Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0556.030999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 556

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՇԵՆՔԵՐ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` Երևանի Հանրապետության հրապարակի կառավարական N 2 և N 3, Եզնիկ Կողբացու փողոցի N 50ա, Նալբանդյան փողոցի N 13, Աբովյան փողոցի N 8, Թումանյան փողոցի N 23, Խանջյան փողոցի N 27 շենքերը 2000 թվականի հունվարի 1-ից հանձնել Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին և Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը` երկամսյա ժամկետում ավարտել նշված շենքերի սահմանված կարգով հանձնման-ընդունման աշխատանքները և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Հայաստանի Հանրապետության սեփականաշնորհման նախարարությանը և Երևանի քաղաքապետին` եռամսյա ժամկետում ճշտել նշված շենքերի սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի սահմանները և կատարել համապատասխան ձևակերպում:

4. Կառավարման N 1 շենքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև սույն որոշման 1-ին կետում նշված շենքերում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչության և այլ կազմակերպությունների, հիմնարկների զբաղեցրած տարածքների պահպանման, շահագործման և սպասարկման ծախսերն իրականացնել նշված պետական կառավարման մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների միջոցների հաշվին:

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Հայաստանի Հանրապետության 2000 թվականի պետական բյուջեի նախագիծը կազմելիս հաշվի առնել սույն որոշման 4-րդ կետում նշված շենքերի պահպանման, շահագործման և սպասարկման ծախսերը:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
03.09.1999
N 556
Որոշում