

.___________________________________________________________.

|Հ/Հ|Կոյուղու մաքրման      |      Հողամասի չափերը, հա       |

|   |սարքավորումների       |________________________________|

|   |արտադրողականությունը  |մաքրող   |տիղմի    |կոյուղաջրերի|

|   |(հազ. մ3/օր)          |սարքա-   |հարթակներ|խորը մաքրման|

|   |                      |վորումներ|         |կենսաբանական|

|   |                      |         |         |լճակներ     |

|___|______________________|_________|_________|____________|

|1. |Մինչև  0,7            |   0,5   |    0,2  |     -      |

|___|______________________|_________|_________|____________|

|2. |08-ից բարձր մինչև  17 |   4     |    3    |     3      |

|___|______________________|_________|_________|____________|

|3. |18-ից  -»-  40        |   6     |    9    |     6      |

|___|______________________|_________|_________|____________|

|4. |41-ից  -»- 130        |  12     |   25    |    20      |

|___|______________________|_________|_________|____________|

|5. |131-ից -»- 175        |  14     |   30    |    30      |

|___|______________________|_________|_________|____________|

|6. |176-ից -»- 280        |  18     |   55    |    -       |

.___________________________________________________________.

 

322. 280 հազ.մ3/օր-ից բարձր արտադրողականությամբ մաքրման կայանների հողամասերի չափերը պետք է ընդունել սահմանված կարգով մշակված նախագծերով, համանման կառույցների նախագծերով:

323. Կոյուղու մաքրման սարքավորումների տեղային /լոկալ/ համակարգի դեպքում հողամասերի և դրանց սանիտարապաշտպանիչ գոտիների չափերը պետք է ընդունել գրունտային պայմաններից և կոյուղաջրերի քանակից ելնելով, 0.25 հա-ից ոչ ավելի, և համաձայն ՍՆիՊ 2.04.03 շինարարական նորմերի պահանջների:

324. Կոյուղու կենտրոնական համակարգի բացակայության դեպքում պետք է նախատեսել կեղտաջրերի մաքրման կայաններ, որոնց համար առանձնացված հողամասերի և սանիտարապաշտպանիչ գոտիների չափերը պետք է ընդունել ըստ սույն շինարարական նորմերի 12-րդ աղյուսակի և համաձայն ՍՆիՊ 2.04.03 շինարարական նորմերի պահանջների:

 

XVIII. ՀԵՂԵՂԱՏԱՐ ԿՈՅՈՒՂԻ

 

325. Հեղեղատար կոյուղու նախագծումը պետք է իրականացնել գործող նորմատիվ փաստաթղթերի հիման վրա` ՍՆիՊ 2.04.03 շինարարական նորմերի, ՍՆ 496 հրահանգի և ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան:

326. Տարբերակում են հեղեղատար կոյուղու ընդհանուր (միախառն) (կոմունալ-տնտեսականի հետ համատեղված) և առանձնացված համակարգեր: Նախապատվությունը տրվում է առանձնացված համակարգին: Հեղեղատար կոյուղու միջոցով մակերևութային ջրերի հեռացումը դեպի գետեր կամ ջրավազաններ պետք է իրականացվի քաղաքների և գյուղական բնակավայրերի տարածքների ողջ ավազանից` դեպի ցանց հեռացված հոսքաջրերը նախնական մաքրման ենթարկելուց հետո: Բնակավայրի տարածքից հավաքվող և տեղափոխվող ձյան և սառույցի զանգվածների օգտահանումը պետք է իրականացնել կոյուղու կոլեկտորների վրա տեղակայված ձնհալ խցերի կիրառմամբ` օգտագործելով կոյուղու հոսքաջրերի ջերմությունը: Մակերևութային հոսքաջրերի բացթողումը դեպի անարտահոս ջրավազաններ, ողողվող հեղեղատներ, փակ ձորակներ, ճահճացած տարածքներ չի թույլատրվում:

327. Մակերևութային հոսքաջրերի բացթողումը լողալու համար նախատեսված ջրավազաններ հնարավոր է միայն դրանք խորը մաքրման ենթարկելու պայմանով:

328. Ջրահեռացման խողովակների և ջրատար ուղիների չափերի որոշման համար անհրաժեշտ է հաշվի առնել հեղեղատար կոյուղու ցանց մտնող հոսքաջրերի առավելագույն հաշվարկային քանակը, որը կախված է տեղումների հաշվարկային ինտենսիվությունից, տևողությունից, հոսքաջրերի գործակցից և ջրհավաք ավազանի մակերեսից: Քաղաքային տարածքներում պետք է կիրառել հեղեղատար կոյուղու փակ համակարգ: Բաց համակարգերի կիրառումը թույլատրվում է միջին և փոքր քաղաքների, գյուղական բնակավայրերի` սակավահարկ կառուցապատմամբ շրջաններում և զբոսայգիների տարածքներում` ավտոմայրուղիներին ուղեկցող խրամառուներով: Ճանապարհների հետ հատումը նախատեսվում է կազմակերպել կամրջային կամ խողովակային անցումներով: Ջրատար խողովակների համակարգի նվազագույն տրամագիծը ընդունվում է 400 մմ::

329. Բաց հեղեղատար համակարգը կազմված է բնական կամ արհեստական պատվածքով տարբեր չափերի ջրահեռացման առվակներից կամ պարզեցված ջրատար կառուցվածքներից: Ջրընդունիչներ այս դեպքում չեն տեղադրվում:

330. Մակերևութային հոսքաջրերի հեռացման համակարգը կազմակերպելիս պետք է հաշվի առնվի ուղեկցող ցամաքուրդային համակարգերից, ջերմային ցանցերից և ստորգետնյա ենթակառուցվածքների ընդհանուր կոլեկտորներից ցամաքուրդային ջրերի ընդունման հնարավորությունը: Սալարկված տարածքների լվացման և կանաչապատ տարածքների ոռոգման արդյունքում գոյացած աննշան ծավալով ջրերի մուտքը ջրընդունիչ հորեր կարելի է հաշվի չառնել: Տեխնիկական հնարավորության այդ ջրերը առանձին խողովակաշարերի միջոցով կարելի է օգտագործել դեկորատիվ լճակների սնուցման համար:

331. Ջրահեռացման ցանցի հաշվարկը պետք է իրականացնել անձրևի հոսքաջրերի քանակից ելնելով ՍՆիՊ 2.04.03 շինարարական նորմերի պահանջներից:

332. Հաշվարկային ինտենսիվության միապատիկ գերազանցման դեպքում, որի ժամանակ հեղեղատար կոյուղու ջրընդունիչը պետք է բաց թողնի անձրևահոսքերի միայն մի մասը, մնացած մասը ժամանակավորապես ջրածածկում է (ողողում է) փողոցի երթևեկելի մասը, և թեքության առկայության դեպքում` հոսում ջրահեռացման եզրային խրամառուներով: Այս դեպքում, փողոցների ջրածածկման բարձրությունը պետք է պակաս լինի նկուղային և կիսանկուղային հարկերի ջրածածկման բարձրությունից: Հեղեղատար կոյուղու ցանցի միապատիկ գերլցման ժամանակահատվածն ընդունվում է տարածքի բնույթից, մակերեսից և անձրևի ինտենսիվության մեծությունից` ըստ ՍՆիՊ 2.04.03 շինարարական նորմերի:

333. Քաղաքների տարածքներից հեռացված մակերևութային ջրերի մաքրումը պետք է իրականացնել տեղային (լոկալ) կամ խմբային տարբեր տիպի մաքրման կառույցներում: Մաքրման ուղարկվող հոսքաջրերի հաշվարկային քանակը պետք է որոշել անձրևի տարեկան առավելագույն հոսքի (0.05-0.1) ինտենսիվության միապատիկ գերազանցման ժամանակահատվածով:

334. Արդյունաբերական կազմակերպությունների, պահեստարանների, ավտոտնտեսությունների և այլ տարածքներից, ինչպես նաև բնակելի և հասարակական-գործարարական գոտիների տարածքներում տեղակայված առավել աղտոտված (օրգանական կամ ոչ օրգանական ծագման թունավոր (տոքսիկ) նյութերով) հատվածներից մակերևութային ջրահոսքերը պետք է ենթարկվեն մաքրման լոկալ (ինքնուրույն) մաքրման սարքավորումներում` մաքրման ենթարկված ջրի գերադասելի կրկնակի օգտագործմամբ` փակ ցիկլերով արդյունաբերական կարիքների համար:

335. Արդյունաբերական և բնակելի տարածքներից մակերևութային հոսքաջրերի հեռացմանը դեպի ջրային օբյեկտներ ներկայացվում են նույն պահանջները, ինչ և կոյուղաջրերին` ՍՆ 496 հրահանգի պահանջներին համապատասխան:

336. Անձրևաջրերի հաշվարկային ծախսի մաքրման կամ կարգավորման (կուտակման) նպատակահարմարությունը պետք է որոշել տեխնիկատնտեսական հաշվարկների հիման վրա:

337. Կողմնորոշիչ հաշվարկների համար, քաղաքների բնակելի և հասարակական-գործարարական գոտիների տարածքներից մաքրման կայան մտնող մակերևութային հոսքաջրերի օրական ծավալն ընդունվում է տարածքի կառուցվածքային մասերից կախված` սույն շինարարական նորմերի 37-րդ աղյուսակում տրված տվյալներին համաձայն:

 

Աղյուսակ 37

 

.__________________________________________________.

|Հ/Հ| Քաղաքի տարածքը          |Մաքրման ուղարկվող   |

|   |                         |մակերևութային  ջրերի|

|   |                         |ծավալը մ3/օր տարածքի|

|   |                         |1 հա-ից             |

|___|_________________________|____________________|

|1. |Քաղաքային քաղաքաշինական  |   60-ից ավելի      |

|   |հանգույց                 |                    |

|___|_________________________|____________________|

|2. |Մայրուղիներին հարող      |   50-60            |

|   |տարածքներ                |                    |

|___|_________________________|____________________|

|3. |Միջմայրուղային տարածքներ`|                    |

|   |թաղամասի հետևյալ         |    45-50           |

|   |չափերով.                 |    40-45           |

|   |1) մինչև  5 հա,          |    35-40           |

|   |2) 5-10 հա,              |                    |

|   |3) 10-50 հա              |                    |

.__________________________________________________.

 

Ջրային օբյեկտներ բաց թողնվող մակերևութային ջրահոսքերի մաքրման որակը պետք է համապատասխանի ՀՀ օրենսդրությանը, սանիտարական նորմերի պահանջներին և ջրամբարի ջրօգտագործման ռեժիմին:

338. Բնակելի գոտուց մինչև մակերևութային հոսքի մաքրման բաց տիպի կայան սանիտարապաշտպանիչ գոտին (ՍՊԳ) պետք է ընդունել 100 մ, փակ տիպի դեպքում` 50 մ:

 

XIX. ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

 

339. Հանրապետության պարբերական խոնավության պակասությամբ գյուղատնտեսական տարածքների համար հարկ է նախատեսել ոռոգում` բաղկացած տեխնիկական, ագրոտեխնիկական, կազմակերպչական ու տնտեսական միջոցառումներից, որոնց հիմքում ընկած է ջրի նորմավորված մատակարարման սկզբունքը:

340. Ոռոգման համակարգերը պետք է բաղկացած լինեն ջրամբարներից (գլխամասային հանգույց), ջրանցքների համակարգից (մայրուղային ջրանցք, առանձին ճյուղավորումներով բաշխիչ ցանց), որոնց միջոցով հնարավոր կլինի կանոնավոր ոռոգումն իրականացնել ոռոգման տարբեր եղանակներով (մակերեսային` ակոսներով, շերտերով, օդում ջրի ցրմամբ` ջրցրիչ սարքավորումներով, ստորգետնյա խողովակաշարերի միջոցով, կաթիլային):

341. Բաշխիչ ցանցը պետք է բաղկացած լինի ջրաչափիչ, մակարդակի բարձրացման, ջրածախսումների կարգավորման սարքավորումներով հագեցած մատակարարող և կարգավորող ջրանցքներից` ջրանցքների հատակի նիշերի լծորդմամբ:

342. Ոռոգման ռեժիմները պետք է ընտրվեն` հաշվի առնելով խոնավության դեֆիցիտը հողի ակտիվ շերտում ըստ կլիմայական պայմանների (միջին տարվա համար): Որպես հաշվարկային պետք է ընդունվի երաշտ տարվա ոռոգման ռեժիմը, այսինքն` վեգետացիոն շրջանում ջրի 95%-ի ապահովման պայմանը:

343. Ոռոգման համակարգի հաշվարկային ելքերը պետք է որոշվեն համաձայն.

1) ոռոգման ենթակա տարածքների մակերեսների,

2) ՍՆիՊ 2.04.02 շինարարական նորմերի պահանջների:

344. Տարածքների ոռոգման աղբյուր կարող է ծառայել համայնքների տարածքով անցնող գետակների ջուրը, ինչի համար անհրաժեշտ է փոքր ամբարտակների օգնությամբ ստեղծել ջրամբարներ և ազատ հոսքի կամ պոմպերի օգնությամբ իրականացնել ոռոգումը:

345. Քաղաքային բնակավայրերի ոռոգման նպատակով ջրապահանջի հաշվարկման ժամանակ հարկ է հաշվի առնել նաև փողոցների լվացման, այգիների ու պուրակների ոռոգման համար պահանջվող ջրի ծախսը: Հեղեղատար կոյուղու ելքերի հաշվարկներում պետք է հաշվի առնել նաև փողոցների լվացման համար պահանջվող ջրի, ինչպես նաև հալոցքի և անձրևաջրերի ծախսը: Քաղաքային բնակավայրերի բարեկարգման պահանջներից ելնելով փողոցները պետք է լվացվեն գիշերային ժամերին:

 

XX. ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄԱՔՐՈՒՄ

 

346. Քաղաքային և գյուղական բնակավայրերի սանիտարական մաքրումը պետք է ապահովել կոյուղացման համակարգի, կենցաղային և արդյունաբերական թափոնների հավաքման ու օգտահանման հետ փոխկապակցված` հաշվի առնելով բնապահպանական և ռեսուրսախնայողության պահանջները և N 2.1.7.002 սանիտարական կանոնների և նորմերի պահանջները: Կենցաղային թափոնների քանակը պետք է ընդունել ըստ սույն շինարարական նորմերի 38-րդ աղյուսակի տվյալների:

 

Աղյուսակ 38

 

._____________________________________________________________________.

|Հ/Հ|             Անվանումը                             |Թափոնների    |

|   |                                                   |քանակը *     |

|   |                                                   |մարդ/տարի    |

|___|___________________________________________________|_____________|

|   | Կենցաղային թափոններ                               |մ3    |  կգ  |

|___|___________________________________________________|______|______|

|1. |Կոշտ կենցաղային աղբ                                |1.3 **| 360  |

|   |Քաղաքում ընդհանուր քանակը (բնակելի շենքեր`         |      |      |

|   |կոյուղացված,գազաֆիկացված, ջրամատակարարման          |      |      |

|   |ցանցով, հասարակական և  այլ շենքեր ու շինություններ)|      |      |

|___|_________________________________________________________________|

|2. |* Հորերից հանված հեղուկ թափոնները (կոյուղու բացակայության        |

|   |դեպքում) ընդունել 2000-3500 լ (մարդ/տարի):                       |

|___|_________________________________________________________________|

|3. |** Միջին, փոքր, փոքրագույն քաղաքների համար կուտակված աղբի        |

|   |նորմը հանձնարարվում ընդունել 1.1-1.3 մ3/տարի:                    |

._____________________________________________________________________.

 

347. Կենցաղային թափոնների վնասազերծման, տեղափոխման և վերամշակման կազմակերպությունների և կառուցվածքների հողամասերի և սանիտարապաշտպանիչ գոտիների չափերը պետք է ընդունել ըստ սույն շինարարական նորմերի 39-րդ աղյուսակի տվյալների:

 

Աղյուսակ 39

 

.____________________________________________________________________.

|Հ/Հ|Կազմակերպություններ և           |1000 տ       |Սանիտարապաշտպանիչ|

|   |կառուցվածքներ                   |կենցաղային   |գոտիների չափերը  |

|   |                                |թափոնների    |    **, մ        |

|   |                                |համար        |                 |

|   |                                |հողամասերի   |                 |

|   |                                |մակերեսը, հա |                 |

|___|________________________________|_______________________________|

|1. |Աղբամշակման և  աղբաայրման       |                               |

|   |կազմակերպություններ` տարեկան    |                               |

|   |հազ. տ  հզորությամբ             |                               |

|   |1) մինչև  100,                  |    0.05             300       |

|   |2) 100-ից մեծ                   |    0.05             500       |

|___|________________________________|_______________________________|

|2. |Կոմպոստի պահեստներ              |    0.04     |       300       |

|___|________________________________|_____________|_________________|

|3. |Պոլիգոններ *                    |    0.02-0.05|       500       |

|___|________________________________|_____________|_________________|

|4. |Կոմպոստացման դաշտեր             |    0.5-1    |       500       |

|___|________________________________|_____________|_________________|

|5. |Աղբատեղափոխման կայաններ         |    0.04     |       100       |

|___|________________________________|_____________|_________________|

|6. |Թողարկման (դատարկման) կայաններ  |    0.02     |       300       |

|___|________________________________|_____________|_________________|

|7. |Վնասազերծված նստվածքների        |     0.3     |       1000      |

|   |(ըստ չոր նյութի) պահեստավորման  |             |                 |

|   |և  թաղման դաշտեր                |             |                 |

|___|________________________________________________________________|

|8. |* Պոլիգոնների նվազագույն չափերն ընտրվում են ավազային            |

|   |գրունտներում տեղակայված կառուցվածքների դեպքում:                 |

|___|________________________________________________________________|

|9. |** Աղբամշակման և  աղբաայրման կազմակերպությունների համար,        |

|   |մթնոլորտ վնասակար նյութերի արտանետման պարագայում,               |

|   |սանիտարապաշտպանիչ գոտու չափը պետք է ճշգրտվի արտանետումների      |

|   |ցրման հաշվարկի հիման վրա:                                       |

.____________________________________________________________________.

 

XXI. ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐ

 

348. Էներգակիրների ծախսը և էներգիայի աղբյուրների հզորության պահանջը պետք է որոշել.

1) արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպությունների համար` ըստ գործող կազմակերպությունների հայտերի (տեղեկատվության), նոր, վերակառուցվող կամ նմանատիպ կազմակերպությունների նախագծերի, ինչպես նաև ըստ խոշորացված ցուցանիշների (տեղական առանձնահատկությունների հաշվառմամբ),

2) տնտեսական-կենցաղային և կոմունալ կարիքների համար` գործող ճյուղային (էլեկտրա, ջերմա- և գազամատակարարման) նորմերին համապատասխան:

349. Էլեկտրասպառման խոշորացված ցուցանիշները թույլատրվում է ընդունել սույն շինարարական նորմերի 6-րդ հավելվածին համապատասխան:

350. Գոյություն ունեցող, վերակառուցվող և նախատեսվող օբյեկտների էլեկտրապահանջի վերաբերյալ տվյալների հավաքագրման (էլեկտրաաուդիտ) ժամանակ պետք է առաջնորդվել էներգետիկ կարիքները կոգեներատիվ (էլեկտրական և ջերմային էներգիաների համատեղ արտադրության) եղանակով ծածկելու նպատակահարմարությամբ, ինչպես «Մեծ» էներգետիկայի օբյեկտներում` ՋԷԿ, ճյուղավորված և ձգված ջերմային ցանցով (ջերմամատակարարում), այնպես էլ` «Փոքր» (բաշխված) էներգետիկայի օբյեկտներում` ներառյալ ինքնավար (ավտոնոմ) էներգակիրները: Սրանց թվին կարելի է դասել նաև էներգիայի վերականգնվող աղբյուրների և նոր էներգատեխնոլոգիաների կիրառումը:

351. Բնակավայրերի էլեկտրամատակարարումը պետք է նախատեսել տարածաշրջանային էներգետիկ ցանցից: Տարածաշրջանային էներգահամակարգին միանալու անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում էլեկտրամատակարարումը նախատեսվում է իրականացնել առանձին էլեկտրական ենթակայաններից:

352. Քաղաքների էլեկտրամատակարարումը պետք է իրականացվի էլեկտրաէներգիայի` նվազագույնը երկու անկախ աղբյուրներից` ՍՆիՊ 3.05.06 շինարարական նորմերի պահանջների ապահովմամբ:

353. Ջերմային էլեկտրակայանները պետք է տեղաբաշխվեն ջերմային և էլեկտրական բեռնվածությունների կենտրոնի մոտակայքում, բնակավայրի սահմաններից դուրս, բնակելի, հասարակական-գործարարական և ռեկրեացիոն գոտիների նկատմամբ հողմահար կողմով` պահպանելով ՍՆիՊ II-58 շինարարական նորմերի պահանջները:

354. Ջերմային էլեկտրակայաններից մինչև բնակելի և հասարակական կառուցապատումը սանիտարապաշտպանիչ գոտիների չափերը պետք է որոշել սույն շինարարական նորմերի 111, 113 և 114-րդ կետերի պահանջների համաձայն:

355. Էլեկտրահաղորդման 110 կՎ և ավելի բարձր լարման օդային գծերի (ՕԳ) տեղաբաշխումը թույլատրվում է միայն բնակելի և հասարակական-գործարարական գոտիների սահմաններից դուրս: 220 կՎ և ավելի բարձր լարման էլեկտրահաղորդման տարանցիկ գծերի տեղադրումը բնակավայրերի սահմաններում չի թույլատրվում, բացառությամբ պահուստային տարածքների: Բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերի միջանցքների լայնությունը և դրանք շահագործելու թույլատրելի ռեժիմը, այդ թվում և գյուղատնտեսական արտադրանքի ստացման համար, որոշվում են էլեկտրական էներգիայի հաղորդաբաշխման վերաբերյալ ՀՀ կառավարության N 961-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգով: 1000 Վ-ից բարձր լարման էլեկտրական ցանցերի համար` համաձայն ՀՀ կառավարության N 363-Ն որոշմամբ հաստատված էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի, էլեկտրահաղորդման օդային գծերի երկայնքով գծի երկու կողմից (եզրային հաղորդալարերից` դրանց չշեղված դիրքի դեպքում) հետևյալ հեռավորությունների վրա սահմանվում են անվտանգության գոտիներ, որոնց չափերը պետք է ընդունել ըստ սույն շինարարական նորմերի 40-րդ աղյուսակի տվյալների.

 

Աղյուսակ 40

 

._________________________________.

|Հ/Հ|Գծի լարումը  |Հեռավորությունը|

|   |   (կՎ)      |      (մ)      |

|___|_____________|_______________|

|1. |Մինչև  20    |     10        |

|___|_____________|_______________|

|2. |35           |     15        |

|___|_____________|_______________|

|3. |110          |     20        |

|___|_____________|_______________|

|4. |150, 220     |     25        |

|___|_____________|_______________|

|5. |330, 500     |     30        |

._________________________________.

 

356. Բնակելի, հասարակական-աշխատանքային և ռեկրեացիոն գոտիների սահմաններում 110 կՎ և ավելի բարձր լարման էլեկտրական ցանցերի անցկացումը դեպի խորը ներանցումով իջեցնող ենթակայաններ պետք է նախատեսել մալուխային գծերով:

357. Քաղաքների վերակառուցման ժամանակ պետք է նախատեսել գոյություն ունեցող 35-110 կՎ և ավելի բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի դուրս բերում բնակելի, հասարակական-գործարարական գոտիների սահմաններից, կամ օդային գծերի փոխարինում մալուխայինով:

358. 4 և ավելի հարկայնությամբ կառուցապատում ունեցող քաղաքների և այլ բնակավայրերի բոլոր գոտիներում մինչև 20 կՎ (ներառյալ) լարում ունեցող (առողջարանային տարածքներում բոլոր լարման ցանցերը) էլեկտրական ցանցերը պետք է նախատեսել մալուխային գծերով:

359. Առանձին կանգնած բաշխիչ կետերի և երկուսից ոչ ավել (յուրաքանչյուրը մինչև 1000 կՎԱ հզորությամբ) տրանսֆորմատորներով 10(6)-20 կՎ լարման տրանսֆորմատորային ենթակայանների հեռավորությունը մինչև բնակելի տների և հասարակական շինությունների պատուհանները պետք է ընդունել 10 մ-ից ոչ պակաս` հաշվի առնելով աղմուկի, վիբրացիայի թույլատրելի մակարդակը և հակահրդեհային պահանջները, իսկ մինչև բուժ-պրոֆիլակտիկ հաստատությունները` 15 մ-ից ոչ պակաս` N 2-III-11.3 սանիտարական կանոնների և նորմերի պահանջներին համապատասխան:

360. Բնակավայրերի ջերմամատակարարումը պետք է նախատեսել սահմանված կարգով հաստատված ջերմամատակարարման սխեմայի համաձայն` հաշվի առնելով արդյունավետ համադրության և ապակենտրոնացված ջերմային աղբյուրների էներգախնայողության տնտեսական հիմնավորումը:

361. Արդյունաբերական կազմակերպությունների, ինչպես նաև բնակելի և հասարակական կառուցապատման օբյեկտների ջերմամատակարարման համար նախատեսված Էներգիա արտադրող սարքերն ու սարքավորումները պետք է տեղաբաշխել արտադրական կամ կոմունալ գոտիների տարածքներում:

362. Արդյունաբերական կազմակերպությունների, ինչպես նաև բնակելի և հասարակական կառուցապատման օբյեկտների ջերմամատակարարման համար նախատեսված կաթսայատները պետք է տեղաբաշխել արտադրական գոտիների տարածքներում:

363. Ցածր հարկայնությամբ բազմաբնակարան բնակելի, ինչպես նաև մեկ-երկու հարկանի տնամերձ հողամասերով բնակելի կառուցապատմամբ տարածքների ջերմամատակարարումը թույլատրվում է նախատեսել մի խումբ բնակելի և հասարակական շինությունները սպասարկող կաթսայատներից կամ ջերմության անհատական աղբյուրներից` տեխնիկական կանոնակարգերի, բնապահպանական, սանիտարահիգիենիկ, ինչպես նաև հակահրդեհային պահանջների պահպանմամբ:

364. Բնակելի գոտիներում տեղակայված առանձին կանգնած կաթսայատների հողամասերի չափերը պետք է ընդունել համաձայն սույն շինարարական նորմերի 41-րդ աղյուսակի տվյալների:

 

Աղյուսակ 41

 

.________________________________________________________________.

|Հ/Հ|Կաթսայատների                        |Կաթսայատների հողամասերի|

|   |ջերմաարտադրողականությունը,          |չափերն ըստ օգտագործվող |

|   |Հկալ/ժամ (ՄՎտ)                      |վառելիքի տիպի, հա      |

|   |                                    |_______________________|

|   |                                    |կոշտ     |հեղուկ       |

|   |                                    |վառելիք  |վառելիք      |

|___|____________________________________|_________|_____________|

|1. |5-ից մինչև  10 (6 մինչև  12)        |   1,0   |     1,0     |

|___|____________________________________|_________|_____________|

|2. |11-ից բարձր մինչև  50 (12-ից բարձր  |   2,0   |     1,5     |

|   |մինչև  58)                          |         |             |

|___|____________________________________|_________|_____________|

|3. |51-ից- (58 -»- 116)                 |   3,0   |     2,5     |

|___|____________________________________|_________|_____________|

|4. |101-ից -»- 200 (116 -»- 233)        |   3,7   |     3,0     |

|___|____________________________________|_________|_____________|

|5. |201-ից -»- 400 (233 -»- 466)        |   4,3   |     3,5     |

|___|____________________________________________________________|

|6. |Սպառողներին տաք ջրով անմիջական ջրաբաշխումով ապահովող        |

|   |կաթսայատների, ինչպես նաև  վառելիքը երկաթգծով տեղափոխվող     |

|   |կաթսայատների հողամասերի չափերը պետք է մեծացնել 20%-ով:      |

|___|____________________________________________________________|

|7. |Մոխրախարամային կույտերի տեղադրումը պետք է նախատեսել         |

|   |բնակեցման տարածքից դուրս:                                   |

|8. |Մոխրախարամային կույտերի տեղադրման պայմաններն ու հարթակների  |

|   |չափերն անհրաժեշտ է նախատեսել համաձայն ՍՆիՊ 2.04.07          |

|   |շինարարական նորմերի:                                        |

|___|____________________________________________________________|

|9. |Կաթսայատներից սանիտարապաշտպանիչ գոտիների չափերը որոշվում են |

|   |ըստ գործող սանիտարական նորմերի:                             |

.________________________________________________________________.

 

365. Մայրուղային գազատարների գազաբաշխիչ կայանները պետք է տեղաբաշխել բնակավայրի սահմաններից դուրս` համաձայն ՀՀՇՆ IV-12.03.01 շինարարական նորմերի պահանջների:

366. Գազալցման կայանների (ԳԼԿ) հողամասերի չափերը, կախված դրանց արտադրողականությունից, պետք է ընդունել ըստ նախագծի, բայց սույն շինարարական նորմերի 42-րդ աղյուսակում տրված ցուցանիշներից ոչ ավելի:

 

Աղյուսակ 42

 

.________________________________________.

|Հ/Հ|ԳԼԿ արտադրողականությունը,|Հողամասի  |

|   |հազ. տ/տարի              |չափերը, հա|

|___|_________________________|__________|

|1. |10 հազ.տ/տարի            |    6     |

|___|_________________________|__________|

|2. |20 -»-                   |    7     |

|___|_________________________|__________|

|3. |40 -»-                   |    8     |

.________________________________________.

 

367. Գազալցման կետերի (ԳԿ) և բալոնների միջանկյալ պահեստների հողամասերի չափերն անհրաժեշտ է ընդունել 0,6 հա-ից ոչ ավելի: Հեռավորությունը դրանցից մինչև տարբեր նշանակության շենքերն ու շինություններն անհրաժեշտ է ընդունել համաձայն N 2-III-2.13 սանիտարական կանոնների և նորմերի, ՍՆիՊ 2.05.13, ՍՆԻՊ II-106 և ՎՍՆ-01 շինարարական նորմերի պահանջների:

368. Կապի, ռադիոհաղորդման և հեռուստատեսության, հակահրդեհային և պահպանության ազդանշանման, ինժեներական սարքավորումների համակարգի դիսպետչերական ծառայությունների մատուցման կազմակերպությունների, շենքերի և շինությունների տեղաբաշխումն անհրաժեշտ է իրականացնել սահմանված կարգով հաստատված նորմատիվային փաստաթղթերի պահանջներին համապատասխան:

369. Գազալիցքավորման ճնշակայաններից, գազալցման կետերից և բալոնների միջանկյալ պահեստներից մինչև տարբեր նշանակության շենքերն ու շինությունները հեռավորությունը պետք է ընդունել ըստ ՀՀՇՆ IV-12.03.01 շինարարական նորմերի պահանջների:

 

XXII. ՏԱՐԱԾՔԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

370. Տարածքի ինժեներական նախապատրաստման և պաշտպանության միջոցառումները պետք է սահմանել` հաշվի առնելով ինժեներաերկրաբանական պայմաններն ու դրանց փոփոխությունների կանխատեսումները, տարածքի օգտագործման և հատակագծային կազմակերպման բնույթը, ինչպես նաև վտանգավոր երկրաբանական երևույթներից կառուցապատվող տարածքների ինժեներական պաշտպանության համակարգի նախագծման` ՍՆիՊ 2.01.15, ՀՀՇՆ II-6.01 շինարարական նորմերի պահանջները:

371. Բնակավայրերի հատակագծման և կառուցապատման նախագծերը մշակելիս, անհրաժեշտության դեպքում, պետք է նախատեսել ինժեներական պաշտպանություն հեղեղներից, ջրածածկումներից, ձնահյուսքերից, փլուզումներից, սողանքներից և քարաթափերից:

372. ՈՒղղաձիգ հատակագծման ժամանակ տարածքի նախագծային նիշերը պետք է ընտրել այնպես, որ առավելագույն չափով պահպանվեն բնական ռելիեֆը, հողածածկույթը, մակերևութային ջրերի բնական հուները, գոյություն ունեցող ծառատունկը, մակերևութային ջրերի հեռացումն այն արագությամբ, որ բացառվի հողի Էռոզիայի հնարավորությունը, կատարվեն նվազագույն ծավալի հողային աշխատանքներ` հանված գրունտներն օգտագործելով շինարարական հրապարակում:

373. Մակերևութային ջրերի հեռացումը (դեպի ջրամբարները, ջրահոսքերը, հեղեղատարները և այլն) պետք է իրականացնել ամբողջ ավազանից` տրանսպորտային կառուցվածքների նորմերի և պահանջների համաձայն` քաղաքներում նախատեսելով անձրևաջրերի հեռացման փակ համակարգ` հոսքի նախնական մաքրումով:

374. Բաց հունով կառուցվածքների (առուներ, հեղեղատարներ) ափերի բարձրությունը և ամրացումը նախատեսելով ջրի առավելագույն հնարավոր մակարդակը (1% ապահովվածությամբ):

375. Խոշոր, մեծ քաղաքների համար, քաղաքային տարածքները հեղեղումներից պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է նախատեսել հեղեղատարների ցանց` հեղեղակարգավորիչ սարքավորումներով: Վերակառուցման պայմաններում, փակ համակարգի առկայության դեպքում, անհրաժեշտ է պարբերաբար մաքրման ենթարկել հեղեղակարգավորիչ սարքավորումները` խոշոր չափերի ջրաբերուկների քարերի հեռացման նպատակով: Հեղեղատար համակարգերի համար կարող են օգտագործվել կերամիկական, ե/բետոնե, թուջե խողովակներ և ե/բ կիսախողովակներ: Շինարարական աշխատանքներ սկսելուց առաջ, պետք է նախատեսել գրունտային ջրերի մակարդակի իջեցում փակ ցամաքուրդային համակարգի միջոցով: Քաղաքների այն տարածքներում, որոնք կառուցապատված են առանձնատներով, գյուղական վայրերում, մարզադաշտերի, պուրակների և այլ ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքներում թույլատրվում է գրունտային ջրերի իջեցում բաց համակարգի միջոցով:

376. Նշված միջոցառումները պետք է ապահովեն գրունտային ջրերի մակարդակի իջեցում կապիտալ շինարարության տարածքում 2 մ-ից ոչ պակաս (մակերևույթի նախագծային նիշից հաշված), իսկ մարզադաշտերի, այգիների, պուրակների և այլ կանաչապատ տարածքներում` 1 մ-ից ոչ պակաս:

377. Տորֆի տեղակայմամբ տեղամասերում, որոնք ենթակա են կառուցապատման, գրունտային ջրերի մակարդակի իջեցման հետ միաժամանակ պետք է նախատեսել դրանց մակերևույթի պարբերական բեռնում հանքային գրունտներով, կամ համապատասխան հիմնավորման դեպքում, թույլատրվում է տորֆազերծում: Հանքային գրունտի շերտի բարձրությունը որոշվում է` հաշվի առնելով տորֆի հետագա նստվածքը և տարածքի մակերևութային հոսքի կազմակերպման անհրաժեշտ թեքության ապահովումը:

378. Բնակավայրի տարածքում հանքային գրունտի շերտի նվազագույն բարձրությունը պետք է ընդունել 1 մ, իսկ փողոցների երթևեկելի մասերում այդ չափը պետք է սահմանվի` ելնելով տրանսպորտի շարժման անցուդարձից և հաշվի առնելով տրանսպորտային կառուցվածքներին ներկայացվող նորմատիվ պահանջները:

379. Առափնյա տեղամասերում գտնվող բնակավայրերի տարածքները պետք է պաշտպանված լինեն հեղեղների ազդեցությունից, քամու ազդեցությամբ ջրի մակարդակի բարձրացումից, գրունտային ջրերով ջրածածկումից` լիցքով կամ թմբապատումով: Տարածքի հնարավոր ողողման եզերքի նիշը պետք է ընդունել 0,5 մ-ով ավելի ջրի ամենաբարձր հաշվարկային հորիզոնից` հաշվի առնելով ալիքի կամ քամու ազդեցությամբ ջրի մակարդակի բարձրացումը: Հողաթմբի գագաթի նիշի գերազանցումը հաշվարկայինից պետք է սահմանել կառուցվածքի կարգից կախված: Որպես ջրերի բարձր մակարդակ ունեցող հաշվարկային հորիզոն պետք է ընդունել գրունտային ջրի այն ամենաբարձր մակարդակը, որի կրկնելիությունը բնակելի և հասարակական շենքերով կառուցապատված և կառուցապատման ենթակա տարածքների համար` 100 տարին մեկ է, իսկ պուրակների և հարթ տարածքների համար` 10 տարին մեկ:

380. Հեղեղավտանգ գոտում գոյություն ունեցող կառուցապատման պաշտպանության համար անհրաժեշտ է նախատեսել անտառի առավելագույն պահպանում, ծառերի և թփերի տնկում, թեք լանջերի դարավանդավորում, հեղեղաբեր գետերի ափերի ամրացում, հեղեղի ձևավորման գոտիներում պատվարների, պատնեշների, հեղեղաուղղորդիչ հողաթմբերի և հունի ջրաբերուկի կոնի հեռացնող ջրանցքների կառուցում:

381. Այն տեղամասերում, որտեղ գործում են հեղեղատների առաջացումով էրոզիոն գործընթացներ պետք է նախատեսել մակերևութային հոսքի կարգավորում, հեղեղատների գոգի ամրացում, լանջերի դարավանդավորում և անտառապատում: Առանձին դեպքերում թույլատրվում է հեղեղատների լրիվ կամ մասնակի վերացում` հողալցման միջոցով, նախատեսելով նաև ջրհոս ու ցամաքուրդային կոլեկտորների տեղադրում:

382. Հեղեղատների վերականգնված տարածքները կարելի է օգտագործել տրանսպորտային կառույցների, ավտոտնակների, պահեստների, կոմունալ օբյեկտների, ինչպես նաև պուրակների տեղադրման համար:

383. Սողանքային երևույթների ազդեցությանը ենթակա տարածքներում կառուցված քաղաքային և գյուղական բնակավայրերում պետք է նախատեսել մակերևութային հոսքի կարգավորում, գրունտային ջրերի մակարդակի իջեցում, սողանքային զանգվածի բնական որմնանեցուկի պահպանում քայքայումից, մեխանիկական և ֆիզիկաքիմիական միջոցներով (լանջերի սանդղավորում, կանաչապատում) շեպերի կայունության բարձրացում:

384. Հակասողանքային միջոցառումները պետք է իրականացնել տարածքի ինժեներաերկրաբանական համալիր ուսումնասիրությունների հիման վրա:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Քաղաքաշինության պետկոմ /նախկին նախ
14.10.2014
N 263-Ն
Հրաման