Սեղմել Esc փակելու համար:
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

17.10.2020 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի դեկտեմբերի 1-ին

 

i

ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքների բնակավայրերին (այսուհետ` սահմանամերձ համայնք) աջակցություն ցուցաբերելու գործընթացը:

(1-ին հոդ. փոփ. 08.12.17 ՀՕ-247-Ն օրենք)

 

i

Հոդված 2. Սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող անձանց սպառած բնական գազի, էլեկտրական էներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները մասամբ փոխհատուցվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից:

Սահմանամերձ համայնքի բնակչության ռեգիստրում հաշվառված և սահմանամերձ համայնքում մշտական բնակություն ունեցող` բնական գազի օգտագործման բաժանորդ չհանդիսացող անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է փոխհատուցում սույն հոդվածի 1-ին մասում նշված բնական գազի օգտագործման բաժանորդներին բնական գազի դիմաց տրամադրվող փոխհատուցման չափով:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը փոխհատուցում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած ցանկում ներառված սահմանամերձ համայնքների կողմից 2013 թվականին գազի և էլեկտրաէներգիայի տարեկան սպառված 1 բաժանորդի հաշվով միջինացված ծավալների ու տվյալ տարում փաստացի ծախսված ոռոգման ջրի վարձավճարի առնվազն 50 տոկոսը:

Փոխհատուցման ենթակա ծավալները և փոխհատուցման կարգը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 2.1. Սահմանամերձ համայնքներում դպրոցական դասագրքերը տրամադրվում են փոխհատուցմամբ: Փոխհատուցման տրամադրման չափորոշիչներն ու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

(2.1-ին հոդ.. լրաց. 06.10.20 ՀՕ-450-Ն օրենք)

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարվում է Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված գումարներից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 4. Սահմանամերձ համայնքների` Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով օթևանից զրկվելու դեպքում բնակիչներին Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին մեկամսյա ժամկետում ապահովում է համարժեք օթևանի հնարավորությամբ` նույն համայնքի տարածքում:

Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով օթևանին հասցված այն նյութական վնասները, որոնք չեն հանգեցրել սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված օթևանից զրկվելու դեպքերին, ինչպես նաև վերոնշյալ գործողությունների հետևանքով գյուղատնտեսական ոլորտին հասցված նյութական վնասները ենթակա են փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:

(4-րդ հոդ. փոփ.. 06.10.20 ՀՕ-450-Ն օրենք)

 

Հոդված 5. Սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով վիրավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում են պետպատվերի շրջանակներում:

Սույն հոդվածի առաջին պարբերությունում նշված անձանց առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամություն ձեռք բերելու դեպքում տրամադրվում է նաև միանվագ գումարային աջակցություն` համապատասխանաբար 3.000.000, 2.000.000 և 1.000.000 դրամի չափով, իսկ հաշմանդամ երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում` 3.000.000 դրամի չափով: Փոխհատուցումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և ժամկետներում:

(5-րդ հոդ. փոփ.. 06.10.20 ՀՕ-450-Ն օրենք)

 

Հոդված 6. Սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականների պայթյունից կամ Ադրբեջանի Հանրապետության տարածքից իրականացված ռազմական կամ ահաբեկչական գործողությունների հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրվում է միանվագ օգնություն` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով և չափով` հուղարկավորության և գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման ու տեղադրման ծախսերի համար:

Սույն հոդվածի առաջին պարբերությամբ նախատեսված դեպքերում զոհված քաղաքացիների ընտանիքներին տրամադրվում է նաև միանվագ գումարային հատուցում` 5.000.000 դրամ:

Սույն օրենքի համաձայն` ընտանիքի անդամներ են համարվում`

1) ամուսինը.

2) զավակը (զավակները).

3) ծնողը (ծնողները).

4) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան առկա ցերեկային ուսուցմամբ սովորող ուսանող քույրը և եղբայրը, ինչպես նաև զոհված քաղաքացու խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը, եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև 18 տարին լրանալը: Ընդ որում, քույրը և եղբայրը հատուցման իրավունքից կարող են օգտվել, եթե նրանց ծնողները կամ միակ ծնողը մահացած են կամ ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության առնվազն երրորդ աստիճանի սահմանափակում:

Սույն հոդվածի երկրորդ պարբերությունում նշված անձանց բացակայության դեպքում հատուցման իրավունքից կարող է օգտվել նաև այլ անձ, եթե դատական կարգով հաստատվել է, որ`

1) հատուցման դեպքը տեղի ունենալու օրվա դրությամբ այդ անձը եղել է զոհված քաղաքացու խնամքի տակ և ունեցել է հաշմանդամության կամ աշխատանքային կենսաթոշակի իրավունք.

2) զոհված քաղաքացին մինչև 18 տարին լրանալը եղել է այդ անձի խնամքի տակ:

(6-րդ հոդ. փոփ. 06.10.20 ՀՕ-450-Ն օրենք)


Հոդված 7. Սույն օրենքի 4-6-րդ հոդվածների դրույթները չեն տարածվում մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից և գործում է մինչև 2024 թվականի հունվարի 1-ը:

(7-րդ հոդ. փոփ. 08.12.17 ՀՕ-247-Ն, 06.10.20 ՀՕ-450-Ն օրենքներ)

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2014 թ. դեկտեմբերի 20
Երևան
ՀՕ-203-Ն

 

pin
ՀՀ 01.12.2014
N ՀՕ-203-Ն օրենք