041.0549.030999
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
3 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 549
Հ. ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԵՎ Վ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ԿՈՐԵԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի տեղակալ Հովհաննես Հունանյանին և Հայաստանի Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ի պետ Վարդան Եղիազարյանին 1999 թվականի նոյեմբերի 6-14-ը գործուղել Կորեայի Հանրապետություն` Ինտերպոլի գլխավոր ասամբլեայի 68-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հ. Հունանյանի և Վ. Եղիազարյանի Կորեայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Հ. Հունանյանի և Վ. Եղիազարյանի Կորեայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը: