Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐ ...

15.09.2020 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.09.2018  -ից մինչեւ   15.09.2020  -ը:
 

(ուժը կորցնելու է  15.09.2020 թվականից` 08.05.2020 թիվ 75-Ն որոշում)

050.0261.031114

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «03»        11            2014 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014473

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 հոկտեմբերի 2014 թվականի թիվ 261-Ն

 

i

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 101 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ԹԻՎ 296-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով նախատեսել հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների նոր ձևեր, փոփոխության ենթարկել դրանց տրամադրման կարգը և սահմանել ժամկետներին վերաբերող առավել մանրամասն կանոններ,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 101 հաշվետվության ձևը»` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

2. Հաստատել «Բանկերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 101 հաշվետվության ձևի լրացման և հաշվետվության ներկայացման կարգը»` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

i

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 6-ի «ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշումը բանկերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 101 հաշվետվական ձև), բանկերի հաշվառման կարգը, բանկերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման կարգը և պայմանները, բանկերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ժամկետները հաստատելու և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 31-ի թիվ 231-Ն որոշումը բանկերի համար սահմանված պահանջների մասով ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 296-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

(որոշումը փոփ. 03.08.18 թիվ 135-Ն որոշում)

 

Հավելված 1

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հոկտեմբերի 7-ի

թիվ 261-Ն որոշմամբ

 

ՁԵՎ

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 101 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

1. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

._______________.  ._________.         ._____.        ._____.

._______________.  ._________.         ._____.        ._____.

    1.1 Հաշվառման      1.2 Հաշվետվության   1.3            1.4 ՈՒղղման

    համարը             ուղարկման           Հաշվետվության  (լրացման)

                       ամսաթիվը            հերթական        հերթական

                                           համարը          համարը

 

1.4.1 ՈՒղղման (լրացման) պատճառը

._______________________________________________.

|                                               |

._______________________________________________.

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ

 

    ._. 2.1 Պարտադիր տեղեկացման        ._. 2.2 Կասկածելի գործարքի

    ._. ենթակա գործարքի վերաբերյալ     ._. կամ գործարար հարաբերության

        հաշվետվություն                     վերաբերյալ հաշվետվություն

 

3. ԳՈՐԾԱՐՔԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

    3.1 Գործարքի կատարման կամ          .___. .___. ._______.

գործարար հարաբերության հաստատման   .___. .___. ._______.

ամսաթիվը

._.

    ._.3.2 Կանխիկ եղանակով         ._.3.3 Անկանխիկ եղանակով

    իրականացված գործարք            ._.իրականացված գործարք

 

    3.2.1 Արժույթը                 3.3.1 Արժույթը

._____________.                ._____________.

._____________.                ._____________.

3.2.2 Գումարը տվյալ արժույթով  3.3.2 Գումարը տվյալ արժույթով

.____________________.         ._________________________.

.____________________.         ._________________________.

3.2.3 Գումարը համարժեք ՀՀ դրամին  3.3.3 Գումարը համարժեք ՀՀ դրամին

.____________________.         ._________________________.

.____________________.         ._________________________.

 

3.4 Կասկածելի գործարքի չափանիշ կամ տիպաբանություն

 

._. 3.4.1 Լիազոր մարմնի իրավական ակտով սահմանված չափանիշ կամ

._. տիպաբանություն

._. 3.4.2 Հաշվետվություն տրամադրող անձի իրավական ակտով սահմանված

._. չափանիշ կամ տիպաբանություն

._. 3.4.3 Այլ

._.

.____________________________________.

.____________________________________.

3.5 Կասկածների նկարագրությունը

.____________________________________.

.____________________________________.

3.6 Կապված հաշվետվության անվանումը

.____________________________________.

.____________________________________.

3.7 Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ

տեղեկատվություն

.____________________________________.

.____________________________________.

 

4. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ

 

4.1 Ավանդ

._. Ցպահանջ ._. Ժամկետային ._. Կուտակային կենսաթոշակային

    ._.         ._.            ._.

._. 4.1.1 Մուտք

._.

._. 4.1.2 Ելք

._.

4.1.3 Ավանդի տարեկան .________.  4.1.4 Ավանդի .______.

    տոկոսադրույքը         .________.   ժամկետ       .______.

 

4.2 Վճարահաշվարկային ծառայություններ

 

._.Բանկային հաշվով փոխանցում  ._.Բանկային հաշվով ստացում

    ._.                            ._.

    ._.Անհաշիվ փոխանցում           ._.Անհաշիվ ստացում

    ._.                            ._.

    ._.Կանխիկ մուտք բանկային       ._.Կանխիկ ելք բանկային հաշվից

    ._.հաշվին հաշվետիրոջ           ._.հաշվետիրոջ կողմից

կողմից

 

    ._.Կանխիկ մուտք բանկային       ._.Կանխիկ ելք բանկային հաշվից

    ._.հաշվին հաշվետեր             ._.հաշվետեր չհանդիսացող անձի կողմից

չհանդիսացող անձի կողմից

 

4.2.1. Նպատակ

 

._.4.2.1. 1 Գույքի դիմաց վճար

._.

._.4.2.1.2 Ծառայության դիմաց վճար

._.

._.4.2.1.3 Փոխառություն

._.

Նկարագրություն

.____________________________.

.____________________________.

._.4.2.1.4 Արժեթղթերի առուվաճառք

._.

Նկարագրություն

.____________________________.

.____________________________.

._.4.2.1.5 Ֆինանսական օգնություն

._.

._.4.2.1.6 Անշարժ գույքի առուվաճառք

._.

4.2.1.6.1 Անշարժ գույքի գտնվելու վայր

.____________________________.

.____________________________.

._.4.2.1.7 Այլ

._.

Նկարագրություն

.____________________________.

.____________________________.

4.2.2 Դրամական փոխանցման համակարգ

.____________________________.

.____________________________.

._. 4.3 Արտարժույթի փոխարկում

._.

     4.3.1 Առքի արժույթ       4.3.2 Առքի գումար

.________________.       .________________.

.________________.       .________________.

     4.3.3 Վաճառքի արժույթ    4.3.4 Վաճառքի գումար

.________________.       .________________.

.________________.       .________________.

._. 4.4. Ներդրումային գործունեություն

._.

._. 4.4.0.1 Արժեթղթերի ձեռքբերում

._.

._. 4.4.0.2 Արժեթղթերի օտարում

._.

._. 4.4.0.3 Արժեթղթերի փաթեթի կառավարում

._.

._. 4.4.0.4 Արժեթղթերի պահառություն

._.

._. 4.4.05 Փոխառության տրամադրում

._.

._. 4.4.0.6 Այլ

._.

4.4.1 Պայմանագրի տեսակը

.____________________________.

.____________________________.

4.4.2 Արժեթղթի տեսակը

.____________________________.

.____________________________.

4.4.3 Արժեթղթի անվանական արժեքը

.____________________________.

.____________________________.

4.4.4 Արժեթղթի շուկայական արժեքը

.____________________________.

.____________________________.

 

5. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐ

 

5.1. ՀԱՃԱԽՈՐԴ

 

     ._. Ֆիզիկական անձ                ._. Անհատ ձեռնարկատեր

     ._.                              ._.

     ._. Իրավաբանական անձ             ._. Պետական մարմին կամ համայնք

     ._.                              ._.

5.1.1 Անուն (Անվանում) ._____________________________.

._____________________________.

     5.1.2 Ազգանուն         ._____________________________.

._____________________________.

     5.1.3 Հայրանուն        ._____________________________.

._____________________________.

5.1.4 Ծննդյան ամսաթիվը .___. .___.   ._______.

.___. .___.   ._______.

5.1.5. Բնակության վայր (գտնվելու վայր)

 

5.1.5.1 Փողոց, շենք,  ._____________________________.

բնակարան (տուն)        |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

._____________________________.

5.1.5.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.

._____________________________.

    5.1.5.3 Մարզ            ._____________________________.

._____________________________.

    5.1.5.4  Երկիր          ._____________________________.

._____________________________.

 

5.1.6 Ֆիզիկական անձի հաշվառման վայր

 

5.1.6.1 Փողոց, շենք,  ._____________________________.

    բնակարան (տուն)         ._____________________________.

5.1.6.2 Քաղաք կամ գյուղ  .___. .___.   ._______.

.___. .___.   ._______.

    5.1.6.3 Մարզ             ._____________________________.

._____________________________.

    5.1.6.4 Երկիր            ._____________________________.

._____________________________.

    5.1.7 Քաղաքացիություն    ._____________________________.

._____________________________.

    5.1.8 Անձը հաստատող      ._____________________________.

    փաստաթղթի տեսակ          ._____________________________.

 

5.1.8.1 Փաստաթղթի սերիան ._____________________________.

    և  համարը                ._____________________________.

 

    5.1.8.2 Փաստաթղթի        ._____________________________.

    տրամադրման ամսաթիվը      ._____________________________.

 

    5.1.8.3 ՈՒմ կողմից է     ._____________________________.

    տրամադրվել               ._____________________________.

 

    5.1.8.4 Փաստաթղթի        .___. .___.   ._______.

վավերականության ժամկետը  .___. .___.   ._______.

 

    5.1.9 Կազմակերպական -    ._____________________________.

    իրավական ձև              ._____________________________.

 

    5.1.10 Անհատականացման    ._____________________________.

    (հաշվառման) համարը       ._____________________________.

 

    5.1.11 ՀՎՀՀ              .___________________.

.___________________.

5.1.12 Գործադիր մարմնի   .___________________________.

ղեկավարի անուն, ազգանուն .___________________________.

 

    5.1.13 Բանկային հաշվի    .___________________________.

համարը կամ եզակի հղման   .___________________________.

համարը

 

    5.1.14 Բանկի անվանում    .___________________________.

.___________________________.

    5.1.15 Բանկի երկիր       .___________________________.

.___________________________.

5.1.16 Բանկի BIC (SWIFT)   .___________________________.

կոդ կամ BankMail համակարգի .___________________________.

եզակի նույնականացման համար

 

5.2. ԳՈՐԾԱՐՔԻ ՄՅՈՒՍ ԿՈՂՄ

 

(Սույն բաժինը լրացնելիս կախված գործարքի մյուս կողմի տեսակից լրացման են

ենթակա այն հատվածները, որոնք վերաբերվում են տվյալ կողմին)

 

     ._. Ֆիզիկական անձ                ._. Անհատ ձեռնարկատեր

     ._.                              ._.

     ._. Իրավաբանական անձ             ._. Պետական մարմին կամ համայնք

     ._.                              ._.

5.2.1 Անուն (Անվանում) ._____________________________.

._____________________________.

     5.2.2 Ազգանուն         ._____________________________.

._____________________________.

     5.2.3 Հայրանուն        ._____________________________.

._____________________________.

5.2.4 Ծննդյան ամսաթիվը .___. .___.   ._______.

.___. .___.   ._______.

 

5.2.5. Բնակության վայր (գտնվելու վայր)

 

5.2.5.1 Փողոց, շենք,  ._____________________________.

բնակարան (տուն)        |_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|_|

._____________________________.

 

5.2.5.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.

._____________________________.

    5.2.5.3 Մարզ            ._____________________________.

._____________________________.

    5.2.5.4  Երկիր          ._____________________________.

._____________________________.

 

5.2.6 Ֆիզիկական անձի հաշվառման վայր

 

5.2.6.1 Փողոց, շենք,  ._____________________________.

    բնակարան (տուն)         ._____________________________.

 

5.2.6.2 Քաղաք կամ գյուղ .___. .___.  ._______.

.___. .___.   ._______.

    5.2.6.3 Մարզ             ._____________________________.

._____________________________.

    5.2.6.4 Երկիր            ._____________________________.

._____________________________.

    5.2.7 Քաղաքացիություն    ._____________________________.

._____________________________.

    5.2.8 Անձը հաստատող      ._____________________________.

    փաստաթղթի տեսակ          ._____________________________.

 

5.2.8.1 Փաստաթղթի սերիան ._____________________________.

    և  համարը                ._____________________________.

 

    5.2.8.2 Փաստաթղթի        ._____________________________.

    տրամադրման ամսաթիվը      ._____________________________.

 

    5.2.8.3 ՈՒմ կողմից է     ._____________________________.

    տրամադրվել               ._____________________________.

 

    5.2.8.4 Փաստաթղթի        .___. .___.   ._______.

վավերականության ժամկետը  .___. .___.   ._______.

 

    5.2.9 Կազմակերպական -    ._____________________________.

    իրավական ձև              ._____________________________.

 

    5.2.10 Անհատականացման    ._____________________________.

    (հաշվառման) համարը       ._____________________________.

 

    5.2.11 ՀՎՀՀ              .___________________.

.___________________.

 

5.2.12 Գործադիր մարմնի  .___________________________.

ղեկավարի անուն, ազգանուն .___________________________.

 

    5.2.13 Բանկային հաշվի    .___________________________.

համարը կամ եզակի հղման   .___________________________.

համարը

 

    5.2.14 Բանկի անվանում    .___________________________.

.___________________________.

    5.2.15 Բանկի երկիր       .___________________________.

.___________________________.

5.2.16 Բանկի BIC (SWIFT)   .___________________________.

կոդ կամ BankMail համակարգի .___________________________.

եզակի նույնականացման համար

 

5.3 ԼԻԱԶՈՐՎԱԾ ԱՆՁ

 

    5.3.1 Լիազորող անձ        .________________________.

.________________________.

                              (հաճախորդի անուն, ազգանուն (անվանում)

 

    5.3.2  Անուն              .________________________.

.________________________.

    5.3.3   Ազգանուն          .________________________.

.________________________.

    5.3.4 Հայրանուն           .________________________.

.________________________.

    5.3.5 Ծննդյան ամսաթիվը    .___. .___.   ._______.

.___. .___.   ._______.

5.3.6 Բնակության վայր

 

5.3.6.1 Փողոց, շենք,  ._____________________________.

    բնակարան (տուն)         ._____________________________.

 

5.3.6.2 Քաղաք կամ գյուղ .___. .___.  ._______.

.___. .___.   ._______.

    5.3.6.3 Մարզ             ._____________________________.

._____________________________.

    5.3.6.4 Երկիր            ._____________________________.

._____________________________.

 

5.3.7 Հաշվառման վայր

 

    5.3.7.1 Փողոց, շենք,     ._____________________________.

    բնակարան (տուն)          ._____________________________.

 

5.3.7.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.

._____________________________.

    5.3.7.3 Մարզ             ._____________________________.

._____________________________.

    5.3.7.4 Երկիր            ._____________________________.

._____________________________.

    5.3.8 Քաղաքացիություն    ._____________________________.

._____________________________.

    5.3.9 Անձը հաստատող      ._____________________________.

    փաստաթղթի տեսակ          ._____________________________.

 

    5.3.9.1 Փաստաթղթի        ._____________________________.

    սերիա և  համար           ._____________________________.

 

    5.3.9.2 Փաստաթղթի        .___. .___.   ._______.

    տրամադրման ամսաթիվը      .___. .___.   ._______.

 

    5.3.9.3 ՈՒմ կողմից       .__________________.

    է տրամադրվել             .__________________.

 

    5.3.9.4 Փաստաթղթի        .___. .___.  ._______.

վավերականության ժամկետը  .___. .___.  ._______.

 

5.4 ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ

 

    ._. Չի տիրապետում        ._.Չկա իրական      ._.Առկա է իրական

    ._. իրական շահառուի      ._.շահառու         ._.շահառու

        մասին տեղեկատվությանը

 

5.4.1 Հաճախորդի անուն,  ._____________________________.

    ազգանուն (անվանում)      ._____________________________.

 

    5.4.2 Անուն              ._____________________________.

._____________________________.

    5.4.3 Ազգանուն           ._____________________________.

._____________________________.

    5.4.4 Հայրանուն          ._____________________________.

._____________________________.

    5.4.5 Ծննդյան            .___. .___.  ._______.

    ամսաթիվը                 .___. .___.  ._______.

 

5.4.6. Բնակության վայր  ._____________________________.

._____________________________.

    5.4.6.1 Փողոց, շենք,     ._____________________________.

    բնակարան (տուն)          ._____________________________.

 

5.4.6.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.

._____________________________.

    5.4.6.3 Մարզ             ._____________________________.

._____________________________.

    5.4.6.4  Երկիր           ._____________________________.

._____________________________.

    5.4.7 Հաշվառման հասցե    ._____________________________.

._____________________________.

 

    5.4.7.1 Փողոց, շենք,     ._____________________________.

    բնակարան (տուն)          ._____________________________.

 

5.4.7.2 Քաղաք կամ գյուղ ._____________________________.

._____________________________.

    5.4.7.3 Մարզ             ._____________________________.

._____________________________.

5.4.7.4 Երկիր

 

    5.4.8 Քաղաքացիություն    ._____________________________.

._____________________________.

    5.4.9 Անձը հաստատող      ._____________________________.

    փաստաթղթի տեսակ          ._____________________________.

 

5.4.9.1 Փաստաթղթի սերիա ._____________________________.

    և  համար                 ._____________________________.

 

    5.4.9.2 Փաստաթղթի        ._____________________________.

    տրամադրման ամսաթիվը      ._____________________________.

 

    5.4.9.3 ՈՒմ կողմից       ._____________________________.

    է տրամադրվել             ._____________________________.

 

    5.4.9.4 Փաստաթղթի        .___. .___.  ._______.

    վավերականության          .___. .___.  ._______.

ժամկետը

 

6. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄ, ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ

 

._. 6.1 Գործարքի կամ գործարար հարաբերության կասեցում

._.

6.1.1 Կասեցման ամսաթիվը ._______. ._. ._.

._______. ._. ._.

6.1.2 Կասեցման ժամկետը ._______.

._______.

 

6.1.3 Գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման պատճառները

.______________________________________________________.

.______________________________________________________.

._. 6.2  Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժում

._.

 

6.2.1  Գործարքի կամ գործարար հարաբերության

իրականացման մերժման պատճառները

.______________________________________________________.

.______________________________________________________.

 

._. 6.3 Գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցում

._.

 

6.3.1 Գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցման պատճառները

.______________________________________________________.

.______________________________________________________.

 

._. 6.4 Գույքի սառեցում

._.

6.4.1 Սառեցման ամսաթիվը  ._______. ._. ._.

._______. ._. ._.

     6.4.2 Սառեցման ժամկետը    ._______.                     

._______.

 

6.4.3 Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի

          տարածման հետ կապված անձանց      .__________________.

    ցանկերի անվանումը                     .__________________.

 

7. ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ

 

    7.1 Անուն                  7.2 Ազգանուն

._____________________.    ._________________________.

._____________________.    ._________________________.

7.3  Լրացման ամսաթիվը

._______. ._. ._.

._______. ._. ._.

 

Հավելված 2

 

Հաստատված է

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2014 թվականի հոկտեմբերի 7-ի

թիվ 261-Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 101 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Բանկերի կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 101 հաշվետվության ձևի լրացման և հաշվետվության ներկայացման» Կարգը (այսուհետ` Կարգ) սահմանում է բանկերի (այսուհետ նաև` Հաշվետվություն տրամադրող անձ) կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված հաշվետվության ձևի լրացման կարգը և հաշվետվությունների ներկայացման դեպքերը:

2. Կարգում հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Հաշվետվության ձևը լրացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ` Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվառված բանկերի կողմից:

4. Հաշվետվությունը ներկայացվում է Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով և 3-րդ մասի 1-ին կետով սահմանված դեպքերում:

5. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվություն չի ներկայացվում, եթե կատարվել են հետևյալ գործարքները`

1) Հայաստանի Հանրապետության համախմբված բյուջե և այդ բյուջեից կատարված վճարումները,

2) միջբանկային շուկայում կատարվող հետևյալ գործարքները.

ա) Հայաստանի Հանրապետության գանձապետական պարտատոմսերի կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկվող պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման դեպքում ձեռքբերումները,

բ) ֆինանսական երկրորդային շուկայում երկու մասնագիտացված անձանց միջև կնքվող գործարքները, որոնք կնքվում են իրենց հաշվին և իրենց անունից (օրինակ` երկրորդային շուկայում վաճառվող/ձեռք բերվող արժեթղթերը, ռեպո և հակադարձ ռեպո գործարքներ, սվոփ գործարքները, միջբանկային ավանդները, վարկերը և այլն),

3) այն գործարքները, որոնց վերաբերյալ բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարկային ռեգիստր տրամադրվել է տեղեկատվություն,

4) բանկի կողմից սեփական կարիքների համար կատարվող գործարքները` բանկի ընթացիկ գործունեության ապահովման նպատակով, բացառությամբ իր հաճախորդներից ֆինանսական ակտիվների գնումների,

5) հաճախորդի հետ կնքված և նախկինում հաշվետվությամբ ներկայացված գործարքներում փոփոխությունները, որոնք չեն առաջացնում գործարքի գումարի կամ արժույթի փոփոխություն,

6) գործարքներ, որոնցում բանկը հանդես է գալիս որպես ապահովագրական գործակալ:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

6. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում էլեկտրոնային տարբերակով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջի կամ «Սի-Բի-Էյ-Նեթ» համակարգի միջոցով:

7. Հաշվետվության ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ձեռք բերվել Ֆինանսական դիտարկումների կենտրոնին դիմելու կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջից արտահանելու միջոցով:

8. Հաշվետվությունը «Սի-Բի-Էյ-Նեթ» համակարգի միջոցով ներկայացնելիս, հաշվետվությանն ուղեկցող նամակի «Վերնագիրը» պետք է պարունակի «Հաշվետվություն ֆինանսական դիտարկումների կենտրոնին» արտահայտությունը:

9. Հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջի միջոցով ներկայացվում են միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» 4-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնագիր կնքելուց հետո:

10. Էլեկտրոնային տարբերակով տրամադրվող հաշվետվությունը ներկայացված է համարվում, եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հաշվետվություն տրամադրող անձը չի ստանում սխալի վերաբերյալ հաղորդագրություն:

11. Սխալի վերաբերյալ հաղորդագրություն ստանալու դեպքում Հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը ներկայացնում է համապատասխան փոփոխություններով` առանց հաշվետվության անվանման փոփոխության: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:

12. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում այդ գործարքը կատարելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

13. Հաշվետվության տրամադրման օրերի հաշվարկը սկսվում է գործարքի կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից և ավարտվում է այդ օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը` ժամը 18:00-ին:

14. Գործարքի կատարման պահ է համարվում`

1) փոխանցումների դեպքում` հաճախորդի կողմից տրված հանձնարարականի հիման վրա հաճախորդի հաշվի դեբետագրման պահը (ունի բանկում բացված հաշիվ) կամ հաճախորդի կողմից փաստացի գումարի մուծման և փոխանցման հանձնարարականի տրման պահը (անհաշիվ փոխանցում)` անկախ այն հանգամանքից, թե այդ պահին փոխանցումը կատարվել է, թե ոչ,

2) ստացումների դեպքում` հաճախորդի հաշիվը կրեդիտագրվելու պահը, եթե ստացողը բանկի հաճախորդն է (ունի բանկում բացված հաշիվ), կամ հաճախորդի գումարը ստանալու նպատակով ներկայանալու օրը, եթե հաճախորդը բանկում չունի հաշիվ (անհաշիվ փոխանցում),

3) մնացած այլ դեպքերում` իրավունքների և պարտականությունների առաջացման պահը:

15. Գումարի ստացման պահից եռօրյա ժամկետում բանկի կողմից հաճախորդի հաշիվը չկրեդիտագրվելու կամ եռօրյա ժամկետում գումարը թղթակից բանկին հետ ուղարկվելու դեպքում երրորդ օրվանից սկսված երեք աշխատանքային օրվա ընթացքում գործարքի վերաբերյալ հաշվետվություն է տրամադրվում Ֆինանսական դիտարկումների կենտրոնին:

16. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում գործարքում կամ գործարար հարաբերությունում կասկածելիության չափանիշ հայտնաբերելու դեպքում` նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն:

17. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել`

1) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,

2) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

18. Հաշվետվության ձևը լրացվում է հնարավորինս պարզ, հակիրճ, միանշանակ ընկալվող հայերեն լեզվով, «ոչ յունիկոդ» տառատեսակով և մեծատառերով: «Անուն (անվանում)» 5.1.1 և 5.2.1, «Անուն» 5.3.2 և 5.4.2, «Ազգանուն» 5.1.2, 5.2.2, 5.3.3 և 5.4.3, «Հայրանուն» 5.1.3, 5.2.3, 5.3.4 և 5.4.4 ենթակետերը լրացվում են անգլերեն, երբ անհրաժեշտ տվյալները բանկին հասանելի են միայն անգլերեն լեզվով: Եթե նշված տվյալները հասանելի են այլ օտար լեզվով, ապա նշված ենթակետերը լրացվում են հայերեն կամ անգլերեն լեզվով:

19. Հաշվետվության ձևի էլեկտրոնային տարբերակը լրացվում է` օգտագործելով ներկայացված էլեկտրոնային ձևում առկա սահմանափակումները: Էլեկտրոնային ձևում առկա սահմանափակումները փոփոխության ենթակա չեն: Ցանկացած ներկայացված հաշվետվություն, որը պարունակում է փոփոխություն, դիտվում է թերի կամ սխալ լրացված հաշվետվություն և հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:

20. Լրացման համար պարտադիր են այն կետերը և ենթակետերը, որոնց վերաբերյալ բանկն ունի կամ պարտավոր է ունենալ տեղեկատվություն:

21. Յուրաքանչյուր գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ ներկայացվում է առանձին հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

22. «Հաշվառման համարը» 1.1 կետում լրացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված հաշվառման համարը (ութ նիշ):

23. «Հաշվետվության ուղարկման ամսաթիվը» 1.2 կետում լրացվում է հաշվետվության ուղարկման օրը, ամիսը, տարին (վեց նիշ):

24. «Հաշվետվության հերթական համարը» 1.3 կետում լրացվում է տվյալ օրվա դրությամբ ուղարկված հաշվետվության հերթական համարը (երեք նիշ):

25. «ՈՒղղման (լրացման) հերթական համարը» 1.4 կետում լրացվում է տվյալ հաշվետվության ուղղման կամ լրացման նպատակով ներկայացվող հաշվետվության հերթական համարը (մեկից երեք նիշ): Այս կետը լրացվում է, եթե հաշվետվությունն ուղարկվում է նախկինում ուղարկված հաշվետվությունում առկա սխալի կամ թերության ուղղման նպատակով, ինչպես նաև, եթե սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:

26. Կարգի 10-րդ կետով սահմանված կարգով ներկայացված համարվող հաշվետվության մեջ ուղղում կամ լրացում կատարելու համար հիմք հանդիսացած պատճառները և հանգամանքները լրացվում են «ՈՒղղման (լրացման) պատճառը» 1.4.1 ենթակետում: Այս ենթակետը ենթակա է պարտադիր լրացման, եթե ուղղում կամ լրացում կատարվել է նախորդ հաշվետվությունը ներկայացնելու պահից երեք աշխատանքային օր հետո:

27. ՈՒղղում կամ լրացում կատարելու դեպքում ներկայացվում է նոր հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 5. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ

 

28. «Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվություն» 2.1 կետը նշվում է, եթե`

1) անկանխիկ եղանակով իրականացված գործարքի գումարը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով գերազանցում է 20 միլիոն ՀՀ դրամը,

2) կանխիկի հետ կապված գործարքի գումարը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը:

29. «Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն» 2.2 կետը նշվում է, եթե ներկայացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 6. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

30. «Գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման ամսաթիվը» 3.1 կետում լրացվում է տեղեկացման ենթակա գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման օրը, ամիսը, տարին: Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս, եթե գործարքը դեռևս չի կատարվել կամ գործարար հարաբերությունը դեռևս չի հաստատվել, լրացվում են այն օրը, ամիսը, տարին, երբ ներկայացվել է գործարք կատարելու կամ գործարար հարաբերություն հաստատելու առաջարկը, իսկ այն դեպքում, երբ գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը մերժվել է, նշվում են գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման օրը, ամիսը, տարին:

31. «Կանխիկի հետ կապված գործարք» 3.2 կետը նշվում է, եթե կատարվել է հետևյալ գործարքներից որևէ մեկը`

1) կանխիկ եղանակով իրականացվող գործարքը, այդ թվում` մուտք բանկային հաշվին կամ ելք բանկային հաշվից,

2) կանխիկ եղանակով իրականացվող գործարքին նախորդած անհաշիվ ստացման գործարքը,

3) կանխիկ եղանակով իրականացված գործարքին հաջորդող անհաշիվ փոխանցման գործարքը:

32. «Անկանխիկ եղանակով իրականացված գործարք» 3.3 կետը նշվում է, եթե գործարքը կատարվել է անկանխիկ եղանակով:

33. «Արժույթը» 3.2.1 և 3.3.1 ենթակետերում լրացվում է այն արժույթը, որով կատարվել է գործարքը: Այն դեպքում, երբ նշվել է «Արտարժույթի փոխարկում» 4.3 կետը, «Արժույթը» 3.2.1 կետում լրացվում է վաճառված արժույթը:

34. «Գումարը տվյալ արժույթով» 3.2.2 և 3.3.2 ենթակետերում լրացվում է գործարքի գումարի չափը այն արժույթով, որով կատարվել է գործարքը: Եթե «Արժույթը» 3.2.1 և 3.3.1 ենթակետերում լրացվում է ՀՀ դրամ, ապա նույն գումարը լրացվում է և՛ «Գումարը տվյալ արժույթով» 3.2.2 ու 3.3.2, և՛ «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 3.2.3 ու 3.3.3 ենթակետերում:

35. «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 3.2.3 և 3.3.3 ենթակետերում լրացվում է գործարքի գումարի դրամական արտահայտությունը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով: Այն դեպքում, երբ նշվել է «Արտարժույթի փոխարկում» 4.3 կետը և կատարվել է մեկ արտարժույթի փոխարկում մեկ այլ արտարժույթի, ապա «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 3.2.3 կետում լրացվում է բանկի կողմից գնված արտարժույթին համարժեք գումարի դրամական արտահայտությունը: Այն դեպքում, երբ կատարվել է արտարժույթի և ՀՀ դրամի փոխարկում, ապա «Գումարը համարժեք ՀՀ դրամին» 3.2.3 կետում լրացվում է արտարժույթին համարժեք գումարի դրամական արտահայտությունը` արտահայտված Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայտարարված արտարժույթի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով:

36. «Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշը կամ տիպաբանությունը» 3.4 կետում նշվում է 3.4.1-3.4.3 ենթակետերից մեկը կամ մի քանիսը: Եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշը կամ տիպաբանությունը սահմանված չէ 3.4.1 և 3.4.2 ենթակետերով նախատեսված իրավական ակտերում, ապա նշվում է «Այլ» 3.4.3 ենթակետը: 3.4.1 - 3.4.3 ենթակետերից մեկը կամ մի քանիսը նշելու դեպքում այդ ենթակետերի ներքո նախատեսված դաշտում լրացվում է Լիազոր մարմնի իրավական ակտով, բանկի ներքին իրավական ակտով սահմանված կամ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության այլ չափանիշ կամ տիպաբանություն:

37. «Կասկածների նկարագրությունը» 3.5 կետում հնարավորինս մանրամասն նկարագրվում են գործարքի կամ գործարար հարաբերության նախապատմությունը, այն բոլոր հանգամանքները, որոնք վկայել են գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության մասին: Այս կետում կարող են նկարագրվել նաև բանկի` հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ կանխատեսումները:

38. «Կապված հաշվետվության անվանումը» 3.6 կետը լրացվում է, եթե ներկայացվող հաշվետվությամբ կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը, ըստ բանկի, պատճառահետևանքային կամ այլ առումով կապված է բանկի կողմից նախկինում հաշվետվությամբ ներկայացված գործարքի հետ: «Կապված հաշվետվության անվանումը» 3.6 կետում լրացվում է նախկինում ուղարկված հաշվետվության ձևի «Հաշվառման համարը» 1.1, «Հաշվետվության ուղարկման ամսաթիվը» 1.2, «Հաշվետվության հերթական համարը» 1.3, «ՈՒղղման (լրացման) հերթական համարը» 1.4 կետերում (առկայության դեպքում) լրացված տեղեկատվությունը:

39. «Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկատվություն» 3.7 կետում նշվում են գործարքին կամ գործարար հարաբերությանն առնչվող` բանկի կողմից կարևորվող այլ տեղեկություններ:

 

ԳԼՈՒԽ 7. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ

 

40. «Ավանդ» 4.1 կետում նշվում է «Ցպահանջ ավանդ», «Ժամկետային ավանդ» կամ «Կուտակային կենսաթոշակային ավանդ» դաշտը` նշելով ավանդի «Մուտք» 4.1.1 ենթակետը կամ «Ելք» 4.1.2 ենթակետը:

41. «Ավանդի տարեկան տոկոսադրույքը» 4.1.3 ենթակետում լրացվում է ավանդային պայմանագրով որպես ավանդի տոկոսադրույք նշված տոկոսը:

42. «Ավանդի ժամկետ» 4.1.4 ենթակետում լրացվում է ավանդային պայմանագրով ավանդի ներգրավման սահմանված ժամկետը:

43. «Վճարահաշվարկային ծառայություն» 4.2 կետում նշվում է առաջարկվող դաշտերից որևէ մեկը: «Մուտք հաշվետիրոջ կողմից» և «Ելք հաշվետիրոջ կողմից» դաշտերը նշվում են միայն «Կանխիկ գործարք» 3.2 կետը նշելու դեպքում:

44. «Վճարահաշվարկային ծառայություն» 4.2 կետի ներքո նախատեսված «Կանխիկ մուտք բանկային հաշվին հաշվետիրոջ կողմից» կամ «Կանխիկ ելք բանկային հաշվից հաշվետիրոջ կողմից» դաշտերը նշելու դեպքում «Գործարքի կամ գործարար հարաբերության կողմեր» 5-րդ բաժնում լրացման են ենթակա միայն «Հաճախորդ» 5.1 կետի ներքո նախատեսված ենթակետերը և դաշտերը, իսկ «Կանխիկ մուտք բանկային հաշվին հաշվետեր չհանդիսացող անձի կողմից» կամ «Կանխիկ ելք բանկային հաշվից հաշվետեր չհանդիսացող անձի կողմից» դաշտերը նշելու դեպքում լրացման են ենթակա «Գործարքի կամ գործարար հարաբերության կողմեր» 5-րդ բաժնում «Հաճախորդ» 5.1 և «Գործարքի մյուս կողմ» 5.2 կետերի ներքո նախատեսված ենթակետերը և դաշտերը:

45. «Նպատակ» 4.2.1 կետում նշվում է վճարահաշվարկային ծառայության` 4.2.1.1-4.2.1.8 դաշտերում նախատեսված նպատակներից որևէ մեկը:

46. «Փոխառություն» 4.2.1.3 դաշտը նշելու դեպքում դրա ներքո նախատեսված դաշտում տեղեկատվության առկայության դեպքում լրացվում է փոխառության նկարագրությունը` նշելով փոխառության պայմանագրի կնքման օրը, ամիսը, տարին և փոխառության պայմանագրի կողմերին:

47. «Արժեթղթերի առուվաճառք» 4.2.1.4 դաշտը նշելու դեպքում այդ դաշտի ներքո նախատեսված դաշտում լրացվում է արժեթուղթը թողարկող կազմակերպության անվանումը:

48. «Անշարժ գույքի առուվաճառք» 4.2.1.6 դաշտը նշելու դեպքում 4.2.1.6.1 դաշտում տեղեկատվության առկայության դեպքում լրացվում է անշարժ գույքի գտնվելու վայրի (հասցեի) վերաբերյալ տեղեկատվությունը, որը պարունակում է առնվազն հետևյալ վավերապայմանները` մարզ, համայնք, ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտ (թաղամաս, հրապարակ, փողոց, պողոտա, նրբանցք, անցում, փակուղի, զբոսայգի և այլն):

49. «Այլ» 4.2.1.7 դաշտը նշելու դեպքում այդ դաշտի ներքո նախատեսված դաշտում լրացվում է վճարահաշվարկային ծառայության նպատակը:

50. «Դրամական փոխանցման համակարգ» 4.2.2 ենթակետում լրացվում է դրամական փոխանցման համակարգը: Այս կետը լրացվում է, եթե «Վճարահաշվարկային ծառայություն» 4.2 կետում նշվել է «Անհաշիվ փոխանցում» կամ «Անհաշիվ ստացում» դաշտը:

51. «Արտարժույթի փոխարկում» 4.3 կետը նշվում է, եթե բանկը կատարել է արտարժույթի փոխարկում: Այս կետը նշելու դեպքում «Առքի արժույթ» 4.3.1 ենթակետում լրացվում է բանկի կողմից գնված արժույթը, «Առքի գումար» 4.3.2 ենթակետում լրացվում է բանկի կողմից գնված գումարը` արտահայտված գնման արժույթով, «Վաճառքի արժույթ» 4.3.3 ենթակետում լրացվում է բանկի կողմից վաճառված արժույթը, իսկ «Վաճառքի գումար» 4.3.4 ենթակետում լրացվում է բանկի կողմից վաճառված արժույթը` արտահայտված վաճառքի արժույթով:

52. «Ներդրումային գործունեություն» 4.4 կետը նշվում է, եթե բանկը կատարել է ներդրումային գործունեություն:

53. «Պայմանագրի տեսակը» 4.4.1 ենթակետում լրացվում է այն պայմանագիրը, որի հիման վրա կատարվել է գործարքը:

54. «Արժեթղթի տեսակը» 4.4.2 ենթակետում լրացվում է այն արժեթղթի տեսակը, որով կատարվել է գործարքը:

55. «Արժեթղթի անվանական արժեքը» 4.4.3 ենթակետում լրացվում է արժեթղթի անվանական արժեքը` արտահայտված ՀՀ դրամով:

56. «Արժեթղթի շուկայական արժեքը» 4.4.4 ենթակետում լրացվում է արժեթղթի շուկայական արժեքը` արտահայտված ՀՀ դրամով:

57. «Այլ» 4.5 կետը նշելու դեպքում այդ կետի ներքո նախատեսված դաշտում լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության անվանումը:

 

ԳԼՈՒԽ 8. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԵՐ

 

58. «Գործարքի կամ գործարար հարաբերության կողմեր» 5-րդ բաժնում լրացվում է հաճախորդի, գործարքի մյուս կողմի, լիազորված անձի և իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվություն:

59. «Հաճախորդ» 5.1 կետում նշվում է հաճախորդի տեսակը` ֆիզիկական անձ, իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր կամ պետական մարմին կամ համայնք: Եթե գործարքը կատարվում է համատեղ հաշվով կամ գործարար հարաբերության հաստատումը կապված է համատեղ հաշվի հետ, ապա որպես հաճախորդ նշվում է համատեղ հաշվետերերից որևէ մեկը, իսկ մյուս հաշվետերերի վերաբերյալ տեղեկությունները լրացվում են «Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկատվություն» 3.7 կետում:

60. «Անուն (անվանում)» 5.1.1. ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը կամ իրավաբանական անձի կամ պետական մարմնի կամ համայնքի անվանումը:

61. «Ազգանուն» 5.1.2. ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ազգանունը: Այն դեպքում, երբ հստակ չէ, թե որն է հաճախորդի անունը և որը ազգանունը, ապա 5.1.1 և 5.1.2 ենթակետերը լրացվում են բանկի հայեցողությամբ:

62. «Հայրանուն» 5.1.3 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հայրանունը:

63. «Ծննդյան ամսաթիվ» 5.1.4. ենթակետում լրացվում են ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ ծննդյան օրը, ամիսը, տարին:

64. «Բնակության վայր (գտնվելու վայր)» 5.1.5. ենթակետի ներքո նախատեսված 5.1.5.1-5.1.5.4 դաշտերում ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ դեպքում լրացվում է այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը), որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում են, իսկ իրավաբանական անձի դեպքում լրացվում է իրավաբանական անձի մշտական գործող մարմնի գտնվելու վայրի հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը): 5.1.5.1-5.1.5.4 դաշտերը չեն լրացվում, եթե ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրը և հաշվառման վայրը նույնն են:

65. «Հաշվառման վայր» 5.1.6 ենթակետի ներքո նախատեսված 5.1.6.1- 5.1.6.4 դաշտերում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը), որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը հաշվառված է:

66. «Քաղաքացիությունը» 5.1.7 ենթակետում լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ քաղաքացիությունը:

67. «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 5.1.8 ենթակետում նշվում է անձնագիրը, նույնականացման քարտը կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված` ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձը (ինքնությունը) հաստատող այլ փաստաթուղթը:

68. «Փաստաթղթի սերիան և համարը» 5.1.8.1, «Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը» 5.1.8.2 դաշտերում, համապատասխանաբար, լրացվում են «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 5.1.8 ենթակետում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նաև տրամադրման օրը, ամիսը, տարին:

69. «ՈՒմ կողմից է տրամադրվել» 5.1.8.3 դաշտում լրացվում է այն պետական մարմնի անվանումը կամ ծածկագիրը, որի կողմից տրամադրվել է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 5.1.8 ենթակետում նշված փաստաթուղթը:

70. «Փաստաթղթի վավերականության ժամկետը» 5.1.8.4 դաշտում լրացվում է այն օրը, ամիսը, տարին, երբ լրանում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 5.1.8 ենթակետում նշված փաստաթղթի վավերականության ժամկետը:

71. «Կազմակերպական-իրավական ձևը» 5.1.9 ենթակետում լրացվում է իրավաբանական անձի կազմակերպական-իրավական ձևը կամ դրա հապավումը (օրինակ` ՍՊԸ, ԲԲԸ և այլն): Օտարերկրյա իրավաբանական անձանց կազմակերպական-իրավական ձևի վերաբերյալ տվյալները լրացվում են լատինատառ:

72. «Անհատականացման (հաշվառման) համարը» 5.1.10 ենթակետում լրացվում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գրանցումը (հաշվառումը) իրականացնող մարմնի կողմից տրամադրված անհատականացման (հաշվառման) համարը:

73. «ՀՎՀՀ» 5.1.11 ենթակետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ իրավաբանական անձի` հարկ վճարողի հաշվառման համարը:

74. «Գործադիր մարմնի ղեկավարի անուն, ազգանուն» 5.1.12 ենթակետում լրացվում են գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը:

75. «Բանկային հաշվի համարը կամ եզակի հղման համարը» 5.1.13 ենթակետում լրացվում է հաճախորդի բանկային հաշվի համարը: Այն դեպքում, երբ նշվել են «Անհաշիվ փոխանցում» կամ «Անհաշիվ ստացում», ապա լրացվում է եզակի հղման համարը:

76. «Բանկի անվանում» 5.1.14 ենթակետը լրացվում է, եթե հաշվետվություն տրամադրող անձը հանդիսանում է միջնորդ բանկ: Այս կետում լրացվում է այն բանկի անվանումը, որտեղ սպասարկվում է «Բանկային հաշվի համարը կամ եզակի հղման համարը» 5.1.13 ենթակետում լրացված հաշվի համարը կամ եզակի հղման համարը:

77. «Բանկի երկիր» 5.1.15 կետում լրացվում է այն երկիրը, որտեղ գրանցված է «Բանկի անվանում» 5.1.14 ենթակետում նշված բանկը, իսկ եթե գործարքը կատարվել է բանկի մասնաճյուղում, ապա նշվում է մասնաճյուղի գրանցման երկիրը:

78. «Բանկի BIC (SWIFT) կոդը կամ BankMail համակարգում եզակի նույնականացման համար» 5.1.16 ենթակետում լրացվում է «Բանկի անվանում» 5.1.14 ենթակետում նշված օտարերկրյա բանկի BIC (SWIFT) կոդը կամ ներպետական բանկի BaոkMail համակարգում եզակի նույնականացման համարը:

79. Հաշվետվության ձևի 5.2.1 - 5.2.13 ենթակետերը և դաշտերը լրացվում են Կարգի 60-75-կետերով սահմանված կարգով:

80. Հաշվետվության ձևի 5.2.14-5.2.16 ենթակետերը և դաշտերը լրացվում են Կարգի 76-78 կետերով սահմանված կարգով` անկախ հաշվետվություն տրամադրող անձի` միջնորդ բանկ հանդիսանալու հանգամանքից:

81. «Լիազորված անձ» 5.3 կետի ներքո նախատեսված ենթակետերը և դաշտերը լրացվում են, եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը կատարվում է լիազորված անձի միջոցով:

82. «Լիազորող անձ» 5.3.1 ենթակետում լրացվում է այն հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը), ում լիազորված անձն է հանդիսանում տվյալ անձը:

83. Հաշվետվության ձևի 5.3.2-5.3.9.4 ենթակետերը լրացվում են Կարգի 60-70 կետերով սահմանված կարգով:

84. «Չի տիրապետում իրական շահառուի մասին տեղեկատվությանը» դաշտը նշվում է այն դեպքում, երբ բանկը չի կարողանում ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու, թե` ոչ:

85. «Չկա իրական շահառու» դաշտը նշվում է այն դեպքում, երբ բանկը պարզել է, որ գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա չէ իրական շահառու (օրինակ` այդ մասին գրավոր հայտարարություն է տվել հաճախորդը):

86. «Առկա է իրական շահառու» դաշտը նշվում է այն դեպքում, երբ բանկը հաճախորդից կամ այլ աղբյուրից տեղեկացել է, որ գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու:

87. «Առկա է իրական շահառու» դաշտը նշելուց հետո «Հաճախորդի անուն, ազգանուն (անվանում)» 5.4.1 ենթակետում լրացվում է այն հաճախորդի անունը, ազգանունը (անվանումը), ում իրական շահառուն է հանդիսանում տվյալ անձը:

88. Հաշվետվության ձևի 5.4.2-5.4.9.4 ենթակետերը և դաշտերը լրացվում են միայն «Առկա է իրական շահառու» դաշտը նշելու դեպքում` Կարգի 60-70 կետերով սահմանված կարգով:

89. Հաշվետվության ձևի 5-րդ բաժինը, կախված անձանց թվից, լրացվում է համապատասխան քանակով:

 

ԳԼՈՒԽ 9. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՈՒՄ, ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ

 

90. «Գործարքի կամ գործարար հարաբերության կասեցում» 6.1 կետը նշվում է, երբ գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցվել է:

91. «Կասեցման ամսաթիվը» 6.1.1 ենթակետում լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման օրը, ամիսը, տարին:

92. «Կասեցման ժամկետը» 6.1.2 ենթակետում լրացվում է կասեցման ժամկետը:

93. «Գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման պատճառը» 6.1.3 ենթակետում լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության կասեցման պատճառը:

94. «Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժում» 6.2 կետը նշվում է, երբ գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը մերժվել է:

95. «Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման պատճառները» 6.2.1 ենթակետում լրացվում են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը մերժելու համար:

96. «Գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցում» 6.3 կետը նշվում է, երբ գործարքը կամ գործարար հարաբերությունը դադարեցվել է:

97. «Գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցման պատճառները» 6.3.1 ենթակետում լրացվում են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել գործարքը կամ գործարար հարաբերությունը դադարեցնելու համար:

98. «Գույքի սառեցում» 6.4 կետը նշվում է, երբ հաճախորդի գույքը սառեցվել է:

99. «Սառեցման ամսաթիվ» 6.4.1 ենթակետում լրացվում է գույքի սառեցման օրը, ամիսը, տարին:

100. «Սառեցման ժամկետը» 6.4.2 ենթակետում լրացվում է սառեցման ժամկետը:

101. «Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց անձանց ցանկերի անվանումը» 6.4.3 ենթակետում լրացվում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նպատակով Լիազոր մարմնի կողմից հրապարակված` ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց անձանց ցանկերի անվանումը:

 

ԳԼՈՒԽ 10. ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ

 

102. «Անուն» 7.1 կետում լրացվում է ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի անունը:

103. «Ազգանուն» 7.2 կետում լրացվում է ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի ազգանունը:

104. «Լրացման ամսաթիվը» 7.3 կետում լրացվում է հաշվետվության ձևը լրացնելու օրը, ամիսը, տարին:

 

@8

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
07.10.2014
N 261-Ն
Որոշում