Սեղմել Esc փակելու համար:
ԵԱՀԿ-Ի ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ, ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵԱՀԿ-Ի ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ, ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Ք. ՎՈԼԵԲ ...

 

 

041.0578.140999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 578

 

ԵԱՀԿ-Ի ԳՈՐԾՈՂ ՆԱԽԱԳԱՀ, ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ Ք. ՎՈԼԵԲԵԿԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ

 

ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարար Ք. Վոլեբեկի և նրան ուղեկցող անձանց (45 մարդ) 1999 թվականի սեպտեմբերի 15-16-ը Հայաստանի Հանրապետության այցի կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայությանը` նախապատրաստել այցելության ծրագիրը, ապահովել հյուրերի Հայաստանում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմին` հանդիպման համար տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելությունների տան դահլիճը և պատվիրակության սպասարկման համար հատկացնել «Չայկա» մակնիշի ու բեռնատար մեկական ավտոմեքենաներ և 3 միկրոավտոբուս:

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` ապահովել հյուրերին սպասարկող հատուկ ինքնաթիռի ընդունումը, կայանումը, լցավորումը, ճանապարհումը, պատվիրակության և ինքնաթիռի անձնակազմի ընդունումն ու ճանապարհումը պաշտոնական պատվիրակությունների սրահում (անվճար):

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` հատկացնել 5 ուղեկցող մոտոցիկլիստներ և ճանապարհային ոստիկանության անձնակազմեր:

5. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարությանը ապահովել հյուրերի և նրանց սպասարկող հատուկ ինքնաթիռի անվտանգությունը Հայաստանում գտնվելու ընթացքում:

6. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` պատվիրակության Հայաստանում գտնվելու ընթացքում դահլիճի վարձման, փոխադրամիջոցների, պաշտոնական ճաշերի և հուշանվերների հետ կապված ծախսերը` 1483788 (մեկ միլիոն չորս հարյուր ութսուներեք հազար յոթ հարյուր ութսունութ) դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ներկայացրած հաշվետվությունների:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.09.1999
N 578
Որոշում