Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ԳՈՒՅՔԱԳՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ Ճ ...

 

 

041.0581.140999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

14 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 581

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ ԳՈՒՅՔԱԳՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության մարզերում և համայնքներում գյուղատնտեսական հողատեսքերի գույքագրման ու հողային հաշվեկշռի ճշգրտման նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել դրա հետևյալ կազմը`

 

Գ. Շահբազյան  - ՀՀ գյուղատնտեսության նախարար (հանձնաժողովի նախագահ)

 

Մ. Վարդանյան  - ՀՀ կառավարության առընթեր անշարժ գույքի կադաստրի

պետական կոմիտեի նախագահ

 

Կ. Միքայելյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

 

    Ս. Օհանյան     - ՀՀ կառավարության աշխատակազմի քաղաքաշինության և  

                     բնական ռեսուրսների վարչության պետ

 

Վ. Տերտերյան  - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային կառավարման

և տեղական ինքնակառավարման վարչության պետ

 

Հ. Կարապետյան - Արագածոտնի մարզպետ

 

Հ. Աբրահամյան - Արարատի մարզպետ

 

    Ա. Հերոյան     - Արմավիրի մարզպետ

 

    Վ. Հակոբյան    - Գեղարքունիքի մարզպետ

 

    Հ. Քոչինյան    - Լոռու մարզպետ

 

Ս. Ստեփանյան  - Կոտայքի մարզպետ

 

Ս. Պետրոսյան  - Շիրակի մարզպետ

 

Ռ. Նավասարդյան - Սյունիքի մարզպետ

 

Պ. Մանուկյան  - Վայոց ձորի մարզպետ

 

Ա. Ղուլարյան  - Տավուշի մարզպետ

 

2. Հանձնաժողովին` քննարկել և մինչև 2000 թվականի օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն գյուղատնտեսական հողատեսքերի գույքագրման արդյունքների վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության մարզպետներին` Հայաստանի Հանրապետության համայնքներում գյուղատնտեսական հողատեսքերն ուսումնասիրելու և հաշվառման աշխատանքներն իրականացնելու նպատակով մարզերում ստեղծել տարածքային հանձնաժողովներ` մարզպետների գլխավորությամբ:

Տարածքային հանձնաժողովների կազմում ընդգրկել համապատասխան համայնքի ղեկավարին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանման ներկայացուցչին, «Հողաշինարար» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնագետներին:

4. Տարածքային հանձնաժողովներին`

ա) ըստ համայնքների ուսումնասիրել և ճշգրտել գյուղատնտեսական հողատեսքերի փաստացի առկայությունը` անկախ սեփականության ձևից և հողօգտագործողներից.

բ) պարզել գյուղատնտեսական շրջանառությունից դուրս մնացած հողատեսքերի տարածությունները, չօգտագործման պատճառները և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն դրանց հետագա օգտագործման նպատակահարմարության վերաբերյալ.

գ) գույքագրման տվյալները ներկայացնել ըստ համայնքների, սեփականության ձևերի, հողօգտագործողների` համաձայն ժամանակացույցի (կցվում է):

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` ստեղծել աշխատանքային խումբ` ընդգրկելով նաև Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ներկայացուցչին:

Աշխատանքային խմբին` ժամանակացույցում նշված հերթականությանը համապատասխան ուսումնասիրել մարզերից ստացված գյուղատնտեսական հողատեսքերի գույքագրման արդյունքները և ամփոփ տվյալները ներկայացնել հանձնաժողովի քննարկմանը:

 

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական հողատեսքերի

գույքագրման աշխատանքների կատարման

 

._______________________________________________________.

|NN  |  Մարզի անվանումը    | Աշխատանքի ավարտման ժամկետը |

|ը/կ |                     |                            |

|____|_____________________|____________________________|

|1.  | Արարատ              | 15.04.2000 թ.              |

|    |                     |                            |

|2.  | Արմավիր             | 15.04.2000 թ.              |

|    |                     |                            |

|3.  | Արագածոտն           | 20.04.2000 թ.              |

|    |                     |                            |

|4.  | Գեղարքունիք         | 01.05.2000 թ.              |

|    |                     |                            |

|5.  | Լոռի                | 01.05.2000 թ.              |

|    |                     |                            |

|6.  | Կոտայք              | 15.04.2000 թ.              |

|    |                     |                            |

|7.  | Շիրակ               | 15.04.2000 թ.              |

|    |                     |                            |

|8.  | Սյունիք             | 20.05.2000 թ.              |

|    |                     |                            |

|9.  | Վայոց ձոր           | 15.04.2000 թ.              |

|    |                     |                            |

|10. | Տավուշ              | 01.05.2000 թ.              |

._______________________________________________________.

 

 

pin
ՀՀ Վարչապետ
14.09.1999
N 581
Որոշում