040.0561.070999
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«7» սեպտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
7 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 561
ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Դատական ակտերի հարկադիր կատարման գործընթացի և քրեական դատավարության ընթացքում քաղաքացիական հայցը, գույքի հնարավոր բռնագրավումը և դատական ծախսերի ապահովումն անխափան իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Գույքի վրա կալանք և (կամ) արգելանք դնելու միջոցով անշարժ գույքի նկատմամբ իրավունքի սահմանափակման պետական գրանցման համար պետական տուրքի վճարումից ազատել դատարանները, դատախազներին, հետաքննության և նախաքննության մարմինները, ինչպես նաև դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող մարմինները:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` մինչև 2000 թվականի հունվարի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվություն սույն որոշման 1-ին կետում նշված տուրք վճարողների փոխարեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից վճարման ենթակա պետական տուրքի չափի վերաբերյալ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 7-ից: