ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
 
ՖՐԱՆՍԻԱԿԱՆ «ՍՈՍ ԱՐՄԵՆԻ ԿՈՏ Դ'ԱԶՈՒՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ 
 ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԳՈՏՈՒՄ ՓՐԿԱՐԱՐ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ» ՀՈՒՇԱՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ի նշան երախտագիտության, երկրաշարժից տուժածներին բժշկական օգնության կազմակերպման և հայ բժիշկների մասնագիտական որակավորման բարձրացման գործում ծառայությունների համար ֆրանսիական «ՍՈՍ ԱՐՄԵՆԻ ԿՈՏ Դ'ԱԶՈՒՐ» բարեգործական կազմակերպությունը պարգևատրել «Հայաստանի Հանրապետության երկրաշարժի գոտում փրկարար և վերականգնման աշխատանքներին ակտիվորեն մասնակցելու համար» հուշամեդալով:
 
20 մայիսի 1992 թ.
ՆՀ-104