040.0554.040999
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«4» սեպտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
4 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 554
ԹՄՐԱԴԵՂ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայկական ներկայացուցչությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծել`
պենտազոցին` 1 միլիլիտրանոց, 3 տոկոսանոց (30 մգ/1 մլ)` 150 (հարյուր հիսուն) սրվակ:
2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել նշված թմրադեղի ներմուծման անվտանգությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 4-ից: