ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԿՐԱՍՆՈՍԵԼՍԿԻ ՇՐՋԱՆՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կրասնոսելսկի շրջանի բնակչության անվտանգությունն ապահովելու, գյուղատնտեսական աշխատանքների բնականոն ընթացքը կազմակերպելու նպատակով, ընդառաջելով պատգամավորների Կրասնոսելսկի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի խնդրանքին և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության նախագահի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 15 կետով, որոշում եմ.
1. Կրասնոսելսկի շրջանում երկու ամիս ժամկետով հայտարարել արտակարգ դրություն:
2. Սույն հրամանագրի կատարման պատասխանատվությունը դնել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների վրա:
29 հուլիսի 1992 թ.
ՆՀ-137