040.0574.160999
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» սեպտեմբերի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 574
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև կնքված Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի կարգավիճակի և նրանց կենսագործունեության պայմանների մասին պայմանագրի 29 հոդվածի պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Պայմանագրի մեկնաբանման և կիրառման հետ կապված հարցերի լուծման խառը հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանին (խառը հանձնաժողովի հայկական մասի ղեկավար), Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ մայոր Արմեն Աբրահամյանին:
(1-ին կետը խմբ. 02.11.00 թիվ 702, 22.07.10 թիվ 903-Ա որոշումներ)
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` ռուսական կողմին տեղեկացնել խառը հանձնաժողովում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու մասին և տեղեկություններ ստանալ նշված հանձնաժողովում Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներ նշանակելու մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի սեպտեմբերի 16-ից: