Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ

 

9 սեպտեմբերի 1999 թվականի N 47

 

18. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության քաղաքականության ծրագրին (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին`

ա) ոլորտների սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի մշակելիս հաշվի առնել Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության քաղաքականության ծրագրի հիմնադրույթները.

բ) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության քաղաքականության ծրագրի դրույթները` մշակել և գործողության մեջ դնել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ժամանակացույցը.

գ) Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության քաղաքականության ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի վերաբերյալ տարեկան 3 անգամ (մայիսի 1-ին, սեպտեմբերի 1-ին և դեկտեմբերի 1-ին) տեղեկատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 15-օրյա ժամկետում ամփոփել սույն որոշման 2-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված տեղեկատվությունները և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.09.1999
N 47
Արձանագրային որոշում