Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԻ ...

 

 

040.0556.040999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«4» սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

4 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 556

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԻ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՆՈՐ ԿԱԶՄԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» պետական բաժնետիրական ընկերության հիմնադրի լիազոր ներկայացուցիչների նոր կազմը (կցվում է):

i

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 22-ի «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» պետական բաժնետիրական ընկերության կանոնադրությունը, կանոնադրական հիմնադրամը և հիմնադրի կողմից լիազորված ցանկը հաստատելու մասին» N 72 որոշման «գ» ենթակետը և 1998 թվականի փետրվարի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հունվարի 22-ի N 72 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 111 որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 4-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 1999 թ.

սեպտեմբերի 4-ի N 556 որոշմամբ

 

ԿԱԶՄ

«Հայաստանի ազգային հեռուստատեսություն» պետական

բաժնետիրական ընկերության հիմնադրի լիազոր

ներկայացուցիչների

 

Ա. Հարությունյան  - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար, 7263 բաժնետոմս

(լիազոր ներկայացուցիչների ընդհանուր ժողովի

նախագահ)

    Է. Միլիտոնյան      - ՀՀ կառավարությանն առընթեր տեղեկատվության և  

                         գրահրատարակչության վարչության պետ, 7263

                         բաժնետոմս (լիազոր ներկայացուցիչների ընդհանուր

                         ժողովի նախագահի տեղակալ)

    Վ. Գաբրիելյան      - ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար, 7263 բաժնետոմս

    Հ. Պետրոսյան       - ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և  

                         տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության

                         պետ, 7263 բաժնետոմս

    Տ. Հակոբյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի հասարակայնության և  

                         տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության

                         պետ, 7263 բաժնետոմս

    Տ. Բալայան         - ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար

                         (համաձայնությամբ), 7263 բաժնետոմս

    Տ. Նաղդալյան       - «Հայաստանի ազգային հեռուստատեսություն» ՊԲԸ-ի

                         գործադիր տնօրեն, 7263 բաժնետոմս

    Ռ. Կարապետյան      - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի

                         ղեկավար, 7263 բաժնետոմս

 

 

pin
ՀՀ կառավարություն
04.09.1999
N 556
Որոշում