Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԱՔՍ ԳԵՏԻՑ ԳԵՏԱՎԱԶԻ ԱՐԴ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԱՔՍ ԳԵՏԻՑ ԳԵՏԱՎԱԶԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

040.0018.290108

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունվարի 2008 թվականի N 18-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԱՔՍ ԳԵՏԻՑ ԳԵՏԱՎԱԶԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Ընդերքի մասին» օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և նպատակ ունենալով ապահովելու ազգային անվտանգության ու շրջակա միջավայրի պահպանության պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում Արաքս գետից գետավազի արդյունահանման կարգը` համաձայն հավելվածի:

(նախաբանը փոփ. 04.12.14 թիվ 1354-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2008 թվականի հունվարի 10-ի

N 18-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՐԱՔՍ ԳԵՏԻՑ ԳԵՏԱՎԱԶԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության տարածքում, Արաքս գետի ողողատներում գտնվող հանքավայրերից գետավազի արդյունահանման հետ կապված հարաբերությունները:

2. Արաքս գետի ողողատներից գետավազի արդյունահանման համար հողամասի նպատակային նշանակության փոփոխություն և հողամասի հատկացում չի պահանջվում:

3. Գետի ողողատներում գտնվող հանքավայրերը համարվում են ողողատային տիպի հանքավայրեր, որոնց պաշարները պարբերաբար ընթացող վարարումների արդյունքում վերականգնվում են որոշակի չափով և կոչվում են վերականգնվող կամ դինամիկ C1 կարգի պաշարներ:

4. Արաքս գետը հանդիսանալով պետական սահմանի սահմանագիծը` գետի ողողատային տիպի հանքավայրերից գետավազի արդյունահանումը պետք է իրականացվի միայն Հայաստանի Հանրապետության տարածքից, հանքավայրի հաստատված պաշարների սահմաններում, հանքավայրի շահագործման նախագծի և ընդերքօգտագործման պայմանագրի և լեռնահատկացման ակտի համաձայն` բացառելով գետի հունի խախտում:

(4-րդ կետը փոփ. 04.12.14 թիվ 1354-Ն որոշում)

5. Արաքս գետում գտնվող ողողատային տիպի հանքավայրերից գետավազի արդյունահանումը գետի հունից արգելվում է:

6. Արաքս գետում գտնվող ողողատային տիպի հանքավայրերից գետավազի արդյունահանումը թույլատրվում է գետի ողողատների 2-րդ դարավանդից և հանքավայրի արտադրողականությունը չի կարող գերազանցել տվյալ տարվա ընթացքում ջրի հոսքով կուտակված չափաքանակը:

7. Արաքս գետում գտնվող ողողատային տիպի հանքավայրերից գետավազի արդյունահանման հետևանքով գետի հունի փոփոխությունը, հետևաբար նաև անդրսահմանային ազդեցությունը բացառելու նպատակով համապատասխան ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընդերքօգտագործողները (այսուհետ` ընդերքօգտագործող) յուրաքանչյուր ամիս տոպոհանութային աշխատանքների կատարման միջոցով պետք է իրականացնեն գետի հունի վիճակի ու կայունության մշտադիտարկումներ (այսուհետ` մշտադիտարկումներ) և արդյունքները ներկայացնեն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություններ, բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսի 5-ը:

(7-րդ կետը փոփ. 04.12.14 թիվ 1354-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

8. Մշտադիտարկումների արդյունքում գետի հունի վիճակի և կայունության փոփոխություններ հայտնաբերելու դեպքում ընդերքօգտագործողն անհապաղ դադարեցնում է հանքավայրի շահագործման աշխատանքները և մշտադիտարկումների արդյունքները երկօրյա ժամկետում ներկայացնում սույն կարգի 7-րդ կետով սահմանված պետական կառավարման մարմիններին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

9. Արաքս գետում գտնվող ողողատային տիպի հանքավայրերից գետավազի արդյունահանման և մշտադիտարկումների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը` իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունից սահմանային գոտի մուտք գործելու թույլտվություն ստանալու դեպքում:

(9-րդ կետը փոփ. 04.12.14 թիվ 1354-Ն, 30.11.17 թիվ 1588-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

10. Բնապահպանական և ընդերքօգտագործման ոլորտում վերահսկողության ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի պահանջների այնպիսի խախտումների հայտնաբերման դեպքում, որոնք առաջացրել կամ կարող են առաջացնել գետի հունի և կայունության փոփոխություն կամ անդրսահմանային ազդեցություն, բնապահպանության և ընդերքի պետական տեսուչը կասեցնում կամ դադարեցնում է ընդերքօգտագործողի գործունեությունը:

(10-րդ կետը փոփ. 30.11.17 թիվ 1588-Ն որոշում)

10.1. (10.1-ին կետն ուժը կորցրել է 30.11.17 թիվ 1588-Ն որոշում)

(10.1-ին կետը լրաց. 04.12.14 թիվ 1354-Ն որոշում)

11. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը սույն կարգի 10-րդ կետով սահմանված խախտումների հայտնաբերման և ընդերքօգտագործողի գործունեության կասեցման կամ դադարեցման մասին մեկօրյա ժամկետում հաղորդագրություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի, Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարություններ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայություն` «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածով սահմանված կարգով, առավելագույնը 5-օրյա ժամկետում, համատեղ ստուգում իրականացնելու նպատակով:

(11-րդ կետը փոփ. 04.12.14 թիվ 1354-Ն, 10.10.2019 թիվ 1442-Ն որոշումներ)

12. Ընդերքօգտագործողի մոտ համատեղ ստուգում կարող է իրականացվել նաև սույն կարգով սահմանված պետական կառավարման մարմինների առաջարկով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.01.2008
N 18-Ն
Որոշում