Սեղմել Esc փակելու համար:
«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾԱՌՆԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇԳՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

041.0564.070999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

7 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 564

 

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ԵՎ ԴՐԱ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ԳՈՏԻՆԵՐՆ ՈՒ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇԳՐՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ եռամսյա ժամկետում ճշգրտել «Սևան» ազգային պարկի տարածքում հողօգտագործողների հաշվառման և օբյեկտների գույքագրման 1996-1997 թվականների տվյալները և դրանք ներկայացնել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը`

ա) «Սևան» ազգային պարկի տարածքում հողօգտագործողների հաշվառման և գույքագրման արդյունքների հիման վրա մինչև 1999 թվականի դեկտեմբերի 30-ը ձեռնարկել օրենքով սահմանված միջոցներ` «Սևան» ազգային պարկի տարածքում հողօգտագործման հարցերը կարգավորելու համար, անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելով համապատասխան առաջարկություններ.

բ) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի հետ համատեղ ճշգրտել «Սևան» ազգային պարկի, դրա գործառնական գոտիների սահմանները, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ՀԿԿ Կենտկոմի և ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի 1978 թվականի մարտի 14-ի «Սևան» ազգային զբոսայգի ստեղծելու մասին» N 125 որոշմամբ սահմանված` նշված պարկի արգելոցային և արգելավայրային գոտիների առկա վիճակին, և քառամսյա ժամկետում սահմանված կարգով դրանց հնարավոր փոփոխությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ.

գ) մշակել և իրականացնել միջոցառումներ «Սևան» ազգային պարկի տարածքում բնապահպանական ռեժիմը Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նշված պարկի կանոնադրության պահանջներին համապատասխանեցնելու, ընդերքը, հողը, ջուրը, մթնոլորտային օդը և կենսառեսուրսներն աղտոտումից, սպառումից ու ոչնչացումից պաշտպանելու և խնայողաբար օգտագործելու նպատակով:

Եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել նշված միջոցառումների ժամանակացույցը.

դ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշման 1-ին կետով և 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
07.09.1999
N 564
Որոշում