Սեղմել Esc փակելու համար:
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵ ...

 

 

040.1420.181214

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 1420-Ն

 

i

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պետական ծառայողների աշխատավարձերի չափերի, պետական ծառայողների շարժի և հոսունության, պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

i

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, անկախ պետական մարմինների և ինքնավար մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, քննչական մարմինների ղեկավարներին յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, մինչև յուրաքանչյուր երրորդ տարվա ապրիլի 1-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ ներկայացնել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունը:

(2-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1420-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունն առաջին անգամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվում 2018 թվականին` մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը.

2) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունը չի ընդգրկում զինծառայողների, քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների մասին տվյալները:

i

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 29.11.2018 թիվ 1420-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/

որոշում)

i

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին` պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության արդյունքների ամփոփմամբ, յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` մինչև յուրաքանչյուր երրորդ տարվա հոկտեմբերի 1-ը, դրան հաջորդող տարվա պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի նախապատրաստման ժամանակ այդ առաջարկությունները քննարկելու նպատակով:

(5-րդ կետը փոփ. 29.11.2018 թիվ 1420-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/ որոշում)

որոշում)

i

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետը «պաշտոնը» բառից հետո լրացնել «, մասնագիտությունը» բառով:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը ապահովել սույն որոշման 6-րդ կետից բխող` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի ծրագրային ապահովման անհրաժեշտ փոփոխությունները:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի ապրիլի 1-ից:

(վերնագիրն ու նախաբանը փոփ. 29.11.2018 թիվ 1420-Ն /գործողությունը տարածվում է 2018 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա/

որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2014 թվականի դեկտեմբերի 18-ի

N 1420-Ն որոշման

 

ԿԱՐԳ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության անհրաժեշտությունը գնահատելու, ինչպես նաև դրանց չափերի վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ իրականացնում է` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծություն:

2. Լիազոր մարմինն ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման համար, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված ձևաչափին համապատասխան, հավաքագրում է տեղեկատվություն պետական բոլոր ծառայողների (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների) աշխատավարձերի չափերի, շարժի և հոսունության, պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) մասին:

3. Լիազոր մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվության և համապատասխան տվյալների հիման վրա ներդնում և վարում է տեղեկատվական շտեմարան:

4. Լիազոր մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվության վերլուծության արդյունքում` հաշվարկում և (կամ) գնահատում է հետևյալ ցուցանիշները`

1) պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտությունները և միջին աշխատավարձը` ըստ գերիշխող մասնագիտությունների, այդ թվում` ըստ ծառայությունների.

2) միջին աշխատավարձը պետական ծառայության համակարգում.

3) միջին աշխատավարձը` ըստ պետական ծառայությունների.

4) միջին աշխատավարձը պետական առանձին ծառայություններում` ըստ պաշտոնների խմբերի.

5) պետական ծառայողների շարժի և հոսունության մակարդակները.

6) ըստ մասնագիտությունների` կրկնվող թափուր աշխատատեղերը:

5. Լիազոր մարմինը, անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից ստացված տվյալների հիման վրա ուսումնասիրում և վերլուծում է ոչ պետական հատվածի առնվազն 2000 կազմակերպություններում (յուրաքանչյուր մարզից` միջինը 100 և Երևան քաղաքից` 1000)` պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտություններով աշխատողների աշխատավարձերի չափերը:

6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված վերլուծության, ինչպես նաև պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտություններով` պետական ծառայողների և ոչ պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի համեմատական վերլուծության արդյունքում, լիազոր մարմինը, ըստ պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտությունների, հաշվարկում է աշխատավարձերի նվազագույն, միջին և առավելագույն մակարդակները և գնահատում առկա շեղումները` հաշվի առնելով նաև պետական և ոչ պետական հատվածներում միևնույն մասնագիտությամբ աշխատողների կողմից զբաղեցված պաշտոնների համադրելիությունը, աշխատանքային ծանրաբեռնվածությունները (աշխատաժամանակի ռեժիմները):

7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված վերլուծության շրջանակներում գնահատվում է նաև նվազագույն, միջին և առավելագույն աշխատավարձեր ստացող աշխատողների թվի տեսակարար կշիռը` համապատասխանաբար ուսումնասիրվող աշխատողների ընդհանուր թվի մեջ:

8. Լիազոր մարմինը սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված վերլուծությունների և գնահատումների արդյունքներն ամփոփելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հետևյալ առաջարկությունները`

1) պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի բարձրացման և (կամ) հիմնական աշխատավարձի չափը որոշող գործակիցների փոփոխության վերաբերյալ.

2) համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված` առանձին մասնագիտությունների համար հիմնական աշխատավարձի (բազային աշխատավարձի ու գործակցի արտադրյալի) նկատմամբ տոկոսային ավելացում կիրառելու անհրաժեշտության և դրա չափերի վերաբերյալ:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2014 թվականի դեկտեմբերի 18-ի

N 1420-Ն որոշման

 

Ձև N 1

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

 

.______________________________________________________________________

|NN |Ծառա- |Ստո- |Պաշ- |Պաշ- |Պաշտոնի|Ծննդյան|Սեռը|Կրթու|Մասնագիտու-  |

|ը/կ|յու-  |րա-  |տոնի |տոնի |զբաղվա-|օրը,   |    |թյու-|թյունը` ըստ  |

|   |թյան  |բաժա-|անվա-|խում-|ծության|ամիսը, |    |նը   |_____________|

|   |տեսակը|նումը|նումը|բը   |բնույթը|տարե-  |    |     |կրթու-|պաշ-  |

|   |      |     |     |     |       |թիվը   |    |     |թյան  |տոնի  |

|   |      |     |     |     |       |       |    |     |      |անձնա-|

|   |      |     |     |     |       |       |    |     |      |գրի   |

|   |      |     |     |     |       |       |    |     |      |      |

|   |      |     |     |     |       |       |    |     |      |      |

|   |      |     |     |     |       |       |    |     |      |      |

|   |      |     |     |     |       |       |    |     |      |      |

|   |      |     |     |     |       |       |    |     |      |      |

|   |      |     |     |     |       |       |    |     |      |      |

|   |      |     |     |     |       |       |    |     |      |      |

|   |      |     |     |     |       |       |    |     |      |      |

|   |      |     |     |     |       |       |    |     |      |      |

|   |      |     |     |     |       |       |    |     |      |      |

|___|______|_____|_____|_____|_______|_______|____|_____|______|______|

|   |1     |2    |3    |4    |5      |6      |7   |8    |9.1   |9.2   |

|___|______|_____|_____|_____|_______|_______|____|_____|______|______|

|1. |      |     |     |     |       |       |    |     |      |      |

|___|______|_____|_____|_____|_______|_______|____|_____|______|______|

|2. |      |     |     |     |       |       |    |     |      |      |

.______________________________________________________________________

 

_______________________________________________

|Դասային կամ  |Աշխատանքային ստաժը             |

|դիվանագիտական|                               |

|աստիճանը կամ |_______________________________|

|կոչումը      |տվյալ         |տվյալ պետական   |

|             |պաշտոնում     |ծառայությունում,|

|             |______________|տարի            |

|             |տարի|ամիս|օր  |                |

|             |    |    |    |                |

|             |    |    |    |                |

|             |    |    |    |                |

|             |    |    |    |                |

|             |    |    |    |                |

|             |    |    |    |                |

|             |    |    |    |                |

|             |    |    |    |                |

|             |    |    |    |                |

|             |    |    |    |                |

|_____________|____|____|____|________________|

|10           |11.1|11.2|11.3|11.4            |

|_____________|____|____|____|________________|

|             |    |    |    |                |

|_____________|____|____|____|________________|

|             |    |    |    |                |

_______________________________________________

 

_______________________________________________________________________

|Հիմնական և  լրացուցիչ աշխատավարձը` հաշվետու տարվա մարտ ամսվա         |

|դրությամբ (հաշվարկված)                                               |

|_____________________________________________________________________|

|պաշտո-|հավելա- |հավելումը                                    |ընդա-  |

|նային |վճարը   |                                             |մենը   |

|դրույ-|________|_____________________________________________|(12.1+ |

|քաչափը|Դասային |առողջու-  |բարձր |ծառա- |արտա-   |պետական և  |12.2+  |

|      |կամ     |թյան համար|լեռ-  |յու-  |ժամյա,  |ծառայողական|12.3.1+|

|      |դիվանա- |վնասակար, |նային |թյան  |գիշերա- |գաղտնիք    |12.3.2+|

|      |գիտական |ծանր կամ  |վայրե-|առանձ-|յին կամ |կազմող     |12.3.3+|

|      |աստիճանի|առանձնապես|րում  |նահատ-|հանգստ- |տեղեկու-   |12.3.4+|

|      |կամ     |ծանր,     |աշխա- |կու-  |յան կամ |թյուններին |12.3.5)|

|      |կոչման  |առանձնապես|տելու |թյուն-|տոնական |առնչվելու  |       |

|      |համար   |վնասակար  |համար |ներով |օրերին  |համար      |       |

|      |        |աշխատանքի |      |պայմա-|աշխատան-|           |       |

|      |        |համար     |      |նավոր-|քի համար|           |       |

|      |        |          |      |ված   |        |           |       |

|______|________|__________|______|______|________|___________|_______|

|12.1  |12.2    |12.3.1    |12.3.2|12.3.3|12.3.4  |12.3.5     |12     |

|______|________|__________|______|______|________|___________|_______|

|      |        |          |      |      |        |           |       |

|______|________|__________|______|______|________|___________|_______|

|      |        |          |      |      |        |           |       |

_______________________________________________________________________

 

____________________________________________.

|Պարգևատրումը  (նախորդ տարվա)               |

|                                           |

|                                           |

|                                           |

|                                           |

|___________________________________________|

|կատարողականի |հատուկ         |այլ դրամական |

|հիման վրա    |առաջադրանքների |պարգևներ     |

|(նախորդ տարվա|կամ աշխատանքի  |             |

|1-ին և  2-րդ |որակյալ        |             |

|կիսամյակների |կատարման համար |             |

|համար)       |               |             |

|             |               |             |

|             |               |             |

|             |               |             |

|             |               |             |

|             |               |             |

|_____________|_______________|_____________|

|13.1         |13.2           |13.3         |

|_____________|_______________|_____________|

|             |               |             |

|_____________|_______________|_____________|

|             |               |             |

____________________________________________.

 

Ձև N 2

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՇԱՐԺԻ ԵՎ ՀՈՍՈՒՆՈՒԹՅԱՆ, ԿՐԿՆՎՈՂ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ

 

._____________________________________________________________________.

|NN    |Ցուցանիշի անվանումը                                    |Ընդա- |

|ը/կ   |                                                       |մենը  |

|      |                                                       |(մարդ)|

|______|_______________________________________________________|______|

|  Ա   |                          Բ                            |  1.  |

|______|_______________________________________________________|______|

| 1.   |Պետական ծառայողների թիվը` նախորդ տարվա հունվարի 1-ի    |      |

|      |դրությամբ                                              |      |

|______|_______________________________________________________|______|

| 2.   |Աշխատանքի ընդունվածների թիվը` հաշվետու տարվա կտրվածքով`|      |

|      |առանց ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողների          |      |

|______|_______________________________________________________|______|

| 3.   |Աշխատանքից ազատվածների թիվը` հաշվետու տարվա կտրվածքով` |      |

|      |առանց ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողների`         |      |

|______|_______________________________________________________|______|

|      |այդ թվում` ըստ պատճառների                              |      |

|______|_______________________________________________________|______|

|3.1.  |անձնական դիմումի համաձայն, այդ թվում` ըստ պաշտոնների   |      |

|      |խմբերի`                                                |      |

|______|_______________________________________________________|______|

|3.1.1.|բարձրագույն                                            |      |

|______|_______________________________________________________|______|

|3.1.2.|գլխավոր                                                |      |

|______|_______________________________________________________|______|

|3.1.3.|առաջատար                                               |      |

|______|_______________________________________________________|______|

|3.1.4.|կրտսեր                                                 |      |

|______|_______________________________________________________|______|

|3.2.  |օրենքով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա       |      |

|      |ընթացքում կրկին կիրառելը                               |      |

|______|_______________________________________________________|______|

|3.3.  |ատեստավորման արդյունքները                              |      |

|______|_______________________________________________________|______|

|3.4.  |հաստիքների կրճատումը                                   |      |

|______|_______________________________________________________|______|

|3.5.  |ժամանակավոր անաշխատունակության հետևանքով  մեկ տարվա    |      |

|      |ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը    |      |

|______|_______________________________________________________|______|

|3.6.  |քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ    |      |

|      |նշանակվելը                                             |      |

|______|_______________________________________________________|______|

|3.7.  |պետական ծառայության պաշտոնի նշանակվելը` օրենքով        |      |

|      |սահմանված կարգի խախտմամբ                               |      |

|______|_______________________________________________________|______|

|3.8.  |պետական ծառայողի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը|      |

|______|_______________________________________________________|______|

|3.9.  |պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալը         |      |

|______|_______________________________________________________|______|

|3.10. |փորձաշրջանը չանցնելը                                   |      |

|______|_______________________________________________________|______|

|3.11. |վերակազմակերպման հետևանքով  նշանակում չկատարելը        |      |

|______|_______________________________________________________|______|

|3.12. |կադրերի կարճաժամկետ ռեզերվից արտամրցութային կարգով     |      |

|      |քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնում նշանակելը    |      |

|______|_______________________________________________________|______|

|3.13. |մահվան պատճառով                                        |      |

|______|_______________________________________________________|______|

|4.    |3-րդ տողից` պետական ծառայության այլ մարմիններ          |      |

|      |տեղափոխվածների թիվը                                    |      |

|______|_______________________________________________________|______|

|5.    |Պետական ծառայողների թիվը` նախորդ տարվա դեկտեմբերի 30-ի |      |

|      |դրությամբ                                              |      |

|______|_______________________________________________________|______|

|6.    |Պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի    |      |

|      |(թափուր մնալուց և  մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն |      |

|      |մեկ տարի չհամալրված պաշտոնների) թիվը                   |      |

|______|_______________________________________________________|______|

|      |այդ թվում` ըստ պատճառների                              |      |

|______|_______________________________________________________|______|

|6.1.  |մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելը                 |      |

|______|_______________________________________________________|______|

|6.2.  |թափուր պաշտոնի համար դիմող չլինելը                     |      |

|______|_______________________________________________________|______|

|6.3.  |պաշտոնի անձնագրով պահանջվող մասնագիտությունը           |      |

|      |(անհրաժեշտ է նշել մասնագիտության անվանումը)            |      |

._____________________________________________________________________.

 

___|

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.12.2014
N 1420-Ն
Որոշում