ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
1992 ԹՎԱԿԱՆԻ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16 հոդվածի համաձայն, որոշում եմ.
1. 1992 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին անցկացնել արական սեռի այն քաղաքացիներին աշնանային զորակոչ, որոնց 18 տարին լրանում է մինչև սեպտեմբերի 1-ը, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնք կորցրել են նախկինում ստացած տարկետման իրավունքը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա սահմանել 1992 թվականի աշնանային զորակոչի կազմակերպման և անցկացման կարգը:
18 հոկտեմբերի 1992 թ.
ՆՀ-160