Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԻԱԲԵՏՈՆ 60 ՄԳ ԴԵՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԻԱԲԵՏՈՆ 60 ՄԳ ԴԵՂԻ ԳՆՄԱՆ 2015-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶ ...

 

 

040.0078.050215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 հունվարի 2015 թվականի N 78-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԻԱԲԵՏՈՆ 60 ՄԳ ԴԵՂԻ ԳՆՄԱՆ 2015-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել դիաբետոն (գլիկլազիդ) 60 մգ դեղի մրցակցային կարգով ձեռքբերման արձանագրությունը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դիաբետոն 60 մգ դեղի խմբաքանակների գնումներն իրականացվելու են ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերությունից` 1 հաբը 0,06 եվրո գնով` առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 2018-2019 թվականների կարիքների համար` 1 հաբը 0.0416 եվրո գնով` առանց ավելացված արժեքի հարկի:

(2-րդ կետը փոփ. 24.05.18 թիվ 600-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2015 թվականի հունվարի 30-ի

N 78-Ն որոշման

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի սեպտեմբերի 29-ի ՀՆԱ-8 հանձնարարականը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի N 42 արձանագրային որոշման N 1 հավելվածի 14-րդ կետը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության կողմից գրություններ են ուղարկվել 2014 թվականի սեպտեմբերի 27-ին (ԱԿ/22.2/10087-14) և հոկտեմբերի 3-ին (ԱԿ/22.2/10339-14) 53 դեղարտադրող կազմակերպություններին (հիմք` Հայաստանի Հանրապետության պետական գրանցամատյանում ընդգրկված դեղեր արտադրող տեղական և արտասահմանյան կազմակերպությունները)` ներկայացնելով պետության կողմից կենտրոնացված կարգով ձեռք բերվող 36 անվանում դեղերի ցանկը` անմիջապես դեղարտադրողի հետ հնգամյա պայմանագիր կնքելու նպատակով:

Սահմանված ժամկետում պատասխաններ են ստացվել 9 դեղարտադրող` «Մեդոֆարմ», «Լե Լաբողատուաղ Սեղվիե», «Լիլի», «Բաքստեր», «Հոֆֆման Լա Ռոշ», «GSLԲեհրինգ», «Պերդաման», «Պոլֆա Տարխոմին» և «Գրինդեքս» կազմակերպություններից, որոնցից գնային առաջարկներ են ներկայացրել 5-ը, որոնցից միայն «Լե Լաբողատուաղ Սեղվիե» կազմակերպությունն է գնային առաջարկ ներկայացրել «Գլիկլազիդ 60 մգ» դեղի համար` 0.06833 եվրո (կամ 42,33 դրամ)` 1 դեղահատի համար:

Այնուհետև, դեղորայքի ձեռքբերման նպատակով կրկին գնման ընթացակարգ է կազմակերպվել, որի արդյունքում «Գլիկլազիդ 60 մգ» դեղի համար գնային առաջարկներ են ներկայացրել միայն երեք կազմակերպություններ` համապատասխանաբար «Ռիխտեր Լամբրոն» ՍՊԸ` 71,0, «Նատալի Ֆարմ» ՍՊԸ` 76,5 և «Արմֆարմ» ՍՊԸ` 44,7 դրամի չափով: Նվազագույն գին առաջարկած «Արմֆարմ» ՍՊԸ-ի գնային առաջարկը բարձր է եղել «Լե Լաբողատուաղ Սեղվիե» կազմակերպության գնային առաջարկից: «Արմֆարմ» ՍՊԸ-ի կողմից առաջարկվում էր հնդկական արտադրության, իսկ «Լե Լաբողատուաղ Սեղվիե» կազմակերպության կողմից` ֆրանսիական արտադրության դեղ:

Հաշվի առնելով նշվածը` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը շարունակել է բանակցությունները «Լե Լաբողատուաղ Սեղվիե» կազմակերպության հետ: Արդյունքում, 2015 թվականի հունվարի 19-ին վերջինս ներկայացրել է հինգ տարվա համար նոր իջեցված գնային առաջարկ` 1,8 եվրո մեկ տուփի համար կամ 0,06 եվրո մեկ հաբի համար` առանց ավելացված արժեքի հարկի: Ինչպես նաև, կազմակերպությունն առաջարկել է յուրաքանչյուր տարվա պահանջարկի 10 տոկոսը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը տրամադրել անվճար` մարդասիրական օգնության հիմունքներով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.01.2015
N 78-Ն
Որոշում