041.0548.030999
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 548
Ռ. ԱՎԱԳՅԱՆԻ, Կ. ԱՆՏՈՆՅԱՆԻ ԵՎ Ռ. ԴՈՎԼԱԹՅԱՆԻ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության պայմանագրային-իրավական վարչության պետ Ռուբեն Ավագյանին, նույն նախարարության գլխավոր վարչության բաժանմունքի պետ Կարեն Անտոնյանին և Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության առաջին վարչության արտաքին կապերի բաժնի ավագ օպերլիազոր Ռուբեն Դովլաթյանին 1999 թվականի օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 5-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն` ԱՊՀ-ի գործադիր կոմիտեում «2000-2003 թվականների հանցավորության դեմ պայքարի համատեղ միջոցառումների մասին» միջպետական ծրագրի նախագիծը մշակող աշխատանքային խմբի 3-րդ հանդիպմանը և «Անօրինական ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը դիմակայելու մասին» պայմանագրի նախագիծը մշակող ու համաձայնեցնող ԱՊՀ-ի մասնակից պետությունների լիազոր ներկայացուցիչների և փորձագետների հերթական խորհրդակցությանը մասնակցելու համար:
2. Ռ. Ավագյանի, Կ. Անտոնյանի և Ռ. Դովլաթյանի Բելառուսի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը (գիշերավարձ, օրապահիկ, ճանապարհածախս` Երևան-Մոսկվա-Երևան երթուղու ինքնաթիռով և Մոսկվա-Մինսկ-Մոսկվա երթուղու գնացքով) կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Ռ. Ավագյանի, Կ. Անտոնյանի և Ռ. Դովլաթյանի Բելառուսի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը: