Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

 

041.0547.030999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 547

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԼԵՀԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. «Լեհաստան-Արևելք» տնտեսական ֆորումին մասնակցելու նպատակով 1999 թվականի սեպտեմբերի 1-5-ը Լեհաստանի Հանրապետություն գործուղել Հայաստանի Հանրապետության պատվիրակություն հետևյալ կազմով`

 

Մ. Ձավարյան  - ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարի առաջին

տեղակալ (պատվիրակության ղեկավար)

Ա. մանասերյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության արտաքին տնտեսական

համագործակցության վարչության պետ

Գ. Մինասյան  - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ֆինանսավարկային,

բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի

անդամ

Լ. Հովսեփյան - ՀՀ կառավարության աշխատակազմի արտաքին կապերի

վարչության գլխավոր մասնագետ

 

2. Հայաստանի Հանրապետության պատվիրակության Լեհաստանի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը (ճանապարհածախս, օրապահիկ և Մոսկվա քաղաքում մեկ գիշերավարձ ու օրապահիկ) կատարել համապատասխան գործուղող կազմակերպության միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության պատվիրակության Լեհաստանի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

4. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության պատվիրակության Լեհաստանի Հանրապետություն գործուղման մասին» N 482 և 1999 թվականի օգոստոսի 24-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի օգոստոսի 16-ի N 482 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 512 որոշումները:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.09.1999
N 547
Որոշում