Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՆՇԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՆՇԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆ ...

 

 

041.0580.140999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 580

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՆՇԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության անկախության տոնի և Հայաստան - սփյուռք համահայկական խորհրդաժողով անցկացնելու կապակցությամբ`

1. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը`

ա) 1999 թվականի սեպտեմբերի 21-ին ապահովել զորահանդեսի անցկացումը Երևանի Հանրապետության հրապարակում.

բ) 1999 թվականի սեպտեմբերի 24-ին Հայաստան - սփյուռք համահայկական խորհրդաժողովի մասնակիցների համար նախատեսված միջոցառումների անցկացումը Սարդարապատի ճակատամարտի հուշահամալիրում` համաձայն «Սարդարապատի հուշահամալիր» ազգագրության պետական թանգարանի տնօրինության մշակած ծրագրի:

2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության հետ համատեղ`

ա) հաստատել Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված միջոցառումների ծրագիր և ապահովել դրա իրականացումը.

բ) իրականացնել Երևանի ու Հայաստանի Հանրապետության մյուս բնակավայրերի տոնական արտաքին ձևավորման աշխատանքները և ապահովել պատշաճ սանիտարական վիճակի պահպանումը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր տեղեկատվության և գրահրատարակչության վարչությանը` ապահովել անցկացվող միջոցառումների լուսաբանումը:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը`

ա) 1999 թվականի սեպտեմբերի 21-24-ը ապահովել հասարակական կարգի պահպանությունը միջոցառումների անցկացման վայրերում, ուժեղացնել հսկողությունը կենսաապահովման և բարձր վտանգավորություն ունեցող օբյեկտների պահպանության նկատմամբ:

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` 1999 թվականի սեպտեմբերի 21-ին ապահովել հասարակական տրանսպորտի անխափան աշխատանքը:

6. Հայաստանի Հանրապետության օպերատիվ հարցերի նախարարին` համակարգել Հայաստանի Հանրապետության անկախության տոնի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից Հայաստան - սփյուռք համահայկական խորհրդաժողովի մասնակիցների հետ կապված կազմակերպչական հարցերը:

7. Հայաստանի Հանրապետության նախարարություններին, գերատեսչություններին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և Երևանի քաղաքապետին` Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ կենտրոնական ապարատներում սահմանել շուրջօրյա հերթապահություն:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.09.1999
N 580
Որոշում