Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0546.270899

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» օգոստոսի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

27 օգոստոսի 1999 թվականի թիվ 546

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կենսաթոշակների վճարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` 1999 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին տրամադրել 1800000,0 հազ. դրամ բյուջետային վարկ (օգոստոսին` 1200000,0 հազ. դրամ, սեպտեմբերին` 600000,0 հազ. դրամ)` մինչև 1999 թվականի դեկտեմբերի 15-ը մարման ժամկետով, 0,001 տոկոս տարեկան տոկոսադրույքով` «Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի հետևյալ ծախսային հոդվածների հաշվին`

ա) 01 խմբի 03 ենթախմբի («Արտաքին քաղաքական գործունեություն») «03. ՀՀ դեսպանությունների և ներկայացուցչությունների պահպանման ծախսեր» հոդվածով նախատեսված ծախսերից` 100000,0 հազ. դրամ.

բ) 04 խմբի 15 ենթախմբի («Գիտություն») «04. Թեմատիկ ֆինանսավորման և դրա հետ կապված այլ ծախսեր» հոդվածով նախատեսված ծախսերից 300000,0 հազ. դրամ.

գ) 06 խմբի 03 ենթախմբի («Պետական նպաստներ բնակչությանը») «01. Ընտանեկան նպաստներ» հոդվածով նախատեսված ծախսերից 700000,0 հազ. դրամ.

դ) 14 խմբի 02 ենթախմբի («Տրանսֆերտային փոխանցումներ պետական բյուջեից տեղական ինքնակառավարման բյուջեներին») «01. Համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով դոտացիաների տրամադրում» հոդվածով նախատեսված ծախսերից` 700000,0 հազ. դրամ:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամը սույն որոշման 1-ին կետի համաձայն ստացած բյուջետային վարկի վերադարձը պետք է կատարվի հետևյալ ժամկետներում մինչև հոկտեմբերի 15-ը` 500000,0 հազ. դրամ, մինչև նոյեմբերի 15-ը` 700000,0 հազ. դրամ և մինչև դեկտեմբերի 15-ը` 600000,0 հազ. դրամ, իսկ ստացված վարկի դիմաց հաշվարկված տոկոսների վճարումը` վարկի վերադարձման գծով վերջին վճարման հետ միաժամանակ:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` ապահովել սույն որոշման 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամին տրամադրված բյուջետային վարկի միջոցները` սույն որոշմամբ սահմանված ժամկետներում վերադարձնելու համար:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի օգոստոսի 27-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
27.08.1999
N 546
Որոշում