040.1407.171214
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 նոյեմբերի 2014 թվականի N 1407-Ն
«ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(2-րդ մաս)
XII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԸ
118. Համալսարանի աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ: Համալսարանում սահմանվում են գիտամանկավարժական կազմ` պրոֆեսորադասախոսական կազմ և գիտական աշխատողներ, վարչական, տնտեսական, ուսումնաօժանդակ և այլ կազմի աշխատողներ:
119. Համալսարանում պրոֆեսորադասախոսական կազմի բոլոր թափուր պաշտոնների նշանակումը կատարվում է ըստ աշխատանքային պայմանագրի, որը կնքվում է մինչև 5 տարի ժամկետով: Աշխատանքային պայմանագրի կնքմանը նախորդում է բաց մրցութային ընտրություն: Աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալուց հետո գիտամանկավարժական կազմի աշխատողի հետ կարող է կնքվել նոր պայմանագիր` մինչև 1 տարի ժամկետով, առանց մրցութային ընտրության` պայմանագրային ժամկետում նրա գիտամանկավարժական գործունեության գնահատման հիման վրա:
120. Համալսարանի գիտամանկավարժական աշխատողներն իրավունք ունեն`
1) համալսարանի կանոնադրությամբ և ուսումնական ստորաբաժանումների կանոնակարգերով սահմանված կարգով ընտրելու և ընտրվելու համալսարանի հոգաբարձուների խորհրդում, գիտական խորհրդում, ֆակուլտետների խորհուրդներում ու համալսարանի ընտրովի այլ մարմիններում և պաշտոններում.
2) մասնակցելու համալսարանի գործունեությանն առնչվող բոլոր հարցերի քննարկմանն ու լուծմանը.
3) բողոքարկելու համալսարանի համապատասխան ստորաբաժանման ղեկավարի հրամանները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով.
4) իրենց մասնագիտական գործունեության համար ունենալու անհրաժեշտ կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ.
5) ընտրելու գիտական հետազոտությունների թեմաներ և դրանք կատարելու իրենց ընտրած մեթոդներով.
6) ընտրելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովում են ուսումնական գործընթացի բարձր որակ.
7) համատեղությամբ կատարելու գիտական, մանկավարժական և այլ բնույթի աշխատանքներ.
8) օգտվելու գրադարանների, տեղեկատվական պահոցների, ուսումնական, գիտական, սոցիալ-կենցաղային կամ համալսարանի կառուցվածքային այլ ստորաբաժանումների ծառայություններից` համալսարանի կանոնադրությանը և (կամ) կոլեկտիվ պայմանագրին համապատասխան.
9) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` ազատորեն որոշելու ուսումնական դասընթացների մատուցման մեթոդաբանությունը.
10) միավորվելու արհեստակցական միություններում և մասնագիտական, մշակութային և շրջանավարտների կազմակերպություններում ու միություններում, որոնց գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
121. Համալսարանի աշխատողները պարտավոր են`
1) պահպանել և կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված, սույն կանոնադրության և համալսարանի աշխատանքային, ներքին կարգապահական այլ կանոնների պահանջները.
2) կատարել համալսարանի ղեկավար մարմինների որոշումները.
3) պահպանել և արդյունավետ ու խնայողաբար օգտագործել համալսարանի գույքը:
122. Համալսարանի գիտամանկավարժական աշխատողները պարտավոր են`
1) ապահովել ուսումնական գործընթացի, իրականացվող գիտական հետազոտությունների որակը և արդյունավետությունը.
2) ոչ պակաս, քան յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ սահմանված կարգով անցնել վերապատրաստում կամ որակավորման բարձրացում.
3) սովորողների մեջ ձևավորել մասնագիտական որակներ, ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ, զարգացնել պատշաճ վարք ու վարվելակերպ, քաղաքացիական դիրքորոշում, հայրենասիրություն.
4) նպաստել համալսարանի հեղինակության ու վարկանիշի բարձրացմանը:
123. Համալսարանը, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, իր երիտասարդ աշխատողների համար մշակում և իրականացնում է սոցիալական և խրախուսական բնույթի ծրագրեր:
124. Գիտական ու ուսումնամեթոդական բնագավառներում ակնառու նվաճումների համար համալսարանի աշխատողներին շնորհվում են համալսարանի մրցանակներ, պարգևներ, պատվավոր կոչումներ` ըստ համալսարանի գիտական խորհրդի հաստատած կարգի: Երիտասարդ գիտնականների համար սահմանվում են հատուկ մրցանակներ:
125. Համալսարանի ուսումնական, գիտական, վարչական, տնտեսական, ուսումնաօժանդակ և այլ աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ և համալսարանի ներքին կարգապահության կանոններով:
126. Համալսարանի սովորողներ են համարվում միջին մասնագիտական, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն, ինչպես նաև լրացուցիչ կրթություն ստանալու համար համալսարան ընդունված անձինք և դպրոցի սովորողները:
127. Համալսարանի ասպիրանտ է համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող և մրցույթով անցած անձը, ով ուսանում է ասպիրանտուրայում և պատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն: Կլինիկական մասնագիտությունների գծով ասպիրանտուրա ընդունվում են տվյալ մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայում որակավորում ստացած անձինք:
128. Համալսարանի դոկտորանտ է համարվում գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և որպես դոկտորանտ հրամանագրված անձը, ով նախապատրաստում է գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն:
129. Համալսարանի հայցորդ են համարվում բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող, գիտությունների թեկնածուի գիտական աստիճան հայցող և գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող և գիտությունների դոկտորի գիտական աստիճան հայցող, գործող կարգի համաձայն ատենախոսության թեման հաստատած և համալսարանում հրամանագրված անձինք: Կլինիկական մասնագիտությունների գծով հայցորդության կարող են դիմել տվյալ մասնագիտությամբ կլինիկական օրդինատուրայում որակավորում ստացած անձինք:
130. Համալսարանի ունկնդիրներ են համարվում այն անձինք, ովքեր դրսեկության ձևով սովորում են նախապատրաստական բաժիններում, ինչպես նաև դասախոսները և գիտական աշխատողները, ովքեր մասնակցում են վերապատրաստման ու որակավորման բարձրացման դասընթացներին:
131. Համալսարանի դպրոցում և միջին մասնագիտական կրթության համակարգում (քոլեջում) սովորողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են ավագ դպրոցի և քոլեջի կանոնադրություններով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
132. Համալսարանի բարձրագույն և հետբուհական կրթությամբ սովորողն իրավունք ունի`
1) պետական կրթական չափորոշիչների շրջանակներում մասնակցելու իր կրթության բովանդակության պլանավորմանը, պարտադիր և ոչ պարտադիր (էլեկտիվ) ուսումնական դասընթացների և մասնագիտացման ընտրությանը, ստանալու գիտության և տեխնիկայի զարգացման ժամանակակից մակարդակին համապատասխանող գիտելիքներ.
2) բացի ընտրած մասնագիտության ուսումնական դասընթացներից` յուրացնելու ուսումնական ցանկացած դասընթաց, որը դասավանդվում է համալսարանում և ցանկացած այլ բուհում.
3) սովորելու անհատական ուսումնական պլաններով, այդ թվում` ուսուցման կրճատված տևողությամբ մասնակցելու համալսարանում անցկացվող ուսանողական գիտահետազոտական աշխատանքներին, գիտաժողովներին և սեմինարներին.
4) հիմնական մասնագիտական ուսուցումը համատեղելու երկրորդ կամ լրացուցիչ մասնագիտական ուսուցման հետ և ստանալու երկու մասնագիտական որակավորման աստիճան` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ծրագրին համապատասխան.
5) մասնակցելու ուսուցման որակի ապահովման և պրոֆեսորադասախոսական կազմի գործունեության գնահատման գործառույթներին.
6) անվճար օգտվելու համալսարանի գրադարանից, լաբորատորիաներից, տեղեկատվական պահոցներից, ուսումնական, գիտական, բուժական և այլ ստորաբաժանումների ծառայություններից.
7) ստեղծելու ուսանողական հասարակական կազմակերպություններ (ուսանողական խորհուրդ, ուսանողական գիտական ընկերություններ և այլն) և (կամ) ընդգրկվելու դրանց կազմում.
8) սահմանված կարգով մասնակցելու համալսարանի և նրա ստորաբաժանումների կառավարման մարմինների աշխատանքներին.
9) բողոքարկելու համալսարանի ղեկավարության հրամաններն ու կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
10) օգտվելու ուսման տարեկան վարձի` մասամբ կամ լրիվ փոխհատուցման իրավունքից` Հայաստանին Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
11) Հայաստանին Հանրապետության օրենսդրությամբ և համալսարանի կողմից սահմանված կարգով ստանալու սահմանված չափի, այդ թվում` անվանական, ինչպես նաև իրեն ուսման ուղարկած իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից նշանակված կրթաթոշակ, դրամաշնորհ, նպաստ, ինչպես նաև ուսանողական վարկ.
12) ծանոթանալու համալսարանի կանոնադրությանը և համալսարանին վերաբերող այլ նորմատիվ փաստաթղթերի.
13) ուսուցման առկա ձևով սովորելու դեպքում` տվյալ ուսումնական տարվա ընթացքում ոչ պակաս, քան 2 անգամ ունենալու արձակուրդ` առնվազն 7 շաբաթ ընդհանուր տևողությամբ.
14) լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով ստանալու ակադեմիական արձակուրդ` մինչև մեկ տարի ժամկետով` բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.
15) հանրակացարանի առկայության և բնակելի տարածքի կարիք ունենալու դեպքում` համալսարանի սահմանած կարգով հանրակացարանում ստանալու համապատասխան տեղ.
16) փոխադրվելու մեկ այլ բուհ, այդ թվում` արտերկրի, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով.
17) ուսման բարձր առաջադիմության և գիտահետազոտական աշխատանքներին ակտիվ մասնակցության համար ստանալու բարոյական և (կամ) նյութական խրախուսանք` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և համալսարանի սահմանած կարգով:
133. ՈՒսման վճարի փոխհատուցում` նպաստի ձևով, տրվում է մրցույթի արդյունքներով համալսարան ընդունված, ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող, սոցիալապես անապահով ուսանողներին` օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած տեղերի թվին և կարգին համապատասխան:
134. Գերազանց և լավ առաջադիմության, հասարակական ակտիվության, պատշաճ վարքագիծ դրսևորելու համար ուսանողներին տրվում է պետական կրթաթոշակ, որը տալու կարգը և չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
135. Կրթությունն ընդհատած նախկին ուսանողն իրավունք ունի համալսարանում վերականգնվել` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
136. Համալսարանի սովորողները պարտավոր են`
1) սահմանված ժամկետներում կատարել ուսումնական պլանով նախատեսված առաջադրանքների բոլոր տեսակները, հաճախել դասերին.
2) տիրապետել որակավորման պահանջներով սահմանված գիտելիքներին և հմտություններին.
3) կատարել համալսարանի կանոնադրության և ներքին կարգապահության կանոններով սահմանված պարտականություններն ու պահանջները.
4) բարձր պահել համալսարանի պատիվն ու հեղինակությունը:
137. Վճարովի հիմունքներով կրթություն ստացող ուսանողները պարտավոր են ժամանակին վճարել ուսման վարձը: Պայմանագրով նախատեսված ժամկետներում ուսման վարձը չվճարելու դեպքում պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
138. Համալսարանի սովորողները, ովքեր չեն կատարում ուսումնական պլաններով և ուսումնական գործընթացի ժամանակացույցով նախատեսված առաջադրանքները, ցուցաբերում են ակադեմիական անբավարար առաջադիմություն, համալսարանի տարածքում և նրա սահմաններից դուրս խախտում են հասարակական կարգն ու կարգապահական կանոնները, ռեկտորի կամ նրա կողմից լիազորված անձի հրամանով կարող են ենթարկվել կարգապահական տույժերի` ընդհուպ մինչև համալսարանից հեռացվելը:
139. Չի թույլատրվում սովորողին հեռացնել հիվանդության, արձակուրդի ընթացքում կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:
140. Համալսարանի ուսանողության ինքնակառավարման և նրա շահերը ներկայացնող մարմինն ուսանողական խորհուրդն է, որն ապահովում է ուսանողների մասնակցությունը համալսարանի կառավարման համապատասխան մարմիններում, քննարկման ներկայացնում ուսանողությանն առնչվող հարցեր: ՈՒսանողական խորհրդի ձևավորման և գործունեության կարգը սահմանվում է ուսանողական խորհրդի կանոնակարգով, որը հաստատում է համալսարանի գիտական խորհուրդը:
141. Համալսարանում կարող է կազմավորվել երիտասարդ գիտնականների և մասնագետների ընկերություն` իր կազմում ներառելով ուսանողական գիտական ընկերությունը: Երիտասարդ գիտնականների և մասնագետների ընկերության ձևավորման և գործունեության կանոնակարգը հաստատում է համալսարանի գիտական խորհուրդը:
XIII. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ
142. Համալսարանի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում իրավասու պետական մարմինները:
143. Համալսարանի կողմից «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքում` նաև այլ իրավասու պետական մարմիններ` ըստ իրենց իրավասությունների, ստուգումների և ուսումնասիրությունների` օրենքով նախատեսված ընթացակարգերով: Համալսարանի ֆինանսական գործունեությունը վերստուգվում է անկախ աուդիտորի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ անձի կողմից` առնվազն տարեկան մեկ անգամ: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3-ի պահանջով կարող է իրականացվել արտահերթ աուդիտ: Աուդիտ իրականացնող անձն ընտրվում է համալսարանի հոգաբարձուների խորհրդի կողմից` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների:
144. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ համալսարանը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am)պարտավոր է հրապարակել`
1) հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, տվյալ ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենի մասին և համալսարանի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են համալսարանի միջոցներից և ծառայություններից.
2) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե համալսարանի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը:
XIV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄՆ ՈՒ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
145. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի` այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:
146. Համալսարանը վերակազմակերպվում է հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
147. Համալսարանի լուծարումը նրա գործունեության դադարումն է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
148. Համալսարանի լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա: Հիմնադրամի անունից, որպես շահագրգիռ անձ, կարող է հանդես գալ հոգաբարձուների խորհուրդը:
149. Համալսարանը կարող է լուծարվել, եթե`
1) համալսարանի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.
2) համալսարանն իր գործունեությամբ շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.
3) հնարավոր չէ հասնել համալսարանի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.
4) համալսարանի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.
5) համալսարանը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.
6) համալսարանն ստեղծելիս` հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ:
150. Համալսարանը կարող է լուծարվել նաև «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերում:
151. Համալսարանը լուծարվում է օրենքով սահմանված կարգով:
152. Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին համալսարանը պարտատերերի նկատմամբ չունի պարտավորություններ, գույքն ուղղվում է համալսարանի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
XV. ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԸ
153. Համալսարանի խորհրդանիշի պատկերը և նկարագրությունը. «Հայ մեծ բժշկապետ Մխիթար Հերացու դիմապատկերը շրջանակի մեջ, շրջանագծով գրված հայերենով` ԵՐԵՎԱՆԻ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ և անգլերենով` YEREVAN STATE MEDICAL UNIVERSITY AFTER MKHITAR HERATSI: Ներքևի մասում գավաթով օձը բացված գրքի վրա, իսկ ներքևում 1920 տարեթիվը:
---------------------------------
ԻՐՏԵԿ - նկարը չի բերվում
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2014 թվականի նոյեմբերի 27-ի
N 1407-Ն որոշման
ՑՈՒՑԱԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
01.11.2014 թ.
.______________________________________________________________________
|NN |Գտնվելու վայրը|Շենքերի և |Շահա-|Գույքի |Ընդհանուր |
|ը/կ| |շինությունների |գործ-|ձեռք- |մակերեսը |
| | |անվանումները |ման |բերման |(քառ.մ) |
| | | |տարե-|տարե- |նկուղ |
| | | |թիվը |թիվը | |
|___|______________|_______________________|_____|_______|____________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 |
|___|______________|_______________________|_____|_______|____________|
|1. |ք. Դիլիջան, |Ննջարանային մ-նք |1961 | 1990 |267,1/ |
| |Մյասնիկյան 4 | | | |այդ թվում` |
| | | | | |նկուղ 79,5 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Առանձնատուն |1961 | 1990 |52,3 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Առանձնատուն |1961 | 1990 |52,3 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Վարչական մ-նք |1961 | 1990 |93,9 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Առանձնատուն |1961 | 1990 |85,5 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Ննջարանային մ-նք |2003 | 2003 |713,1 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Առանձնատուն |1961 | 1990 |55,7 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Ճաշարան |1961 | 1990 |428,9 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Ճաշարան |1961 | 1990 |136,9 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Կաթսայատուն |1961 | 1990 |64,6 |
|___|______________|_______________________|_____|_______|____________|
|2. |ք. Երևան, |Հիվանդանոցային 1-ին |1939 | 2002 |6818,5/ |
| |Աբովյան 60, |մանկ. կլինիկա | | |այդ թվում` |
| |շինություն 1 |ա/մասնաշենք | | |նկուղ 210 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |բ/մասնաշենք |1972 | 2002 |1485,31 |
| | | | | |/այդ թվում` |
| | | | | |նկուղ 339,2 |
|___|______________|_______________________|_____|_______|____________|
|3. |ք. Երևան, |ՈՒսումնական մ-նք |1958 | 2001 |816,6 |
| |Մամիկոնյանց |/ատամնաբուժական | | |/այդ թվում` |
| |30 |պոլիկլինիկա/ | | |նկուղ 173,4 |
|___|______________|_______________________|_____|_______|____________|
|4. |ք. Երևան, |Գլխավոր մ-նք |2005 | 2005 |3098,1 |
| |Մամիկոնյանց |_______________________|_____|_______|____________|
| |60* |Թիվ 2 մասնաշենք |1960 | 2005 |940,4 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Ավտոտնակներ |1960 | 2005 |414,3 |
|___|______________|_______________________|_____|_______|____________|
|5. |ք. Երևան, |Լաբորատոր մ-նք |1974 | 2005 |10890,7 |
| |Կորյունի 2 |_______________________|_____|_______|____________|
| | |Անատոմիկ մ-նք |1932 | 1932 |3775,0 |
| | | | | |/այդ թվում` |
| | | | | |նկուղ 920,0 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Կենտրոնական մ-նք |1937 | 1937 |7881,0 |
| | | | | |/այդ թվում` |
| | | | | |նկուղ 1280,0|
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Վարչական մ-նք |1987 | 1987 |7940,0 |
| | | | | |/այդ թվում` |
| | | | | |նկուղ 1940,0|
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Հանրակացարան |2000 | 2000 |857,0 |
| | |/ընտանեկան մ-նք/ | | |/այդ թվում` |
| | | | | |նկուղ 157,0 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Կաթսայատուն |2007 | 2007 |704,0 |
|___|______________|_______________________|_____|_______|____________|
|6. |ք. Երևան, |Գլխավոր մ-նք |1905 | 2002 |4448,9 |
| |Աբովյան 58 |/Թիվ 1 կլինիկա | | |/այդ թվում` |
| | |հիվանդանոց/ | | |նկուղ 638,9 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Ատամնաբուժ. պոլիկլինիկա|1965 | 2002 |760,0 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Ճաշարան |1984 | 2002 |176,7 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Օժանդակ շինություն |2009 | 2009 |24,2 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | | | | | |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Օժանդակ շինություն |1984 | 2002 |14,3 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Պոմպակայան |1984 | 2002 |23,3 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Պահակակետ /պահակատուն/ |2008 | 2008 |6,0 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Ենթակայան |2009 | 2009 |195,6 |
|___|______________|_______________________|_____|_______|____________|
|7. |ք. Երևան, |Աչքի կլինիկա |1928 | 2002 |1018 |
| |Աբովյան 58/4 | | | | |
|___|______________|_______________________|_____|_______|____________|
|8. |ք. Երևան, |Հիվանդանոցի 1-ին մ-նք |1961 | 2004 |3528,8 |
| |Մուրացան 114 |_______________________|_____|_______|____________|
| | |Հիվանդանոցի 2-րդ մ-նք |1961 | 2004 |856,4 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Հիվանդանոցի 3-րդ մ-նք |1987 | 2004 |4777,4 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Հիվանդանոցի 4-րդ մ-նք |1987 | 204 |767,2 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Լաբորատորիա |1987 | 2004 |641,2 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | | | | | |
|___|______________|_______________________|_____|_______|____________|
| | |Ավտոտնակ |1987 | 1987 |21,3 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Օժանդակ շինություն |1961 | 1961 |55,6 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Ծածկոց |2010 | 2010 |13,0 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Թթվածնի լցակայան |2010 | 2010 |45,0 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Պահակակետ |2010 | 2010 |7,9 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Պահակակետ |2004 | 2004 |7,5 |
|___|______________|_______________________|_____|_______|____________|
|9. |ք. Երևան, |Գլխավոր մ-նք |1983 | 2007 |9045,1 |
| |Հալաբյան 46 |_______________________|_____|_______|____________|
| | |Պահակատուն |1983 | 2007 |19,7 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Ջրավազան |1983 | 2007 |148,8 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Ջրավազան |1983 | 2007 |41,0 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Արհեստանոց |1983 | 2007 |69,0 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Ենթակայան |1983 | 2007 |54,0 |
|___|______________|_______________________|_____|_______|____________|
| | | | | | |
|___|______________|_______________________|_____|_______|____________|
|10.|ք. Սևան, |Սևան մեդունի |1986 | 208 |4560,67 |
| |Գործարանային 9| | | |/այդ թվում` |
| | | | | |նկուղ 505,28|
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Պոմպակայան |1986 | 2008 |51,04 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Ենթակայան |1986 | 2008 |12,46 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Ավտոտնակներ |1986 | 2008 |182,2 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Հարթակ |1986 | 2008 |836,5 |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Պահակատուն |1986 | 2008 |42,0 |
|___|______________|_______________________|_____|_______|____________|
|11.|ք. Երևան, |դպրոց |1956 | 2012 |2136.1 |
| |Հ. Ներսիսյան 3| | | | |
| | | | | | |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |պարիսպ |1956 | 2012 |37.8 (նաև |
| | | | | |83.2 խ.մ) |
|___|______________|_______________________|_____|_______|____________|
| |ք. Երևան |հանրակացարան |1963 |2008 | 4251.9|
| |Դ. Անհաղթի 10 | | | | |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |հանրակացարան |1963 |2003 | 4806.5|
| | |_______________________|_____|_______|____________|
| | |կաթսայատուն |2008 |2008 | 73.9|
| | |_______________________|_____|_______|____________|
| | |պահեստ |2008 |2008 | 45.6|
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Մարզահրապարակի ցանկապատ|2008 |2008 | 3,8|
| | |_______________________|_____|_______|____________|
| | |պարիսպ |1963 |1963 |0.6 (1,2 խմ)|
| | |_______________________|_____|_______|____________|
| | |պարիսպ |1963 |1963 |61.6 |
| | | | | |(160.2 խմ) |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |պարիսպ |1963 |1963 |49 (29.4 խմ)|
| | |_______________________|_____|_______|____________|
| | |պարիսպ | | |6.5 |
| | | | | |(14.3 խմ) |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |պարիսպ | | |17.2 |
| | | | | |(37.8 խմ) |
| | |_______________________|_____|_______|____________|
| | |Հուշարձան խաչքար |1994 |1994 | |
.______________________________________________________________________
.___._________________________________________________________________.
|NN ||Սկզբնական |Մաշվա- |Հաշվեկշ- |Սեփ. |Հողամասը|Վի- |Այլ |
|ը/կ||արժեքը |ծությունը|ռային |վկայականը |(հա) |ճակը|տվյալ-|
| ||(հազ. |(հազ. |արժեքը | | | |ներ |
| ||դրամ) |դրամ) |(հազ. | | | | |
| || | |դրամ) | | | | |
|___||__________|_________|_________|____________|________|____|______|
| 1 || 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 |
|___||__________|_________|_________|____________|________|____|______|
|1. ||9106,1 |9106,1 |0,0 |N 0130503 |5,88 |բավ.| |
| || | | |տրվ. | | | |
| || | | |02,04,1999 | | | |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||2538,6 |2538,6 |0,0 | | |բավ.| |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||2538,6 |2538,6 |0,0 | | |բավ.| |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||4558,0 |4558,0 |0,0 | | |բավ.| |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||4150,0 |4150,0 |0,0 | | |բավ.| |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||15054,3 |15054,3 |0,0 | | |լավ |* |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||2703,6 |2703,6 |0,0 | | |բավ.| |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||20821,4 |20821,4 |0,0 | | |բավ.| |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||6645,1 |6645,1 |0,0 | | |բավ.| |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||122,5 |122,5 |0,0 | | |բավ.| |
|___||__________|_________|_________|____________|________|____|______|
|2. ||490879,6 |130648,2 |360231,4 |N 23022012- |0,6964 |բավ.| |
| || | | |01-0361 | | | |
| || | | |տրվ. | | | |
| ||__________|_________|_________|23,02,2012 | |____|______|
| ||509663,2 |110296,0 |399367,2 | | |բավ.| |
| || | | | | | | |
| || | | | | | | |
|___||__________|_________|_________|____________|________|____|______|
|3. ||39052 |20650,2 |18401,8 |N 495084 |0,04779 |բավ.| |
| || | | |տրվ. | | | |
| || | | |27,02,2002 | | | |
|___||__________|_________|_________|____________|________|____|______|
|4. ||128,7 |119,2 |9,5 |N 1445874 |0,54536 |բավ.| |
| ||__________|_________|_________|տրվ. | |____|______|
| ||41,0 |41,0 |0,0 |02,06,2005 | |բավ.| |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||21,6 |21,6 |0,0 | | |բավ.| |
|___||__________|_________|_________|____________|________|____|______|
|5. ||362728 |236298,5 |126429,5 |N 2282553 |1,820219|բավ.| |
| ||__________|_________|_________|տրվ. | |____|______|
| ||60919,2 |53420,2 |7499 |07,12,2007 | |բավ.| |
| || | | | | | | |
| || | | | | | | |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||203157,9 |158162,6 |44995,3 | | |բավ.| |
| || | | | | | | |
| || | | | | | | |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||481668,3 |332573 |149095,3 | | |բավ.| |
| || | | | | | | |
| || | | | | | | |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||84558,0 |65193,5 |19364,5 | | |բավ.| |
| || | | | | | | |
| || | | | | | | |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||215955,0 |150488,7 |65466,3 | | |բավ.| |
|___||__________|_________|_________|____________|________|____|______|
|6. ||236670,5 |117488 |119182,5 |N 2689210 |1,43192 | | |
| || | | |տրվ. | | | |
| || | | |19,04,2010 | | | |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||140137,3 |65239,3 |74898 | | |բավ.| |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||8289,3 |6540 |1749,3 | | |բավ.| |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||3699,6 |826,4 |2873,2 | | |բավ.| |
| ||__________|_________|_________| | |____|______|
| || | | | | | | |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||213,6 |213,6 |0,0 | | |լավ | |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||347,2 |347,2 |0,0 | | |լավ | |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||890,0 |215 |675 | | |լավ | |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||20261,6 |6548,8 |13712,8 | | |լավ | |
|___||__________|_________|_________|____________|________|____|______|
|7. ||86236,4 |54203,5 |32031,9 |N505610 տրվ.|0,1565 |բավ.| |
| || | | |23.10.2002 | | | |
|___||__________|_________|_________|____________|________|____|______|
|8. ||143661,6 |59450,6 |84211,0 |N 24022012- |1,112589|բավ.| |
| ||__________|_________|_________|01-0202 | |____|______|
| ||34864,0 |14440,9 |20423,1 | | |բավ.| |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||194487,9 |80451,4 |114036,5 | | |բավ.|* |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||31232,7 |12927,3 |18305,4 | | |բավ.| |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||26103,2 |10804,2 |15299,0 | | |բավ.| |
| ||__________|_________|_________| | |____|______|
| || | | | | | | |
|___||__________|_________|_________| | |____|______|
| ||867,2 |358,9 |508,3 | | |բավ.| |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||3982,3 |676,7 |3305,6 | | |բավ.| |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||529,2 |219,0 |310,2 | | |լավ |** |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||13401,8 |1316,7 |12085,1 | | |լավ |** |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||330,2 |133,1 |197,1 | | |լավ |** |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||305,3 |126,4 |178,9 | | |բավ.|** |
|___||__________|_________|_________|____________|________|____|______|
|9. ||37977,8 |13502,6 |4394,4 |N 2159642 |1,5347 | | |
| ||__________|_________|_________|տրվ. | | | |
| ||82,7 |38,3 |44,4 |16,03,2007 | | | |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||63,3 |63,3 |0,0 | | | | |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||17,4 |17,4 |0,0 | | | | |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||289,7 |135,7 |154 | | | | |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||226,8 |226,8 |0,0 | | | | |
|___||__________|_________|_________|____________|________|____|______|
| || | | | | | | |
|___||__________|_________|_________|____________|________|____|______|
|10.||2376,6 |1285,3 |1091,3 |N 2368609 |2,5 | | |
| || | | |տրվ. | | | |
| || | | |15,02,2010 | | | |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||22,8 |22,8 |0,0 | | | | |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||54,8 |54,8 |0,0 | | | | |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||80,6 |80,6 |0,0 | | | | |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||770,0 |770, |0,0 | | | | |
| ||__________|_________|_________| | |____|______|
| ||18,8 |18,8 |0,0 | | | | |
|___||__________|_________|_________|____________|________|____|______|
|11.||781957,2 |160423,7 |621533.5 |07.10.2015թ.|0.35269 |բա- | |
| || | | |N07102015- | |վա- | |
| || | | |01-0141 | |րար | |
| ||__________|_________|_________|(ՀՀ սեփակա- | |____|______|
| ||113.4 |26.5 |86.9 |նություն) | | | |
| || | | | | | | |
|___||__________|_________|_________|____________|________|____|______|
| || 188298,6| 100283,2| 88015.4|N 24102016- |0,514771| | |
| || | | |01-0158 | | | |
| ||__________|_________|_________| | | | |
| || 246852,9| 177344,1| 69508,8| | | | |
| ||__________|_________|_________| | | | |
| || 6187,4| 3764,0| 2423,4| | | | |
| ||__________|_________|_________| | | | |
| || 3244,0| 1973,4| 1270,6| | | | |
| ||__________|_________|_________| | | | |
| || 500,0| 304,2| 195,8| | | | |
| ||__________|_________|_________| | | | |
| || 1,8| 1,8| 0 | | | | |
| ||__________|_________|_________| | | | |
| || 184.8| 184.8| 0.0| | | | |
| || | | | | | | |
| ||__________|_________|_________| | | | |
| || 147.0| 147.0| 0.0| | | | |
| ||__________|_________|_________| | | | |
| || 19.5| 19.5| 0 | | | | |
| || | | | | | | |
| ||__________|_________|_________| | | | |
| || 51.6| 0,0| 51.6| | | | |
| || | | | | | | |
| ||__________|_________|_________| | | | |
| || 280.0| 0,0| 280,0| | | | |
.___._________________________________________________________________.
Ննջարանային մ-նք* - Հողային տարածքում առկա են ինքնակամ շինություններ:
Հետագայում ակտում նշված գույքի նկատմամբ պետական գրանցումն
իրականացնելուց հետո հիմք ընդունել անշարժ գույքի տարրերի, դրանց
անվանումների և մակերեսների վերաբերյալ սեփականության իրավունքի
գրանցման վկայականում արտացոլված գրառումը:
Մամիկոնյանց 60* - Վկայականում առկա է շվաքարան: Համաձայն
կազմակերպության ներկայացրած տեղեկատվության` շվաքարանն ու ավտոտնակները
ձևափոխվել են: Հետագայում ակտում նշված գույքի նկատմամբ պետական
գրանցումն իրականացնելուց հետո հիմք ընդունել անշարժ գույքի տարրերի,
դրանց անվանումների և մակերեսների վերաբերյալ սեփականության իրավունքի
գրանցման վկայականում արտացոլված գրառումը:
Հիվանդանոցի 3 մ-նք* - Համաձայն կազմակերպության ներկայացրած
տեղեկատվության` 3-րդ մ-նքի 7-րդ հարկը համարվում է ինքնակամ կառուցված
շինություն:
** - Համարվում են ինքնակամ շինություններ: Ինքնակամ շինությունների
մակերեսը 913,8 քառ. մ է, որի մասին նշված է սեփականության իրավունքի
գրանցման վկայականում: Հետագայում ակտում նշված գույքի նկատմամբ պետական
գրանցումն իրականացնելուց հետո հիմք ընդունել անշարժ գույքի տարրերի,
դրանց անվանումների և մակերեսների վերաբերյալ սեփականության իրավունքի
գրանցման վկայականում արտացոլված գրառումը:
(2-րդ հավելվածը փոփ. 25.09.15 թիվ 1246-Ն, 03.03.16 թիվ 280-Ն, 29.07.16 թիվ 808-Ն, 01.06.17 թիվ 604-Ն, 03.11.2022 թիվ 1676-Ն որոշումներ)
-----------------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասում