Սեղմել Esc փակելու համար:
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՐՎԵՆԱՆՑԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՐՎԵՆԱՆՑԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵ ...

 

 

040.0570.140999

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«14» սեպտեմբերի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 570

 

i

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇՐՎԵՆԱՆՑԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածի չորրորդ մասին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենքների 138 հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վաղաժամկետ դադարեցնել Սյունիքի մարզի Շրվենանցի գյուղական համայնքի ղեկավար Հարություն Օհանյանի լիազորությունները:

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդ 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Սյունիքի մարզի Շրվենանցի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Սյունիքի մարզի Շրվենանցի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 46375 դրամ` Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:

4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին Սյունիքի մարզի Շրվենանցի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան համաձայն հավելվածի:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 14-ից:

 

Հավելված

ՀՀ կառավարության 1999 թ.

սեպտեմբերի 14-ի N 570 որոշման

 

ՆԱԽԱՀԱՇԻՎ

տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսերի` կապված

Սյունիքի մարզի Շրվենանցի գյուղական համայնքի ղեկավարի

արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման հետ

 

______________________________________________________________

 NN             Ծախսերը                              Գումարը

 ը/կ                                                 (դրամ)

______________________________________________________________

  1.  Աշխատանքի վարձատրության ֆոնդ                     30000

          այդ թվում`

տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,

     նախագահի տեղակալի և  քարտուղարի աշխատավարձ        30000  

  2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ        8400  

  3. Կապի ծառայության վճարներ                           1000  

  4. Տրանսպորտի ծառայության վճարներ                     5000  

  5. Գրասենյակային ծախսեր                               1000  

_____________________________________________________________

        ընդամենը                                      45400

 

Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր

     (186 ընտրող + 186 x 0,05) x 5 դրամ                 975

_____________________________________________________________

        Ընդամենը                                      46375

 

 

pin
ՀՀ կառավարություն
14.09.1999
N 570
Որոշում