Սեղմել Esc փակելու համար:
ԹՄՐԱԴԵՂԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԹՄՐԱԴԵՂԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0555.040999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 555

 

ԹՄՐԱԴԵՂԵՐ ՆԵՐՄՈՒԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել «Հայդեղագործություն» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետություն ներմուծել հետևյալ թմրադեղերը`

մորֆին հիդրոքլորիդ` 1 միլիլիտրանոց, 1 տոկոսանոց (10 մգ/1 մլ)` 100000 (հարյուր հազար) սրվակ.

օմնոպոն` 1 միլիլիտրանոց, 2 տոկոսանոց (20 մգ/1 մլ)` 120000 (հարյուր քսան հազար) սրվակ.

պրոմեդոլ` 1 միլիլիտրանոց, 2 տոկոսանոց (20 մգ/1 մլ)` 30000 (երեսուն հազար) սրվակ.

ֆենտանիլ` 2 միլիլիտրանոց, (0,05 մգ/1 մլ)` 40000 (քառասուն հազար) սրվակ:

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել նշված թմրադեղերի ներմուծման անվտանգությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 4-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.09.1999
N 555
Որոշում