Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅ ...

 

 

041.0586.150999

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 586

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ՄԱՍԻՆ

 

1. 1999 թվականի օգոստոսի 17-ին Թուրքիայի Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները վերացնելու նպատակով 1999 թվականի սեպտեմբերին Ստամբուլ գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Սերգեյ Բալասանյանին (3 օրով) և նույն ծառայության 8 երկրաշարժագետի (15 օրով)` հատուկ մեքենայով:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի նախարարությանը` լուծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության պետ Ս. Բալասանյանի և երկրաշարժագետների` հատուկ մեքենայով Թուրքիայի Հանրապետություն մեկնելու, ինչպես նաև Վրաստանի տարածքով անցնելու հետ կապված հարցերը:

3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը` Ս. Բալասանյանի և երկրաշարժագետների Թուրքիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքից ժամանակավորապես դուրս բերվող սարքավորումների և տեխնիկական միջոցների մուտքի-ելքի մաքսային վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` ապահովել պատվիրակության և հատուկ մեքենայի անվտանգությունը Հայաստանի Հանրապետության տարածքում:

 

 

pin
ՀՀ Վարչապետ
15.09.1999
N 586
Որոշում